Հա­յաս­տա­նի և Այսր­կով­կա­սի շուրջն ան­հան­գիստ է

Հա­յաս­տա­նի և Այսր­կով­կա­սի շուրջն ան­հան­գիստ է
01.10.2019 | 00:28

(Նախորդ մասը)

Պետք է են­թադ­րել, որ այդ ի­րո­ղու­թյու­նը (այն, որ Ի­րանն ու Ռու­սաս­տա­նը գոր­ծակ­ցում են, Չի­նաս­տանն էլ «ստ­վե­րա­յին» դաշ­նա­կից է) գի­տակ­ցե­ցին նաև ԱՄՆ-ում։ Տա­րօ­րի­նակ հա­ղոր­դագ­րու­թյուն է տա­րա­ծել էս­տո­նա­կան ERR հե­ռուս­տա­տե­սու­թյան լրագ­րո­ղա­կան հե­տաքն­նու­թյան «Ա­կա­նա­տես» հա­ղորդ­ման խմ­բագ­րու­թյու­նը, իբր Էս­տո­նիա­յի տա­րած­քում գոր­ծում է գաղտ­նի ռազ­մա­բա­զա, որ­տեղ մարզ­վում են ԱՄՆ-ի հա­տուկ­ջո­կա­տա­յին­նե­րը։ Ըստ լրագ­րող­նե­րի, այն կա­ռուց­վել է 2014-ին։ Տա­պա քա­ղա­քում գտն­վում է ՆԱ­ՏՕ-ի զոր­քե­րի գու­մար­տա­կա­յին խմ­բե­րից մե­կը, սա­կայն այդ երկ­րում ա­մե­րի­կյան հա­տուկ նշա­նա­կու­թյան զոր­քի առ­կա­յու­թյան մա­սին նախ­կի­նում ո­չինչ հայտ­նի չի ե­ղել։ Գաղտ­նի օ­բյեկ­տը հայտ­նա­բեր­վել է Պեն­տա­գո­նի փաս­տաթղ­թե­րի շնոր­հիվ, ո­րոն­ցում կետ կար Էս­տո­նիա­յին ա­վե­լի քան 15 մլն դո­լար հատ­կաց­նե­լու մա­սին ինչ-որ «ա­ռանձ­նա­հա­տուկ օ­բյեկ­տի» կա­րիք­նե­րի հա­մար։ «Ա­կա­նա­տե­սի» լրագ­րող­նե­րին թույ­լատ­րել են գաղտ­նի օ­բյեկտ մտ­նել նրա գտն­վե­լու վայ­րը չբա­ցա­հայ­տե­լու պայ­մա­նով։ ԱՄՆ-ի բա­նա­կի գն­դա­պետ, եվ­րո­պա­կան հա­տուկ ստո­րա­բա­ժա­նում­նե­րի ա­վագ սպա Քևին Սթ­րին­գե­րը հայ­տա­րա­րել է, որ այժմ այդ բա­զա­յում ա­մե­րի­կա­ցի­նե­րը մարզ­վում են էս­տո­նա­ցի­նե­րի հետ հա­մա­տեղ։ Ճգ­նա­ժա­մա­յին շր­ջա­նում հրա­ման­նե­րը հա­տուկ­ջո­կա­տա­յին­նե­րի հա­մար գա­լու են Վա­շինգ­տո­նից։ «ԱՄՆ-ի և Էս­տո­նիա­յի հա­տուկ­ջո­կա­տա­յին­նե­րը են­թարկ­վում են հա­տուկ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի՝ Շտուտ­գար­տում գտն­վող եվ­րո­պա­կան հրա­մա­նա­տա­րու­թյա­նը։ Այ­սինքն] նրանք են­թարկ­վում են ԱՄՆ-ի զին­ված ու­ժե­րի հրա­մա­նա­տա­րու­թյա­նը եվ­րո­պա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան մի­ջո­ցով»,- պար­զա­բա­նել է գն­դա­պետ Սթ­րին­գե­րը։
