Ամե­նա­մեծ առևտրի կենտ­րո­նը մե­ծա­գույն խն­դիր­ներ է ա­ռա­ջաց­նում բնա­կիչ­նե­րի հա­մար

Ամե­նա­մեծ առևտրի կենտ­րո­նը մե­ծա­գույն խն­դիր­ներ է ա­ռա­ջաց­նում բնա­կիչ­նե­րի հա­մար
22.11.2019 | 01:19

Գա­յի պո­ղո­տա­յում բաց­ված «Մե­գա­մոլ Ար­մե­նիա» առևտրի և ժա­ման­ցի կենտ­րո­նը իս­կա­կան պա­տու­հաս է դար­ձել Նոր Նոր­քի բնա­կիչ­նե­րի հա­մար։ Մինչ բաց­վե­լը մար­դիկ ու­րա­խա­նում էին‚ որ վեր­ջա­պես ի­րենց վար­չա­կան շր­ջա­նում էլ ժա­մա­նա­կա­կից‚ քա­ղա­քա­կիրթ առևտրի կենտ­րոն է սկ­սում գոր­ծել‚ և ստիպ­ված չեն լի­նի առևտուր ա­նե­լու կամ ժա­ման­ցի հա­մար հաս­նելու քա­ղա­քի կենտ­րոն կամ այլ վար­չա­կան շր­ջան­ներ։ Հի­մա ար­դեն Գա­յի պո­ղո­տա­յում «Մե­գա­մո­լի» պատ­ճա­ռով տրանս­պոր­տա­յին այն­պի­սի խցա­նում­ներ են ա­ռա­ջա­նում‚ որ եր­կար ժա­մա­նա­կով մե­քե­նա­նե­րում նյար­դեր քայ­քա­յող ուղևոր­նե­րը ստիպ­ված են լի­նում ա­նի­ծել այն օ­րը‚ երբ այս կենտ­րո­նը բաց­վեց։ Խցա­նում­նե­րը հատ­կա­պես եր­կա­րատև են օր­վա պիկ ժա­մե­րին‚ երբ մար­դիկ աշ­խա­տան­քից տուն են վե­րա­դառ­նում։


Թեև «Մե­գա­մոլն» ու­նի ստոր­գետ­նյա կա­յա­նա­տե­ղի‚ սա­կայն դա էլ փր­կու­թյուն չէ‚ հա­վա­նա­բար այդ հատ­վա­ծում տրանս­պոր­տա­յին երթևե­կու­թյու­նը չի կա­նո­նա­կարգ­վում‚ ինչն էլ դառ­նում է նշ­ված խնդ­րի ա­ռա­ջաց­ման պատ­ճառ։ Առևտրի կենտ­րո­նը դեռ իր ամ­բողջ հզո­րու­թյամբ չի գոր­ծում. շատ խա­նութ­ներ դեռևս չեն բաց­վել‚ ու մար­դիկ ահ­նե­րը սր­տում սպա­սում են‚ որ ժա­մա­նա­կին զու­գըն­թաց ի­րա­վի­ճա­կը կա­րող էլ ա­վե­լի ա­հագ­նա­նալ։
Այն­պես որ՝ ա­նընդ­հատ գո­վազդ­վող Հա­յաս­տա­նի ա­մե­նա­մեծ առևտրի և ժա­ման­ցի կենտ­րո­նը իր նման մեծ խն­դիր­ներ է ա­ռա­ջաց­նում շր­ջա­կայ­քում ապ­րող բնա­կիչ­նե­րի հա­մար։


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 1383

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao