Օգտա­գոր­ծել են ռազ­մա­կան ող­ջույ­նը

Օգտա­գոր­ծել են ռազ­մա­կան ող­ջույ­նը
18.10.2019 | 02:00

ՈՒԵ­ՖԱ-ի փոխ­նա­խա­գահ Մի­շել ՈՒ­վան հայտ­նել է, որ, նկա­տի ու­նե­նա­լով Սի­րիա­յում քր­դե­րի դեմ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն սկ­սե­լու պատ­ճա­ռով 2019-2020 մր­ցաշր­ջա­նի Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի եզ­րա­փա­կիչ խա­ղը Ստամ­բու­լից (Թուր­քիա) հա­նե­լու ու այլ վայ­րում անց­կաց­նե­լու ՈՒԵ­ՖԱ-ին ուղղ­ված բա­զում փոր­ձա­գետ­նե­րի ու եր­կր­պա­գու­նե­րի կո­չը, կազ­մա­կեր­պու­թյու­նը քն­նու­թյան կառ­նի բարձ­րաց­ված հար­ցը։ Նա նշել է, որ սույ­նից զատ դժ­գո­հու­թյուն է ա­ռա­ջաց­նում նաև Թուր­քիա­յի հա­վա­քա­կա­նի գո­լե­րի տո­նու­մը. ազ­գա­յին թի­մի ֆուտ­բո­լիստ­ներն ար­դեն եր­կու ան­գամ օգ­տա­գոր­ծել են ռազ­մա­կան ող­ջույ­նը։ «Մենք կաշ­խա­տենք մեր ի­րա­վա­սու­թյան ներ­քո՝ հար­գե­լով սպոր­տի ինք­նա­վա­րու­թյունն ու ան­կա­խու­թյու­նը, սա­կայն, ի­հար­կե, մենք չենք կա­րող փո­խա­րի­նել ՄԱԿ-ին, Եվ­րա­միու­թյա­նը կամ Ա­մե­րի­կա­յի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րին, դի­վա­նա­գետ­նե­րին և քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին: ՈՒԵ­ՖԱ-ի ո­րո­շում­նե­րը կըն­դուն­վեն կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րու­թյան և նա­խա­գա­հի հետ խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րից հե­տո»,- ՈՒ­վա­յի խոս­քը մեջ­բե­րում է Tuttomercatoweb-ը:

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 519

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao