• Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    03.12.2020| 23:03
    Սրա հա­մար է, որ Տե­րը համ­բե­րա­տար է նրանց նկատ­մամբ և նրանց վրա հե­ղում է իր ո­ղոր­մու­թյու­նը։ Նա տե­սավ և ի­մա­ցավ նրանց կոր­ծա­նու­մը, որ դա­ժան էր։ Սրա հա­մար էլ բազ­մա­պատ­կեց իր նե­րո­ղամ­տու­թյու­նը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    01.12.2020| 00:02
    Նա հզոր է ինչ­պես իր ներ­ման, այն­պես էլ իր բար­կու­թյու­նը թա­փե­լու մեջ. որ­քան մեծ է նրա ո­ղոր­մու­թյու­նը, այն­քան էլ մեծ է նրա հան­դի­մա­նու­թյու­նը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    26.11.2020| 22:26
    Դուստ­րը հոր գաղտ­նի հոգսն է, և նրա այդ հոգ­սը վա­նում է քու­նը, չլի­նի թե աղ­ջիկ ժա­մա­նակ նա թա­ռա­մի, չլի­նի թե, երբ ա­մուս­նա­նա, ա­տե­լի դառ­նա, չլի­նի թե կու­սու­թյան ժա­մա­նակ պղծ­վի և հղի լի­նի իր հայ­րա­կան տա­նը, չլի­նի թե, երբ ա­մուս­նա­նա, դա­վա­ճա­նի ա­մուս­նուն և երբ նրա հետ ապ­րի, չլի­նի թե ա­մուլ մնա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    24.11.2020| 00:02
    Մի՛ ա­մա­չիր Աստ­ծու օ­րեն­քը և ուխ­տը կա­տա­րե­լու և ամ­բարշ­տին ար­դար դա­տաս­տան ա­նե­լու հա­մար։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    20.11.2020| 00:01
    Հո­րից ա­մա­չե՛ք պոռն­կու­թյան հա­մար, բոզ կնոջ ե­րե­սին նա­յե­լու հա­մար, ազ­գա­կա­նից ե­րես թե­քե­լու հա­մար, մե­կի բա­ժի­նը կամ նրան տր­վա­ծը խլե­լու հա­մար, ա­մուս­նա­ցած կնո­ջը ակ­նա­պիշ նա­յե­լու հա­մար, նրա սպա­սու­հուն հե­տամ­տե­լու, ա­ռա­վել ևս նրա ան­կող­նուն մո­տե­նա­լու հա­մար։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    17.11.2020| 00:03
    Հո­րից ա­մա­չե՛ք պոռն­կու­թյան հա­մար, դա­տա­վո­րից և իշ­խա­նից` հան­ցան­քի հա­մար, ժո­ղո­վա­կան­նե­րից և ժո­ղովր­դից` ա­նօ­րի­նու­թյան հա­մար, ըն­կե­րո­ջից և բա­րե­կա­մից` զր­կանք­նե­րի հա­մար, պան­դխ­տու­թյան վայ­րում` գո­ղու­թյան հա­մար, Աստ­ծու ճշ­մար­տու­թյու­նից և ուխ­տից` ստու­թյան հա­մար, ու­րիշ­նե­րի հա­ցի վրա ձեռք դնե­լու հա­մար, տա­լու և առ­նե­լու մեջ նա­խա­տինք կրե­լու հա­մար, ող­ջույ­նին ի պա­տաս­խան ձեր լռու­թյան հա­մար։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    13.11.2020| 00:02
    Մե­ղա­վոր­նե­րի որ­դի­նե­րի ժա­ռան­գու­թյու­նը կոր­չում է, բայց նրանց սերն­դի հետ միշտ մնում է նա­խա­տին­քը։ Որ­դի­նե­րը մե­ղադ­րում են ամ­բա­րիշտ հո­րը, ո­րով­հետև նրա պատ­ճա­ռով նա­խա­տինք են կրում։ Վա՜յ ձեզ, ամ­բա­րիշտ մար­դիկ, որ լքել եք բարձ­րյալ Աստ­ծու օ­րեն­քը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    10.11.2020| 00:02
    Ոս­կին և ար­ծա­թը հաս­տա­տուն են պա­հում ոտ­քե­րը, բայց ըն­տիր խոր­հուրդն այս եր­կու­սից ա­ռա­վել է հա­մար­վում։ Հարս­տու­թյու­նը և ու­ժը հպար­տու­թյուն են տա­լիս սր­տին, բայց բո­լո­րից ա­ռա­վել է եր­կյու­ղը Տի­րո­ջից։ Ով եր­կյուղ ու­նի Տի­րո­ջից, նա պա­կա­սու­թյուն չի զգա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    06.11.2020| 09:20
    Գի­նին և եր­գը ու­րա­խաց­նում են սիր­տը, բայց ի­մաս­տու­թյան սե­րը եր­կու­սից էլ ա­ռա­վել է։ Սրինգն ու տա­վի­ղը հա­ճե­լի են դարձ­նում նվա­գը, բայց քաղցր լե­զուն եր­կու­սից էլ ա­ռա­վել է։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    03.11.2020| 00:01
    Մեծ աշ­խա­տանք է սահ­ման­ված ա­մեն մար­դու հա­մար, և ծանր լուծ է դր­ված մար­դու որ­դի­նե­րի վրա ի­րենց մո­րից ել­նե­լու օ­րից մինչև բո­լո­րի մոր ծո­ցում թաղ­վե­լու օ­րը։