Սպա­սենք դեկ­տեմ­բե­րի 2-ին

Սպա­սենք դեկ­տեմ­բե­րի 2-ին
25.10.2019 | 01:40

France Football հրա­տա­րա­կու­թյու­նը ներ­կա­յաց­րել է «Ոս­կե գն­դա­կի» թեկ­նա­ծու­նե­րի ցան­կը: 30 հա­վակ­նոր­դի ցան­կում տեղ չի գտն­վել այդ տիտ­ղո­սը ներ­կա­յումս կրող, Մադ­րի­դի «Ռեա­լի» կի­սա­պաշտ­պան Լու­կա Մոդ­րի­չի հա­մար, իսկ Լիո­նել Մե­սիի ու Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուի հա­վեր­ժա­կան պայ­քա­րին ե­կել է խառն­վե­լու «Լի­վեր­պու­լի» պաշտ­պան Վիր­ջիլ վան Դեյ­կը, ո­րը Եվ­րո­պա­յի ան­ցած մր­ցաշր­ջա­նի լա­վա­գույն ֆուտ­բո­լիստ էր ճա­նաչ­վել:


Մր­ցա­նա­կին, որն ա­մե­նա­մյա է ու մար­զաձևի ան­հա­տա­կան ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր տիտ­ղո­սը (շնորհ­վում է աշ­խար­հի լա­վա­գույն ֆուտ­բո­լիս­տին), հա­վակ­նում են Սա­դիո Մա­նեն («Լի­վեր­պուլ»), Ֆրեն­կի դե Յոն­գը («Ա­յաքս»), ՈՒ­գո Լյո­րի­սը («Տո­տեն­հեմ»), Սեր­խիո Ա­գուե­րոն («Ման­չեստր Սի­թի»), Դու­շան Տա­դի­չը («Ա­յաքս»), Կի­լիան Մբա­պեն («Պա­րի Սեն Ժեր­մեն»), Տրենտ Ա­լեք­սանդր-Առ­նոլ­դը («Լի­վեր­պուլ»), Դո­նի վան դե Բե­կը («Ա­յաքս»), Պիեռ-Է­մե­րիկ Օ­բա­մե­յան­գը («Ար­սե­նալ»), Մարկ-Անդ­րե տեր Շտե­գե­նը («Բար­սե­լոն»), Ա­լի­սո­նը («Լի­վեր­պուլ»), Մա­թեյս դե Լիգ­տը («Յու­վեն­տուս»), Կա­րիմ Բեն­զե­ման (Մադ­րի­դի «Ռեալ»), Ջոր­ջի­նիո Վեյ­նալ­դու­մը («Լի­վեր­պուլ»), Բեռ­նար­դու Սիլ­վան («Ման­չեստր Սի­թի»), Սոն Հին Մին («Տո­տեն­հեմ»), Ռո­բերտ Լևան­դովս­կին («Բա­վա­րիա»), Ռո­բեր­տո Ֆիր­մի­նոն («Լի­վեր­պուլ»), Մո­հա­մեդ Սա­լա­հը («Լի­վեր­պուլ»), Է­դեն Ա­զա­րը (Մադ­րի­դի «Ռեալ»), Ռա­հիմ Սթեռ­լին­գը («Ման­չեստր Սի­թի»), Ժուաո Ֆե­լի­շը («Աթ­լե­տի­կո»), Ռիադ Մա­րե­զը («Ման­չեստր Սի­թի»), Կևին դե Բրյուի­նեն («Ման­չեստր Սի­թի»), Կա­լի­դու Կու­լի­բա­լին («Նա­պո­լի») և Ան­տուան Գրիզ­մա­նը («Բար­սե­լոն»):


Ա­վե­լորդ չհա­մա­րենք նշել, որ դե Յոնգն ու դե Լիգտն ան­ցյալ մր­ցաշր­ջա­նում հան­դես են ե­կել հո­լան­դա­կան «Ա­յաք­սի» կազ­մում, Ա­զա­րը ներ­կա­յաց­րել է անգ­լիա­կան «Չել­սին», Գրիզ­մա­նը խա­ղա­ցել է Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կո­յոմ», իսկ Ֆե­լի­շը Մադ­րիդ բե­րող իր ճա­նա­պար­հը սկ­սել է «Բեն­ֆի­կա­յից»: Հե­տաքր­քիր է, որ 26 տար­վա պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին ան­գամ է, որ այս տիտ­ղո­սի հա­վա­նա­կան թեկ­նա­ծու­նե­րի թվում չէ նրա գոր­ծող տի­րա­կա­լը:
Ինչ վե­րա­բե­րում է բուն մր­ցա­նա­կին, այն սահ­ման­վել է 1956 թվա­կա­նին (ա­ռա­ջին մր­ցա­նա­կա­կի­րը անգ­լիա­ցի Սթեն­լի Մե­թյուզն է): Ռե­կոր­դա­կիր­նե­րը Մե­սին ու Ռո­նալ­դուն են՝ հին­գա­կան ան­գամ: Փոր­ձա­գետ­նե­րի կար­ծի­քով՝ այս ան­գամ տի­րա­կա­լը կդառ­նա վան Դեյ­կը:
2011-2015 թթ. պարգևը հան­ձն­վում էր Ֆուտ­բո­լի մի­ջազ­գա­յին ֆե­դե­րա­ցիա­յի՝ ՖԻ­ՖԱ-ի հետ հա­մա­տեղ, սա­կայն վեր­ջինս 2016-ին սահ­մա­նեց սե­փա­կան մր­ցա­նա­կը, ո­րին էլ այս տա­րի ար­ժա­նա­ցավ Մե­սին:


Ար­ժե նշել, որ «Տար­վա լա­վա­գույն խա­ղա­ցող» ան­վա­նա­կար­գից զատ France Football-ը շնոր­հում է ևս մի քա­նի մր­ցա­նակ: Այս­պես՝ ֆրան­սիա­կան պար­բե­րա­կա­նը հրա­պա­րա­կել է լա­վա­գույն դար­պա­սա­պահ­նե­րի 2019 թվա­կա­նի ցու­ցա­կը: Այս տար­վա­նից այն կրում է սո­վե­տա­կան հան­րա­հայտ մար­զիկ Լև Յա­շի­նի ա­նու­նը, որն աշ­խար­հում «Ոս­կե գն­դա­կին» ար­ժա­նա­ցած միակ դար­պա­սա­պահն է: Թեկ­նա­ծու­ներն են՝ Ա­լի­սոն Բե­քե­րը («Լի­վեր­պուլ»), Մա­նուել Նո­յե­րը («Բա­վա­րիա»), Վոյ­ցեխ Շչաստ­նին («Յու­վեն­տուս»), Յան Օբ­լա­կը («Աթ­լե­տի­կո»), Կե­պա Ա­րի­սա­բա­լա­գան («Չել­սի»), Սա­միր Հան­դա­նո­վի­չը («Ին­տեր»), ՈՒ­գո Լյո­րի­սը («Տո­տեն­հեմ»), Մարկ-Անդ­րե տեր Շտե­գե­նը («Բար­սե­լոն»), Է­դեր­սոն Մո­րաե­սը («Ման­չեստր Սի­թի»):


Ներ­կա­յաց­վել է նաև Kopa Trophy-ի՝ մինչև 21 տա­րե­կան­նե­րի տար­վա լա­վա­գույն ֆուտ­բո­լիս­տի կոչ­մա­նը հա­վակ­նող­նե­րի ցու­ցա­կը: Նրանք են՝ Լի Կանգ Ի­նը («Աթ­լե­տի­կո»), Սա­մուել Չուկ­վուե­զեն («Վի­լյա­ռեալ»), Մոյ­զե Քի­նը («Է­վեր­տոն»), Ջեյ­դոն Սան­չոն (Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա»), Ժուաո Ֆե­լի­շը («Աթ­լե­տի­կո»), Մա­թեյս դե Լիգ­տը («Յու­վեն­տուս»), Վի­նի­սիուս Ժու­նիո­րը («Ռեալ»), Կայ Հա­վեր­ցը («Բա­յեր»), Մա­թեո Գյուեն­դու­զին («Ար­սե­նալ»), Անդ­րեյ Լու­նի­նը («Վա­լյա­դո­լիդ»):


Ֆրան­սիա­կան պար­բե­րա­կա­նը չի մո­ռա­ցել և ֆուտ­բո­լիս­տու­հի­նե­րին: 20 հա­վակ­նորդ­նե­րի թվում են «Ոս­կե գն­դա­կի» ներ­կա­յիս տի­րա­կալ, նոր­վե­գու­հի Ա­դա Հե­գեր­բեր­գը, Ֆուտ­բո­լի մի­ջազ­գա­յին ֆե­դե­րա­ցիա­յի տար­բե­րա­կով լա­վա­գույն ֆուտ­բո­լիս­տու­հի Մե­գան Ռա­պի­նոն (ԱՄՆ), Բրա­զի­լիա­յի ընտ­րա­նու հար­ձակ­վող Մար­թան, հո­լան­դու­հի­ներ Լի­կե Մար­տենսն ու Սա­րի վան Վե­նեն­դա­լը, ֆրան­սու­հի Վան­դի Ռե­նա­րը, ա­մե­րի­կու­հի­ներ Ռոուզ Լա­վելն ու Թո­բին Հի­տը, ինչ­պես նաև շվե­դու­հի­ներ Կո­սո­վա­րե Աս­լա­նին ու Սո­ֆյա Յա­կոբ­սո­նը:
Մր­ցա­նա­կի հան­ձն­ման ա­րա­րո­ղու­թյու­նը կա­յա­նա­լու է փա­րի­զյան «Շատ­լե» թատ­րո­նում, դեկ­տեմ­բե­րի 2-ին: Մի­ջո­ցառ­ման հան­դի­սա­վար­նե­րից մե­կը լե­գեն­դար Դի­դիե Դրոգ­բան է լի­նե­լու:

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao