Գնա­ցինք, հաղ­թե­ցինք, ե­կանք

Գնա­ցինք, հաղ­թե­ցինք, ե­կանք
29.10.2019 | 01:42

Բու­խա­րես­տում ա­վարտ­վեց ծան­րա­մար­տի Եվ­րո­պա­յի մինչև 20 և 23 տա­րե­կան­նե­րի հեր­թա­կան ա­ռաջ­նու­թյու­նը։ Հաշ­վի առ­նե­լով, որ Հա­յաս­տա­նի տղա­մարդ­կանց ընտ­րա­նին խիստ ե­րի­տա­սարդ է, չէր կա­րե­լի զար­մա­նալ Ռու­մի­նիա­յի մայ­րա­քա­ղա­քում տես­նե­լով մե­ծա­հա­սակ­նե­րի աշ­խար­հի վեր­ջին ա­ռաջ­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, ով­քեր, ի դեպ, փայ­լուն մաս­նակ­ցու­թյուն ու­նե­ցան ու­ժեղ­նե­րի այդ ստու­գա­տե­սում։ Ինչևէ, չեր­կա­րաց­նենք, մա­նա­վանդ որ այդ ա­ռաջ­նու­թյան ըն­թաց­քը ման­րա­մասն ներ­կա­յաց­րել ենք։

20 ՏԱ­ՐԵ­ԿԱՆ­ՆԵՐ
Այս տա­րի­քա­յին խմ­բում ու առ­հա­սա­րակ ա­ռաջ­նու­թյու­նում մեր ընտ­րա­նուն ա­ռա­ջին ոս­կե մե­դա­լը բե­րեց 55 կգ քա­շա­յին­նե­րի մր­ցա­վե­ճին մաս­նակ­ցած 18-ա­մյա Մոն­թե Մխի­թա­րյա­նը։ Դա ե­ղավ պո­կում վար­ժու­թյու­նում։ Եր­կա­մար­տում մեր պա­տա­նյա­կը ցույց տվեց հին­գե­րորդ ար­դյուն­քը 236 կգ (111+125)։
Մեր ընտ­րա­նու մաս­նակ­ցա­յին հա­ջորդ քա­շը 67-ն էր, ներ­կա­յա­ցու­ցի­չը՝ Սևակ Նի­կո­ղո­սյա­նը։ 20-ա­մյա մար­զի­կը պո­կում վար­ժու­թյու­նում զբա­ղեց­րել է 11-րդ տե­ղը (120 կգ), իսկ հրու­մում զրո ստա­ցել՝ եր­կու փոր­ձից չկա­րո­ղա­նա­լով սան­ձա­հա­րել 150, ա­պա և 151 կգ կշ­ռող ծան­րա­ձո­ղը:
81 կգ քա­շա­յին կար­գում միան­գա­մից ու­նեինք եր­կու պատ­վի­րակ: Պո­կում վար­ժու­թյու­նում 18-ա­մյա Կա­րեն Մար­գա­րյա­նը եր­րորդ փոր­ձից հրեց 151-ը՝ ար­ժա­նա­նա­լով փոքր բրոն­զե մե­դա­լի, իսկ 19-ա­մյա Ռա­ֆիկ Հա­րու­թյու­նյա­նը բա­վա­րար­վեց150 կի­լոգ­րա­մով՝ չոր­րորդ ար­դյունք: Հրու­մում Կա­րե­նը մր­ցե­լույթն ա­վար­տեց 184 կգ ար­դյուն­քով՝ չոր­րորդ ար­դյունք, իսկ Ռա­ֆի­կը հրեց 190 կգ-ա­նոց ծան­րա­ձո­ղը՝ նվա­ճե­լով վար­ժու­թյան ար­ծա­թե մե­դա­լը: Ռա­ֆի­կի եր­կա­մար­տի 340-ը թույլ տվեց նրան կանգ­նել պատ­վո հար­թա­կի եր­րորդ աս­տի­ճա­նին։ Կա­րեն Մար­գա­րյա­նը եր­կա­մար­տում չոր­րորդն էր՝ 335 կգ:


