ReAnimania 2019
 

ՈՒմ օգ­տին է հի­պո­թե­քը

ՈՒմ օգ­տին է հի­պո­թե­քը
04.10.2019 | 01:32
Հի­պո­թե­քա­յին վար­կի հա­սա­նե­լիու­թյան մա­սին պար­բե­րա­բար շր­ջա­նառ­վող տե­ղե­կատ­վու­թյուն-գով­քը մարդ­կանց աչ­քե­րին թոզ փչե­լու պես մի բան է։ Փաս­տը մնում է փաստ, որ հի­պո­թե­քա­յին վար­կե­րը հա­սա­նե­լի են միայն լի­քը գր­պան ու­նե­ցող­նե­րին։ Ար­դյունքն էլ այն է, որ մեկ ան­ձը հի­պո­թե­քով մի քա­նի բնա­կա­րան է ձեռք բե­րում, իսկ ցածր աշ­խա­տա­վար­ձով մար­դը մնում է կոտ­րած տաշ­տա­կի առջև։ Մինչ­դեռ հի­պո­թե­քա­յին, մաս­նա­վո­րա­պես, ե­կամ­տա­հար­կով վար­կե­րը նա­խա­տես­ված էին սո­ցիա­լա­պես ոչ ա­պա­հով խա­վի հա­մար։
Եվ այս­պես, 100-200 հա­զար դրամ աշ­խա­տա­վարձ ստա­ցող մարդն ի վի­ճա­կի չէ հի­պո­թեք վերց­նե­լու ե­կամ­տա­հար­կով, էլ չխո­սենք ա­ռանց ե­կամ­տա­հար­կի հի­պո­թեք ձևա­կեր­պե­լու մա­սին։ Պարզ­վում է, որ ամ­սա­կան մի­ջին հաշ­վար­կով ե­կամ­տա­հար­կը պետք է կազ­մի 100 հա­զար դրա­մից ա­վե­լի, որ­պես­զի վարկ կա­րո­ղա­նան ձևա­կեր­պել։ Գու­ցե շա­տերն ա­սեն` էլ ի՞նչ պետք է ա­ներ պե­տու­թյու­նը։ Գա­ղա­փա­րա­կան ա­ռու­մով ա­յո, պե­տու­թյու­նը գնա­ցել է լուրջ քայ­լի, սա­կայն գործ­նա­կան ա­ռու­մով այն բո­լո­րո­վին ի­րեն չի ար­դա­րաց­նում։ Տե­սեք, 200 հա­զար դրամ «կեղ­տոտ» աշ­խա­տա­վար­ձի դեպ­քում ե­կամ­տա­հար­կը կա­րող է կազ­մել 57-60 հա­զար դրամ, իսկ առևտրա­յին բան­կե­րի պա­հանջն է, որ այն 100 հա­զա­րից ա­վե­լի կազ­մի։ Բա­ցի այս խնդ­րից, ա­ռանց ե­կամ­տա­հար­կի հի­պո­թե­քա­յին վար­կը տրա­մադր­վում է այն դեպ­քում, երբ քա­ղա­քա­ցին միան­գա­մից բան­կին վճա­րում է բնա­կա­րա­նի գնի 30 %-ը։ Սո­ցիա­լա­կան ծրագ­րե­րի դեպ­քում այն կազ­մում է 7 %։ Ե­թե քա­ղա­քա­ցին չու­նի միան­վագ վճար­ման գու­մա­րը, ա­պա առևտրա­յին բան­կը գրավ է վերց­նում ոչ միայն գն­վող բնա­կա­րա­նը, այլև մեկ այլ բնա­կա­րան ևս պետք է գրա­վադր­վի։ Իսկ ե­թե քա­ղա­քա­ցին այլ սե­փա­կա­նու­թյուն չու­նի, ա­պա առևտրա­յին բան­կե­րին «չի կշ­տաց­նում» միայն գն­վող գրա­վադ­րու­մը։
Երբ զրու­ցում եմ առևտրա­յին բան­կե­րի կամ բնա­կա­րան ձեռք բե­րե­լու ուղ­ղու­թյամբ սո­ցիա­լա­կան ծրագ­րե­րով աշ­խա­տող պա­տաս­խա­նա­տու­նե­րի հետ, ա­սում են. «Հի­պո­թե­քա­յին վար­կի հա­մար դի­մող քա­ղա­քա­ցու կեղ­տոտ աշ­խա­տա­վար­ձը գո­նե պետք է հաս­նի 300 հա­զար դրա­մի։ Սա վե­րա­բե­րում է նաև ե­կամ­տա­հար­կով վարկ վերց­նե­լու ծրագ­րին, որ­պես­զի ե­կամ­տա­հար­կի չա­փը մեծ լի­նի և քա­ղա­քա­ցին կա­րո­ղա­նա սպա­սար­կել` փա­կել իր վար­կը»։
Ինք­նին հարց է ա­ռա­ջա­նում` Հա­յաս­տա­նում այ­սօր շա՞տ են այն մար­դիկ, ո­րոնց աշ­խա­տա­վար­ձը գե­րա­զան­ցում է 300 հա­զար դրա­մը։ Որ­քան էլ պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րու­թյու­նը փոր­ձի ներ­կա­յաց­նել, թե Հա­յաս­տա­նում մի­ջին աշ­խա­տա­վար­ձը 150-200 հա­զար դրամ է, միևնույն է, այն ի­րա­կա­նու­թյու­նից բա­վա­կան հե­ռու է։ Ե­թե ան­գամ ըն­դու­նենք, որ վի­ճա­կագ­րու­թյու­նը չի ստում, ա­պա միևնույն է, այս դեպ­քում ան­գամ մար­դը չի կա­րող օգտ­վել նույ­նիսկ «Բնա­կա­րան` ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րին» ծրագ­րից, քա­նի որ այս ծրա­գի­րը նա­խա­տե­սում է, որ բնա­կա­րա­նի ընդ­հա­նուր ար­ժե­քի 7 %-ը պետք է վճար­վի բան­կին, ին­չի հի­ման վրա բան­կը քա­ղա­քա­ցուն կտ­րա­մադ­րի ե­կամ­տա­հար­կով հի­պո­թե­քա­յին վարկ, ե­թե աշ­խա­տա­վար­ձը կազ­մում է 300 հա­զար դրամ կամ գե­րա­զան­ցում է այն։ Երբ մի քա­նի տա­րի ա­ռաջ կա­ռա­վա­րու­թյու­նը հաս­տա­տեց ե­կամ­տա­հար­կով հի­պո­թեք ձևա­կեր­պե­լու ծրա­գի­րը, մար­դիկ թեթևո­րեն շունչ քա­շե­ցին, մտա­ծե­լով, որ վեր­ջա­պես կա­րող են լու­ծել ի­րենց բնա­կա­րա­յին խն­դի­րը, բայց, ինչ­պես ա­սում են, թղ­թի վրա օ­րեն­քը մի տեսք ու­նի, կյան­քում` այլ։
Կյան­քը այլ բան է փաս­տում. 200 հա­զար դրամ աշ­խա­տա­վարձ ստա­ցողն ուղ­ղա­կի ի վի­ճա­կի չէ ձեռք բե­րե­լու ան­գամ մեկ­սե­նյա­կա­նոց բնա­կա­րան ծայ­րա­մա­սում, ո­րով­հետև ո՛չ նրա գր­պա­նի փո­ղերն են բա­վա­րար բնա­կա­րա­նի ար­ժե­քի 30 կամ 7 %-ը վճա­րե­լու հա­մար, ո՛չ էլ աշ­խա­տա­վար­ձի ե­կամ­տա­հար­կը։ Իսկ ե­թե մար­դը կա­րո­ղա­նա 7 %-ը վճա­րել, միևնույն է, ե­կամ­տա­հար­կով ձևա­կերպ­ված հի­պո­թե­քա­յին վար­կի մար­ման հա­մար ամ­սա­կան իր գր­պա­նից պետք է լրա­ցու­ցիչ գո­նե 100 հա­զար դրամ դնի, որ­պես­զի կա­րո­ղա­նա մա­րել վար­կի տո­կոս­նե­րը։ Այս­տեղ հարց է ա­ռա­ջա­նում` այդ դեպ­քում ին­չո՞վ և ինչ­պե՞ս կե­րակ­րի ըն­տա­նի­քը։ Կա­սեք` թող ըն­տա­նի­քի