Ավի­ն­յա­նը «գու­ժել» է՝ ա­ռա­ջի­կա­յում ա­վե­լի մեծ թվով վա­րա­կա­կիր­ներ ու մա­հեր են լի­նե­լու

Ավի­ն­յա­նը «գու­ժել» է՝ ա­ռա­ջի­կա­յում ա­վե­լի մեծ թվով վա­րա­կա­կիր­ներ ու մա­հեր են լի­նե­լու
02.06.2020 | 00:44
«Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նը ո­րո­շում ու հս­տա­կեց­նում է ամ­ռան ա­նե­լիք­նե­րը: Օ­րերս իմ­քայ­լա­կան­նե­րը հա­վաք­վել են ու մի քա­նի ժա­մա­նոց քն­նար­կում ու­նե­ցել՝ զբո­սաշր­ջու­թյու­նից մինչև կո­րո­նա­վի­րու­սին վե­րա­բե­րող թե­մա­նե­րի շուրջ: Նիս­տին մաս­նակ­ցել է փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նը: «Ի­րա­տե­սի»՝ խմ­բակ­ցու­թյա­նը մոտ կանգ­նած աղ­բյու­րը հայտ­նեց, որ Ա­վի­նյա­նը «գու­ժել» է՝ պետք է պատ­րաստ լի­նել՝ ա­ռա­ջի­կա­յում ա­վե­լի մեծ թվով վա­րա­կա­կիր­ներ ու մա­հեր են լի­նե­լու: «Փաս­տո­րեն, Փա­շի­նյանն Ա­վի­նյա­նի հե­ռաց­ման հարց չի դրել, այ­լա­պես նա չէր մաս­նակ­ցի «Իմ քայ­լի» նիս­տին»,- նկա­տե­ցինք: «Դա չեմ կա­րող ա­սել, այդ հար­ցի շուրջ հար­ցու­պա­տաս­խան չի ե­ղել: Նիս­տի ըն­թաց­քում ա­մե­նա­տար­բեր հար­ցե­րի են անդ­րա­դար­ձել: Պատ­գա­մա­վոր­ներն ինչ-որ ա­ռա­ջարկ­ներ են ներ­կա­յաց­րել, այ­նու­հետև Ա­վի­նյանն է անդ­րա­դար­ձել երկ­րի՝ կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված ի­րա­վի­ճա­կին ու տե­ղե­կաց­րել, որ ա­ռա­ջի­կա­յում որևէ դրա­կան տե­ղա­շար­ժի հույս պետք չէ ու­նե­նալ: Ա­սել է՝ պետք է սո­վո­րեք ապ­րել վի­րու­սի հետ ու պատ­րաստ լի­նեք օ­րա­կան ա­վե­լա­ցող մա­հե­րին»,- պա­տաս­խա­նեց մեր զրու­ցա­կի­ցը:
Խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ի­րենք ի­րենց խոս­տո­վա­նել են նաև, որ տե­ղե­կատ­վա­կան հար­թա­կում «պար­տու­թյուն» են կրում, չի հա­ջող­վում այն­պես ա­նել, որ թե՛ խմ­բակ­ցու­թյան, թե՛ իշ­խող թի­մի վար­կա­նիշն ան­կում չապ­րի: Ինչ վե­րա­բե­րում է ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նի հե­տա­գա պաշ­տո­նա­վար­ման հար­ցին, ա­պա այդ մա­սով թեև խո­սակ­ցու­թյուն չի ե­ղել, բայց ակն­հայտ է, որ պատ­գա­մա­վոր­նե­րից շա­տե­րի հա­մար ըն­դու­նե­լի չեն նրա ոչ մաս­նա­գի­տա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներն ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րը:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 3315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