Հի­մա էլ գլուխ են կտ­րում

Հի­մա էլ գլուխ են կտ­րում
20.03.2020 | 02:46
Ընդ­հան­րա­պես այս իշ­խա­նու­թյու­նը խոս­քը կա­ռու­ցե­լու, ճիշտ բա­ռամ­թերք օգ­տա­գոր­ծե­լու հետ կապ­ված խն­դիր ու­նի, մեկ ի­րենց միտ­քը հա­մե­մում են փռել-ծե­փե­լով, թա­թիկ­ներ կտ­րե­լով, ոտ­քեր լի­զե­լով, ե­րեկ էլ Երևա­նի քա­ղա­քա­պե­տը Հայկ Մա­րու­թյա­նը մարդ­կանց գլու­խը կտ­րե­լով էր սպառ­նում:
«Գլուխն եմ կտ­րե­լու այն մար­դու, ով կո­ռու­պցիա­յով է զբաղ­վե­լու»,- ե­րեկ ինք­նավս­տահ ա­սաց Մա­րու­թյա­նը: Բայց մինչ կո­ռուպ­ցիա­յի դեմ նման «հու­մա­նի­տար» պայ­քար մղե­լը, նախ սե­փա­կան գլու­խը պի­տի «ա­պա­հո­վագ­րել» այն­պի­սի խն­դիր­նե­րից, ո­րոն­ցից կո­ռուպ­ցիա­յի հոտ է գա­լիս: Օ­րի­նակ, ա­ռանց մր­ցույ­թի աս­ֆալ­տա­պա­տում, Երևան քա­ղա­քի 2019 թվա­կա­նի բյու­ջեի թե­րա­կա­տա­րում, ո­րոնց մա­սին ե­րեկ բարձ­րա­ձայ­նե­ցին Երևա­նի ա­վա­գա­նու ԼՀԿ խմ­բակ­ցու­թյան ան­դամ­նե­րը, ինչ­պես նաև մի շարք ան­կա­տար խոս­տում­նե­րի առ­կա­յու­թյուն: «Նա­խադպ­րո­ցա­կան հաս­տա­տու­թյու­ննե­րի՝ ման­կա­պար­տեզ­նե­րի հիմ­նա­նո­րոգ­ման և վե­րա­նո­րոգ­ման հա­մար Երևա­նի ա­վա­գա­նին նա­խա­տե­սել էր 1 մլրդ 397 մլն դրամ, ես ու­զում եմ հաս­կա­նալ, թե մենք ի՞նչ սր­տով ենք այս կա­տա­րո­ղա­կա­նին կողմ քվեար­կե­լու, ե­թե կա­տար­վել է նա­խա­տես­ված գու­մա­րից ըն­դա­մե­նը 125 մլն դրա­մը, ո­րը կազ­մում է տա­սը տո­կո­սը՝ տա­րե­կան ճշտ­վա­ծի և 8,97 տո­կո­սը՝ հաս­տատ­վա­ծի: Այ­սինքն՝ մենք ու­նենք 90 և ա­վել տո­կոս թե­րա­կա­տա­րում, ին­չը նշա­նա­կում է, որ մեր հար­կա­տու­նե­րը վճա­րել են, որ 2019-ի հա­մար ման­կա­պար­տեզ­ներ վե­րա­նո­րո­գենք, և մենք այդ գու­մա­րից ծախ­սել ենք ըն­դա­մե­նը 10 տկո­սը, աշ­խա­տան­քը մնա­ցել է: Ման­կա­պար­տեզ­նե­րի գույ­քի հա­մալր­ման աշ­խա­տան­քի կե­սից ա­վե­լին չի կա­տար­վել, պետք է ծախս­վեր 150 մլն դրամ, ձեռք բեր­վեր գույք, սա­կայն դրա կեսն է ձեռք բեր­վել»,- հայ­տա­րա­րեց Երևա­նի ա­վա­գա­նու ԼՀԿ խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Դա­վիթ Խա­ժա­կյա­նը` նշե­լով բյու­ջեի կա­տա­րո­ղա­կան­նե­րի մյուս ցածր ցու­ցա­նիշ­նե­րը։