89 կգ քա­շա­յին­նե­րի մր­ցա­վե­ճում էլ մեր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը եր­կուսն էին և, հու­րա­խու­թյուն բո­լո­րիս, հիմ­նա­կան մր­ցակ­ցու­թյու­նը նրանց միջև էր։ 20-ա­մյա Կա­րեն Ա­վա­գյա­նը պո­կում վար­ժու­թյու­նում երկ­րորդ մո­տե­ցու­մից բարձ­րաց­րեց 170 կգ՝ ար­ժա­նա­նա­լով փոքր ոս­կե մե­դա­լի, իսկ 19-ա­մյա Ա­րա Ա­ղա­նյա­նը գլ­խա­վերևում պա­հեց 162 կգ-ա­նոց ծան­րա­ձո­ղը՝ նվա­ճե­լով փոքր ար­ծա­թե մե­դալ: Հրում վար­ժու­թյու­նում ու­ժե­ղա­գույնն ար­դեն Ա­րան էր՝ 196 կգ-ով, իսկ Կա­րե­նը սան­ձա­հա­րած 194-ով նվա­ճեց փոքր ար­ծաթ (եր­կուսն էլ եր­րորդ մո­տեց­ման 197-ը չեն հաղ­թա­հա­րել): Եր­կա­մար­տի 364 կգ ար­դյուն­քով հաղ­թո­ղի կո­չու­մը նվա­ճեց Կա­րեն Ա­վա­գյա­նը, իսկ ար­ծա­թե մե­դա­լը (358 կգ) բա­ժին հա­սավ Ա­րա Ա­ղա­նյա­նին:


96 կի­լոգ­րա­մա­յին­նե­րի պայ­քա­րում Հմա­յակ Հա­րու­թյու­նյա­նը զրո է ստա­ցել՝ հրու­մում 3 ան­գամ տա­պա­լե­լով մո­տե­ցու­մը 181 կգ կշ­ռող ծան­րա­ձո­ղին: Հայ ծան­րոր­դը պո­կում վար­ժու­թյու­նում 145 կգ ար­դյուն­քով զբա­ղեց­րել է 11-րդ հո­րի­զո­նա­կա­նը: 109 կգ քա­շա­յին կար­գում 19-ա­մյա Յա­շա Մի­նա­սյա­նը եր­կա­մար­տում 358 կգ (158+200) ար­դյուն­քով ե­ղել է չոր­րոր­դը։ Նկա­տենք, որ հրում վար­ժու­թյու­նում մեր ընտ­րա­նուն նա բե­րել է փոքր բրոն­զե մե­դալ։
Գեր­ծանր­նե­րի մր­ցա­վե­ճում 20-ա­մյա Վա­րազ­դատ Լա­լա­յա­նը պար­զա­պես ե­ղել է ան­գե­րա­զան­ցե­լի: Մեր հս­կան պո­կում վար­ժու­թյու­նում 194 կգ ար­դյուն­քով փոքր ոս­կե մե­դալ է նվա­ճել՝ սահ­մա­նե­լով ռե­կորդ: Երկ­րորդ վար­ժու­թյան երկ­րորդ մո­տեց­մամբ հրե­լով 230 կգ (եր­րորդ մո­տե­ցու­մից հրա­ժար­վել է)՝ դար­ձյալ ռե­կորդ է սահ­մա­նել՝ ռե­կոր­դի հե­ղի­նակ դառ­նա­լով նաև եր­կա­մար­տում՝ 424 կգ: Նկա­տենք, որ երկ­րորդ տե­ղը զբա­ղեց­րած ծան­րոր­դին Վա­րազ­դա­տը, ո­րը ե­րի­տա­սարդ­նե­րի աշ­խար­հի գոր­ծող չեմ­պիոնն է նաև, եր­կա­մար­տի ար­դյուն­քով գե­րա­զան­ցել է 33 կգ-ով:


Տա­րի­քա­յին այս խմ­բում 81 կգ քա­շա­յին­նե­րի պայ­քա­րում պատ­վո հար­թա­կի ա­մե­նա­բարձր աս­տի­ճա­նին եր­կա­մար­տի 215 կգ ար­դյուն­քով կանգ­նել է 17-ա­մյա Լիա­նա Գյուր­ջյա­նը: Պո­կու­մում մեր աղ­ջի­կը գլ­խա­վերևում պա­հել է 95-կի­լոգ­րա­մա­նոց ծան­րա­ձո­ղը, իսկ հրում վար­ժու­թյու­նում սան­ձա­հա­րել 120-կի­լոգ­րա­մա­նո­ցը: Եր­կու վար­ժու­թյու­նում էլ Լիա­նան ցույց է տվել ա­մե­նա­բարձր ար­դյունքն ու ար­ժա­նիո­րեն նվա­ճել հաղ­թո­ղի կո­չու­մը՝ մո­տա­կա մր­ցակ­ցին եր­կա­մար­տում գե­րա­զան­ցե­լով 14 կի­լոգ­րա­մով:
+87 կգ քա­շա­յին Ար­փի­նե Դա­լա­լյա­նը ոս­կե մե­դալ է նվա­ճել եր­կա­մար­տի 234 կգ ար­դյուն­քով: Պո­կում վար­ժու­թյու­նում նա ցույց է տվել 100, հրու­մում՝ 134 կգ ար­դյունք (եր­րորդ մո­տե­ցու­մից հրա­ժար­վել է)։

23 ՏԱ­ՐԵ­ԿԱՆ­ՆԵՐ
Սկ­սենք աղ­ջիկ­նե­րից։ 87 կգ քա­շա­յին Տաթև Հա­կո­բյա­նը եր­կա­մար­տի 231 կգ ար­դյուն­քով դար­ձել է փոխ­չեմ­պիոն՝ ըն­դա­մե­նը 1 կգ զի­ջե­լով Մոլ­դո­վա­յի ներ­կա­յա­ցուց­չին։ Պո­կում վար­ժու­թյու­նում նա ցույց է տվել 105, հրու­մում՝ 125 կգ ար­դյունք (եր­րորդ մո­տե­ցու­մից հրա­ժար­վել է)՝ զու­գա­հե­ռա­բար ար­ժա­նա­նա­լով փոքր ոս­կե ու բրոն­զե մե­դալ­նե­րի։


Տղա­մարդ­կանց մր­ցա­վե­ճը մե­րոնք սկ­սել են 61-կի­լոգ­րա­մա­յին­նե­րի պայ­քա­րից ։21-ա­մյա Համ­լետ Մնա­ցա­կա­նյա­նը ցույց է տվել չոր­րորդ ար­դյուն­քը՝ 250 կգ (110+140)։ Մե­դա­լա­յին չի ե­ղել նաև նրա տա­րե­կից Նշան Ան­տո­նյա­նի մր­ցե­լույ­թը՝ 280 կգ (125+155), հին­գե­րորդ ար­դյունք։
89-ում, ինչ­պես և աշ­խար­հի վեր­ջին ա­ռաջ­նու­թյու­նում, իր ծան­րակ­շիռ խոսքն է ա­սել գյում­րե­ցի դյու­ցազն Հա­կոբ Մկրտ­չյանն ու եր­կա­մար­տի 375 կի­լոգ­րա­մով հռ­չակ­վել չեմ­պիոն: Պո­կու­մում մեր մար­զի­կը փոքր ար­ծաթ է նվա­ճել` գլ­խա­վերևում պա­հե­լով 165 կգ ծան­րա­ձո­ղը, իսկ հրու­մում իր կամ­քին է են­թար­կել 210 կի­լոգ­րա­մը՝ սահ­մա­նե­լով Եվ­րո­պա­յի ռե­կորդ։ Այս քա­շա­յին կար­գի մեր մյուս ներ­կա­յա­ցու­ցի­չը` Դա­վիթ Հով­հան­նի­սյա­նը, եր­կա­մար­տի 357 կգ ար­դյուն­քով դար­ձել է բրոն­զե մե­դա­լա­կիր՝ փոքր ար­ծաթ ու բրոնզ նվա­ճե­լով հրում (196 կգ) և պո­կում (161 կգ) վար­ժու­թյուն­նե­րում:
Ցա­վոք, վնաս­ված­քի պատ­ճա­ռով 96 կգ քա­շա­յին կար­գում մր­ցա­հար­թակ չկա­րո­ղա­ցավ բարձ­րա­նալ 21-ա­մյա Սամ­վել Բա­բա­կյա­նը, ուս­տի մե­դա­լա­յին հա­վակ­նու­թյուն­նե­րի կտր­ված­քով ո­չինչ չենք կա­րող ա­սել նրա հնա­րա­վոր մաս­նակ­ցու­թյան մա­սին։


109 կգ քա­շա­յին կար­գում ծան­րա­մար­տի հայ եր­կր­պա­գուին սպա­սում էր հա­ճե­լի նո­րու­թյուն։ 176 կգ ար­դյուն­քով պո­կում վար­ժու­թյու­նում ար­ժա­նա­նա­լով փոքր ար­ծա­թե մե­դա­լի՝ Սամ­վել Գաս­պա­րյա­նը հրու­մում ոս­կե մե­դալ է ա­պա­հո­վել՝ գլ­խա­վերևում պա­հե­լով 214 կգ կշ­ռող ձո­ղը, ին­չը եր­կա­մար­տում (390 կգ) նույն­պես ոս­կի է նշա­նա­կել։


Եվ վեր­ջին ժա­մա­նակ­նե­րիս հան­գույն իր վերջ­նա­կան խոսքն ա­սաց գեր­ծանր­քա­շա­յին Սի­մոն Մար­տի­րո­սյա­նը՝ մե­ծա­հա­սակ­նե­րի աշ­խար­հի գոր­ծող կրկ­նա­կի չեմ­պիո­նը։ Նկա­տենք, որ այս­տեղ նրան դա­ժա­նա­գույն մր­ցակ­ցու­թյուն ցույց տվեց երկ­րորդ մո­տե­ցու­մում Սի­մո­նի վրիպ­ման հետևան­քով պո­կում վար­ժու­թյու­նում վեր­ջի­նը ծան­րա­ձո­ղին մո­տե­նա­լու ի­րա­վունք ստա­ցած բե­լա­ռուս Է­դուարդ Զյա­զու­լի­նը, սա­կայն մեր մար­զի­կի 198-ը, որ նաև նոր ռե­կորդ էր, մնաց ան­գե­րա­զան­ցե­լի։ Հրում վար­ժու­թյու­նում Զյա­զու­լի­նի 230-ին 231-ով, 235-ին 236-ով պա­տաս­խա­նե­լով՝ մեր հս­կան նվա­ճեց թե՛ վար­ժու­թյան, թե՛ եր­կա­մար­տի ոս­կի­նե­րը՝ ցույց տա­լով, որ այս­տեղ կա ու ինքն է մնում միակ թե­լադ­րո­ղը։ Հա­վե­լենք միայն, որ եր­կա­մար­տում Սի­մոն Մար­տի­րո­սյա­նի ցույց տված կի­լոգ­րամ­նե­րը հա­վա­սար են 434-ի։
Ա­հա այս­պի­սի շքեղ ա­վարտ ու­նե­ցավ Հա­յաս­տա­նի ընտ­րա­նի­նե­րի հա­մար բու­խա­րես­տյան այս եվ­րո­պա­կա­նը։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao