«Ես չեմ տես­նում ար­ցա­խ­յան խնդ­րի խա­ղաղ կար­գա­վոր­ման հնա­րա­վո­րու­թ­յուն»

«Ես չեմ տես­նում ար­ցա­խ­յան խնդ­րի խա­ղաղ կար­գա­վոր­ման հնա­րա­վո­րու­թ­յուն»
18.10.2019 | 01:00

Մինչ աշ­խար­հում լուրջ զար­գա­ցում­ներ են, մեր սահ­մա­նից ոչ շատ հե­ռու պա­տե­րազմ է ըն­թա­նում, մենք մեր ներ­քին նեղ կա­ղա­պար­նե­րից դուրս չենք գա­լիս։ Ա­լիևն ար­դեն խո­սում է Զան­գե­զու­րը «հետ վե­րա­դարձ­նե­լու» մա­սին, իսկ մեր իշ­խա­նու­թյուն­ներն ամ­բող­ջո­վին ընկ­ղմ­ված են ներ­քա­ղա­քա­կան ինտ­րիգ­նե­րի մեջ։ 100 տա­րի անց էլ Թուր­քիան իր ցե­ղաս­պան ձե­ռագ­րին հա­վա­տա­րիմ է, իսկ աշ­խարհն է­լի լուռ հետևում է։ Սի­րիա­յում կա­տար­վո­ղի և մեր տա­րա­ծաշր­ջա­նի մար­տահ­րա­վեր­նե­րի շուրջ ենք զրու­ցել մի­ջազ­գայ­նա­գետ ՍՈՒ­ՐԵՆ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ հետ։

-Սի­րիա­յի հյու­սի­սում Թուր­քիան ա­նար­գել սե­փա­կան նկր­տում­ներն է կյան­քի կո­չում։ Կհա­ջող­վի՞ Էր­դո­ղա­նին հաս­նել իր նպա­տա­կին։
-Էր­դո­ղա­նը կանգն չի առ­նի այն­քան ժա­մա­նակ, մինչև իր նպա­տա­կին չհաս­նի, որն ի սկզ­բա­նե իր պե­տու­թյան և զին­ված ու­ժե­րի առջև դրել էր։ Բազ­միցս ա­մե­նա­տար­բեր ամ­բիո­նից Էր­դո­ղանն ա­սել է, որ նպա­տակ ու­նի Սի­րիա­յի սահ­մա­նա­յին այդ հատ­վա­ծում բու­ֆե­րա­յին տա­րածք ձևա­վո­րելու և այն բնա­կեց­նելու էթ­նիկ թուր­քե­րով, ո­րոնք ա­վե­լի լավ կա­պա­հո­վեն Թուր­քիա­յի անվ­տան­գու­թյու­նը։ Այն­պես որ, որևէ թաքց­նե­լու բան չկա, հրա­պա­րա­կավ այդ մա­սին վա­ղուց է խո­սել Էր­դո­ղա­նը։ Նա հաս­նե­լու է իր նպա­տա­կին, գնա­լու է մինչև վերջ։
-Ո­րոշ փոր­ձա­գետ­ներ պն­դում են, որ բու­ֆե­րա­յին գո­տի ստեղ­ծե­լը բա­վա­կան բարդ ու ժա­մա­նա­կա­տար է, Էր­դո­ղա­նին կհա­ջող­վի՞ այդ­քան եր­կար ժա­մա­նակ սի­րա­շա­հել աշ­խար­հին ու հաս­նել իր ու­զա­ծին։
-Աշ­խար­հին չի սի­րա­շա­հում, հա­կա­ռա­կը՝ պար­բե­րա­բար ԱՄՆ-ին, ա­րա­բա­կան աշ­խար­հին մե­ղադ­րում է տար­բեր հար­ցե­րում, կոնֆ­րոն­տա­ցիոն ճա­նա­պար­հով է գնում։ Աշ­խար­հին ցույց է տա­լիս, որ այն­տեղ ու­նի կեն­սա­կան նշա­նա­կու­թյան շա­հեր և մինչև վերջ է գնա­լու։ Կար­ծում եմ, ա­մեն ինչ ա­նե­լու է, որ այդ բու­ֆե­րա­յին հատ­վա­ծը ստեղ­ծի։ Հա­մե­նայն դեպս և Ռու­սաս­տա­նի, և Ի­րա­նի դիր­քո­րո­շում­նե­րը քն­նա­դա­տու­թյու­նից այն կողմ չեն անց­նում, կար­ծես բո­լո­րին հաս­կա­նա­լի է, որ Թուր­քիան, իր անվ­տան­գու­թյան բու­ֆե­րա­յին գո­տին ստեղ­ծե­լով, ինչ-որ ա­ռու­մով փոր­ձում է չխախ­տել