Ի դեպ, Հայկ Մա­րու­թյա­նը, որ ի­րեն շատ լավ է զգա­ցել նախ­կին­նե­րի ժա­մա­նակ, այ­սօր հա­վա­տա­րիմ է օր­վա իշ­խա­նու­թյան ո­գուն, սե­փա­կան սխալ­նե­րի հա­մար վա­հան է դարձ­նում քա­ղա­քա­յին նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րին: Երբ ընդ­դի­մա­խոս­նե­րը հի­շեց­րին նրան ա­ռանց մր­ցույ­թի աս­ֆալ­տա­պատ­ման մա­սին, վեր­ջինս զայ­րա­ցավ. «Պա­րոն Խա­ժա­կյան, այդ­պի­սի բա­ներ տե­ղի էր ու­նե­նում Ձեր կող­մից շատ սիր­ված Վա­հե Նի­կո­յա­նի, Տա­րոն Մար­գա­րյա­նի ժա­մա­նակ և այլ տար­բեր քա­ղա­քա­պե­տե­րի և փոխ­քա­ղա­քա­պե­տե­րի ժա­մա­նակ, ա­յո, այդ­պի­սի բա­ներ տե­ղի էին ու­նե­նում, դրա հա­մար Ձեր մտ­քով անց­նում է, որ հի­մա էլ են կա­տար­վում: էն ժա­մա­նակ կա­տար­վում էր այդ­պի­սի բա­ներ, հի­մա այդ­պի­սի բա­ներ չի կա­րող կա­տար­վել: Մի­գու­ցե կու­զեիք, որ Դուք լի­նեիք քա­ղա­քա­պետ, որ այդ­պի­սի բա­ներ կա­տար­վեր, բայց քա­նի ես եմ քա­ղա­քա­պե­տը, այդ­պի­սի բա­ներ չի կա­րող կա­տար­վել»: Բնա­կա­նա­բար, «տակ» չմ­նաց Դա­վիթ Խա­ժա­կյա­նը. «Դուք ան­տե­ղյակ եք խնդ­րից։ Ես որ­քան սի­րում եմ Վա­հե Նի­կո­յա­նին և Տա­րոն Մար­գա­րյա­նին, այդ­քան էլ հա­վաս­տիաց­նում եմ, որ Ձեզ եմ սի­րում, խնդ­րում եմ, որևէ մե­կի նկատ­մամբ խան­դով չվե­րա­բեր­վեք, հան­րու­թյու­նը և Դուք գի­տեք, թե Ձեզ որ­քան շատ եմ հա­մակ­րում: Եվ այս մա­սով, երբ հա­մե­մա­տում եք, միշտ ի­մա­ցեք, որ ես հար­թու­թյուն­նե­րը հա­վա­սա­րա­չափ եմ դնում՝ թե՛ պրո­ֆե­սիո­նա­լիզ­մի ա­ռու­մով, թե՛ ինչ-որ բա­ներ շր­ջան­ցե­լու ա­ռու­մով: Ես հաս­կա­ցա որ դուք փոքր-ինչ սրտ­նե­ղե­ցիք, որ ակ­նար­կե­ցի, թե գու­ցե ինչ-որ ոչ օ­րի­նա­կան բա­ներ կան, բայց կար­ծում եմ՝ Ձեր հի­շո­ղու­թյու­նը գո­նե մեկ տար­վա կտր­ված­քով թույլ կտա հի­շել Ձեր կո­մու­նալ վար­չու­թյան պե­տին, ում Դուք էիք ան­ձամբ բե­րել այս շենք և ան­ձամբ էիք նշա­նա­կել, ում հայ­տա­րա­րած մր­ցույթ­նե­րը Դուք էիք հաս­տա­տել, ում քրոջ որ­դին հաղ­թել էր եր­կու մր­ցույթ, և Դուք ա­զա­տել էիք նրան աշ­խա­տան­քից, երբ դա հա­սու էր դար­ձել մա­մու­լին»:
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 3954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