Ով է պա­տաս­խա­տա­նու Ազ­գա­յին գրա­դա­րա­նի «կո­րած» շտե­մա­րան­նե­րի հա­մար

Ով է պա­տաս­խա­տա­նու Ազ­գա­յին գրա­դա­րա­նի «կո­րած» շտե­մա­րան­նե­րի հա­մար
15.05.2020 | 00:24
Այս օ­րե­րին, երբ մարդ­կանց մե­կու­սաց­նում են, հոր­դո­րում տա­նը մնալ ու գիրք կար­դալ, իշ­խա­նու­թյու­նը, ի մաս­նա­վո­րի` պատ­կան գե­րա­տես­չու­թյու­նը գո­նե տե­ղյա՞կ են, որ Հա­յաս­տա­նի թիվ մեկ գրա­պա­հո­ցը՝ Ազ­գա­յին գրա­դա­րա­նը, քա­ղա­քա­ցի­նե­րին ան­հա­սա­նե­լի է։ Գրա­դա­րա­նի կայ­քի աշ­խա­տան­քը մեկ շա­բա­թից ա­վե­լի է, ինչ խա­փան­ված է ու պատ­ճա­ռի մա­սին մի հո­դա­բաշխ բա­ցատ­րու­թյուն չի տր­վում։ Մինչ «պաշ­տո­նա­կան» պար­զա­բան­մանն անդ­րա­դառ­նա­լը, նախ հաս­կա­նանք, թե ի­րա­կա­նում ինչ է տե­ղի ու­նե­ցել։
Ազ­գա­յին գրա­դա­րա­նի կայ­քը ար­ժե­քա­վոր տե­ղե­կու­թյուն­նե­րի շտե­մա­րան է, մեր ազ­գա­յին ինք­նու­թյու­նը լա­վա­գույնս ներ­կա­յաց­նող փաս­տագ­րա­կան պա­հոց։ Վիր­տուալ հար­թա­կում աշ­խար­հի ա­մեն ան­կյու­նից ըն­թեր­ցող­ներն այս կայ­քի մի­ջո­ցով կա­րող են ծա­նո­թա­նալ հա­զա­րա­վոր թվայ­նաց­ված շտե­մա­րան­նե­րի։ Օ­րա­կան նվա­զա­գույ­նը 3-4 հա­զար ըն­թեր­ցող է ու­նե­նում կայ­քը, իսկ կա­րան­տի­նա­յին շր­ջա­նում թիվն ա­վե­լի է մե­ծա­ցել։ Ան­ցած տա­րի­նե­րի ըն­թա­ցում պետ­բյու­ջեից գու­մար­ներ են հատ­կաց­վել թվայ­նաց­ման հս­կա­յա­կան աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար։ Աշ­խար­հում ա­մե­նա­մեծ պա­հան­ջարկ ու­նե­ցող Ազ­գա­յին գրա­դա­րա­նի կայ­քում ե­ղել են շուրջ 6100 մա­տե­նա­գի­տա­կան գրա­ռում, 4 մլն 600 հա­զար թվայ­նաց­ված մա­մու­լի էջ, 20 հա­զար թվայ­նաց­ված, ե­զա­կի, ար­ժե­քա­վոր գր­քեր, հս­կա­յա­ծա­վալ այլ տե­ղե­կու­թյուն­ներ։ Ազ­գա­յին գրա­դա­րա­նի թվա­յին շտե­մա­րա­նը գլ­խա­դա­սա­յին է, մյուս գրա­դա­րան­ներն օգտ­վում են հենց այս աղ­բյու­րից։
Հի­մա այս ողջ տե­ղե­կու­թյու­նը մարդ­կանց հա­սա­նե­լի չէ, իսկ ըն­թեր­ցող­նե­րի ա­հա­զան­գին ըն­դա­մե­նը հա­կա­դար­ձում են, թե տեխ­նի­կա­կան պատ­ճառ­ներ կան։ Որ­քան կշա­րու­նակ­վի այս ի­րա­վի­ճա­կը, բնա­կա­նա­բար, չեն ա­սում։ Այս ա­մե­նը ոչ մե­կի սե­փա­կա­նու­թյու­նը չէ, որ վերց­նեն ու մի կողմ նե­տեն, դրա հա­մար պե­տա­կան մի­ջոց­ներ են ծախս­վել, մար­դիկ են տա­րի­ներ շա­րու­նակ տի­տա­նա­կան աշ­խա­տանք կատա­րել, ի վեր­ջո, ազ­գա­յին, հոգևոր հարս­տու­թյու­նը չի կա­րող մեկ օ­րում հօդս ցն­դել։
Գրա­դա­րա­նի ղե­կա­վա­րու­թյան լռու­թյունն ի­րա­կա­նում բա­վա­կան տխուր փաս­տի վկա­յու­թյուն է։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, մա­յի­սի 8-ի ե­րե­կո­յան ջե­ռուց­ման խո­ղո­վակ­նե­րի ջու­րը թափ­վել է այն սե­նյակ, որ­տեղ տե­ղա­կայ­ված են թվայ­նաց­ման հա­մար նա­խա­տես­ված սար­քա­վո­րում­նե­րը, այս­պես ա­սած, հիմ­նա­կան հան­գույ­ցը։ Ա­ռա­ջա­ցել է հր­դեհ, ո­րի պատ­ճա­ռով գրե­թե կո­րել է թվայ­նաց­ված աշ­խա­տանք­նե­րի ողջ բա­զան։ Դժ­վար է ա­սել, թե դրա քա­նի տո­կո­սը հնա­րա­վոր կլի­նի վե­րա­կանգ­նել, ո­րով­հետև Ազ­գա­յին գրա­դա­րա­նից խել­քը գլ­խին ոչ մի ար­ձա­գանք չկա։ «Ի­րա­տե­սը» փոր­ձեց Ազ­գա­յին գրա­դա­րա­նի տնօ­րեն Հրա­չյա Սա­րի­բե­կյա­նից ան­ձամբ պար­զել ե­ղե­լու­թյու­նը, բայց նրա պահ­վածքն ա­ռա­վել քան խո­սուն էր։ Տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րը (ի դեպ, հայ­տա­րար­ված մր­ցույ­թին նա մաս­նակ­ցել ու չի ան­ցել, այ­սօր էլ շա­րու­նա­կում է մնալ ԺՊ), հարցն ան­գամ չլ­սե­լով, նախ նեղ­սր­տեց, թե հե­ռա­խո­սով հար­ցազ­րույց չի տա­լիս, մեր հս­տա­կեց­մանն էլ, թե հար­ցազ­րույց չենք խնդ­րում, մի հար­ցի շուրջ պար­զա­բա­նում ենք ցան­կա­նում լսել, նյար­դա­յին հա­կա­դար­ձեց. «Գի­տեմ, թե ինչ հար­ցի շուրջ եք ու­զում, հի­մա չեմ կա­րող այդ հար­ցի շուրջ պար­զա­բա­նում տալ մինչև ինչ-որ բա­ներ ինձ հա­մար էլ չպար­զեմ»։ «Դուք չգի­տե՞ք, թե ինչ է կա­տար­վում Ձեր ղե­կա­վա­րած կա­ռույ­ցում»,- հարց­րինք` հա­րու­ցե­լով պա­րո­նի զայ­րույ­թը։ «Ո՞նց կա­րող է Ազ­գա­յին գրա­դա­րա­նի տնօ­րե­նը չի­մա­նա»,- ա­սաց ու ան­ջա­տեց հե­ռա­խո­սը։ Հի­մա, հար­գե­լի ըն­թեր­ցա­սեր հան­րու­թյուն, գլուխ­կոտ­րուկ. Ազ­գա­յին գրա­դա­րա­նի տնօ­րե­նը, ի վեր­ջո, գի­տի՞, թե՞ չգի­տի ինչ է կա­տար­վում գրա­դա­րա­նի կայ­քի հետ ու ին­չու՞ էր նա, ա­ռանց հարցն ան­գամ լսե­լու, հու­նից դուրս գա­լիս։ Ժո­ղո­վուր­դը լավ խոսք ու­նի` թե սոխ չես կե­րել, բե­րանդ ին­չու՞ է մրմ­ռում։ Խոս­քը շուրջ 25 տար­վա հս­կա­յա­ծա­վալ աշ­խա­տան­քը ջու­րը գցե­լու մա­սին է, ե­թե իս­կա­պես լուրջ ու էա­կան խն­դիր չկա, ին­չու՞ եք հու­նից դուրս գա­լիս։ Պե­տա­կան մի­ջոց­ներ են տրա­մադր­վել այս ա­մե­նին, մի­լիո­նա­վոր դրամ­նե­րի հաս­նող գույք է ձեռք բեր­վել թվայ­նա­ցումն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, ու դեռ Դու՞ք եք գո­ռում։ Ձե­զա­նից ըն­դա­մե­նը պա­հանջ­վում է ստույգ տե­ղե­կու­թյուն տալ հան­րու­թյա­նը, թե ինչ է ե­ղել այդ պա­հոց­նե­րի հետ, ին­չու նո­րից չի գոր­ծարկ­վում կայ­քը, ինչ տեխ­նի­կա­կան խն­դիր­նե­րի մա­սին է խոս­քը։ Երբ պա­տա­հա­կան մար­դիկ հայ­տն­վում են խիստ կարևոր, երկ­րի հոգևոր ու մշա­կու­թա­յին պա­հո­ցի գլ­խին, հենց այս­պի­սի թշ­վառ ի­րա­կա­նու­թյուն ենք ու­նե­նում` հս­կա­յա­կան ար­ժե­քա­վոր նյու­թե­րի ոչն­չա­ցում, ին­չը նաև քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն է են­թադ­րում։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 1682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