ReAnimania 2019
 

Հայաստանն իր մրցունակությամբ 69-րդն է աշխարհի 141 երկրների մեջ

Հայաստանն իր մրցունակությամբ 69-րդն է աշխարհի 141 երկրների մեջ
09.10.2019 | 14:17

Համաշխարհային մրցունակության զեկույցում երկրների մրցունակությունը գնահատվում է Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով, որ մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից և հաշվարկվում է մրցունակության 12 հենասյուների հիման վրա: Ցուցիչի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ և ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները: Ընկերությունների ղեկավարների ամենամյա հարցումն իրականացվում է ՄՀԶ- ում ներառված երկրներում` ՀՏՖ Նոր տնտեսության և հասարակության կենտրոնի գործընկեր կազմակերպությունների կողմից:
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը` որպես ՀՏՖ Նոր տնտեսության և հասարակության կենտրոնի գործընկեր Հայաստանում, ներկայացնում է «Համաշխարհային մրցունակության զեկույց 2019»-ի հիմնական արդյունքները:


2019թ․-ի զեկույցի արդյունքներով առաջատար երեք երկրներն են Սինգապուրը, ԱՄՆ և Հոնկոնգը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են Նիդեռլանդները և Շվեյցարիան:
Եվրասիական տարածաշրջանի երկրների խմբում առաջընթաց են արձանագրել Ադրբեջանը (11 կետ), Ղազախստանը (4 կետ), Մոլդովան (2 կետ) և Ղրղզստանը (1 կետ): Խմբում Հայաստանը բարձրացել է 4-րդ տեղ՝ գրանցելով դիրքի բարելավում 1 կետով: Հետընթաց են արձանագրել Վրաստանը (8 կետ), Տաջիկստանը (2 կետ) և Ուկրաինան (2 կետ): Ռուսաստանը պահպանել է 2018թ․ դիրքը՝ մնալով խմբի առաջատարը։

Դիտվել է՝ 266

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao