Ասում են...

Ասում են...
14.02.2020 | 01:02

...թե որ­քան էլ Սա­հ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեն ծա­ռա­յում է Հրայր Թով­մա­սյա­նից և ՍԴ-ի գոր­ծող կազ­մից ա­զատ­վե­լու ի­դեա-ֆիք­սին` այս օ­րե­րին սպաս­վող Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի, ա­պա և մար­տի կե­սե­րին ՄԻԵԴ-ի կար­ծիք­ներն ու ո­րո­շում­նե­րը` երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի մա­սով կան­խե­լուն, այ­նու­հան­դերձ, պն­դում կա նաև, որ օր­վա իշ­խող Փա­շի­նյա­նին «վիզ» պետք էր մյուն­խե­նյան հան­դիպ­մա­նը` Ա­լիևի հետ, ներ­կա­յա­նալ այդ հան­րաք­վեով։

Քան­զի փոր­ձա­գետ­ներն ա­ռա­ջին հեր­թին անվ­տան­գա­յին և Ղա­րա­բա­ղյան խնդ­րին առ­նչ­վող վտանգ­ներ են տես­նում այդ­պես հապշ­տապ հան­րաք­վե կազ­մա­կեր­պե­լու հե­ռագ­նա քայ­լե­րում, և չեն բա­ցա­ռում, որ հան­րաք­վեն ինք­նին կս­տա­նա բա­վա­րար «ա­յո», սա­կայն մաս­նակ­ցու­թյան ան­բա­վա­րա­րու­թյան պատ­ճա­ռով կհա­մար­վի չըն­դուն­ված, և կծա­ռա­յի ոչ միայն ժա­մա­նակ շա­հե­լուն, այլև որ­պես ա­պա­ցույց, որ Փա­շի­նյա­նը, ա­յո, ու­նի բարձր ռեյ­տինգ, բայց ե­թե Ղա­րա­բա­ղին առ­նչ­վող հան­րաք­վեն նույն­պես դր­վի քվեար­կու­թյան, չի ստա­նա բա­վա­րար ձայ­ներ, որ­պես հար­ցի լուծ­ման բա­նա­լի: Ա­սել է` այս հան­րաք­վեն նաև «ապ­րո­բա­ցիա­յի» հա­մար է:

Դիտվել է՝ 11254

Մեկնաբանություններ