Ալա­վեր­դու պղն­ձա­ձու­լա­րա­նի նոր տնօ­րե­նու­թ­յունն իր փո­րած փոսն է ըն­կել

Ալա­վեր­դու պղն­ձա­ձու­լա­րա­նի նոր տնօ­րե­նու­թ­յունն իր փո­րած փոսն է ըն­կել
13.12.2019 | 00:16
Ա­լա­վեր­դու պղն­ձա­ձու­լա­կան գոր­ծա­րա­նի մե­տա­լուր­գիա­կան ար­տադ­րա­մա­սի աշ­խա­տա­կից­ներն օ­րեր ա­ռաջ բո­ղո­քի հեր­թա­կան ակ­ցիան էին ա­նում՝ պա­հան­ջե­լով չվ­ճար­ված աշ­խա­տա­վար­ձե­րը: Ա­լա­վերդ­ցի­նե­րի՝ ար­դեն մեկ տա­րուց ա­վե­լի չդա­դա­րող պա­հանջն ուղղ­ված է թե՛ «Վալ­լեքս» խմ­բի «Էյ Սի ՓԻ» ըն­կե­րու­թյա­նը, թե՛ քա­ղա­քա­յին ու հան­րա­պե­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին, որ լծակ­ներ չեն կի­րա­ռում ու ըն­կե­րու­թյա­նը չեն ստի­պում վճա­րել աշ­խա­տա­կից­նե­րի՝ ա­միս­նե­րով չվ­ճա­րած աշ­խա­տա­վար­ձե­րը:
Բո­ղո­քող աշ­խա­տա­կից­նե­րը, սա­կայն, խա­ռը պատ­մու­թյան մեջ են հայ­տն­վել: «Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տոմ­սե­րը նոր սե­փա­կա­նա­տի­րոջն անց­նե­լու ժա­մա­նակ՝ սեպ­տեմ­բե­րի 3-ին, «Էյ Սի Փի»-ն որևէ աշ­խա­տակ­ցի նկատ­մամբ պարտք ու պա­հանջ չի ու­նե­ցել և ամ­բող­ջու­թյամբ վճա­րել է օ­գոս­տոս ամս­վա աշ­խա­տա­վար­ձը: «Թե­ղուտ» ՓԲԸ-ի ներ­կա­յիս ղե­կա­վա­րու­թյու­նը «Էյ Սի Փի» ըն­կե­րու­թյան կր­ճատ­ված աշ­խա­տող­նե­րին աշ­խա­տան­քի է ըն­դու­նել այն նա­խա­պայ­մա­նով, որ նրանք դի­մեն դա­տա­րան ու «Էյ Սի Փի»-ից պա­հան­ջեն ի­րենց ար­ձա­կուր­դա­յին­ներն ու ու­շաց­ված այլ վճար­նե­րը: Բայց քա­նի որ ըն­կե­րու­թյունն ան­ցել է նույն մար­դու՝ «Թե­ղուտ» ՓԲԸ-ի ղե­կա­վա­րու­մը ստանձ­նած Նո­րիկ Պետ­րո­սյա­նի փե­սա­յին, ստաց­վել է այն­պես, որ ներ­կա­յիս ղե­կա­վար­նե­րը հայ­տն­վել են ի­րենց իսկ փո­րած փո­սի մեջ ու այժմ դա­տա­րան դի­մած մարդ­կանց հա­մո­զում են հետ վերց­նել դա­տա­կան հայ­ցե­րը: Ընդ ո­րում, նույն բանն ա­սում են նաև «Էյ Սի Փի» ըն­կե­րու­թյան՝ աշ­խա­տա­վարձ չս­տա­ցած ու այս օ­րե­րին ցույց ա­նող բան­վոր­նե­րին, որ «ե­թե ու­զում եք աշ­խա­տա­վարձ ստա­նալ, գնա­ցե՛ք ու ձեր գոր­ծըն­կեր­նե­րին հա­մո­զե՛ք հետ վերց­նել հայ­ցա­դի­մում­նե­րը»,- ման­րա­մաս­նեց «Ի­րա­տե­սի» աղ­բյուրն ու հա­վե­լեց, որ ար­դեն ե­րեք ամ­սից ա­վե­լի է՝ մոտ 150 մարդ աշ­խա­տա­վարձ չի ստա­ցել:
Մեր զրու­ցա­կի­ցը փո­խան­ցեց, որ ա­լա­վերդ­ցի­նե­րը տևա­կան ժա­մա­նակ է սպա­սում են, թե Ա­լա­վեր­դու քա­ղա­քա­պե­տը, Լո­ռու մարզ­պե­տը կամ մար­զը ներ­կա­յաց­նող պատ­գա­մա­վոր­ներն ինչ կա­սեն կամ ինչ լու­ծում կա­ռա­ջար­կեն խնդ­րի վե­րա­բե­րյալ:
«Մարզ­պետն ա­սել է միայն, որ խո­սել է «Էյ Սի Փի» ըն­կե­րու­թյան նոր տնօ­րե­նի հետ: Վեր­ջինս մարզ­պետ Անդ­րեյ Ղու­կա­սյա­նին փո­խան­ցել է, թե մինչև ամս­վա վերջ աշ­խա­տա­վարձ կտան, բայց թե որ­քան կամ քա­նի ամս­վա գու­մար կփո­խան­ցեն, չի հս­տա­կեց­րել: «Էյ Սի Փի» ըն­կե­րու­թյան նո­րան­շա­նակ տնօ­րե­նը նույն­պես չի հան­դի­պել բան­վոր­նե­րի հետ: Մե­կու­կես ա­միս ա­ռաջ ժո­ղով է ա­րել ու ըն­կե­րու­թյան մի քա­նի աշ­խա­տա­կից­նե­րին փո­խան­ցել Նո­րիկ Պե­տրո­սյա­նի ող­ջույն­նե­րը, թե «ա­մեն ինչ լավ է լի­նե­լու, նոր գոր­ծա­րան կա­ռու­ցե­լու հա­մար բա­նակ­ցում ենք չի­նա­կան կող­մի հետ»: Սա­կայն մոտ 20 օր ա­ռաջ տե­ղի ու­նե­ցած հեր­թա­կան ժո­ղո­վի ժա­մա­նակ տնօ­րե­նը բո­լո­րո­վին այլ բան է ա­սել: Նա ներ­կա­յաց­րել է գոր­ծա­րա­նի ան­հույս վի­ճակն ու ա­սել, թե չի բա­ցառ­վում նախ­կին բաժ­նե­տի­րոջ վե­րա­դար­ձը: Ըստ դա­տա­կան հայ­ցե­րի՝ ըն­կե­րու­թյու­նից պա­հանջ­վող գու­մար­նե­րը հաս­նում են տաս­նյակ մի­լիոն­նե­րի, գոր­ծա­րա­նի նախ­կին աշ­խա­տա­կից­նե­րից յու­րա­քա­նա­չյու­րը 4-5 մլն դրամ է պա­հան­ջում»,- ըն­դգ­ծեց «Ի­րա­տե­սի» աղ­բյու­րը:
Նա հա­վաս­տիաց­րեց նաև, որ չի­նա­կան «Սի­տիկ» կոոր­պո­րա­ցիա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ի­րոք ե­կել են Հա­յաս­տան և հան­դի­պել ինչ­պես կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, այն­պեսլ էլ «Վալ­լեքս» խմ­բի ղե­կա­վար Վա­լե­րի Մեջ­լու­մյա­նի հետ:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 6613

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