Վա­շինգ­տո­նը՝ սիո­նիս­տա­կան վար­չա­կար­գի շա­հե­րի պաշտ­պան

Վա­շինգ­տո­նը՝ սիո­նիս­տա­կան վար­չա­կար­գի շա­հե­րի պաշտ­պան
21.01.2020 | 00:47
Մենք ար­դեն գրել ենք, որ ըն­թա­ցիկ տա­րին չա­փա­զանց անս­պա­սե­լի և բուռն սկս­վեց։ Բայց միան­գա­մայն տար­բեր բա­ներն ի­րար խառ­նե­լը ճիշտ չէ, ուս­տի կփոր­ձենք բա­ցա­հայ­տել Հա­յաս­տա­նի շր­ջա­կա տա­րա­ծաշր­ջան­նե­րում ա­մե­րի­կյան սադ­րանք­նե­րի էու­թյու­նը։ 2020 թ. հուն­վա­րի 3-ին ԱՄՆ-ը ան­ցավ «կար­միր գի­ծը»՝ սպա­նե­լով Ի­րա­նի ԻՀՊԿ-ի «Քոդս» հա­տուկ ջո­կա­տի լե­գեն­դար հրա­մա­նա­տար, գե­նե­րալ-մա­յոր Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիին։ Պե­տա­կան ա­հա­բեկ­չու­թյան այդ գոր­ծո­ղու­թյան ար­ձա­գանքն Ի­րա­նում ցույց է տա­լիս, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը պա­տե­րազմ են հայ­տա­րա­րել ոչ միայն այդ երկ­րի պե­տա­կան կա­ռույց­նե­րին, այլև Ի­րա­նի ողջ ժո­ղովր­դին։ Վա­շինգ­տո­նի սիր­տը չդի­մա­ցավ, որ Ի­րա­նի դեմ ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի կող­մից տաս­նա­մյակ­նե­րով կի­րառ­վող պատ­ժա­մի­ջոց­ներն ա­վե­լի են ամ­րապն­դում նման ու­ժե­րին դի­մադ­րե­լու ի­րան­ցի ժո­ղովր­դի կամ­քը։
Այժմ փոր­ձա­գետ­նե­րի և մեկ­նա­բան­նե­րի գե­րակշ­ռող մե­ծա­մաս­նու­թյունն զբաղ­ված է ա­պար­դյուն գոր­ծով՝ գու­շա­կու­թյամբ, թե ինչ կլի­նի հե­տո։ «Հե­տոն» ար­դեն ե­կել է, ընդ ո­րում, գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի դեմ ա­հա­բեկ­չու­թյու­նից ա­ռաջ։ Կարևոր է հաս­կա­նալ, թե ին­չի էր ու­զում հաս­նել և ին­չի կհաս­նի ԱՄՆ-ը իր այս ա­րար­քով, ո­րը պաշ­տո­նա­պես դա­տա­պար­տե­ցին Ռու­սաս­տա­նը, Չի­նաս­տա­նը, նաև ՄԱԿ-ի գլ­խա­վոր քար­տու­ղա­րը, ին­չը նույ­նիսկ անս­պա­սե­լի էր, այն­քան է այդ մի­ջազ­գա­յին կա­ռույ­ցը վար­կա­բեկ­ված հօ­գուտ ԱՄՆ-ի իր հաճ­կա­տա­րու­թյամբ։ Կարևոր է նաև պար­զել, թե որ­տեղ և ինչ մա­կար­դա­կում է տե­ղե­կատ­վա­կան ար­տա­հոսք ե­ղել. չենք կար­ծում, թե Սո­լեյ­մա­նին ան­ձամբ է տե­ղե­կաց­րել ա­մե­րի­կա­ցի­նե­րին, թե իր ինք­նա­թի­ռը երբ է վայ­րէջք կա­տա­րե­լու Բաղ­դա­դում։ Այս­պես թե այն­պես, չա­րա­գործ­ներն ա­րա­գո­րեն կգտն­վեն և կս­տա­նան ի­րենց ար­ժա­նի պա­տի­ժը։
