Կարևո­րը ա­ռողջ ու կրթ­ված աշ­խա­տու­ժի ստեղ­ծումն է

Կարևո­րը ա­ռողջ ու կրթ­ված աշ­խա­տու­ժի ստեղ­ծումն է
20.03.2020 | 04:08
Հա­մաշ­խար­հա­յին բան­կի նոր զե­կույցն ու­սում­նա­սի­րում է միգ­րա­ցիա­յի և փո­խան­ցում­նե­րի մակ­րոտն­տե­սա­կան եր­կա­րա­ժամ­կետ հետևանք­նե­րը, ո­րոնք 2010-ից ի վեր կազ­մում են ՀՆԱ-ի ա­վե­լի քան 10%-ը Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի և Հա­րա­վա­յին Կով­կա­սի 4 եր­կր­նե­րում: Նաև վեր­լու­ծում է, թե ինչ նշա­նա­կու­թյուն ու­նեն միգ­րա­ցիան և տրանս­ֆերտ­նե­րը միգ­րանտ ու­ղար­կող եր­կր­նե­րի տն­տե­սու­թյուն­նե­րի ար­տա­քին մր­ցու­նա­կու­թյան և կա­ռուց­ված­քի հա­մար։
Այս եր­կր­նե­րից մի քա­նի­սում‚ ըստ վեր­լու­ծու­թյան‚ մեկ աշ­խա­տո­ղի թո­ղար­կած տն­տե­սա­կան ար­դյուն­քը դեռևս ցածր է՝ հա­մաշ­խար­հա­յին մի­ջին ցու­ցա­նի­շի հա­մե­մատ. դրա վառ օ­րի­նակն է ար­տադ­րո­ղա­կա­նու­թյան ընդ­հա­նուր ցածր‚ ար­տա­գաղ­թի բարձր մա­կար­դակն ու ՀՆԱ-ի դան­դաղ ա­ճը։
Ի­մա­նա­լու հա­մար‚ թե ին­չու է այդ­պես՝ Հա­մաշ­խար­հա­յին բանկն ու­սում­նա­սի­րել է նախ­կին Խոր­հր­դա­յին Միու­թյան չորս եր­կր­ներ՝ Հա­յաս­տան‚ Վրաս­տան‚ Ղրղզս­տան և Տա­ջիկս­տան։
Վեր­լու­ծու­թյան հե­ղի­նակ­նե­րը մի քա­նի կարևոր մի­տում­ներ են ար­ձա­նագ­րել։ 2000-ա­կան­նե­րի սկզ­բից բո­լոր չորս եր­կր­նե­րում գրանց­վել է նշա­նա­կա­լի զուտ կու­տա­կա­յին միգ­րա­ցիա՝ ի­րենց աշ­խա­տու­ժի չա­փի հա­մե­մա­տու­թյամբ։ Վրաս­տա­նում, օ­րի­նակ, զուտ կու­տա­կա­յին միգ­րա­ցիա­յի ծա­վա­լը կազ­մել է երկ­րի 2018-ի աշ­խա­տու­ժի մեկ եր­րոր­դը։ Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում միգ­րա­ցիա­յի ծա­վա­լը կազ­մել է ա­վե­լի քան մեկ քա­ռոր­դը։ Ղրղզս­տա­նում և Տա­ջիկս­տա­նում զուտ միգ­րա­ցիա­յի ծա­վալն ա­վե­լի փոքր է ե­ղել, սա­կայն սա, թերևս, պայ­մա­նա­վոր­ված է նրանց աշ­խա­տան­քա­յին միգ­րա­ցիա­յի սե­զո­նա­յին և ժա­մա­նա­կա­վոր բնույ­թով։
Բո­լոր չորս եր­կր­նե­րի տն­տե­սու­թյուն­նե­րում ա­ռանց­քա­յին դեր են կա­տա­րել դրա­մա­կան փո­խան­ցում­ներն ար­տերկ­րից։ Ան­ցած տաս­նա­մյա­կում Ղրղզս­տան և Տա­ջիկս­տան ար­տեր­կից կա­տար­ված դրա­մա­կան փո­խան­ցում­նե­րը կազ­մել են այդ եր­կր­նե­րի ՀՆԱ-ի 30 և ա­վե­լի տո­կո­սը։ Հա­յաս­տա­նում և Վրաս­տա­նում ար­տերկ­րից կա­տար­ված դրա­մա­կան փո­խան­ցում­նե­րը մի­ջի­նում կազ­մել են ՀՆԱ-ի 11 և 18 տո­կո­սը։
Մեկ այլ տա­րած­ված ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն է մեկ աշ­խա­տո­ղի հաշ­վով ցածր ՀՆԱ-ն, ին­չը զար­մա­նա­լի է, ե­թե դի­տար­կենք այդ եր­կր­նե­րի մարդ­կա­յին կա­պի­տա­լի մա­կար­դա­կը։ Սա նշա­նա­կում է, որ բազ­մա­թիվ աշ­խա­տող­ներ նա­խընտ­րում են ար­տա­գաղ­թել՝ դուրս տա­նե­լով ի­րենց մարդ­կա­յին կա­պի­տա­լը և ա­վե­լի մեծ գու­մար­ներ վաս­տա­կե­լով ար­տերկ­րում։
Այս եր­կր­նե­րում կարևոր մակ­րոտն­տե­սա­կան ազ­դե­ցու­թյուն ու­նի աշ­խա­տու­ժի նվա­զու­մը, ո­րի պատ­ճառն աշ­խա­տող­նե­րի միգ­րա­ցիան է՝ զու­գակց­ված ար­տերկ­րից ստաց­վող դրա­մա­կան փո­խան­ցում­նե­րով։ Նրանց տն­տե­սու­թյուն­ներն աս­տի­ճա­նա­բար անց­նում են ոչ ար­տա­հա­նե­լի ապ­րանք­նե­րի ար­տադ­րու­թյան, նե­րա­ռյալ ծա­ռա­յու­թյուն­նե­րի ձևա­վոր­ման, ո­րը կբա­վա­րա­րի մե­ծա­ցող պա­հան­ջար­կը, և հրա­ժար­վում են ար­տա­հա­նե­լի ապ­րանք­նե­րից, ո­րոնք կա­րե­լի է հիմ­նա­կա­նում ներկ­րել և ֆի­նան­սա­վո­րել ար­տերկ­րից փո­խան­ցում­նե­րի հաշ­վին։
Մենք գի­տենք, որ երբ որևէ ար­ժույթ արժևոր­վում կամ ամ­րապն­դում է իր դիր­քերն այլ ար­ժույթ­նե­րի նկատ­մամբ, ա­պա ներկ­րումն է­ժա­նա­նում է։ Սա կա­րող է հան­գեց­նել ի­րա­կան ՀՆԱ-ի ա­ճի դան­դա­ղեց­ման, ո­րի պատ­ճա­ռը զուտ ար­տա­հան­ման ծա­վալ­նե­րի ան­կու­մը և ներ­կր­վող ապ­րանք­նե­րի պա­հան­ջար­կի աճն է։ Հա­յաս­տա­նում, Վրաս­տա­նում և, ա­վե­լի մեծ չա­փով, Ղրղզս­տա­նում ու Տա­ջիկս­տա­նում ո­րոշ փաս­տեր կան ի­րա­կան փո­խար­ժե­քի արժևոր­ման վե­րա­բե­րյալ, թեև այս մի­տում­նե­րը վեր­ջին եր­կու եր­կր­նե­րում մա­սամբ շրջ­վել են 2015-18 թվա­կան­նե­րին, ին­չը պայ­մա­նա­վոր­ված է Ռու­սաս­տա­նից և Ղա­զախս­տա­նից կա­տար­վող դրա­մա­կան փո­խան­ցում­նե­րի ար­ժե­քով՝ նավ­թի հա­մաշ­խար­հա­յին գնե­րի անկ­ման ազ­դե­ցու­թյամբ։
Ազ­դակ­ներ կան նաև առ այն, որ Ղրղզս­տա­նում և Տա­ջիկս­տա­նում գրանց­վել է ար­տա­քին գնե­րի մր­ցակ­ցայ­նու­թյան կո­րուստ, ին­չը նպաս­տել է ար­տա­հա­նում­նե­րի մա­սով հա­մե­մա­տա­բար թույլ կա­տա­րո­ղա­կա­նին։ Տա­ջիկս­տա­նը տու­ժել է՝ կորց­նե­լով ապ­րանք­նե­րի ար­տա­հան­ման գլո­բալ շու­կա­յում իր մաս­նա­բաժ­նի մեծ մա­սը, իսկ Ղրղզս­տա­նը գրան­ցել է ապ­րանք­նե­րի ար­տա­հան­ման գլո­բալ շու­կա­յում իր մաս­նա­բաժ­նի հա­մեստ ընդ­լայ­նում, իսկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի ար­տա­հան­ման մա­սով ա­վե­լա­ցում գրե­թե չի ու­նե­ցել։
Ի՞նչ կա­րող ենք քա­ղել այս չորս եր­կր­նե­րում առ­կա մի­տում­նե­րից։
ՀԲ վեր­լու­ծու­թյու­նում նշ­վում է‚ որ մարդ­կա­յին կա­պի­տա­լը լիար­ժեք օգ­տա­գոր­ծե­լու ի­մաս­տով կարևո­րա­գույն նշա­նա­կու­թյուն ու­նի ող­ջա­միտ մակ­րոտն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն­ը։ Սա են­թադ­րում է հա­մա­կար­գա­յին բա­րե­փո­խում­նե­րի ի­րա­կա­նա­ցում և կա­ռույց­նե­րի հզո­րա­ցում՝ ա­վե­լի լավ ղե­կա­վար­ման և հաշ­վետ­վո­ղա­կա­նու­թյան նպա­տա­կով։ Սա նշա­նա­կում է մաս­նա­վոր ներդ­րում­նե­րի խթա­նում և ա­վե­լի շատ ու ա­վե­լի լավ աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղ­ծում, որ­պես­զի մարդ­կանց հա­մար գրա­վիչ լի­նի հայ­րե­նի­քում մնալն ու աշ­խա­տե­լը։ Սա նաև նշա­նա­կում է օգ­նել տն­տե­սա­վա­րող­նե­րին, հատ­կա­պես փոքր և մի­ջին ձեռ­նար­կու­թյուն­նե­րին, ա­ճե­լու և ա­ռաջ մղելու տեխ­նո­լո­գիա­ներն ու նո­րա­րա­րու­թյու­նը։
Բայց ա­մե­նից կարևորն ա­ռողջ ու կրթ­ված աշ­խա­տու­ժի՝ ծաղկ­ման և նե­րա­ռա­կան տն­տե­սա­կան ա­ճին ու աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղծ­մա­նը նրանց լիար­ժեք մաս­նակ­ցու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ստեղ­ծումն է։
Պատ­րաս­տեց Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 2406

Մեկնաբանություններ