մյուս ան­դամ­նե­րը հո­գան այդ խն­դի­րը։ Թո՛ղ, բայց, ա­սենք, չորս հո­գուց բաղ­կա­ցած ըն­տա­նի­քի բո­լոր ան­դամ­ներն աշ­խա­տանք ու­նե՞ն։ Չմո­ռա­նանք, որ շատ դեպ­քե­րում ըն­տա­նի­քում եր­կու աշ­խա­տո­ղի աշ­խա­տա­վար­ձը միա­սին հա­զիվ կազ­մում է 300 հա­զար դրամ, իսկ շատ դեպ­քե­րում` դրա­նից ցածր։ Վե­րը նշ­վա­ծի ար­դյուն­քում մեր քա­ղա­քա­ցի­նե­րի զգա­լի մաս, որն ու­նի բնա­կա­րա­նա­յին խն­դիր, չի կա­րո­ղա­նում այն լու­ծել։ Սրան զու­գա­հեռ հի­պո­թե­քա­յին վար­կի պա­հան­ջար­կը գնա­լով մե­ծա­նում է։ Սա հայ­կա­կան ֆե­նո­մեն­նե­րից մե­կը չէ, այն այս դեպ­քում ու­նի հս­տակ բա­ցատ­րու­թյուն։ Հարցն այն է, որ հի­պո­թե­քա­յին վար­կը` հատ­կա­պես ե­կամ­տա­հար­կով, շատ մատ­չե­լի և ձեռն­տու ծրա­գիր է մեր ժո­ղովր­դի հա­րուստ խա­վի հա­մար։ Այ­սօր հի­պո­թե­քա­յին ծրա­գի­րը վե­րած­վել է մի տե­սակ հե­տաքր­քիր բիզ­նե­սի։ Հա­ճախ մեկ ան­ձը հի­պո­թե­քով իր բո­լոր ե­րե­խա­նե­րի, թոռ­նե­րի հա­մար բնա­կա­րան­ներ է գնում և հե­տո այդ բնա­կա­րան­նե­րը վար­ձով տա­լիս։ Ոչ, մենք հա­րուստ խա­վին դեմ չենք, հա­կա­ռա­կը, Աստ­ված տա, որ մեր ժո­ղովր­դի զգա­լի մա­սը պատ­կա­նի այդ խա­վին, քա­ղա­քա­ցու սո­ցիա­լա­կան կար­գա­վի­ճա­կով գնա­հատ­վում է երկ­րի հարս­տու­թյան աս­տի­ճա­նը, սա­կայն, դրա հետ մեկ­տեղ, պետք է նպաս­տել, որ ի­րա­կա­նում շար­քա­յին քա­ղա­քա­ցի­ներն էլ կա­րո­ղա­նան օգտ­վել պե­տու­թյան տրա­մադ­րած բա­րի­քից։
Ի վեր­ջո, ե­կամ­տա­հար­կով հի­պո­թե­քա­յին վար­կի հիմ­քում դր­ված է սո­ցիա­լա­կան գոր­ծո­նը, հետևա­բար ճիշտ ժա­մա­նակն է, որ վե­րա­նայ­վեն այդ դրույ­քա­չա­փե­րի պա­հանջ­նե­րը հօ­գուտ սո­ցիա­լա­պես ոչ ա­պա­հով խա­վի։ Հա­մոզ­ված ենք, որ դրա­նից չեն տու­ժի ո՛չ բան­կա­յին հա­մա­կար­գը, ո՛չ էլ բնա­կա­րա­նա­շի­նա­րա­րա­կան բիզ­նե­սը։ Հա­կա­ռա­կը, որ­քան պա­հան­ջար­կը` մեծ, այն­քան ե­կա­մու­տը` շատ։ Այ­սօր էլ այդ պա­հան­ջար­կը մեծ է, սա­կայն այն սպա­սար­կում է մեծ շա­հույթ ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րի շա­հե­րը, ինչն էլ ար­դա­րա­ցիո­րեն դժ­գո­հու­թյուն է ա­ռա­ջաց­նում ժո­ղովր­դի շր­ջա­նում։
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 1206

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao