«Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հուն­վա­րի 31-ին:               
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    24.01.2020| 00:06
    Տե՜ր, սաս­տիկ մի՛ բար­կա­ցիր մեզ վրա և մեր մեղ­քե­րը հա­վի­տյան մի՛ հի­շիր։ Եվ հի­մա նա­յի՛ր, Տե՛ր, մենք ա­մենքս քո ժո­ղո­վուրդն ենք։ Քո սուրբ քա­ղաք Սիոնն ա­վե­րակ դար­ձավ, Ե­րու­սա­ղե­մը` ա­նա­պատ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    21.01.2020| 00:01
    Քան­զի բա­զում են մեր ա­նօ­րե­նու­թ­յուն­նե­րը քո ա­ռաջ, և մեր մեղ­քե­րը հա­կա­ռակ կանգ­նե­ցին մեզ. մեր ա­նօ­րե­նու­թ­յուն­նե­րը մե՛ր մեջ են, մենք ինք­նե՛րս գի­տենք մեր ա­նի­րա­վու­թ­յուն­նե­րը։ Ամ­բա­րիշտ դար­ձանք և ստե­ցինք Տի­րոջ ա­ռաջ, հետ կանգ­նե­ցինք մեր Աստ­ծուց, ա­նի­րա­վու­թ­յուն խո­սե­ցինք և ապս­տամ­բե­ցինք, մեր սր­տե­րում ա­նի­րա­վու­թ­յան խոս­քեր հղա­ցանք ու ո­րո­ճա­ցինք։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    17.01.2020| 00:02
    Օր օ­րի ինձ են փնտ­րում և ցան­կա­նում ճա­նա­չել իմ ճա­նա­պարհ­նե­րը, իբրև մի ժո­ղո­վուրդ, որ ար­դա­րու­թյուն է գոր­ծել և իր Աստ­ծու ի­րա­վուն­քը զանց չի ա­ռել. ա­հա նրանք ե­կել և ի­րա­վունք ու ար­դա­րու­թյուն են ո­րո­նում։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    14.01.2020| 00:08
    Մի՞­թե Տի­րոջ ձեռքն ան­կա­րող է փր­կել, կամ նա ծան­րաց­րել է իր ա­կան­ջը, որ չլ­սի. ո՛չ, ձեր մեղ­քերն են պատ­նեշ դար­ձել ձեր և Աստ­ծու միջև, ձեր ա­նօ­րե­նու­­թյուն­նե­րի պատ­ճա­ռով է նա իր ե­րե­սը շր­ջել ձեզ­նից, որ չգ­թա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    10.01.2020| 00:04
    «Իմ խոր­հուրդ­նե­րը նման չեն ձեր խոր­հուրդ­նե­րին, և ոչ էլ իմ ճա­նա­պարհ­նե­րը` ձեր ճա­նա­պարհ­նե­րին,- ա­սում է Տե­րը,- այլ, ինչ­պես եր­կինքն է հե­ռու երկ­րից, այն­պես էլ իմ ճա­նա­պարհ­ներն են հե­ռու ձեր ճա­նա­պարհ­նե­րից, և իմ խոր­հուրդ­նե­րը` ձեր խոր­հուրդ­նե­րից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    24.12.2019| 00:08
    Ո՛վ դուք, որ ծա­րա­ված եք, գնա­ցե՛ք ջրի, և դուք, որ բո­լո­րո­վին ար­ծաթ չու­նեք, գնա­ցեք գնե­ցե՛ք ու կե­րեք ա­ռանց ար­ծա­թի և ա­ռանց գի­նու հա­մար վճա­րե­լու։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    20.12.2019| 00:02
    Քաղ­ցած­նե­րի՛ն բա­ժա­նիր քո հա­ցը և ա­նո­թու­թյան աղ­քատ­նե­րի՛ն տար քո տու­նը. ե­թե մերկ մարդ տես­նես, հագց­րու՛ նրան, բայց քո ըն­տա­նի­քի զա­վա­կին մի ան­տե­սիր։ Այն ժա­մա­նակ այ­գա­բա­ցի պես պի­տի ծա­վալ­վի քո լույ­սը, և ա­րա­գո­րեն պի­տի հաս­նի քո ա­պա­քի­նու­մը, քո առջևից պի­տի ըն­թա­նա քո ար­դա­րու­թյու­նը, և Աստ­ծու փառ­քը պի­տի պահ­պա­նի քեզ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    17.12.2019| 00:01
    Արդարև, այս­պես է ա­սում Տե­րը. «Դուք ձրի վա­ճառ­վե­ցիք և ար­ծա­թով չեք փրկ­վե­լու»։ Այս­պես է ա­սում Տե­րը. «Իմ ժո­ղո­վուր­դը նախ ե­գիպ­տա­ցի­նե­րի եր­կիրն ի­ջավ, որ­պես­զի իբրև նժ­դեհ ապ­րի այն­տեղ, ա­պա բռ­նու­թ­յամբ Ա­սո­րես­տան քշ­վեց։ Բայց այժմ ին­չու՞ եք այս­տեղ»։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    13.12.2019| 00:03
    Նրա տեսքն ա­վե­լի ա­նարգ էր ու նսեմ, քան բո­լոր մարդ­կանց որ­դի­նե­րի­նը։ Նա հար­ված­նե­րի են­թա­կա մի մարդ ե­ղավ, որ ցա­վե­րին համ­բե­րել գի­տե. իր ե­րե­սը դարձ­նե­լով` ար­հա­մարհ­վեց ու բա­նի տեղ չդր­վեց։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    10.12.2019| 00:03
    Խո­նար­հու­թ­յան շնոր­հիվ նրա դա­տաս­տա­նը վե­րա­ցավ, և նրա ազ­գա­տոհ­մի մա­սին ո՞վ պի­տի պատ­մի։ Երկ­րի վրա վերջ տվին նրա կյան­քին. իմ ժո­ղովր­դի ա­նօ­րե­նու­թ­յուն­նե­րի պատ­ճա­ռով նա մահ­վան մատն­վեց։