ReAnimania 2019
 

Հայաստանի մրցունակության առավելություններն ու թերությունները

Հայաստանի մրցունակության առավելություններն ու թերությունները
09.10.2019 | 14:20

Նախորդ երկու տարիների ընթացքում դրական տեղաշարժեր են գրանցվել Հաստատություններ, Ենթակառուցվածքներ, Մակրոտնտեսական կայունություն և Ֆինանսական համակարգ հենասյուներում։

Չնայած հանրային կառույցների գնահատականների նշանակալի բարելավումներին` այն դեռևս չի բերել սոցիալական կապիտալի բարելավմանը։
Ենթակառուցվածքներում որոշակի բարելավում են գրանցել երկաթուղային և օդային տրանսպորտային ծառայությունների որակը, էլեկտրականության և ապահով խմելու ջրի հասանելիության ցուցանիշները։
Մակրոտնտեսական կայունության հենասյան բարելավումը պայմանավորված է եղել գնաճի թիրախավորված մակարդակում գտնվելու հանգամանքով և պետական պարտքի փոփոխության դրական միտումով։


Էական դրական տեղաշարժ է գրանցվել ֆինանսական համակարգի և՛ խորության, և՛ կայունության ցուցանիշներով։ ՓՄՁ վարկավորման և վենչուրային կապիտալի հասանելիության ցուցանիշների բարելավմանը զուգահեռ կապիտալի շուկայի կապիտալիզացիայի մակարդակը շարունակում է մնալ շատ ցածր։
Մրցունակության գործոնների առավել ուշագրավ բացասական փոփոխությունները կապված են եղել կրթական հաստատությունների շրջանավարտների և ապագա աշխատուժի հմտությունների հետ։ Հաշվի առնելով տեխնոլոգիաների դերը տնտեսական զարգացման հետագա փուլում՝ երկրի առաջընթացը և բարեկեցության հասնելու պոտենցիալը պայմանավորված կլինեն ապագային մարտահրավերներին և արագ փոփոխություններին պատրաստ և համապատասխան հմտություններով զինված աշխատուժի առկայությամբ։

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն
«Տնտեսություն և արժեքներ»-ը` «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության հետազոտական թևը, մտավոր կենտրոն է, որը ձգտում է ներմուծել զարգացման նոր հայեցակարգեր բարձրակարգ միջազգային կապերի, լավագույն որակավորում ունեցող վերլուծաբանների և խորհրդատուների ցանցի միջոցով: Կենտրոնի մասնագիտացումը մրցունակության համակողմանի ուսումնասիրությունն է մակրո և միկրո մակարդակներում, կենտրոնանալով հետևյալ հիմնական ուղղությունների վրա` ազգային տնտեսական և ճյուղային ռազմավարություններ, օտարերկրյա ներդրումներ, սփյուռքի ցանցեր և արժեքները գործարար և հանրային ոլորտներում:

Դիտվել է՝ 278

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao