Հո­ղի շու­կա­յի ներդ­րում ՈՒկ­րաի­նա­յում` հա­մաշ­խար­հա­յին ճգ­նա­ժա­մի ժա­մա­նակ. իսկ ի՞նչ է լի­նե­լու Հա­յաս­տա­նում

Հո­ղի շու­կա­յի ներդ­րում ՈՒկ­րաի­նա­յում` հա­մաշ­խար­հա­յին ճգ­նա­ժա­մի ժա­մա­նակ. իսկ ի՞նչ է լի­նե­լու Հա­յաս­տա­նում
07.04.2020 | 00:45
ՈՒկ­րաի­նան փոր­ձա­դաշտ է դար­ձել բնակ­չու­թյան թի­վը կր­ճա­տե­լու գի­տա­փոր­ձե­րի հա­մար։ Եվ դա վե­րա­բե­րում է ոչ միայն ՈՒկ­րաի­նա­յին ու նախ­կին ԽՍՀՄ-ի տա­րած­քին, այլև ամ­բողջ մո­լո­րա­կին։ ՈՒ­շադ­րու­թյան է ար­ժա­նի այն փաս­տը, որ 2013 թ. դեկ­տեմ­բե­րի 3-ին, երբ ՈՒկ­րաի­նա­յում ծա­վալ­վում էր «Եվ­րա­մայ­դա­նի» հրահ­րած քա­ղա­քա­կան ճգ­նա­ժա­մը, «Monsanto» ըն­կե­րու­թյան փոխ­նա­խա­գահ Մադ­րա­ցոն հայ­տա­րա­րեց, որ ըն­կե­րու­թյան նպա­տակ­նե­րից մե­կը «ՈՒկ­րաի­նա­յում այն­պի­սի բա­րեն­պաստ մթ­նո­լոր­տի ստեղ­ծումն է, ո­րը կխ­թա­նի նո­րա­մու­ծու­թյուն­նե­րը և կն­պաս­տի գյու­ղատն­տե­սու­թյան հե­տա­գա զար­գաց­մա­նը»։ Մնում է միայն գու­շա­կել, թե նա, «բա­րեն­պաստ մթ­նո­լորտ» ա­սե­լով, քա­ղա­քա­կան քաո՞­սը նկա­տի ու­ներ։ Այս­պի­սով, ա­մե­րի­կա­ցի գյու­ղատն­տե­սա­կան ծան­րակ­շիռ դեմ­քե­րը չեն թաքց­նում ուկ­րաի­նա­կան հո­ղե­րի նկատ­մամբ ի­րենց գի­շատ­չա­կան պլան­նե­րը։ ՈՒկ­րաի­նա թա­փան­ցե­լու խնդ­րում «Monsanto»-ն օգտ­վել և օգտ­վում է ԱՄՆ-ի պետ­դե­պար­տա­մեն­տի հա­մա­կող­մա­նի օ­ժան­դա­կու­թյու­նից։ Ա­մե­րի­կա­ցի դի­վա­նա­գետ­ներն զբաղ­վում են ըն­կե­րու­թյան քա­ղա­քա­կան լոբ­բին­գով «եր­րորդ աշ­խար­հի եր­կր­նե­րում` վեր­ջին­նե­րիս կա­ռա­վա­րու­թյուն­նե­րին հա­կե­լով «Mon­santo»-ին թույլ տա­լու մտ­նել ի­րենց ներ­քին շու­կա­նե­րը և նրան վա­ճա­ռել զգա­լի գյու­ղատն­տե­սա­կան հո­ղեր։
Այն, ինչ այ­սօր տե­ղի է ու­նե­նում ՈՒկ­րաի­նա­յում, կենտ­րո­նաա­մե­րի­կյան եր­կր­նե­րում ա­մե­րի­կյան «Յու­նայ­թեդ ֆրութ» ըն­կե­րու­թյան տի­րա­պե­տու­թյան պատ­մու­թյան փաս­տա­ցի կրկ­նու­թյունն է։ Միայն թե բա­նա­նի փո­խա­րեն ՈՒկ­րաի­նան ար­տադ­րե­լու է ԳՁ հա­ցա­բույ­սեր։ Իսկ ուկ­րաի­նա­կան հո­ղե­րի նկատ­մամբ անդ­րազ­գա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րի հե­տաք­րք­րու­թյան պատ­ճառ­նե­րը ոչ միայն ֆի­նան­սատն­տե­սա­կան հար­թու­թյու­նում են, այլև ժո­ղովր­դագ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի կա­ռա­վար­ման ո­լոր­տում։ Կա­րե­լի է չկաս­կա­ծել, որ անդ­րազ­գա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րի հետ հե­տա­գա հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նից ՈՒկ­րաի­նա­յի հրա­ժար­վե­լու դեպ­քում (մի րո­պե պատ­կե­րաց­նենք, որ Կիևում իշ­խա­նու­թյան են ե­կել վար­քա­գի­տակ ղե­կա­վար­ներ) հա­մաշ­խար­հա­յին ագ­րոար­դյու­նա­բե­րա­կան գոր­ծա­րա­րու­թյան պա­րագ­լուխ­ներն ան­մի­ջա­պես գոր­ծի կդ­նեն ի­րենց ազ­դե­ցու­թյան լծակ­նե­րը ԱՄՆ-ի պետ­դե­պար­տա­մեն­տում, ԿՀՎ-ում, ԵՄ եր­կր­նե­րի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րում, և Կիևում իս­կույն տե­ղի կու­նե­նա հեր­թա­կան «Եվ­րա­մայ­դա­նը» ի շահ արևմտյան ըն­կե­րու­թյուն­նե­րի։ Դա­տե­լով ըստ ա­մե­նայ­նի, նա­խա­գահ Զե­լենս­կին «Monsanto»-ի տե­րե­րի և ԱՄՆ-ի վեր­նա­խա­վի «բա­րե­կամ­նե­րից» է, թե չէ նրա հա­մար վա­ղուց մի նոր «մայ­դան» սար­քած կլի­նեին։ ՈՒկ­րաի­նա­կան կա­ռա­վա­րու­թյու­նից Արևմուտ­քի հիմ­նա­կան պա­հանջ­նե­րից մեկն է հո­ղա­հան­դե­րի վե­րահ­սկ­ման թու­լա­ցու­մը։ ԱՄՆ-ը և ԵՄ-ը ցան­կա­նում են հնա­րա­վո­րինս հար­մա­րա­վետ պայ­ման­ներ ստա­նալ ուկ­րաի­նա­կան հո­ղե­րի բա­ժան­ման ժա­մա­նակ։ Պարզ է, որ ուկ­րաի­նա­կան ագ­րոար­դյու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րի ճա­կա­տագ­րի շուրջ եվ­րո­պա­կան և ա­մե­րի­կյան իշ­խա­նու­թյուն­նե­րը խոր­հր­դակ­ցում են խո­շո­րա­գույն ըն­կե­րու­թյուն­նե­րի հետ։ Ի­րա­վի­ճակն ար­դեն տագ­նա­պեց­րել է եվ­րո­պա­կան սո­ցիա­լիս­տա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րին, ո­րոնք հան­դես են գա­լիս ՈՒկ­րաի­նա­յի նկատ­մամբ ի­րենց կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի քա­ղա­քա­կա­նու­թյան դեմ։ Այս­պես, Գեր­մա­նիա­յի ձախ կու­սակ­ցու­թյու­նը հար­ցու­մով դի­մել է կա­ռա­վա­րու­թյա­նը` պա­հան­ջե­լով պար­զա­բա­նել ՈՒկ­րաի­նա­յում հո­ղե­րի գն­ման շուրջ ա­ռա­ջա­ցած ի­րադ­րու­թյու­նը։ Գեր­մա­նա­կան ղե­կա­վա­րու­թյունն ստիպ­ված է ե­ղել ա­նուղ­ղա­կիո­րեն ըն­դու­նե­լու ՈՒկ­րաի­նա­յում մի շարք խո­շոր ըն­կե­րու­թյուն­նե­րի տն­տե­սա­կան շա­հե­րի առ­կա­յու­թյու­նը, այդ թվում` հո­ղա­հան­դակ­նե­րի վե­րա­բա­ժան­ման աս­պա­րե­զում։
«Monsanto»-ից բա­ցի ուկ­րաի­նա­կան հո­ղերն ակ­տի­վո­րեն գնում են «DuPont»-ը (նույն­պես շատ հայտ­նի ա­մե­րի­կյան քի­միա­կան ըն­կե­րու­թյուն, ո­րի թու­նա­վոր նյու­թերն ու նա­պալ­մը ժա­մա­նա­կին Վիետ­նա­մում կի­րա­ռել է ա­մե­րի­կյան բա­նա­կը) և գեր­մա­նա­կան «Agrarius Ag» ըն­կե­րու­թյու­նը։ Միայն 2014 թ. վե­րա­կա­ռուց­ման ու զար­գաց­ման եվ­րո­պա­կան բան­կը վար­կա­վո­րել է ուկ­րաի­նա­կան 131 ագ­րոար­դյու­նա­բե­րա­կան ձեռ­նար­կու­թյուն։ ՈՒկ­րաի­նա­կան գյու­ղատն­տե­սա­կան ար­տադ­րան­քի 90 %-ը ար­տա­հան­վում է Եվ­րո­պա։ Ի մի­ջի այ­լոց, գեր­մա­նա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը գե­րա­դա­սում է լռու­թյուն պահ­պա­նել եվ­րո­պա­կան բան­կե­րի կող­մից այն անդ­րազ­գա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րի վար­կա­վոր­ման մա­սին ստույգ տե­ղե­կու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ, ո­րոնք պատրաստ­վում են ՈՒկ­րաի­նա­յում զար­գաց­նե­լու ԳՁ ար­տադ­րան­քի ար­տադ­րու­թյու­նը։ Հենց դա էլ հա­րու­ցում է եվ­րո­պա­կան ձա­խե­րի տագ­նա­պը, ո­րոնք ան­հան­գս­տա­նում են եվ­րո­պա­կան շու­կա­ներ ՈՒկ­րաի­նա­յում ա­ճեց­վող ԳՁ ար­տադ­րան­քի թա­փանց­ման հնա­րա­վո­րու­թյու­նից։ Գեր­մա­նա­ցի ձա­խե­րը, մաս­նա­վո­րա­պես, ըն­դգ­ծում են, որ այն բա­նից հե­տո, երբ ՈՒկ­րաի­նա­յում տա­պալ­վեց Յա­նու­կո­վի­չը, նոր կա­ռա­վա­րու­թյու­նը ԵՄ-ին միա­վոր­վե­լու ո­րո­շում ըն­դու­նեց, ո­րում աս­վում է ՈՒկ­րաի­նա­յում նո­րա­գույն կեն­սա­տեխ­նո­լո­գիա­նե­րի ո­լոր­տի բաց­ման ու զար­գաց­ման մա­սին, այդ թվում` ԳՁ ար­տադ­րան­քի ար­տադ­րու­թյան մա­սին։ Բա­ցի Եվ­րո­պա­յում նման ար­տադ­րան­քի տա­րած­ման խնդ­րից, գեր­մա­նա­ցի ձա­խերն ան­հան­գս­տա­ցած են նաև ՈՒկ­րաի­նա­յի սո­ցիա­լա­կան հար­ցե­րով։ Ըստ նրանց, ուկ­րաի­նա­ցի ժո­ղովր­դի վի­ճակն ա­վե­լի կվա­տա­նա, ե­թե անդ­րազ­գա­յին կոր­պո­րա­ցիա­նե­րը վերջ­նա­կա­նա­պես գրա­վեն երկ­րի գյու­ղատն­տե­սու­թյան հա­մար պի­տա­նի հո­ղե­րի մեծ մա­սը։
Ի­հար­կե, ՈՒկ­րաի­նա­յի հս­կա­յա­կան գյու­ղատն­տե­սա­կան հո­ղե­րը, ո­րոնք ա­մե­նա­մեծն են Եվ­րո­պա­յում (չհաշ­ված ռու­սա­կա­նը), իս­կա­կան գյուտ են արևմտյան ըն­կե­րու­թյուն­նե­րի հա­մար, ո­րոնք պլա­նա­վո­րում են վիթ­խա­րի չա­փով ա­վե­լաց­նել ի­րենց շա­հույ­թը։ Բնա­կան է, որ ա­մե­րի­կյան կա­ռա­վա­րու­թյու­նից ու նրա եվ­րո­պա­կան ար­բա­նյակ­նե­րից լիա­կա­տար ֆի­նան­սա­կան, գա­ղա­փա­րա­կան ու կազ­մա­կեր­պա­կան կախ­ման մեջ գտն­վող կիևյան վար­չա­կար­գը չի կա­րող անդ­րազ­գա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րին մեր­ժել վար­կե­րի դի­մաց հո­ղի տրա­մադ­րու­մը։ ՈՒս­տի ՈՒկ­րաի­նա­յին մնում է հաշտ­վել այն բա­նի հետ, որ մո­տա­կա ա­պա­գա­յում նրա գյու­ղատն­տե­սու­թյու­նը կհայ­տն­վի իս­կա­կան ա­ղե­տի մեջ։ Եվ ի­րադ­րու­թյու­նը դժ­վար թե կար­գա­վոր­վի ա­ռանց ար­մա­տա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի ժա­մա­նա­կա­կից ուկ­րաի­նա­կան պե­տու­թյան ար­դեն քա­ղա­քա­կան հար­թու­թյու­նում։ Եվ հույս ու­նենք, որ բո­լո­րին հաս­կա­նա­լի է, թե ին­չու այդ հար­ցը շա­րադ­րե­լիս մենք դի­մե­ցինք նաև ա­մե­րի­կա­հայ Սերժ Թան­կյա­նի` Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյանն ու հայ ժո­ղովր­դին ուղղ­ված կո­չին։ Չէ՞ որ Հա­յաս­տանն էլ ու­նի ԵՄ-ին միա­վոր­վե­լու հա­մա­ձայ­նա­գիր, և Հա­յաս­տա­նը նույն­պես պար­տա­վոր­վել է ըն­դու­նե­լու նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րի կի­րառ­ման ո­լոր­տի բաց­ման և զար­գաց­ման (պարզ է, որ Հա­յաս­տա­նում) նոր­մե­րը, այդ թվում` ԳՁ ար­տադ­րան­քի գծով։
Ա­մե­նա­զար­մա­նա­լին այն է, որ նույ­նիսկ կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման ներ­կա­յիս պայ­ման­նե­րում ՈՒկ­րաի­նա­յում հո­ղե­րի «բաշխ­ման» գոր­ծըն­թա­ցը «սա­ռեց­ված չէ»։ Մար­տի 28-ին իր «Յու­թուբ» ա­լի­քում ա­հա թե ինչ է հայ­տա­րա­րել «Ազ­գա­յին կոր­պուս» կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ Անդ­րեյ Բի­լեց­կին. «Այն ի­րա­վի­ճա­կում, երբ ՈՒկ­րաի­նա­յում կա­րան­տին է մտց­վել, իսկ աշ­խար­հում սկս­վել է վեր­ջին ժա­մա­նակ­նե­րի ա­մե­նա­ծա­վա­լուն տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մը, ՈՒկ­րաի­նա­յի նա­խա­գահ Զե­լենս­կին նա­խա­տե­սում է բա­ցել հո­ղի շու­կան»։ Քաղ­գոր­ծի­չը հա­մոզ­ված է, որ գյու­ղատն­տե­սա­կան հո­ղե­րի վա­ճառ­քի թույ­լտ­վու­թյու­նը կհան­գեց­նի դրանք «ջրի գնով» ծախծ­խե­լուն։ «Ընդ­հան­րա­պես կա­րե­լի՞ է վա­ճա­ռել հո­ղը, ցան­կա­ցած պե­տա­կան ու ազ­գա­յին պա­շար­նե­րը, երբ աշ­խար­հում հա­րյուր տար­վա ա­մե­նա­մեծ ֆի­նան­սա­կան ճգ­նա­ժամն է։ Ոչ։ Հա­մաշ­խար­հա­յին ագ­րոըն­կե­րու­թյուն­նե­րի բաժ­նե­տոմ­սե­րը 