Կի­սա­քանդ, հո­ղե շի­նու­թ­յու­նից՝ նոր կա­ռուց­ված տուն

Կի­սա­քանդ, հո­ղե շի­նու­թ­յու­նից՝  նոր կա­ռուց­ված տուն
20.12.2019 | 01:39
Վի­վա­Սել-ՄՏՍ-ը և «Ֆու­լեր տնա­շի­նա­կան կենտ­րո­նը» շա­րու­նա­կում են ի­րենց ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հել սահ­մա­նա­պահ գյու­ղե­րը։ Ար­դյու­նա­վետ գոր­ծըն­կե­րու­թյան շնոր­հիվ այս ան­գամ բնա­կա­րա­նա­մուտ են նշել Տա­վու­շի մար­զի Դո­վեղ գյու­ղում բնակ­վող Կի­րա­կո­սյան­նե­րը: Այս ըն­տա­նիքն ստիպ­ված է ե­ղել հաղ­թա­հա­րե­լու բազ­մա­թիվ դժ­վա­րու­թյուն­ներ։ Հայ­րա­կան տան ան­բա­վա­րար տա­րած­քի պատ­ճա­ռով Կո­րյունն ա­մուս­նու­թյու­նից հե­տո իր ըն­տա­նի­քով ապ­րել է նկու­ղա­յին, կի­սա­քանդ, ո­րո­շա­կի հատ­վա­ծով հո­ղի մեջ գտն­վող շի­նու­թյան մեջ։ ՈՒթ տար­վա դժ­վար կեն­ցա­ղից հե­տո, խո­նավ և մութ պա­տե­րից ա­զատ­վե­լու հույ­սով՝ Կո­րյու­նը գնել է կի­սա­կա­ռույց, սա­կայն շի­նա­րա­րու­թյունն ա­վար­տել այդ­պես էլ չի կա­րո­ղա­ցել։
Ըն­թա­ցիկ տար­վա գար­նա­նը Կի­րա­կո­սյան­նե­րի ըն­տա­նիքն ընդգրկվել է Վի­վա­Սել-ՄՏՍ-ի և «Ֆու­լեր տնա­շի­նա­կան կենտ­րո­նի» կող­մից ի­րա­կա­նաց­վող՝ բնա­կա­րա­նա­շի­նու­թյան ծրագ­րում: Մի քա­նի ա­միս տևած շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներն ա­վար­տե­լուց հե­տո ըն­տա­նի­քը հյու­րըն­կա­լել է գոր­ծըն­կեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րին և թի­մե­րին՝ միա­սին նշե­լու բնա­կա­րա­նա­մու­տի ու­րա­խու­թյու­նը։
«Երբ գնե­ցի կի­սա­կա­ռույ­ցը, միայն պա­տեր էին։ Այն­քան աշ­խա­տանք կար ա­նե­լու, բայց այն­քան քիչ հնա­րա­վո­րու­թյուն։ Կա­րո­ղա­ցա միայն տա­նի­քը կա­ռու­ցել ու կանգ ա­ռա: Ձեր ա­ջակ­ցու­թյան շնոր­հիվ վեր­ջա­պես մեր ե­րա­զանքն ի­րա­կա­նա­ցավ։ Մենք ար­դեն սե­փա­կան տուն ու­նենք, ապ­րե­լու հա­մար ար­ժա­նա­վա­յել պայ­ման­ներ և լավ ա­պա­գա­յի հա­վատ», - ա­սել է ըն­տա­նի­քի հայ­րը՝ Կո­րյու­նը։
«Կյան­քում եր­բեմն ստեղծ­վում են այն­պի­սի ի­րա­վի­ճակ­ներ, ո­րոնք փա­կու­ղա­յին են թվում և միշտ չէ, որ հեշտ են հաղ­թա­հար­վում: Երբ մարդն ամ­բող­ջու­թյամբ տր­վում է այդ վի­ճա­կին՝ կորց­նում է լու­ծում գտ­նե­լու ցան­կու­թյունն ու ճա­նա­պար­հը: Դա էլ տա­նում է հու­սա­հա­տու­թյան. մինչ­դեռ պետք է միշտ հի­շել, որ երբ ամ­պե­րը ցր­վեն, արև է լի­նե­լու: Մենք շատ ենք առ­նչ­վել եր­կար տա­րի­ներ կոտր­ված հո­գե­բա­նու­թյամբ ապ­րած ըն­տա­նիք­նե­րի հետ: Ձգ­տել ենք այս ծրագ­րի մի­ջո­ցով նրանց վե­րա­դարձ­նել ինք­նավս­տա­հու­թյունն ու ար­ժա­նա­պա­տիվ կեր­պով խն­դի­րը հաղ­թա­հա­րե­լու կամ­քը: Կա­րող եմ վս­տա­հա­բար ա­սել, որ դա մեզ հա­ջող­վել է», - ա­սել է Վի­վա­Սել-ՄՏՍ-ի գլ­խա­վոր տնօ­րեն Ռալֆ Յի­րի­կյա­նը:
«Սահ­մա­նա­պահ հա­մայ­նք­նե­րում այս ծրագ­րով լուծ­վում է միան­գա­մից մի քա­նի խն­դիր. հար­մա­րա­վետ պայ­ման­նե­րով ա­պա­հով­վե­լով՝ ըն­տա­նիք­նե­րը մնում և ա­րա­րում են հայ­րե­նի հո­ղում, պա­հում են սահ­մա­նը, շե­նաց­նում ու զար­գաց­նում հա­մայն­քը։ Այս ըն­տա­նի­քի դժ­վա­րու­թյուն­ներն ար­դեն ան­ցյա­լում են։ Այժմ պետք է միայն ա­ռաջ շարժ­վել»,- ա­սել է Հա­յաս­տա­նի «Ֆու­լեր տնա­շի­նա­կան կենտ­րո­նի» նա­խա­գահ Ա­շոտ Ե­ղիա­զա­րյա­նը:
Տա­րի­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ար­դյուն­քում, Վի­վա­Սել-ՄՏՍ-ի ա­ջակ­ցու­թյամբ, Տա­վու­շի մար­զում կա­ռուց­վել, գն­վել կամ վե­րա­նո­րոգ­վել է 50 տուն:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1041

Մեկնաբանություններ