Սա­կայն՝ հեր­թով. չէ՞ որ ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյունն սկս­վել է դեռ 2019 թ. դեկ­տեմ­բե­րի 27-ին և 29-ին։ Սո­լեյ­մա­նիին ա­ռա­ջին ան­գամ չէ, որ փոր­ձել են սպա­նել։ Քչե­րը կհի­շեն, որ մի եր­կու տա­րի ա­ռաջ Իս­րա­յե­լը պար­ծան­քով հայ­տա­րա­րեց, թե Դա­մաս­կո­սի մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յա­նի հր­թի­ռա­կոծ­ման ժա­մա­նակ հա­ջող­վել է «սպա­նել» Սո­լեյ­մա­նիին։ Իս­րա­յել­ցի­ներն այն­քան էին հա­մոզ­ված, որ նա սպան­վել է, որ շնոր­հա­վո­րում էին ի­րար։ Բայց հե­տո ե­կավ սթափ­վե­լու դա­ռը պա­հը. գե­նե­րա­լը շու­տով հայ­տն­վեց Ի­րա­նի նախ­կին նա­խա­գահ Հա­շե­մի-Ռաֆ­սան­ջա­նիի թաղ­մա­նը (2017 թ. հուն­վար)։ Հե­տո Իս­րա­յե­լը գե­նե­րա­լին «սպա­նեց» 2018-ին, բայց նա դար­ձյալ ողջ-ա­ռողջ հայ­տն­վեց Թեհ­րա­նում։ Այդ ժա­մա­նակ սույն տո­ղե­րի հե­ղի­նա­կը բա­ցա­հայտ ծի­ծա­ղեց իս­րա­յել­ցի­նե­րի վրա, թե՝ «այն­տեղ չեք փն­տրում», և դա ճշ­մար­տու­թյուն էր, քա­նի որ Սի­րիա­յում Սո­լեյ­մա­նին հա­ճախ էր հայ­տն­վում «ա­նոր­սա­լիո­րեն»։ Այլ էր Ի­րա­քը, ուր նա ժա­մա­նում էր բա­ցեի­բաց, ո­րով­հետև հարգ­ված էր և՛ շիա­նե­րի, և՛ քր­դե­րի, և՛ ան­գամ սուն­նի բեդ­վին­նե­րի կող­մից։ Սո­լեյ­մա­նիին լիո­վին կա­րե­լի է հա­մե­մա­տել միջ­նա­դա­րի նշա­նա­վոր քուրդ, խա­չա­կիր­նե­րին հաղ­թող Սա­լահ ադ Դի­նի (Սա­լա­հեդ­դին) հետ, իսկ այդ­պի­սի մար­դիկ ան­գամ ի­րենց մա­հից հե­տո է՛լ ա­վե­լի են հա­մախմ­բում ի­րենց կողմ­նա­կից­նե­րին։ Ճիշտ է հայտ­նի գրող Աբ­բաս Ջու­ման. այժմ թշ­նա­մի­նե­րի հա­մար կեն­դա­նի գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիից ա­վե­լի սար­սա­փե­լի կդառ­նա որ­պես նա­հա­տակ զոհ­ված Սո­լեյ­մա­նին, և ա­մեն ինչ հենց այդ­պես է ըն­կալ­վում ոչ միայն Ի­րա­նում, այլև գրե­թե ողջ մու­սուլ­մա­նա­կան աշ­խար­հում։
2019 թ. դեկ­տեմ­բե­րի 27-ի ա­մե­րի­կյան սադ­րան­քի մա­սին ա­ռան­ձին կգ­րենք։ Այն ժա­մա­նակ ա­մե­րի­կա­ցի­նե­րը փոր­ձում էին սադ­րանք սար­քել ՌԴ-ի և Չի­նաս­տա­նի դեմ՝ ցան­կա­նա­լով ձա­խո­ղել Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սի հյու­սի­սում Ի­րա­նի, ՌԴ-ի և ՉԺՀ-ի ե­ռա­կողմ ռազ­մա­ծո­վա­յին զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը։ Իսկ դեկ­տեմ­բե­րի 29-ին ա­մե­րի­կա­ցի­նե­րը հար­ված­ներ հասց­րին «Ալ-Հաշդ աշ-Շաա­բի» ի­րա­քյան շիա աշ­խար­հա­զո­րի բա­զա­նե­րին ու դիր­քե­րին և՛ Ի­րա­քում, և՛ Սի­րիա­յում։ Այժմ ԱՄՆ-ը խոս­տո­վա­նել է, որ դրանք կե­տա­յին հար­ված­ներ չէին, այլ գրե­թե ծի­սա­կան (դեն նե­տենք կաս­կած­նե­րը. հրեա­կան բազ­մա­թիվ հա­մայ­նք­ներ ա­վան­դա­կան Խա­նու­կա տո­նը նշում են հենց դեկ­տեմ­բե­րի 29-ին) զանգ­վա­ծա­յին սպա­նու­թյուն, ո­րով­հետև զոհ­վել է մինչև 2000 խա­ղաղ քա­ղա­քա­ցի, ո­րոնք որևէ կապ չու­նեին «Ալ-Հաշդ աշ-Շաա­բիի» հետ։ Դրա­նից հե­տո ի­րադ­րու­թյու­նը ծայ­րա­հեղ սր­վեց. ե­ղան Բաղ­դա­դում ԱՄՆ-ի դես­պա­նա­տան վրա հար­ձակ­վե­լու փոր­ձեր, խիստ ո­ճով պա­հանջ­ներ հն­չե­ցին Ի­րա­քից ա­մե­րի­կյան բո­լոր զոր­քերն ան­վե­րա­պա­հո­րեն հա­նե­լու մա­սին։ Ա­յա­թո­լա Մուք­դա­դա աս Սադ­րը ար­տա­հայտ­վեց իր «Մահ­դի բա­նա­կը» շտապ վե­րա­կանգ­նե­լու մա­սին, այն բա­նա­կը, ո­րը 2000-ա­կան­նե­րի սկզ­բում բա­վա­կա­նա­չափ ջար­դեց ա­մե­րի­կա­ցի­նե­րի կո­ղե­րը, երբ նրանք փոր­ձում էին սպա­նել հենց աս Սադ­րին։ Թող չհա­վա­տա­ցող­նե­րը նե­րեն ինձ թե­մա­յից հե­ռա­վոր շեղ­ման հա­մար և չտրտն­ջան, թե այս­տեղ ի՞նչ կա Սո­լեյ­մա­նիի և նրա սպա­նու­թյան հնա­րա­վոր պա­տաս­խան­նե­րի մա­սին։ Այդ ա­մե­նը հենց նրա մեջ է, որն այժմ կար­դում եք։ Չէ՞ որ մինչև Մեր­ձա­վոր Արևել­քում նոր պա­տե­րազ­մի սկիզբն է­լի ինչ-որ բան կար. դեկ­տեմ­բե­րին ա­մե­րի­կա­ցի­ներն ի­րենց զոր­քերն ա­նընդ­հատ Սի­րիա­յից Ի­րաք և հա­կա­ռակ տե­ղա­փո­խե­լով՝ պար­զա­պես հե­տա­խու­զում էին՝ նոր պա­տե­րազմ սկ­սե­լու հա­մար, ո­րի մեջ ան­պայ­ման ցան­կա­նում էին ներգ­րա­վել Ի­րա­նը։
Այդ «ինչ-որ բա­նը» RT Arabic հե­ռուս­տաա­լի­քին հայտ­նել է Ի­րա­նի գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի գլ­խա­վոր խոր­հր­դա­կան, ԻԻՀ նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Ա­լի Աք­բար Վե­լա­յե­թին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը գո­ղա­նում է սի­րիա­կան նավ­թը, իսկ նա­խա­գահ Թրամ­փը Սի­րիա­յի ժո­ղովր­դի կամ­քին հա­կա­ռակ կո­ղոպ­տում է նրան և «մի­ջազ­գա­յին գող է»։ «Մենք հույս ու­նենք, որ շու­տով կդա­դա­րի ա­մե­րի­կա­ցի­նե­րի այդ ա­պօ­րի­նի վե­րահս­կո­ղու­թյու­նը սի­րիա­կան մի քա­նի շր­ջան­նե­րի նկատ­մամբ,- ա­սել է քաղ­գոր­ծի­չը։- Մենք պատ­րաստ ենք օգ­նու­թյուն տրա­մադ­րե­լու Սի­րիա­յից ա­մե­րի­կյան զոր­քե­րը հա­նե­լու հա­մար ի պա­տաս­խան սի­րիա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի խնդ­րան­քի և մեր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի չա­փով»։ Հաս­կա­նա­լի է, որ հենց հան­գու­ցյալ գե­նե­րալ Սո­լեյ­մա­նին պետք է լի­ներ մե­կը նրան­ցից, ով­քեր կօգ­նեին Սի­րիա­յին, որ­պես­զի ԱՄՆ-ի զոր­քե­րը հե­ռաց­նի