Հի­շում եմ՝ 2019-ի ապ­րի­լին Լե­հաս­տա­նում և Ռու­մի­նիա­յում Էս­տո­նիա­յի դես­պան Է­րիկ Մար­մե­յը հայ­տա­րա­րեց, որ Տալ­լի­նը հան­դես է գա­լիս մերձ­բալ­թյան ե­րեք հան­րա­պե­տու­թյուն­նե­րում ԱՄՆ-ի կա­նո­նա­վոր ռազ­մա­կան ներ­կա­յու­թյան օգ­տին։ Լիտ­վա­յի ԱԳՆ անդ­րատ­լան­տյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի և անվ­տան­գու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան դե­պար­տա­մեն­տի ղե­կա­վար Ռայ­մոն­դա Մուր­մո­կայ­տեն նույն­պես ա­մե­րի­կա­ցի­նե­րին կոչ է ա­րել ու­ժե­ղաց­նել ի­րենց ռազ­մա­ծո­վա­յին և ռազ­մաօ­դա­յին խմ­բա­վո­րում­նե­րը։  Հան­րա­հայտ է, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րի ռազ­մա­կան ներ­կա­յու­թյու­նը կա մերձ­բալ­թյան բո­լոր ե­րեք հան­րա­պե­տու­թյուն­նե­րում, ո­րով­հետև նրանք ՆԱ­ՏՕ-ի ան­դամ­ներ են։ Հայտ­նի է նաև, որ 2016-ից ՆԱ­ՏՕ-ն հետևում է Ռու­սաս­տա­նին «զս­պե­լու» պաշ­տո­նա­կան ռազ­մա­վա­րու­թյա­նը. Լե­հաս­տա­նում ու Մերձ­բալ­թի­կա­յում տե­ղադր­վել են լրա­ցու­ցիչ գու­մար­տակ­ներ, 2018-ին ՆԱ­ՏՕ-ն ու­ժե­ղաց­րել է իր խմ­բա­վո­րում­նե­րը Լիտ­վա­յում ու Լատ­վիա­յում։
Սա­կայն Ռու­սաս­տա­նում քն­նա­դա­տո­րեն վե­րա­բեր­վե­ցին հա­ղոր­դագ­րու­թյա­նը։ «Russis Today» (RT) հե­ռուս­տաա­լի­քի լրագ­րող­նե­րը ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյուն­ներ նշե­ցին էս­տո­նա­կան հե­ռուս­տաա­լի­քի «հե­տաքն­նու­թյան» մեջ, օ­րի­նակ, որ Վա­շինգ­տո­նի կող­մից «ա­ռանձ­նա­հա­տուկ օ­բյեկ­տի» կա­րիք­նե­րի հա­մար Տալ­լի­նին հատ­կաց­ված 15,7 մլն դո­լա­րի մա­սին հաշ­վետ­վու­թյու­նը բաց է, այ­սինքն գաղտ­նի փաս­տա­թուղթ չէ։ Էս­տո­նա­ցի լրագ­րող­նե­րը հայ­տա­րա­րում են, որ ի­րենց հա­ջող­վել է հայտ­նա­բե­րել այդ բա­զան, բայց նրա գտն­վե­լու վայրն ի­րենք ի­րա­վունք չու­նեն բա­ցա­հայ­տե­լու։ Այդ դեպ­քում զար­մա­նա­լի է, որ նրանց թույլ են տվել տե­սան­կա­րել «գաղտ­նի» օ­բյեկ­տի ճա­կա­տը, հա­ղոր­դում է RT-ն։ Բա­ցի դրա­նից, ա­մե­րի­կա­ցի գն­դա­պետ Սթ­րին­գե­րը հա­ճույ­քով մեկ­նա­բա­նեց հա­տուկ ջո­կա­տի հայտ­նա­բե­րու­մը։ RT-ի եզ­րա­կա­ցու­թյու­նը հու­շում է, որ էս­տո­նա­ցի­նե­րի «հե­տաքն­նու­թյա­նը» հա­վա­նու­թյուն է տվել Պեն­տա­գո­նը։
Վեր­լու­ծե­լով այդ եր­կու տե­ղե­կու­թյու­նը, ես ինձ հա­մար ա­ռանձ­նաց­րի մի շարք հար­ցեր, ո­րոնք հա­տուկ պա­տաս­խա­նի կա­րիք ու­նեն։
1) Ե­թե ԱՄՆ-ի հա­տուկ­ջո­կա­տա­յին­նե­րի նա­խա­պատ­րաս­տու­թյան բա­զան գո­յու­թյուն ու­նի 2014-ից կամ 2016-ից, ա­պա ին­չու՞ էին այդ մա­սին լռում, բայց ո­րո­շե­ցին այդ հար­ցը լու­սա­բա­նել 2019 թ. սեպ­տեմ­բե­րին։
2) Պեն­տա­գո­նին ի՞ն­չը դր­դեց հա­վա­նու­թյուն տա­լու «ա­ռանձ­նա­հա­տուկ օ­բյեկ­տի գաղտ­նի­քի բա­ցա­հայտ­մա­նը» հենց 2019-ին, և ին­չու՞ էս­տո­նա­ցի­նե­րը պատ­րաս­տա­կա­մո­րեն հանձն ա­ռան ա­մե­րի­կա­ցի­նե­րին օգ­նե­լը։
3) Ինչ­պե՞ս ար­ձա­գան­քե­ցին ՌԴ բա­նա­կի և նա­վա­տոր­մի մար­մին­նե­րը, երբ (կարևոր չէ, թե որ թվա­կա­նին) ի­մա­ցան ԱՄՆ-ի հա­տուկ նշա­նա­կու­թյան զոր­քե­րի գաղտ­նի ռազ­մա­բա­զա­յի մա­սին, ո­րը, ըստ էու­թյան, Ռու­սաս­տա­նի երկ­րորդ մայ­րա­քա­ղաք Սանկտ Պե­տեր­բուր­գի «քթի տակ է»։ Չս­տա­նա­լով այդ հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը՝ ոչ մի փոր­ձա­գետ-վեր­լու­ծա­բան չի կա­րող ճշգ­րիտ գնա­հա­տել վտան­գի աս­տի­ճա­նը։ Բայց ե­թե հա­մադ­րենք էս­տո­նա­ցի հե­ռուս­տալ­րագ­րող­նե­րի հա­ղոր­դու­մը այն լու­րե­րի հետ, որ նաև Դոն­բա­սում (բան­դե­րա­կան­նե­րի օ­կու­պաց­րած մա­սե­րում) 2015-16 թթ. ստեղծ­վել են գաղտ­նի բա­զա­ներ, որ­տեղ արևմտյան զին­վո­րա­կան հրա­հան­գիչ­նե­րը մար­զում են բան­դե­րա­կան մար­դաս­պան­նե­րին ու ա­հա­բե­կիչ­նե­րին, ա­պա ինք­նա­բե­րա­բար ար­վում է մի եզ­րա­կա­ցու­թյուն, բա­ցառ­ված չէ, որ այն­տեղ «մարզ­վում են» նաև ՆԱ­ՏՕ-ի ան­դամ եր­կր­նե­րի հա­տուկ ջո­կատ­նե­րը։ Հա­տուկ­ջո­կա­տա­յին­նե­րը հա­ճախ են օգ­տա­գործ­վում հա­վա­նա­կան հա­կա­ռա­կոր­դի տա­րած­քում հե­տա­խու­զա­դի­վեր­սիոն գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մար։ Այս­պի­սով, ՆԱ­ՏՕ-ն իր հե­տա­խու­զա­դի­վեր­սիան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի եր­կու ուղ­ղու­թյուն է պլա­նա­վո­րում ինչ-որ տե­սա­նե­լի ա­պա­գա­յում. Սանկտ Պե­տեր­բուր­գի և Դո­նի Ռոս­տո­վի։ Հե­տաքր­քիր է, այդ ուղ­ղու­թյուն­նե­րում Արևմուտ­քին ի՞նչ է պա­տաս­խա­նում Ռու­սաս­տա­նը։
Բայց հե­տո ե­կան սեպ­տեմ­բե­րի 9-ը և 10-ը, ո­րոն­ցից հե­տո աշ­խարհն ա­կա­նա­տես ե­ղավ միա­ժա­մա­նակ եր­կու պաշ­տո­նան­կու­թյան։ Թե ինչ է թաքն­ված ՌԴ նա­խա­գահ Պու­տի­նի և ԱՄՆ-ի նա­խա­գահ Թրամ­փի այդ քայ­լե­րի հետևում, մենք չենք քն­նար­կի։ Դի­տա­վո­րյալ չեմ մեջ­բե­րի Մոսկ­վա­յի և Վա­շինգ­տո­նի պաշ­տո­նա­կան հա­ղոր­դում­նե­րը պաշ­տո­նան­կու­թյուն­նե­րի պատ­ճառ­նե­րի մա­սին։ Պու­տի­նի հրա­մա­նագ­րով պաշ­տո­նա­թող է ար­վել ՌԴ ԱԳՆ-ի «գորշ կար­դի­նալ­նե­րից» մե­կը՝ արտ­գործ­նա­խա­րա­րի տե­ղա­կալ Գրի­գո­րի Կա­րա­սի­նը։ Մի այլ հրա­մա­նագ­րով Պու­տինն արտ­գործ­նա­խա­րա­րի տե­ղա­կալ է նշա­նա­կել Եվ­գե­նի Ի­վա­նո­վին։ Չգի­տեմ՝ հա­վա­տա՞լ կիևյան «Strana.ua» կայ­քին, բայց նեո­բան­դե­րա­կան­նե­րը շատ զգույշ ձևով և ա­ռանց ման­րա­մաս­նե­րի գրե­ցին, որ «ՌԴ ԱԳՆ-ում ՈՒկ­րաի­նա­յի խնա­մար­կուն պաշ­տո­նա­թող է լի­նում»։ Մնում է միայն կռա­հել, որ իս­կա­պես Կա­րա­սի­նը հս­կում էր ՌԴ ԱԳՆ-ի աշ­խա­տան­քի ուկ­րաի­նա­կան ուղ­ղու­թյու­նը, և ե­թե՝ ա­յո, ա­պա ինչ­պես էր հս­կում։ Մեզ հայտ­նի չէ՝ նա կողմ­նա­կի՞ց էր «փա­փուկ կոշ­տու­թյան», ո­րի տա­րա­ծիչն էր հա­մար­վում Պու­տի­նի խոր­հր­դա­կան Վլա­դիս­լավ Սուր­կո­վը, և ո­րը նաև ՈՒկ­րաի­նա­յում ՌԴ նա­խա­գա­հի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչն է։
Հարկ եմ հա­մա­րում նշել, որ Կա­րա­սի­նի պաշ­տո­նան­կու­թյու­նը տե­ղի ու­նե­ցավ ՌԴ բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյու­նում ծա­գած «խա­ղաղ» սկան­դա­լի ֆո­նին՝ կապ­ված ԱՄՆ ԿՀՎ-ի լր­տե­սի հայտ­նա­բեր­ման հետ, այն էլ՝ ռու­սա­կան կա­ռա­վա­րու­թյան ներ­սում։ Մոսկ­վա­յում ու Վա­շինգ­տո­նում մեծ աղ­մուկ հա­նած լր­տե­սա­կան սկան­դալ բռնկ­վեց։ Ա­մե­րի­կյան ու ռու­սա­կան ԶԼՄ-նե­րը փորփ­րում են ռուս նախ­կին պաշ­տո­նյա Օ­լեգ Սմո­լեն­կո­վի պատ­մու­թյու­նը. նա բա­վա­կան բարձր պաշ­տոն էր զբա­ղեց­նում և հնա­րա­վոր է, որ մի քա­նի տար­վա ըն­թաց­քում ե­ղել է «ա­մե­րի­կյան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի ա­մե­նաար­ժե­քա­վոր ի­րա­զե­կի­չը»։ «CNN» հե­ռուս­տաա­լի­քը սեպ­տեմ­բե­րի 9-ին հա­ղոր­դել է, որ եր­կու տա­րի ա­ռաջ ԿՀՎ-ն իբր հա­տուկ գոր­ծո­ղու­թյուն է ձեռ­նար­կել Ռու­սաս­տա­նից իր գոր­ծա­կա­լին դուրս բե­րե­լու հա­մար, քա­նի որ նա հայ­տն­վել էր տա­պալ­վե­լու սպառ­նա­լի­քի տակ։ Ընդ ո­րում, դրա հա­մար մե­ղա­վոր էր ԱՄՆ-ի նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փը։
«CNN»-ի վար­կա­ծով 2017 թ. մա­յի­սին Թրամ­փը Սպի­տակ տա­նը հան­դի­պել է ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի և ԱՄՆ-ում ՌԴ դես­պան Սեր­գեյ Կիս­լյա­կի հետ։ ԿՀՎ-ի հա­տուկ գոր­ծո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու մա­սին ո­րո­շու­մը կա­յաց­վել է հենց այդ հան­դի­պու­մից հե­տո, ո­րի ըն­թաց­քում քն­նարկ­վում էին Սի­րիա­յի հետ կապ­ված հար­ցեր։ Թրամ­փը, բո­լո­րի հա­մար անս­պա­սե­լի, հայ­տա­րա­րեց, որ տի­րա­պե­տում է գաղտ­նի տե­ղե­կու­թյան, ո­րը Մոսկ­վա­յում մարդ­կանց մի շատ նեղ շր­ջա­նակ գի­տի։ Դրա­նով նա վտան­գի տակ դրեց հու­սա­լի և ար­ժե­քա­վոր գոր­ծա­կա­լին։ Դրա­նից հե­տո ԿՀՎ-ն մշա­կեց այդ մար­դուն տար­հա­նե­լու գոր­ծո­ղու­թյուն։ Ար­դեն սեպ­տեմ­բե­րի 9-ի ե­րե­կո­յան այդ տե­ղե­կու­թյու­նը, հղում ա­նե­լով սե­փա­կան աղ­բյուր­նե­րին, հաս­տա­տեց նաև «Նյու Յորք թայմս» թեր­թը` տե­ղե­կաց­նե­լով, որ իր լրագ­րող­նե­րը մի քա­նի ա­միս սե­փա­կան հե­տաքն­նու­թյունն են ա­րել և բա­ցա­հայ­տել, որ գոր­ծա­կալն ԱՄՆ-ի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի օգ­տին գոր­ծել է 10 տա­րուց ոչ պա­կաս։ Նրան եր­կու ան­գամ ա­ռա­ջար­կել են լքել Ռու­սաս­տա­նը, բայց նա հրա­ժար­վել է և Թրամ­փը նրա տար­հան­ման հետ կապ չու­նի։ Սա­կայն սեպ­տեմ­բե­րի 10-ին «CNN»-ը կրկ­նեց իր այն վար­կա­ծը, որ հենց Թրամփն է ԿՀՎ-ին դր­դել գոր­ծո­ղու­թյան ձեռ­նարկ­մա­նը։ Ճիշտ է, այս ան­գամ հե­ռուս­տաա­լի­քը հայտ­նեց, որ Թրամ­փը գոր­ծա­կա­լին փաս­տա­ցի մատ­նել է 2017 թ. հու­լի­սի սկզ­բին, երբ ՌԴ նա­խա­գա­հի հետ հան­դի­պում էր «Մեծ քսա­նյա­կի» Համ­բուր­գի գա­գաթ­նա­ժո­ղո­վում։ Նրանց զրույ­ցը կա­յա­նում էր փակ դռ­նե­րի հետևում։ Զրույ­ցից հե­տո Թրամփն իր թարգ­ման­չից վերց­րել է բո­լոր գրա­ռում­նե­րը և ար­գե­լել բա­նակ­ցու­թյան որևէ ման­րա­մասն հրա­պա­րա­կել։ Այն ժա­մա­նակ դե­մոկ­րատ­նե­րը նրան մե­ղադ­րե­ցին, որ Պու­տի­նի հետ գաղտ­նի գոր­ծարք է կն­քել։ Բայց այժմ «CNN»-ը այլ պատ­ճառ է նշում. Թրամ­փը չէր ու­զում, որ ի­րեն մե­ղադ­րեն պե­տա­կան գաղտ­նի­քը հրա­պա­րա­կե­լու մեջ։
Այդ թե­մա­յով հրա­պա­րա­կում­նե­րի ա­լի­քը Սպի­տակ տանն ստի­պել են ար­ձա­գան­քել։ Նախ, պետ­քար­տու­ղար Մայք Փոմ­փեոն, այ­նու­հետև ԿՀՎ-ի ղե­կա­վա­րու­թյու­նը հայ­տա­րա­րե­ցին, որ ԶԼՄ-նե­րը կեղծ տվյալ­ներ են ներ­կա­յաց­րել։ Փոմ­փեոն պն­դում է, որ Թրամ­փը հիա­նա­լի գի­տի, թե ինչ­պես պետք է վե­րա­բեր­վի գաղտ­նի տե­ղե­կույ­թին, ո­րը ստա­նում է ա­մեն օր։ Ա­մե­րի­կյան ԶԼՄ-նե­րը մի ամ­բողջ օր չէին նշում գոր­ծա­կա­լի ա­նու­նը, փո­խա­րե­նը ռու­սա­կան ԶԼՄ-նե­րը շատ ա­րագ պար­զե­ցին, որ խոս­քը Օ­լեգ Սմո­լեն­կո­վի մա­սին է։ Նա ծն­վել է 1969 թ. Ի­վա­նո­վո­յում, դի­վա­նա­գի­տա­կան ծա­ռա­յու­թյան է ան­ցել ա­վե­լի քան 20 տա­րի ա­ռաջ։ Աշ­խա­տել է ՌԴ ԱԳՆ-ի վար­չա­կազ­մում։ 2000-ա­կան­նե­րի կե­սին դար­ձել է Վա­շինգ­տո­նում ՌԴ դես­պա­նու­թյան երկ­րորդ քար­տու­ղար։ Հենց այն­տեղ է նա մտե­րիմ հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տել Յու­րի ՈՒ­շա­կո­վի հետ, որն այն ժա­մա­նակ ՌԴ դես­պանն էր ԱՄՆ-ում։ Այդ ժա­մա­նա­կից Սմո­լեն­կո­վը մշ­տա­պես գնում էր ՈՒ­շա­կո­վի հետևից։ 2008-ին եր­կուսն էլ հե­ռա­ցան Վա­շինգ­տո­նից։ ՈՒ­շա­կո­վին նշա­նա­կե­ցին Ռու­սաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ, Սմո­լեն­կովն էլ իս­կույն աշ­խա­տանք ստա­ցավ կա­ռա­վա­րու­թյու­նում։ Սկզ­բում նա գլ­խա­վոր խոր­հր­դա­կան էր, հե­տո դար­ձավ ՌԴ կա­ռա­վա­րու­թյան վար­չա­կազ­մի զե­կույց­ներ ներ­կա­յաց­նող (ռե­ֆե­րենտ)։ Նա­խա­գա­հի ա­թո­ռին Պու­տի­նի վե­րա­դար­ձից հե­տո ՈՒ­շա­կո­վը դար­ձավ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հար­ցե­րով նրա օգ­նա­կա­նը։ Սմո­լեն­կովն աշ­խա­տանք ստա­ցավ ՌԴ նա­խա­գա­հի վար­չա­կազ­մի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան վար­չու­թյու­նում։
Իսկ այժմ ու­շադ­րու­թյուն. Կա­րա­սի­նի պաշ­տո­նան­կու­թյու­նը և Մոսկ­վա­յում սեպ­տեմ­բե­րի 10-ին ա­մե­րի­կյան լր­տե­սի ազ­գան­վան հրա­պա­րա­կու­մը հան­գեց­րին այն բա­նին, որ Թրամ­փը պաշ­տո­նանկ ա­րեց ազ­գա­յին անվ­տան­գու­թյան գծով իր խոր­հր­դա­կան Ջոն Բոլ­թո­նին։ Հա­մաշ­խար­հա­յին ԶԼՄ-նե­րի կար­ծի­քով, այս­տեղ գլ­խա­վորն այն է, որ Թրամ­փը հայ­տա­րա­րեց լրագ­րող­նե­րին. «Ջոն Բոլ­թո­նը շատ մեծ սխալ­ներ է ա­րել»։ Որ­տե՞ղ, կոնկ­րետ ի՞նչ, հա­նե­լուկ է և լրագ­րող­նե­րի ու փոր­ձա­գետ­նե­րի երևա­կա­յու­թյան ա­ռար­կա։ Թրամ­փը Բոլ­թո­նի ոչ մի «շատ մեծ սխալ» չն­շեց, իսկ ես չեմ ու­զում երևա­կա­յել կամ են­թադ­րել։ Ժա­մա­նակն ա­մեն ինչ ցույց կտա։ Բայց ես տես­նում եմ, որ Կա­րա­սի­նի ու Բոլ­թո­նի պաշ­տո­նան­կու­թյուն­նե­րը կա­պակց­ված են ինչ-որ ան­տե­սա­նե­լի թե­լով, իսկ «ա­սե­ղը» տա­պալ­ված գոր­ծա­կալ Սմո­լեն­կո­վի գործն է։ Հետևենք ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի զար­գաց­մա­նը։ Բայց Հա­յաս­տա­նի, հատ­կա­պես նրա իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար, հա­վա­նա­բար շատ դժ­վար ժա­մա­նակ է լի­նե­լու, այդ թվում՝ նաև 2020 թվա­կա­նին։ Մնա­ցած նր­բե­րանգ­նե­րը կաշ­խա­տեմ ինչ-որ կերպ լու­սա­բա­նել հոկ­տեմ­բե­րին, ո­րով­հետև շատ հար­ցեր չհասց­րի շո­շա­փել այս նյու­թի շր­ջա­նա­կում։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 1542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao