Բո­լոր տոմ­սե­րը վա­ճառ­ված են

Բո­լոր տոմ­սե­րը վա­ճառ­ված են
18.10.2019 | 02:03

Աս­վա­ծը վե­րա­բե­րում է նո­յեմ­բե­րի 9-ին «ՈՒեմբ­լի» հան­րա­հայտ մար­զա­դաշ­տում կա­յա­նա­լիք կա­նանց Անգ­լիա­յի ու Գեր­մա­նիա­յի ֆուտ­բո­լա­յին հա­վա­քա­կան­նե­րի ըն­կե­րա­կան խա­ղին. այս մա­սին հայտ­նում է Անգ­լիա­յի ֆուտ­բո­լա­յին ա­սո­ցիա­ցիան։ Այս­պի­սով կսահ­ման­վի հա­ճա­խե­լիու­թյան միան­գա­մից եր­կու ռե­կորդ։

Նախ­կի­նը, որ վե­րա­բե­րում է կա­նանց ֆուտ­բո­լին ու դար­ձյալ տե­ղի է ու­նե­ցել այս եր­կու ընտ­րա­նի­նե­րի հան­դիպ­մա­նը, հա­վա­սար է 45619 այ­ցե­լուի։ Նկա­տենք, որ «ՈՒեմբ­լին» տե­ղա­վո­րում է 90 000 հան­դի­սա­կան։ Ա­սել է թե՝ ռե­կոր­դը գե­րա­զանց­վում է կրկ­նա­կի չա­փով։ Սա՝ մեկ։ Երկ­րորդ. մեկ ֆուտ­բո­լա­յին խա­ղում Անգ­լիա­յում մինչ այժմ գրանց­ված ա­մե­նա­մեծ թի­վը ե­ղել է 80023 հան­դի­սա­տե­սը։ Սույն փաստն ար­ձա­նագր­վել է լոն­դո­նյան 2012 թ. օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի ժա­մա­նակ, երբ եզ­րա­փակ­չում մր­ցել են ԱՄՆ-ի ու Ճա­պո­նիա­յի ընտ­րա­նի­նե­րը։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao