«Ար­ցա­խ­յան հար­ցում մեծ պե­տու­թ­յուն­նե­րը փոր­ձում են զի­ջում­ներ կոր­զել հիմ­նա­կա­նում մեզ­նից»

«Ար­ցա­խ­յան հար­ցում մեծ պե­տու­թ­յուն­նե­րը փոր­ձում են զի­ջում­ներ կոր­զել հիմ­նա­կա­նում մեզ­նից»
06.12.2019 | 01:24
Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րը հան­դի­պել են Բրա­տիս­լա­վա­յում։ Սլո­վա­կիա­յի մայ­րա­քա­ղա­քում անց­կաց­վող ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար­նե­րի խոր­հր­դի նիս­տի շր­ջա­նակ­նե­րում նա­խա­տես­ված են խոր­հր­դակ­ցու­թյուն­ներ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ ե­րեք եր­կր­նե­րի միջև: «Արևելք» հե­տա­զո­տա­կան-վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի տնօ­րեն, պատ­մա­բան ԳԵ­ՎՈՐԳ ՄԵԼՔՈ­ՆՅԱ­ՆԸ նշում է‚ որ Բրա­տիս­լա­վա­յում փորձ է ար­վե­լու Ար­ցա­խյան հար­ցի բա­նակ­ցու­թյուն­նե­րը բե­րել մինչև 2016 թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մի դրու­թյուն. «Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը դա­դա­րել էր։ Բրա­տիս­լա­վա­յում փոր­ձե­լու են կող­մե­րին բե­րել բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ և ոչ թե բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րել բա­նակ­ցու­թյուն­նե­րի հա­մար»։
Պատ­մա­բա­նը մտա­հո­գիչ հա­մա­րեց այն‚ որ հան­դի­պու­մից ան­մի­ջա­պես ա­ռաջ պաշ­տո­նա­կան Բա­քուն շր­ջա­նա­ռու­թյան մեջ դրեց ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան Ադր­բե­ջա­նի դիր­քո­րո­շու­մը։ «Ըստ էու­թյան‚ Ադր­բե­ջա­նի դիր­քո­րո­շու­մը չի փոխ­վել. ա­ռա­ջին հեր­թին շեշ­տադր­վում է մին­չինն­սու­նա­կան­նե­րի սահ­ման­նե­րի վե­րա­կանգ­նու­մը։ Ե­թե այս սկզ­բուն­քով են ըն­թա­նա­լու բա­նակ­ցու­թյուն­նե­րը‚ կար­ծում եմ՝ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի սկիզբն ար­դեն ձա­խող­ված է։ Հայ­կա­կան կողմն այս սկզ­բուն­քով բա­նակ­ցել չի կա­րող‚ քա­նի որ սա մեր կող­մից կհա­մար­վի միա­կող­մա­նի զի­ջում։ Սա­կայն այս­տեղ մի կարևոր խն­դիր կա. դա Ադր­բե­ջա­նի կող­մից ոչ միայն Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րին ուղղ­ված փաս­տա­թուղթ էր‚ այլև ներ­քին լսա­րա­նին հղ­ված ու­ղերձ։ Ադր­բե­ջա­նում այժմ ներ­քին լուրջ պրո­ցես­ներ են ըն­թա­նում ինչ­պես իշ­խա­նու­թյան‚ այն­պես էլ ընդ­դի­մու­թյան դաշ­տում, և սա կա­րե­լի է հա­մա­րել որ­պես ներ­քին շր­ջա­նա­ռու­թյան փաս­տա­թուղթ։ Ե­թե Ադր­բե­ջա­նի դիր­քո­րո­շու­մը սա է‚ ա­պա չեմ կար­ծում‚ թե Բրա­տիս­լա­վա­յից լուրջ ար­դյունք­ներ կա­րե­լի է ակն­կա­լել»‚- ա­սաց Գևորգ Մել­քո­նյա­նը։
Մեր զրու­ցա­կի­ցը մտա­հո­գիչ հա­մա­րեց այն փաս­տը‚ որ հայ­կա­կան կող­մից ոչ մի ար­ձա­գանք չկա այդ փաս­տաթղ­թին. «ՀՀ վար­չա­պե­տը, ի­հար­կե, նշել է‚ որ խնդ­րի լուծ­մա­նը պետք է հա­մա­ձայն լի­նեն ե­րեք կող­մերն էլ՝ Հա­յաս­տա­նը‚ Ադր­բե­ջա­նը և Ար­ցա­խը, ին­չը շատ դժ­վար է։ Տե­սա­կա­նո­րեն ե­րեք կող­մի հա­մար ըն­դու­նե­լի լու­ծում ու­նե­նա­լը բա­ցառ­վում է‚ սա­կայն կա­րող է լի­նել ե­րեք կող­մե­րի հա­մար փոխ­զի­ջու­մա­յին լու­ծում։ Ե­թե կող­մե­րը իս­կա­պես ցան­կա­նում են լու­ծել ար­ցա­խյան խն­դի­րը‚ պետք է ան­պայ­ման գնան փոխ­զի­ջում­նե­րի, սա­կայն հայ­տն­վել ենք այն­պի­սի ի­րա­վի­ճա­կում‚ որ մեծ պե­տու­թյուն­նե­րը զի­ջում­նե­րը հիմ­նա­կա­նում փոր­ձում են կոր­զել մեզ­նից։ Ե­թե Բրա­տիս­լա­վա­յում բա­նակ­ցու­թյուն­ներն ըն­թա­նա­լու են այն ձևա­չա­փով‚ որ շր­ջա­նա­ռու­թյան մեջ են դրել Ադր­բե­ջա­նի պաշ­տո­նա­կան շր­ջա­նակ­նե­րը‚ ա­պա պետք է ար­ձա­նագ­րենք‚ որ նման ֆոր­մա­տը մեզ հա­մար պա­րու­նա­կում է մեծ վտանգ­ներ։ Նույ­նիսկ լռու­թյունն է վտան­գա­վոր‚ և մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը‚ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյունն այս հար­ցում պետք է հս­տակ‚ պաշ­տո­նա­պես (ոչ թե լրագ­րող­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ‚ թռու­ցիկ) կետ առ կետ նշեն‚ թե որ հար­ցե­րում են պատ­րաստ զի­ջում­նե­րի‚ որ հար­ցե­րում են զի­ջում­նե­րը բա­ցառ­վում։ Ե­թե չե­զոք դիր­քե­րից նա­յենք‚ ա­պա ստաց­վում է‚ որ մի կողմն ու­նի հս­տակ դիր­քո­րո­շում‚ ո­րը հրա­պա­րա­կում է‚ իսկ մյուս կող­մը դիր­քո­րո­շում չու­նի։ Մենք գի­տենք‚ որ մեր դիր­քո­րո­շու­մը պար­բե­րա­բար ար­տա­հայտ­վում է‚ սա­կայն այն այ­սօր հս­տակ չէ։ Այդ պաշ­տո­նա­կան գի­ծը պետք է մշ­տա­պես պա­հել ու վե­րա­հաս­տա­տել։ Հա­կա­ռակ դեպ­քում հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում կաս­կած­ներ են ա­ռա­ջա­նում՝ կա­րո՞ղ է մեր դիր­քո­րո­շու­մը փոխ­վել է‚ կա­րո՞ղ է հան­կարծ գնանք միա­կող­մա­նի զի­ջում­նե­րի»‚- ա­սաց պա­րոն Մել­քո­նյա­նը։
Պատ­մա­բա­նը նաև շեշ­տեց‚ որ վեր­ջին շր­ջա­նում ակն­հայտ է Մոսկ­վա­յի ակ­տի­վա­ցու­մը Ար­ցա­խյան հար­ցում, այդ ակ­տի­վու­թյու­նը երևում է ոչ միայն արտ­գործ­նա­խա­րար Լավ­րո­վի‚ այլև այլ մա­կար­դակ­նե­րում. «Մոսկ­վան չի ցան­կա­նում նա­խա­ձեռ­նու­թյու­նը բաց թող­նել‚ քա­նի որ հաս­կա­նում է՝ հնա­րա­վոր է ինչ-որ մի պա­հից սկ­սած զրկ­վել նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նից։ ՈՒս­տի ՌԴ-ն լր­ջո­րեն ու պար­բե­րա­բար անդ­րա­դառ­նում է այս խնդ­րին‚ սա­կայն դա որ­քա­նո՞վ է հան­գեց­նե­լու հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­մա­նը‚ դժ­վար է ա­սել։ Եր­կու հա­սա­րա­կու­թյուն­ներն այս պա­հին‚ գու­ցե նաև ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին, պատ­րաստ չեն խա­ղա­ղու­թյան»։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5436

Մեկնաբանություններ