2-3 շա­բա­թում ար­ժեզ­րկ­վել են 20-30 %-ով։ Դա նշա­նա­կում է, որ 1 հա հո­ղի հա­մար այժմ տա­լու են 300-500 դո­լար։ Նույ­նիսկ ոչ թե 1500, այլ 500 դո­լար։ Այն ա­մե­նը, ինչ կս­տա­նա ՈՒկ­րաի­նան, կլի­նի մի քա­նի մի­լիարդ դո­լար, ո­րոնք նա կու­տի մի քա­նի ամ­սում, հե­տո կմ­նա ա­ռանց փո­ղի»,- ա­սել է Բի­լեց­կին։ Նա ա­վե­լաց­րել է, որ Գե­րա­գույն ռա­դա­յի ար­տա­հերթ սե­սիա­յում հո­ղի շու­կա­յի բաց­ման քն­նարկ­ման պլա­նը հա­վա­սա­րա­զոր է ազ­գա­յին շա­հե­րի դա­վա­ճա­նու­թյան, քա­նի որ ճգ­նա­ժա­մի պայ­ման­նե­րում հողն ա­ժեզ­րկ­վել է և կա­րող է զանգ­վա­ծա­բար գն­վել սպե­կու­լյանտ­նե­րի և օ­լի­գարխ­նե­րի կող­մից։ «ՈՒկ­րաի­նա­ցի հո­ղա­տե­րերն ու մթերք ար­տադ­րող­ներն ա­զատ փո­ղեր չու­նեն. նրանք ապ­րում են բեր­քից բերք։ Այդ խն­դի­րը կա­րե­լի էր լու­ծել պե­տա­կան վար­կա­վոր­մամբ, բայց բյու­ջեի այն փո­փո­խու­թյուն­նե­րում, որ ներ­կա­յաց­րել է վար­չա­պետ Շմի­գա­լը, հս­տակ նշ­ված է, որ կա­ռա­վա­րու­թյունն ուկ­րաի­նա­ցի ֆեր­մեր­նե­րին 4 մլրդ գրիվ­նա­յի վարկ չի տա։ Դա նշա­նա­կում է, որ նրանց հո­ղե­րը կգ­նեն կամ մի­ջազ­գա­յին սպե­կու­լյանտ­նե­րը, կամ ուկ­րաի­նա­ցի օ­լի­գարխ­նե­րը` կո­սյուկ­նե­րը, պո­րո­շեն­կո­նե­րը, բախ­մա­տյուկ­նե­րը և ու­րիշ­նե­րը։ Ինչ-որ մե­կը կար­ծում է, թե Զե­լենս­կու «մի հո­գուն 100 հեկ­տա­րից ոչ ա­վե­լի» հայ­տա­րա­րու­թյու­նը կա­րող է կան­խել հո­ղի վա­ճառ­քը։ Ա­մենևին։ Ֆի­նան­սա­կան ճգ­նա­ժա­մի ա­ռաջ կանգ­նած երկ­րում, որ­տեղ կա­րան­տի­նի երկ­րորդ շա­բա­թում մար­դիկ ար­դեն ու­տե­լու բան չու­նեն, բազ­մա­թիվ փո­խան­ձե­րի կա­րե­լի է գտ­նել»,- ըն­դգ­ծել է Բի­լեց­կին։ Նա հա­մոզ­ված է, որ հո­ղի շու­կա­յի մա­սին օ­րեն­քը հնա­րա­վո­րինս ա­րագ ըն­դու­նե­լով` իշ­խա­նու­թյունն ու­զում է Ար­ժույ­թի մի­ջազ­գա­յին հիմ­նադ­րա­մից (ԱՄՀ) ստա­նալ 8,5 մլրդ դո­լա­րը, և դա այն ժա­մա­նակ, երբ ՈՒկ­րաի­նան 2020 թ. պետք է վճա­րի մոտ 17 մլրդ։ Բե­լեց­կին կար­ծում է, որ այդ­պի­սի հան­գա­մանք­նե­րում հո­ղի վա­ճառ­քը «կհան­գեց­նի ուկ­րաի­նա­կան տն­տե­սու­թյան և պե­տու­թյան ինք­նու­րույ­նու­թյան լիո­վին ոչն­չաց­ման»։
ՈՒկ­րաի­նա­յում կո­րո­նա­վի­րու­սի և կա­րան­տի­նի պայ­ման­նե­րում Զե­լենս­կու մտադ­րու­թյուն­նե­րը չա­փա­զանց լուրջ են։ «Ժո­ղովր­դի ծա­ռա­ներ» միա­վո­րու­մից խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր Նի­կի­տա Պո­տու­րաևը մար­տի 27-ին հայ­տա­րա­րել է, որ հո­ղի շու­կա­յի և ազ­գայ­նաց­ված բան­կե­րի մա­սին օ­րի­նագ­ծե­րի ըն­դուն­ման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը ձեռք է բեր­վել նա­խա­գա­հի հետ «Ժո­ղովր­դի ծա­ռա­ներ» խմ­բակ­ցու­թյան հան­դիպ­ման ժա­մա­նակ։ Այդ օ­րի­նագ­ծե­րի քվեար­կու­թյու­նը կազ­դի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նոր ծրագ­րի շր­ջա­նա­կում ՈՒկ­րաի­նա­յին օգ­նու­թյուն տրա­մադ­րե­լու վրա։ ԱՄՀ-ի տնօ­րեն Կրիս­տա­լի­նա Գեոր­գիևնան նշել է, որ դրանց ըն­դու­նու­մը թույլ կտա «ա­րագ ա­ռաջ շարժ­վել` նոր հա­մա­ձայ­նագ­րի պա­րա­մետ­րերն ա­վե­լի լայն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով լրամ­շա­կե­լով, քան են­թադր­վում էր ա­վե­լի վաղ»։ Ըստ Զե­լենս­կու, օ­րենք­ներն ըն­դու­նե­լուց հե­տո եր­կու շա­բաթ­վա ըն­թաց­քում ՈՒկ­րաի­նան կա­րող է ստա­նալ 1,5-2 մլրդ դո­լար, իսկ օգ­նու­թյան ընդ­հա­նուր գու­մա­րը կհաս­նի 8 մլրդ դո­լա­րի։ Արևմտյան և այլ ըն­կե­րու­թյուն­նե­րի կող­մից ՈՒկ­րաի­նա­յի օ­կու­պա­ցիա­յի ե­ռուն շր­ջանն է։ Եվ պարզ­վում է, որ ոչ մի կո­րո­նա­վի­րուս չի խան­գա­րում, որ դա­վա­ճան­նե­րը շա­րու­նա­կեն ի­րենց երկ­րին դա­վա­ճա­նե­լը...
Վեր­ջում ա­հա թե էլ ինչ հի­շեց­նենք։ 2013 թ. երբ նոր-նոր էր պատ­րաստ­վում Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­գի­ծը, մենք ու­շադ­րու­թյուն էինք հրա­վի­րում այն բա­նին, որ հո­ղը պետք է հան­վի առևտրաշր­ջա­նա­ռու­թյու­նից և հենց ըստ Սահ­մա­նադ­րու­թյան։ Ցա­վոք, հան­րա­պե­տա­կան­ներն ար­հա­մար­հե­ցին ի­րենց քն­նա­դատ­նե­րի նա­խազ­գու­շա­ցում­նե­րը։ Եվ հայ­կա­կան Սահ­մա­նադ­րու­թյան 10-րդ հոդ­վա­ծը («Սե­փա­կա­նու­թյան ե­րաշ­խա­վո­րու­մը») հն­չում է այս­պես. «Ըն­դեր­քը և ջրա­յին պա­շար­նե­րը բա­ցա­ռա­պես պե­տու­թյան սե­փա­կա­նու­թյունն են»։ Բայց ոչ հո­ղը։ Այլ խոս­քով, հո­ղը մեզ մոտ չեն ճա­նա­չել որ­պես հա­մա­ժո­ղովր­դա­կան, պե­տա­կան հարս­տու­թյուն և սե­փա­կա­նու­թյուն։ Դա նշա­նա­կում է, որ մեր հո­ղը կա­րող են և վա­ճա­ռել։ Ինձ կա­ռար­կեն, թե Սահ­մա­նադ­րու­թյան 60-րդ հոդ­վա­ծում իբր օ­տա­րերկ­րա­ցի­նե­րին ար­գել­ված է Հա­յաս­տա­նում հո­ղի սե­փա­կա­նա­տեր լի­նե­լը։ Բայց դա