Սի­րիա­յի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը։ Այ­սինքն, ոչ թե կգա ու զորք կտե­ղա­կա­յի, այլ էթ­նիկ թուր­քե­րով տա­րած­քը կբ­նա­կեց­նի, ո­րոնք Սի­րիա­յից փա­խել են Թուր­քիա, իսկ հի­մա պետք է հետ վե­րա­դառ­նան։ Երբ Ռու­սաս­տա­նի, Ի­րա­նի և Թուր­քիա­յի ղե­կա­վար­նե­րը հան­դի­պե­ցին, կար­ծես նրանց հա­մար չա­փա­զանց կարևոր էր Սի­րիա­յի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան պահ­պա­նու­մը։ Ե­թե Թուր­քիան այն­տեղ տե­ղա­կա­յում է թուր­քե­րին, ստաց­վում է, որ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը պահ­պան­վում է։ Սրա­նով է հենց պայ­մա­նա­վոր­ված Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի լուռ հա­մա­ձայ­նու­թյու­նը։
-Փո­խա­րե­նը Արևմուտ­քից են սպառ­նա­լիք­ներ հն­չում, ան­գամ պատ­ժա­մի­ջոց­նե­րի մա­սին են հայ­տա­րա­րում։ Սրանք և՞ս չեն կանգ­նեց­նի Էր­դո­ղա­նին։
-Բնա­կա­նա­բար՝ ոչ։ Էր­դո­ղա­նը ոչն­չի առջև կանգ առ­նող գոր­ծիչ չէ։ Իր երկ­րի շա­հե­րը սպա­սար­կե­լու հա­մար մինչև վերջ գնա­լու է, թող լի­նեն ո­րոշ պատ­ժա­մի­ջոց­ներ ԱՄՆ-ից, ԵՄ-ից, թող Ֆրան­սիան և ԵՄ այլ եր­կր­ներ զենք ու զի­նամ­թերք չվա­ճա­ռեն Թուր­քիա­յին, դրա կա­րիքն այդ եր­կիրն այս պա­հի դրու­թյամբ ան­գամ չու­նի էլ։ Թուր­քիան իր խաղն է ա­ռաջ տա­նում ու կար­ծես թե նաև հա­ջո­ղում է։ Թուր­քիա­յի հետ, ո­րը լի­նե­լով չա­փա­զանց կարևոր և ազ­դե­ցիկ պե­տու­թյուն, հա­զիվ թե այլ եր­կր­ներ ցան­կա­նան հա­րա­բե­րու­թյուն­ներ խզել։ Դրա հա­մար լուռ հա­մա­ձայ­նու­թյուն են ցու­ցա­բե­րում, ին­չից էլ օգտ­վում ու իր նկր­տում­ներն է ի­րա­կա­նաց­նում Էր­դո­ղա­նը։
-Մար­դաս­պան էու­թյու­նը եր­բեք չփո­խած Թուր­քիան սի­րիա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ներ­կա­յաց­նում է «խա­ղա­ղու­թյան ա­կունք» փա­թե­թա­վոր­մամբ։ Ին­չու՞ է նման ա­նուն ըն­տր­վել, ի՞նչ է դա հու­շում։
-Այս օ­պե­րա­ցիա­յի նպա­տա­կը բու­ֆե­րա­յին գո­տի ստեղ­ծելն է, որ­պես­զի այդ տա­րած­քից Թուր­քիա­յի հա­մար սպառ­նա­լիք­ներ չլի­նեն։ Սրա­նով է պայ­մա­նա­վոր­ված այդ ա­նու­նը, ինչ­պես նաև ու­ղերձ է ար­տա­քին աշ­խար­հին։
-Մեր սահ­ման­նե­րից ոչ շատ հե­ռու պա­տե­րազմ է ըն­թա­նում։ Այս ի­րա­վի­ճա­կը Հա­յաս­տա­նի հա­մար ի՞նչ վտանգ­նե­րով է հղի և ի՞նչ պետք է ա­նենք մենք։