տա­րա­ծաշր­ջա­նից։ Այն­քան էլ կարևոր չէ, թե այդ ուղ­ղու­թյամբ ով և ինչ­պես կպ­լա­նա­վո­րեր Սի­րիա­յի և Ի­րա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, կարևորն այն էր, որ շա­հագր­գիռ կող­մե­րը պատ­րաստ­վում էին ա­մե­րի­կա­ցի­նե­րին վռն­դե­լու ինչ­պես Սի­րիա­յից, այն­պես էլ Ի­րա­քից։ Ար­դեն Բաղ­դա­դում ԱՄՆ-ի դես­պա­նա­տան վրա գրո­հե­լու փոր­ձե­րից հե­տո Վա­շինգ­տո­նից բո­լոր ա­մե­րի­կա­ցի­նե­րին անվ­տան­գու­թյան հա­մար Ի­րա­քից հե­ռա­նա­լու կոչ ա­րե­ցին։ Դեկ­տեմ­բե­րի 30-ին Բաղ­դա­դում Ի­րա­նի դես­պա­նու­թյու­նը պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյամբ դա­տա­պար­տեց ԱՄՆ-ի կող­մից Ի­րա­քի ինք­նիշ­խա­նու­թյան խախ­տու­մը, ա­վե­լաց­նե­լով, որ այդ քայ­լը կոչ­ված է ծա­ռա­յե­լու տա­րա­ծաշր­ջա­նում Իս­րա­յե­լի շա­հե­րին։ Դես­պա­նու­թյու­նը ցա­վակ­ցու­թյուն հայտ­նեց Ի­րա­քի ժո­ղովր­դին ու զոհ­ված­նե­րի ըն­տա­նիք­նե­րին՝ հա­վե­լե­լով, որ Վա­շինգ­տո­նի այդ քայ­լե­րը տա­րա­ծաշր­ջա­նի ան­կա­յու­նու­թյան և անվ­տան­գու­թյան բա­ցա­կա­յու­թյան հիմ­նա­կան գոր­ծոնն են։ «ԱՄՆ-ի այդ քայ­լը հա­մա­պա­տաս­խա­նում է տա­րա­ծաշր­ջա­նի եր­կր­նե­րի ներ­քին գոր­ծե­րին մի­ջամ­տե­լու Վա­շինգ­տո­նի քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, ո­րը հիմն­ված է ան­հա­մո­զիչ ար­դա­րա­ցում­նե­րի և ան­հիմն մե­ղադ­րանք­նե­րի վրա՝ նպա­տակ ու­նե­նա­լով պաշտ­պա­նե­լու սիո­նիս­տա­կան վար­չա­կար­գի շա­հե­րը»,- ընդ­գծ­վում էր հայ­տա­րա­րու­թյան մեջ։
Իս­կա­պես, ինչ­պես հա­ղոր­դել են քր­դա­կան ԶԼՄ-նե­րը (այժմ Ի­րա­քում հօ­գուտ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հան­դես են գա­լիս միայն Էր­բի­լի քր­դե­րը, մաս­նա­վո­րա­պես քր­դա­կան տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­ռա­վա­րու­թյան նա­խա­գահ Նե­չիր­վան Բար­զա­նին), հուն­վա­րի 2-ին Ի­րա­քում ԱՄՆ-ի դես­պա­նու­թյու­նը ո­րո­շել է դա­դա­րեց­նել բո­լոր հրա­պա­րա­կա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դես­պա­նա­տան մոտ ի­րա­նա­մետ աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րի կողմ­նա­կից­նե­րի հա­վաք­վե­լու պատ­ճա­ռով։ «ԱՄՆ-ի դես­պա­նա­տան տա­րած­քի վրա աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րի հար­ձա­կում­նե­րի պատ­ճա­ռով բո­լոր հյու­պա­տո­սա­կան հրա­պա­րա­կա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դա­դա­րեց­ված են մինչև հե­տա­գա ծա­նու­ցու­մը,- աս­վում էր դես­պա­նու­թյան հայ­տա­րա­րու­թյան մեջ։- Հե­տա­գա բո­լոր հան­դի­պում­նե­րը դա­դա­րեց­ված են»։ Ար­դեն հուն­վա­րի 3-ին (հա­վա­նա­բար Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյու­նից և ա­մե­րի­կյան ա­հա­բեկ­չու­թյու­նից մյուս ան­ձանց զոհ­վե­լուց հե­տո) Ի­րա­քի նավ­թի նա­խա­րա­րու­թյու­նը հաս­տա­տել է, որ Ի­րա­քի հա­րա­վի նավ­թա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րի ա­մե­րի­կա­ցի աշ­խա­տա­կից­նե­րը հե­ռա­նում են երկ­րից, բայց օ­տա­րերկ­րա­ցի մյուս աշ­խա­տող­նե­րը ա­ռայժմ մնում են։ «Նավ­թի նա­խա­րա­րու­թյու­նը ժխ­տում է օ­տա­րերկ­րա­ցի աշ­խա­տա­կից­նե­րի հե­ռա­նա­լը, բա­ցա­ռու­թյամբ ԱՄՆ-ի քա­ղա­քա­ցիու­թյուն ու­նե­ցող մի շարք աշ­խա­տա­կից­նե­րի, ո­րոնք մեկ­նում են ի պա­տաս­խան ի­րենց կա­ռա­վա­րու­թյան նա­խազ­գու­շաց­ման,- աս­վում է հայ­տա­րա­րու­թյան մեջ։ -Ողջ Ի­րա­քի նավ­թա­հան­քե­րում պայ­ման­նե­րը նոր­մալ են, իսկ հա­նույ­թը և ար­տա­հա­նու­մը չեն տու­ժել»։ Բանն այն է, որ նույն օր­վա ա­ռա­վո­տյան ԱՄՆ-ի պետ­դե­պար­տա­մեն­տը խս­տաց­րել էր պա­հանջ­ներն իր քա­ղա­քա­ցի­նե­րի նկատ­մամբ և հայ­տա­րա­րել անվ­տան­գու­թյան սպառ­նա­լի­քի մա­սին, Ի­րա­քում ԱՄՆ-ի բո­լոր քա­ղա­քա­ցի­նե­րին երկ­րից ան­հա­պաղ հե­ռա­նա­լու և Բաղ­դա­դում ԱՄՆ-ի դես­պա­նա­տա­նը չմո­տե­նա­լու կոչ ա­րել։ Նշենք, որ այժմ Ի­րա­քում գոր­ծում է միայն Էր­բի­լում ԱՄՆ-ի գլ­խա­վոր հյու­պա­տո­սու­թյու­նը՝ Բար­զա­նիի կլա­նի հո­վա­նու ներ­քո։
Ի­րա­քում ա­մե­րի­կա­ցի­նե­րը, բա­ցի գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիից, էլ ու՞մ են սպա­նել։ Դա պար­զե­լուց հե­տո ակն­հայ­տո­րեն կերևա Իս­րա­յե­լի և Ի­րա­քում նրա գոր­ծա­կից­նե­րի, մաս­նա­վո­րա­պես Բար­զա­նիի կլա­նի հետ­քը։ Դեկ­տեմ­բե­րի 25-ին զոհ­վել են «Ալ Հաշդ աշ-Շաա­բիի» «Քա­թաիբ Հզ­բո­լահ» կազ­մա­կեր­պու­թյան 25 մար­տիկ և սպա, վի­րա­վոր­վել ա­վե­լի քան 50-ը։ Զոհ­ված­նե­րի թաղ­ման օ­րը հենց «Քա­թաիբ Հզ­բո­լա­հի» ան­դամ­ներն են փոր­ձել հար­ձակ­վել Բաղ­դա­դում ԱՄՆ-ի դես­պա­նա­տան վրա։ Այժմ՝ ու­շադ­րու­թյուն. հուն­վա­րի 3-ին Սո­լեյ­մա­նիի հետ սպան­վել է «Ալ-Հաշդ աշ-Շաա­բիի» հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ և միա­ժա­մա­նակ «Քա­թաիբ Հզ­բո­լահ» կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վար Ա­բու Մահ­դի ալ Մու­հան­դի­սը, հենց նա, ով, ինչ­պես գրել էինք ան­ցյալ տա­րի, Իս­րա­յե­լի և Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին մեր­կաց­րել էր Ի­րա­քի տա­րած­քում «Ալ-Հաշդ աշ-Շաա­բիի» աշ­խար­հա­զո­րի օ­բյեկտ­նե­րի և դիր­քե­րի վրա ադր­բե­ջա­նա­կան տա­րած­քից ա­նօ­դա­չու սար­քե­րով հար­ձա­կում­ներ կազ­մա­կեր­պե­լու հա­մար և հայ­տա­րա­րել, որ ի­րենք («Քա­թաիբ Հզ­բո­լա­հը») ու­նեն բո­լոր ա­պա­ցույց­նե­րը, որ ա­մառ­վա ա­հա­բեկ­չա­կան հար­ձակ­ման ժա­մա­նակ Իս­րա­յելն օգտ­վել է Ադր­բե­ջա­նի ծա­ռա­յու­թյուն­նե­րից։ Ի­րանն էլ ար­դեն այն ժա­մա­նակ, այդ թվում՝ տար­բեր մայ­րա­քա­ղաք­նե­րում ի­րենց դի­վա­նա­գետ­նե­րի մաս­նա­վոր զրույց­նե­րի ըն­թաց­քում, պն­դում էր՝ այն հար­ձակ­ման մե­ղա­վոր­ներն «ստա­ցել են ի­րեն­ցը» այն չա­փով, ո­րին ար­ժա­նի էին։ Ար­ժե հի­շեց­նել ևս մի բան. ա­րա­բա­կան աշ­խար­հի միակ կազ­մա­կեր­պու­թյու­նը, ո­րը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րել է, որ իր նպա­տա­կը նաև իս­րա­յե­լա­կան օ­կու­պա­ցիա­յից Գո­լա­նի սի­րիա­կան բար­ձունք­ներն ա­զա­տագ­րելն է, «Գո­լա­նի ա­զա­տագ­րու­թյան բրի­գադն» է, բայց նա միա­ժա­մա­նակ «Քա­թաիբ Հզ­բո­լա­հի» բա­ղադ­րիչ մասն է։ Սո­լեյ­մա­նիի և ալ Մու­հան­դի­սի սպա­նու­թյուն­նե­րը կաս­կած չեն թող­նում, որ դա նույն­պես յու­րա­տե­սակ վրեժ է. սիո­նիստ­ներն այդ­պես են տո­նում Խա­նու­կան՝ «Քա­թաիբ Հզ­բո­լա­հի» ղե­կա­վա­րից և ԻՊ-ի, «Ալ Քաի­դա­յի» սուն­նի ա­հա­բե­կիչ­նե­րի դեմ պայ­քա­րում նրա բա­րե­կամ և ըն­կե­րա­կից Սո­լեյ­մա­նիից վրեժ լու­ծե­լով։ Եվ մեր վար­կածն այն է, որ Թրամփն այդ ա­մե­նի մաս­նա­կիցն է. ի­զուր չէ, որ Պեն­տա­գո­նը ձեր­բա­զատ­վեց պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից՝ պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րե­լով, որ գոր­ծո­ղու­թյան հա­մար ե­ղել է ան­ձամբ ԱՄՆ-ի նա­խա­գա­հի հրա­մա­նը։
Ճշ­մար­տու­թյա­նը բո­լո­րից մոտ էր Պա­վել Ֆել­գեն­հաուե­րը («Նո­վա­յա գա­զե­տա»), երբ հի­շեց­րեց, որ «Թրամփն այժմ պատ­րաստ չէ թույլ երևա­լու, իսկ ա­յա­թո­լա­նե­րի հետ ուղ­ղա­կի առ­ճա­կատ­ման դեպ­քում հան­րու­թյան ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան հա­մախմ­բու­մը կա­րող է օգ­նել և՛ վար­կա­նի­շին, և՛ վե­րըն­տր­մա­նը»։ Դե­մոկ­րատ­ներ Կոնգ­րե­սում դատ են սկ­սել Թրամ­փի դեմ, և ի­րա­կան է, որ ե­թե նա տա­նուլ տա 2020 թ. նո­յեմ­բե­րի ընտ­րու­թյու­նը, ոչ միայն կզրկ­վի իշ­խա­նու­թյու­նից, այլև հնա­րա­վոր է, որ բանտ նս­տի։ Նրան հի­մա էլ են մե­ղադ­րում, որ Սո­լեյ­մա­նիի և ալ Մու­հան­դի­սի դեմ ա­հա­բեկ­չու­թյու­նը կա­տար­վել է Կոնգ­րե­սի շր­ջանց­մամբ։ Եվ դա նույն­պես ա­պա­հո­վագ­րու­թյուն է. ա­մե­րի­կյան վեր­նա­խա­վի բո­լոր կող­մե­րի հա­մար լավ է ու­նե­նալ վա­ղօ­րոք դա­տա­պարտ­ված քա­վու­թյան նո­խազ ի դեմս Թրամ­փի, քան ըն­դու­նել ողջ երկ­րի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը պե­տա­կան ա­հա­բեկ­չու­թյան հա­մար։ Այլ երկ­րի գե­նե­րա­լին սպա­նե­լը ոչ մար­տա­կան ի­րադ­րու­թյու­նում, ԱՄՆ-ի և Ի­րա­նի միջև պաշ­տո­նա­պես հայ­տա­րար­ված պա­տե­րազ­մի բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում, այն էլ՝ եր­րորդ պե­տու­թյան տա­րած­քում, պե­տա­կան ա­հա­բեկ­չու­թյան տի­պիկ գոր­ծո­ղու­թյուն է, պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն։ Եվ Կոնգ­րեսն ու Պեն­տա­գո­նը մե­ղա­վո­րին նշում են ուղ­ղա­կիո­րեն. դա միայն ու միայն ԱՄՆ-ի նա­խա­գահն է։ Բայց ար­դյո՞ք միայն նա։ Ցա­վոք, ոչ միայն. նրա կող­քին են ԿՀՎ-ն (ԱՄՆ-ում), «Մոս­սա­դը», «Շա­բա­կը» և այլն (Իս­րա­յե­լից), քա­նի որ Ի­րա­նը, «Քա­թաիբ Հզ­բո­լա­հը» և «Գո­լա­նի ա­զա­տագ­րու­թյան բրի­գա­դը» ի­րա­պես պատ­րաստ էին Սի­րիա­յի լիա­կա­տար ու ան­վե­րա­պահ ա­պաօ­կու­պաց­մա­նը։
Բաղ­դա­դում ի­րադ­րու­թյան սրու­մը, չնա­յած նրան, որ մինչև հուն­վա­րի 2-ի գի­շե­րը «Քա­թաիբ Հզ­բո­լա­հի» կողմ­նա­կից­նե­րը նա­հան­ջել էին Բաղ­դա­դի «կա­նաչ գո­տուց», որ­տեղ գտն­վում են օ­տա­րերկ­րյա դի­վա­նա­գի­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյուն­նե­րը, երևի ինչ-որ բան կան­խո­րո­շել էր։ Հնա­րա­վոր չէ ճշգ­րիտ ա­սել, թե ինչ­պես էին ա­մե­րի­կա­ցի­ներն ու իս­րա­յել­ցի­ներն ի­մա­ցել, որ գե­նե­րալ Սո­լեյ­մա­նին Բեյ­րու­թից կթռ­չի Բաղ­դադ, և նրան դի­մա­վո­րող­նե­րի մեջ է լի­նե­լու ալ Մու­հան­դի­սը։ Ռու­սաս­տա­նի ա­մե­րի­կա­մետ շր­ջա­նակ­նե­րի տվյալ­նե­րով, օ­դա­նա­վա­կա­յա­նում են ե­ղել նաև «Ալ-Հաշդ աշ- Շաա­բիի» աշ­խար­հա­զո­րի մի քա­նի խո­շոր ղե­կա­վար­ներ՝ մա­մու­լի ծա­ռա­յու­թյան պետ Մու­հա­մեդ ալ Ջա­բե­րին, լո­գիս­տի­կա­յի ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար Հայ­դար Ա­լին։ Հենց նրանք էին կազ­մա­կեր­պել օ­դա­նա­վա­կա­յա­նում Սո­լեյ­մա­նիի հան­դի­պու­մը։ Բեյ­րու­թում Սո­լեյ­մա­նին հա­մա­րյա ստույգ շփ­վում էր ոչ միայն Ի­րա­նի ա­վան­դա­կան դաշ­նա­կից ու գոր­ծըն­կեր «Հզ­բո­լահ» լի­բա­նա­նյան կու­սակ­ցու­թյան ղե­կա­վա­րու­թյան, այլև Լի­բա­նա­նի բո­լոր քա­ղա­քա­կան ու­ժե­րի հետ։ Բայց ա­ռա­ջար­կում ենք դա­վա­ճան­ներ չփնտ­րել Հա­մաշ­խար­հա­յին մե­ծամ­տու­թյան դի­մադ­րու­թյան շարժ­ման (ինչ­պես ըն­դուն­ված է ա­սել Թեհ­րա­նում) շիա ակ­տի­վիստ­նե­րի մեջ, ին­չը մեզ այս օ­րե­րին ա­ռա­ջար­կում է բո­լո­րո­վին ոչ ռու­սա­մետ, բայց ռու­սա­կան «Նո­վա­յա գա­զե­տա» թեր­թը. «Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյու­նը կա­րող էր ի­րա­կա­նաց­վել միայն նրա մեր­ձա­վոր­նե­րի դա­վա­ճա­նու­թյան շնոր­հիվ»։ Ոչ, աղ­բյուր­ներն ու լր­տես­նե­րը շատ են նաև ա­ռանց «նրա մեր­ձա­վոր­նե­րի»։ Միայն Բար­զա­նիի կլանն ինչ ա­սես ար­ժե։ Ե՛վ Բեյ­րու­թում կան նրա մար­դիկ, և՛ Թուր­քիա­յում, որն ու­ժե­ղաց­նում է իր գոր­ծա­կա­լու­թյու­նը նույն Լի­բա­նա­նում, էլ չխո­սե­լով հյու­սի­սա­յին Սի­րիա­յի օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րի մա­սին, և Ադր­բե­ջա­նում կապ կա իշ­խա­նա­կան բազ­մա­թիվ քր­դա­կան կլան­նե­րի հետ, և հենց Բաղ­դա­դում։ Եվ ի­հար­կե, սուտ է, թե իբր Թրամ­փը ո­րո­շել է Սո­լեյ­մա­նիին սպա­նել «դեկ­տեմ­բե­րի վեր­ջին Ի­րա­քում ԱՄՆ-ի ռազ­մա­բա­զա­յի վրա հար­ձա­կու­մից հե­տո», ինչ­պես ա­պա­տե­ղե­կաց­նում է իս­րա­յե­լաա­մե­րի­կյան «Բլում­բերգ» գոր­ծա­կա­լու­թյու­նը։ Մեր կար­ծի­քով, ար­դեն բա­վա­կա­նա­չափ ա­պա­ցույց­ներ ենք բե­րել այն բա­նի, որ գոր­ծո­ղու­թյու­նը վա­ղուց է պլա­նա­վոր­ված ե­ղել, դեռ այն ժա­մա­նակ, երբ «Քոդ­սի» զին­վոր­ներն ու սպա­նե­րը սի­րիա­կան բա­նա­կի և Դա­մաս­կո­սի մյուս դաշ­նա­կից­նե­րի հետ 2016 թ. նո­յեմ­բե­րի վեր­ջին ա­զա­տագ­րում էին Հա­լե­պը և գե­րի վերց­րին ԱՄՆ-ի, Իս­րա­յե­լի, Թուր­քիա­յի, Մեծ Բրի­տա­նիա­յի, Ֆրան­սիա­յի, Գեր­մա­նիա­յի և նրանց ա­րաբ խա­մա­ճիկ­նե­րի հա­րյու­րա­վոր հա­տուկ­ջո­կա­տա­յին­նե­րի ու հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րի։ Գե­նե­րալ Սո­լեյ­մա­նին ղե­կա­վա­րում էր այդ պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գործ­նե­րին (չէ՞ որ նրանց գե­րել էին ԻՊ-ի և «Ջեբ­հաթ ան Նուս­րա­յի» ա­հա­բե­կիչ­նե­րի դիր­քե­րում) նրանց «տե­րե­րին» հանձ­նե­լու գոր­ծո­ղու­թյու­նը, այդ թվում՝ լի­բա­նա­նյան «Հզ­բո­լահ» կու­սակ­ցու­թյան մար­տիկ­նե­րի մի­ջո­ցով։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 2852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