Եղավ այն, ինչն ան­ցան­կա­լի էր, սա­կայն սպաս­վում էր

Եղավ այն, ինչն ան­ցան­կա­լի էր, սա­կայն սպաս­վում էր
18.10.2019 | 01:59

Ֆուտ­բո­լի Եվ­րո­պա-2020-ի ո­րա­կա­վոր­ման փու­լի 7-րդ ու 8-րդ տու­րե­րի դի­մա­կա­յու­թյուն­նե­րին մեր անդ­րա­դարձն ամ­բող­ջա­կան չե­ղավ A, D, J, F, H խմ­բե­րի մր­ցակ­ցու­թյուն­նե­րը չներ­կա­յաց­նե­լու պատ­ճա­ռով, քա­նի որ ժա­մա­նա­կա­յին ա­ռու­մով դրանք չէին կա­րող տեղ գտ­նել մեր նա­խորդ նյու­թում։ Փաս­տո­րեն, սույ­նով լրաց­նում ենք բա­ցը ու դար­ձյալ ներ­կա­յաց­ման ա­ռաջ­նայ­նու­թյու­նը տա­լով այն խմ­բին, որ­տեղ հան­դես է գա­լիս մեր ընտ­րա­նին։

J ԽՈՒՄԲ
Մեր հույ­սը, որ հաղ­թա­կան հան­դի­պում կու­նե­նանք Ֆին­լան­դիա­յի ընտ­րա­նու հետ ու դրա­նով իսկ լա­վի սպա­սու­մը դեռ կու­ղեկ­ցի մեզ, չի­րա­կա­նա­ցավ։ Ա­վե­լին՝ կրե­ցինք խո­շոր հաշ­վով պար­տու­թյուն ու դա միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան զար­գա­ցում­նե­րի շր­ջա­նա­կում էր, քան­զի մր­ցակ­ցին զի­ջե­ցինք ֆուտ­բո­լում ե­ղած հնա­րա­վոր բո­լոր պա­րա­մետ­րե­րով։ Այն­պես որ պար­տու­թյան հա­մար 0։3-ն բնավ էլ ա­ռանձ­նա­պես վատ զգա­լու հա­շիվ չէ, այն ա­վե­լի քան ռեալ է ար­տա­ցո­լում ի­րա­կա­նու­թյու­նը։ Այս հաղ­թա­նա­կից հե­տո 15 միա­վո­րով ֆին­ներն ա­վե­լի ամ­րապ­նդ­վե­ցին երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում, ու խմ­բա­յի­նի փոր­ձու­թյու­նը չհաղ­թա­հա­րե­լուն նրանց կա­րող է սպառ­նալ միայն մի բան՝ որ կպարտ­վեն մնա­ցած եր­կու խա­ղում, իսկ մե­րոնք կա­նեն ճիշտ հա­կա­ռա­կը։ Մեր ընտ­րա­նու գլ­խա­վոր մար­զի­չը ոնց որ թե խոս­տա­ցել է նման բան ա­նել, թե՞ ա­սել է, որ պար­տա­վոր­ված ենք հաղ­թե­լու, բայց թե ինք­ներդ էլ հրա­շա­լի հաս­կա­նում եք, որ դա վառ երևա­կա­յու­թյան կար­գի ցան­կու­թյուն է։
Նկա­տենք, որ ֆին­նե­րից կրած պար­տու­թյու­նը ոչն­չով չազ­դեց ա­ղյու­սա­կում մեր ու­նե­ցած դիր­քի վրա, քան­զի մեզ նման պա­կաս չմո­լոր­ված մեկն էլ ե­ղավ Բոս­նիա և Հեր­ցե­գո­վի­նա­յի ընտ­րա­նին, ո­րը պար­տա­վոր­ված էր, սա­կայն այդ­պես էլ ոչ միայն չկա­րո­ղա­ցավ գո­նե մա­սամբ կոտ­րել հույ­նե­րի դի­մադ­րու­թյու­նը, այլև զի­ջեց 1։2 հաշ­վով։ Այդ հաղ­թա­նա­կը, հո­գե­կան բա­վա­րար­վա­ծու­թյու­նից զատ, խո­շոր ա­ռու­մով հույ­նե­րին ո­չինչ էլ չտ­վեց, իսկ բոս­նիա-հեր­ցե­գո­վի­նա­ցի­նե­րը նույ­նու­թյամբ ըն­կան մի պատ­մու­թյան մեջ, ին­չը վերն ա­րե­ցինք ֆին­նե­րի ու մեր ընտ­րա­նու կա­պակ­ցու­թյամբ, ո­րը, էլ չեր­կա­րաց­նենք, վառ երևա­կա­յու­թյան ո­լոր­տից է։
Ինչ վե­րա­բե­րում է Ի­տա­լիա­յի հա­վա­քա­կա­նին, խմ­բա­յին ա­ռա­ջա­տա­րը տա­րավ իր ու­թե­րորդ ա­նընդ­մեջ հաղ­թա­նա­կը։ Այս ան­գամ նրա զո­հը Լիխ­տենշ­տայ­նի ընտ­րա­նին էր՝ սե­փա­կան հար­կի տակ «կե­րած» հինգ ան­պա­տաս­խան գն­դա­կով։