-Նախ այս ա­մե­նը պի­տի դի­տար­կել հայ հա­մայն­քի, ինչ­պես նաև հայ խա­ղա­ղա­պահ կոն­տին­գեն­տի անվ­տան­գու­թյան հա­մա­տեքս­տում (վեր­ջին­ներս ի­հար­կե, ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից հե­ռու են, բայց ո­չինչ բա­ցա­ռել չի կա­րե­լի), քա­նի որ ողջ երկ­րում ծայ­րա­հե­ղա­կան իս­լա­միստ­նե­րը, զո­րա­միա­վո­րում­նե­րը ակ­տի­վա­ցել են։ Պետք է ա­ռաջ­նա­հերթ լու­ծել մեր հա­մայն­քի անվ­տան­գու­թյան հար­ցը։ Թուր­քա­կան օ­պե­րա­ցիա­յից օ­րեր հե­տո միայն մեր ԱԺ-ում եր­կու հանձ­նա­ժո­ղով միա­սին քն­նար­կում ա­րե­ցին «Սի­րիա­յում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը և դրանց ազ­դե­ցու­թյու­նը հայ հա­մայն­քի վրա» թե­մա­յով։ ՈՒ­շա­ցած և ա­նի­մաստ հա­վաք էր, ո­րին նաև անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղարն էր մաս­նակ­ցում։ ԱԽ-ն ընդ­հան­րա­պես պար­տա­վոր էր մշակ­ված սցե­նար­ներ ու­նե­նալ նման դեպ­քե­րի հա­մար, բայց քա­նի որ այդ կա­ռույ­ցը զբաղ­ված է առ ո­չին­չով, ցա­վոք, նման ռազ­մա­վա­րու­թյուն­ներ, սցե­նար­ներ չեն մշակ­վում։ Գոր­ծում ենք պոստ-ֆակ­տում, ի­մա՝ խն­դիր­ներ ու­նե­նա­լուց հե­տո ենք սկ­սում խն­դիր­նե­րի մա­սին մտա­ծել, որևէ կան­խար­գե­լիչ քայլ չենք կա­րող ա­նել։ Կարևո­րը հայ հա­մայն­քի անվ­տան­գու­թյունն է, բայց այս­տեղ էլ Հա­յաս­տա­նը ոչ մի բան չի կա­րող ա­նել, ո­րով­հետև հա­մայնքն ար­դեն իր անվ­տան­գու­թյան հար­ցը լու­ծել է, այն­տեղ ապ­րող մի քա­նի ըն­տա­նիք ի­րենց ու­ժե­րով տե­ղա­փոխ­վել են այլ քա­ղաք­ներ։
-Այս խառ­նակ օ­րե­րում Հա­յաս­տանն էլ սպառ­նա­լիք­նե­րի պա­կաս չի զգում։ Օ­րերս Ա­լիևը թուր­քա­լե­զու եր­կր­նե­րի խոր­հր­դի նիս­տում հայ­տա­րա­րեց Զան­գե­զու­րի՝ «ադր­բե­ջա­նա­կան պատ­մա­կան տա­րած­քի վե­րա­դար­ձի» մա­սին։ Սրա­նում նրան խոս­տա­ցավ օգ­նել եղ­բայ­րա­կան Թուր­քիան։ Ի՞նչ է այս հայ­տա­րա­րու­թյու­նը նշա­նա­կում, և իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վը, դի­վա­նա­գի­տու­թյու­նը ինչ­պե՞ս պի­տի դրան ար­ձա­գան­քեն։
-Ար­ձա­գանքն ար­դեն պետք է լի­նի ոչ թե դի­վա­նա­գի­տա­կան, այլ զին­ված ու­ժե­րի ճա­կա­տում, այ­սինքն, պետք է մեր զի­նու­ժը պատ­րաստ լի­նի Ադր­բե­ջա­նի ցան­կա­ցած ար­կա­ծախ­նդ­րու­թյան։ Բնա­կա­նա­բար Ադր­բե­ջա­նը նոր ար­կա­ծախ­նդ­րու­թյան գնա­լու է ու մեր միակ ա­պա­վե­նը լի­նե­լու է մեր բա­նա­կը։ Ինչ վե­րա­բե­րում է բուն հայ­տա­րա­րու­թյա­նը, դա հենց այն­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն չէ, այլ ի­րա­կան մտադ­րու­թյուն­նե­րի մա­սին բարձ­րա­ձայ­նում։ Վս­տահ եմ, որ նման ծրա­գիր Ա­լիևն ու­նի և Ար­ցա­խում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­ջո­ղու­թյան դեպ­քում հաս­նե­լու է Սյու­նիք։ Այն­պես որ, սա վա­ղուց ծրագր­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րի փա­թեթ է, ո­րին պետք է պատ­րաստ լի­նել։
-Ա­սել է՝ հի­շյալ հայ­տա­րա­րու­թյու­նը պետք է ըն­դու­նել որ­պես ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի սկս­ման ազ­դան­շա՞ն։
-Չեմ բա­ցա­ռում, ա­յո, ո­րով­հետև ադր­բե­ջան­ցի­նե­րը պար­բե­րա­բար հայ­տա­րա­րում են, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րը ոչ մի տեղ չեն տա­նում, որևէ ա­ռա­ջըն­թաց չկա, սա նշա­նա­կում է նրանք պատ­րաստ­վում են հա­կա­մար­տու­թյան այլ լուծ­ման տար­բե­րա­կին, ին­չի մա­սին միշտ հայ­տա­րա­րում են։
-Այս օ­րե­րին Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­ներն էին Երևա­նում, դրան նա­խոր­դել էր Ա­լիև-Փա­շի­նյան 2-ժա­մա­նոց զրույ­ցը, հե­տո Պու­տի­նի հետ հե­ռա­խո­սազ­րույց, այս ողջ քրո­նի­կո­նը տե­ղա­վոր­վու՞մ է այն տրա­մա­բա­նու­թյան մեջ, թե լուծ­ման միակ տար­բե­րա­կը ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյունն է, և բա­նակ­ցու­թյուն­ներն ի­րենց ար­դեն սպա­ռել են։
-Ես չեմ տես­նում ար­ցա­խյան խնդ­րի խա­ղաղ կար­գա­վոր­ման հնա­րա­վո­րու­թյուն։ Սա կա­րող է լի­նել այն դեպ­քում, երբ Հա­յաս­տա­նը կամ Ադր­բե­ջա­նը Ար­ցա­խից հրա­ժար­վեն։ Ակն­հայտ է, որ եր­կու կող­մերն էլ չեն հրա­ժար­վի, ուս­տի խա­ղաղ կար­գա­վո­րում չի կա­րող լի­նել։ Մենք ա­սում ենք, թե կար­գա­վո­րում հնա­րա­վոր է մի դեպ­քում. Ար­ցա­խի ցան­կա­ցած կար­գա­վի­ճակ՝ Ադր­բե­ջա­նի տա­րած­քից դուրս։ Իսկ Ադր­բե­ջանն էլ ա­սում է, թե ցան­կա­ցած բարձր ավ­տո­նո­միա կտա Ար­ցա­խին բա­ցա­ռա­պես Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան շր­ջա­նա­կում։ Այս պայ­ման­նե­րում ես խնդ­րի խա­ղաղ լուծ­ման տես­լա­կան չու­նեմ։
-Բայց Դուք բա­վա­կան լավ ձևա­կեր­պե­ցիք հայ­կա­կան կող­մի դիր­քո­րո­շու­մը, ին­չը չենք ա­սի այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի պա­րա­գա­յում, մենք ան­գամ Նի­կոլ Փա­շի­նյա­նից չենք լսել հա­կա­մար­տու­թյան լուծ­ման որևէ տար­բե­րակ, բա­ցի հա­կա­սա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից։
-Դի­վա­նա­գետ­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը մեկ բան են, քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի­նը՝ այլ։ Ի­հար­կե, խնդ­րով զբաղ­վող պա­տաս­խա­նա­տու դի­վա­նա­գետ­նե­րը ևս հաս­կա­նում են, որ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը փա­կու­ղում է, սա­կայն միևնույն ժա­մա­նակ ել­նե­լով ի­րենց գոր­ծի­քա­կազ­մից, պետք է բա­վա­րար­վեն միայն հույս հայտ­նող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով, թե խա­ղաղ բա­նակ­ցու­թյուն­նե­րով կար­գա­վո­րում հնա­րա­վոր է։ Բայց ինք­ներս մեզ պետք է հարց տանք՝ ար­ցա­խյան հարցն ու­նի՞ խա­ղաղ լու­ծում, և ո՞րն է դա։
-Այս իշ­խա­նու­թյունն ու­նի՞ այդ հար­ցե­րի պա­տաս­խա­նը կամ որևէ մշա­կած հա­յե­ցա­կարգ այս հար­ցում։
-Կար­ծում եմ՝ չու­նի։ Ցա­վոք, մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը մշա­կած գոր­ծո­ղու­թյուն­ներ, փա­թեթ­ներ, ծրագ­րեր, քայ­լե­րի հա­ջոր­դա­կա­նու­թյուն որևէ հար­ցում չու­նեն։
-Դա վտան­գա­վոր չէ՞։
-Ան­շուշտ, չու­նես գոր­ծո­ղու­թյուն­նե­րի փա­թեթ, չգի­տես ուր ես գնում։ Պետք է ան­պայ­ման լի­նի հաշ­վարկ­ված քայ­լե­րի հա­ջոր­դա­կա­նու­թյուն, ոչ թե հր­շե­ջի նման գան ու հան­գց­նեն կրա­կը, որ­տեղ այն բռնկ­վում է։ Այ­սինքն՝ մեր երկ­րի տար­բեր օ­ղակ­ներ պետք է ու­նե­նան առն­վազն կան­խար­գե­լիչ գոր­ծո­ղու­թյուն­ներ։
-Ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի առն­չու­թյամբ հա­ճախ քն­նա­դա­տու­թյուն է հն­չում, թե այս իշ­խա­նու­թյուն­նե­րը օ­րա­կարգ չու­նեն նաև ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԵՄ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Հա­մա­մի՞տ եք։
-Մենք տար­բեր պե­տու­թյուն­նե­րի, մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի հետ չու­նենք մշակ­ված ռազ­մա­վա­րու­թյուն։ Չգի­տենք, թե ինչ ենք ու­զում ԱՄՆ-ից, ՌԴ-ից, ինչ ենք ակն­կա­լում ար­ցա­խյան ճա­կա­տում։ Հս­տակ դիր­քո­րո­շում­ներ չկան։ Փոր­ձում են ինչ-որ քայ­լեր ա­նել, ո­րոնք այս կամ այն գոր­ծըն­թա­ցի վրա իբր դրա­կան ազ­դե­ցու­թյուն պի­տի ու­նե­նան։ Սա­կայն ռազ­մա­վա­րա­կան պլա­նա­վո­րում գո­յու­թյուն չու­նի։ Այ­սօր մեր ու­շադ­րու­թյու­նը պետք է սևե­ռել Ադր­բե­ջա­նի ուղ­ղու­թյամբ, քա­նի որ այդ եր­կիրն ակն­հայտ պատ­րաստ­վում է պա­տե­րազ­մի։
-Ո­մանք կար­ծում են, որ այս օ­րե­րը բա­վա­կան նման են 2016-ի նա­խաապ­րի­լյան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծին։ Դուք և՞ս այդ տպա­վո­րու­թյունն ու­նեք։
-Ի­հար­կե, նմա­նու­թյուն­ներ շատ կան, դրա հա­մար բո­լոր տե­սա­կի սցե­նար­նե­րին պի­տի պատ­րաստ լի­նել։ Ա­մե­նա­կարևո­րը զին­ված ու­ժե­րի մար­տա­կան պատ­րաստ­վա­ծու­թյունն է, քա­նի որ Ադր­բե­ջա­նը կար­ծես մեզ այ­լընտ­րանք չի թող­նում։


Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 1712

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao