Ասում են...

Ասում են...
07.07.2020 | 00:45

...թե Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը «պրո­ֆի­լակ­տիկ» մի­ջո­ցա­ռում­նե­րով իր թի­մա­կից­նե­րին ու ԱԺ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թ­յան ան­դամ­նե­րին «չո­րով», ընդ­հուպ «Նի­կո­լա­կան բա­ռամ­թեր­քով» հաս­կաց­րել էր, որ ա­լամ աշ­խար­հում ին­քը միակ և «ան­գութ» ա­սողն է։ Հո­խոր­տա­ցել էր՝ ոչ մե­կին չի խնա­յի, էլ ա­ռա­վել թի­մում խա­ղեր տվող­նե­րին, տո­ղա­տա­կե­րում հաս­կաց­նե­լով Ծա­ռու­կ­յա­նի հետ «պար­տիա» սկ­սած Ա­րա­րատ Միր­զո­յա­նին ու Տիգ­րան Ա­վի­ն­յա­նին։ Ա­սել է՝ չափ­նե­րը պետք է ճա­նա­չեն։ Ա­րա­րատ Մի­զո­յա­նը, ո­րը լուրջ կա­մուջ­ներ էր կա­պել Ծա­ռու­կ­յա­նի հետ, ստիպ­ված էր ե­ղել «քֆուր» ու­տել Նի­կո­լի մոտ, թե չկա նման բան։ Հի­մա նույն Միր­զո­յա­նը հաս­կա­նում է, որ Նի­կոլն ի­րեն կա­ռափ­նա­րան է բարձ­րաց­րել` ստի­պե­լով սահ­մա­նադ­րա­կան կար­գը ե­րիցս տա­պա­լե­լու օ­րի­նագ­ծե­րի տակ դնել իր ստո­րագ­րու­թ­յու­նը: Ար­մեն Սարգ­ս­յա­նի վեր­ջին հրա­ժա­րու­մը` ստո­րագ­րել հեր­թա­կան հա­կա­սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քը, լուրջ մտո­րում­նե­րի ու եզ­րա­հան­գում­նե­րի առջև է կանգ­նեց­րել ԱԺ նա­խա­գա­հին։ Ա­սում են, թե վեր­ջինս չի ցան­կա­նում կա­մի­կա­ձե դառ­նալ:

Դիտվել է՝ 24833

Մեկնաբանություններ