ճիշտ չէ։ Ա­հա 60-րդ հոդ­վա­ծի 6-րդ կե­տի («Սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քը») տեքս­տը. «6. Հո­ղի սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քից չեն օգտ­վում օ­տա­րերկ­րյա քա­ղա­քա­ցի­նե­րը և քա­ղա­քա­ցիու­թյուն չու­նե­ցող ան­ձինք, բա­ցա­ռու­թյամբ օ­րեն­քով նա­խա­տես­ված դեպ­քե­րի»։ Բայց տեքս­տի ի­մաս­տից երևում է, որ մենք խս­տո­րեն չենք ար­գե­լել հո­ղի վա­ճառքն օ­տա­րերկ­րյա քա­ղա­քա­ցի­նե­րին կամ քա­ղա­քա­ցիու­թյուն չու­նե­ցող ան­ձանց։
Իսկ այժմ վեր­հի­շենք «Mon­santo» ըն­կե­րու­թյան` Հա­յաս­տան գա­լու մա­սին լու­րե­րի կա­պակ­ցու­թյամբ Սերժ Թան­կյա­նի ան­հան­գս­տու­թյու­նը և նա­խազ­գու­շա­ցում­նե­րը։ Ա­վե­լաց­նենք մեր մտ­քերն այն մա­սին, որ Հա­յաս­տա­նը չի ար­գե­լում հո­ղի վա­ճառքն օ­տա­րերկ­րա­ցի­նե­րին և քա­ղա­քա­ցիու­թյուն չու­նե­ցող ան­ձանց «օ­րեն­քով նա­խա­տես­ված դեպ­քե­րում»։ Հա­մե­մա­տենք ի­րա­վի­ճակ­նե­րը. Հա­յաս­տա­նում կա­րան­տին է և ինք­նա­մե­կու­սա­ցում, ՈՒկ­րա­նիա­յում` նույ­նը։ Եր­կուսն էլ, այս­պես ա­սած, «հե­ղա­փո­խա­կան» եր­կիր են, բայց ՈՒկ­րաի­նա­յում ար­դեն բա­ցում են հո­ղի շու­կան։ Ինչ սպա­սենք մենք` Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներս, մեր «հե­ղա­փո­խա­կան­նե­րից»։ Սահ­մա­նադ­րու­թյու­նը նրանց էլ է թույլ տա­լիս նույն­պի­սի հան­ցանք գոր­ծել պե­տու­թյան ու ժո­ղովր­դի դեմ, ինչ­պի­սին պատ­րաստ­վում են գոր­ծե­լու ՈՒկ­րաի­նա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րը սե­փա­կան բնակ­չու­թյան դեմ։ Բա­նը սոսկ այն չէ, որ «հայ հե­ղա­փո­խա­կան­նե­րը», օգտ­վե­լով կա­րան­տի­նի և ինք­նա­մե­կու­սաց­ման աղ­մու­կից, ըն­դու­նակ են մեր ա­ռանց այն էլ սա­կավ հո­ղե­րը վա­ճա­ռե­լու ինչ-որ «Mon­santo»-ի կամ «DuPont»-ի կամ (որ ա­վե­լի վատ է) իս­րա­յել­ցի­նե­րին։ Բա­նը սկզ­բուն­քա­յին հարց է. Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար հայ­կա­կան հո­ղը սր­բա­զա՞ն է, ո­րը են­թա­կա չէ օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի կամ քա­ղա­քա­ցիու­թյուն չու­նե­ցող ան­ձանց հետ ա­ռու­ծա­խի և գոր­ծարք­նե­րի։ Մենք չու­նենք այդ հար­ցի հս­տակ պա­տաս­խա­նը...
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 3883

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