A ԽՈՒՄԲ
Այն, ինչ անգ­լիա­ցի­նե­րը պար­տա­վոր էին ա­նե­լու նա­խորդ տու­րում, մա­սամբ ա­րե­ցին այս մե­կում ու ա­րե­ցին փայ­լուն, քան­զի 6։0 հաշ­վով տո­նած հաղ­թա­նա­կը ե­թե փայ­լուն չէ, բա ի՞նչ է։ «Մա­սամբ» բա­ռով ա­րած մեր վե­րա­պա­հու­մը պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով, որ ե­թե նա­խորդ տու­րում անգ­լիա­ցի­նե­րը հաղ­թում էին չե­խե­րին, միան­գա­մից լու­ծում էին խմ­բա­յի­նի ի­րենց ա­ռա­ջադ­րան­քը, ընդ ո­րում, ա­ռա­ջին տե­ղով։ Մի խոս­քով, նրանք Բուլ­ղա­րիա­յից տուն են վե­րա­դառ­նում գլուխ­նե­րը բարձր՝ 99,9 տո­կո­սով լու­ծած հիմ­նա­կան խն­դի­րը։ Հա­վե­լենք սոսկ, որ մնա­ցած եր­կու խա­ղից ա­ռաջ նրանք ու­նեն 15 միա­վոր։ 12-ով ու 11-ով նրանց են հա­ջոր­դում Չե­խիա­յի ու Կո­սո­վո­յի ընտ­րա­նի­նե­րը։ Վեր­ջինս հեր­թա­կա­նում հյու­րըն­կա­լե­լիս 2։0 հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել Չեռ­նո­գո­րիա­յի հա­վա­քա­կա­նին։

B ԽՈՒՄԲ
ՈՒկ­րաի­նա­յի հա­վա­քա­կա­նի շն­չին նս­տե­լու փայ­լուն հնա­րա­վո­րու­թյուն ու­ներ Եվ­րո­պա­յի գոր­ծող չեմ­պիո­նը՝ Պոր­տու­գա­լիա­յի ընտ­րա­նին, սա­կայն դրա հա­մար հարկ էր, որ ար­տագ­նա­յում հաղ­թա­հա­րեր տան­տե­րե­րի ար­գել­քը, ով­քեր 16 միա­վո­րով գլ­խա­վո­րում էին խմ­բա­յինն ու ամ­բողջ հինգ միա­վո­րով ա­ռաջ էին օր­վա մր­ցակ­ցից։ Մր­ցակ­ցու­թյու­նը լար­ված ստաց­վեց, ար­դյուն­քը ե­ղավ այն, որ ուկ­րաի­նա­ցի­նե­րը հա­վե­լյալ ե­րեք միա­վո­րով էլ ա­ռաջ ան­ցան պոր­տու­գա­լա­ցի­նե­րից, ու խմ­բից այլևս ոչ մեկն ի զո­րու չէ նրանց տե­ղա­շար­ժե­լու այն­տե­ղից։
Ինչ վե­րա­բե­րում է պոր­տու­գա­լա­ցի­նե­րին, երկ­րորդ տե­ղում մնա­լու հա­մար նրանք մնա­ցած եր­կու տու­րում դժ­վար խն­դիր ու­նեն լու­ծե­լու, քա­նի որ սեր­բե­րը Լիտ­վա­յում 2։1 հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան հաս­նե­լով տե­ղի ընտ­րա­նու նկատ­մամբ՝ միա­վոր­նե­րի թի­վը հասց­րին 10-ի, ինչն ըն­դա­մե­նը մեկ նի­շով է պա­կաս Եվ­րո­պա­յի գոր­ծող չեմ­պիոն­նե­րի ու­նե­ցա­ծից։

H ԽՈՒՄԲ
Սե­փա­կան հար­կի տակ Ֆրան­սիա­յի ընտ­րա­նին չկա­րո­ղա­ցավ ծն­կի բե­րել թուր­քե­րին ու գո­հա­ցավ միա­վոր վաս­տա­կե­լով՝ 1։1, ին­չը, այ­դու­հան­դերձ, նրան չզր­կեց խմ­բի ա­ռա­ջա­տա­րու­թյու­նից։ Օր­վա մր­ցա­կից­նե­րը 19-ա­կան միա­վո­րով ա­ղյու­սա­կի ա­ռա­ջին եր­կու հո­րի­զո­նա­կա­նում են։ Եր­րորդն այս­տեղ տնա­յին խա­ղում 2։0 հաշ­վով Ան­դո­րա­յի հա­վա­քա­կա­նին հաղ­թած, 15 միա­վոր ու­նե­ցող իս­լան­դա­ցի­ներն են, ով­քեր դժ­վար թե այդ­պես էլ կա­րո­ղա­նան մաս կազ­մել լա­վա­գույն եր­կյա­կի։ Ինչ վե­րա­բե­րում է խմ­բում մր­ցած եր­րորդ զույ­գին, հյու­րըն­կալ­վե­լիս ալ­բա­նա­ցի­ներն ա­ռա­վել քան հա­մո­զիչ են ե­ղել տան­տե­րե­րի՝ մոլ­դո­վա­ցի­նե­րի հա­մե­մատ՝ հաղ­թա­նակ տո­նե­լով 4։0 հաշ­վով։

D ԽՈՒՄԲ
Այս­տեղ, ի դեմս Շվեյ­ցա­րիա-Իռ­լան­դիա դի­մա­կա­յու­թյան, ան­չափ սկզ­բուն­քա­յին մր­ցակ­ցու­թյուն էր սպա­սում հան­դի­սա­տե­սին՝ որ­տեղ հյու­րե­րը բա­վա­կան չէ 12 միա­վո­րով գլ­խա­վո­րում էին խմ­բա­յի­նը (նույն­քան ու­նի և Դա­նիա­յի հա­վա­քա­կա­նը), այլև չոր­սով ա­ռաջ էին տան­տե­րե­րից։ Ի պա­տիվ ի­րենց, շվեյ­ցա­րա­ցի­նե­րը տո­նե­ցին հաղ­թա­նակ ու շա­րու­նա­կում են մնալ խմ­բա­յի­նից դուրս գա­լու հա­վա­նա­կա­նու­թյուն ու­նե­ցող թի­մե­րի կազ­մում։ Զուտ վի­ճա­կագ­րու­թյան սի­րա­հար­նե­րին ա­սենք, որ Ջիբ­րալ­թար-Վրաս­տան մր­ցակ­ցու­թյու­նում 3։2 հաշ­վով հաղ­թա­նակ են տո­նել վեր­ջին­ներս։

F ԽՈՒՄԲ
Երկ­րորդ տու­րում ա­նընդ­մեջ ոչ-ո­քի խա­ղաց Իս­պա­նիա­յի ընտ­րա­նին։ Այս ան­գամ աշ­խար­հի ու Եվ­րո­պա­յի եր­բեմ­նի չեմ­պիո­նին լուրջ բար­դու­թյուն­նե­րի ա­ռաջ կանգ­նեց­րեց Շվե­դիա­յի ընտ­րա­նին, ո­րը միայն հա­վե­լյալ ժա­մա­նա­կում միա­վոր զի­ջեց մր­ցակ­ցին՝ 1։1։ Այս ոչ-ո­քին իս­պա­նա­ցի­նե­րից հինգ միա­վոր պա­կաս ու­նե­ցող շվեդ­նե­րի հա­մար կա­րող էր նշա­նա­կել երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նի կո­րուստ, սա­կայն նրանց բախտն այն­քա­նով բե­րեց, որ ար­տագ­նա­յում հան­դես ե­կող նոր­վեգ­նե­րը հա­վե­լյալ ժա­մա­նա­կում կա­րո­ղա­ցան խու­սա­փել ռու­մի­նա­ցի­նե­րի հետ խա­ղում ար­դեն գրե­թե ի­րո­ղու­թյուն դար­ձած պար­տու­թյու­նից։ Այս­տեղ էլ է ար­ձա­նագր­վել 1։1 հա­շի­վը։ Ար­դյուն­քում ռու­մի­նա­ցի­նե­րը շա­րու­նա­կում են մեկ միա­վո­րով հետ լի­նել շվեդ­նե­րից, ո­րոնց ան­վան դի­մաց 15 միա­վոր է։
Խմ­բա­յին մյուս հան­դի­պու­մը հե­տաք­րք­րա­կան է նրա­նով, որ վեր­ջա­պես միա­վոր­ներ վաս­տա­կեց և Ֆա­րե­րյան կղ­զի­նե­րի ընտ­րա­նին։ Այն նվա­զա­գույն հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել Մալ­թա­յի հա­վա­քա­կա­նին ու լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րով շր­ջան­ցել նրան։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao