«Կարևո­րել ենք ման­կա­կան և մայ­րա­կան մա­հա­ցու­թ­յու­նը կան­խար­գե­լե­լու խն­դի­րը»

«Կարևո­րել ենք ման­կա­կան և մայ­րա­կան մա­հա­ցու­թ­յու­նը կան­խար­գե­լե­լու խն­դի­րը»
10.01.2020 | 01:37
Մա­րա­լի­կում ար­շա­լույս­նե­րը խա­ղաղ չէին։ Նոր տա­րին նոր խն­դիր­ներ ա­ռա­ջաց­րեց մա­րա­լիկ­ցի­նե­րի հա­մար. բնա­կիչ­նե­րը պատ­րաստ են ան­գամ ճա­նա­պարհ փա­կե­լու, քա­նի որ փակ­վում է Մա­րա­լի­կի ծնն­դա­տու­նը։ Վեր­ջին օ­րե­րին լրատ­վա­մի­ջոց­նե­րը ման­րա­մասն անդ­րա­դար­ձել են խնդ­րին, սա­կայն մեզ հե­տաք­րք­րեց ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի դիր­քո­րո­շու­մը։ Մա­րա­լի­կի ծնն­դա­տան աշ­խա­տա­կից­նե­րը փաս­տում են, որ տա­րե­կան 100-ից ա­վե­լի ծնունդ են ըն­դու­նում։ Ծնն­դա­տան փակ­վե­լուց հե­տո ծննդ­կա­նը պետք է 30 կմ ճա­նա­պարհ կտ­րի, իսկ ե­թե ճա­նա­պար­հին ծննդ­կա­նի մոտ խն­դիր­ներ ա­ռա­ջա­նան, ի՞նչ են ա­նե­լու, ի՞նչ հաշ­վարկ­նե­րից ել­նե­լով է նա­խա­րա­րու­թյունն այս­պի­սի ո­րո­շում կա­յաց­րել` կա­ռա­վա­րու­թյան ե­րեկ­վա նիս­տից հե­տո հարց­րինք ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար ԱՐ­ՍԵՆ ԹՈ­ՐՈ­ՍՅԱ­ՆԻՆ։
-Ձեր հար­ցին պետք է պա­տաս­խա­նեմ խոր­քա­յին մո­տեց­մամբ,- ա­սաց նա­խա­րա­րը։- 2018-ի կե­սե­րից ո­րո­շե­ցինք վե­րա­նա­յել Հա­յաս­տա­նում ծնն­դօգ­նու­թյուն մա­տու­ցող բո­լոր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կար­գա­վի­ճա­կը, քա­նի որ ժա­մա­նա­կին նա­խա­րար­նե­րի հրա­մա­նով էր այդ կար­գա­վի­ճա­կը սահ­ման­վում` 1-ից մինչև 3-րդ կարգ։ Օ­րի­նակ, Երևա­նում կար ծնն­դա­տուն, որ տա­րե­կան ըն­դու­նում էր 200 ծնունդ, և նրան տր­ված էր 3-րդ կարգ։ Այդ կար­գե­րով պայ­մա­նա­վոր­ված հատ­կաց­վում էր ֆի­նան­սա­վո­րու­մը։ 3-րդ կար­գի ծնն­դա­տունն ա­վե­լի շատ ֆի­նան­սա­վո­րում էր ստա­նում, քան 1-ի­նը։ Այս հար­ցը լու­ծե­լու նպա­տա­կով մենք կազ­մել էինք մեծ հար­ցա­շար, ո­րի մեջ ընդգրկված էին բազ­մա­թիվ հար­ցեր` սկ­սած շեն­քա­յին պայ­ման­նե­րից, վեր­ջաց­րած կադ­րե­րի ո­րա­կով, բարձ­րա­կարգ սար­քա­վո­րում­նե­րի ա­պա­հո­վու­մով և, ի­հար­կե, հաշ­վի էր առն­ված ծնունդ­նե­րի քա­նա­կը, քա­նի որ ծնունդ­նե­րի քա­նա­կը և ընդ­հան­րա­պես բժշ­կա­կան մի­ջամ­տու­թյուն­նե­րի թիվն ու­ղիղ հա­մե­մա­տա­կան են ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման ո­րա­կին։ Ե­թե մի հի­վան­դա­նո­ցում ի­րա­կա­նաց­վում է 1000 վի­րա­հա­տու­թյուն, իսկ մեկ ու­րի­շում` 100, ա­պա միան­շա­նակ է, որ 1000 վի­րա­հա­տու­թյուն ի­րա­կա­նաց­նող բժշ­կա­կան կենտ­րո­նում ծա­ռա­յու­թյուն­ներն ա­վե­լի ո­րա­կյալ են, մա­հա­ցու­թյան թիվն էլ` ա­վե­լի փոքր։ Այս նույն մո­տե­ցու­մը կի­րա­ռե­լի է նաև ծնն­դօգ­նու­թյու­նում։ Այս­տեղ կարևո­րել ենք ման­կա­կան և մայ­րա­կան մա­հա­ցու­թյու­նը կան­խար­գե­լե­լու խն­դի­րը։ Այդ սկզ­բուն­քից ել­նե­լով ո­րոշ­վեց, որ ա­մե­նա­ցածր շե­մը սահ­ման­վե­լու է 150 ծնուն­դը։ Այս ո­րո­շումն ըն­դուն­վել է 2018-ին, սա­կայն մի բա­ցա­ռու­թյուն էինք ֆիք­սել, որ աշ­խար­հագ­րա­կան ան­հա­սա­նե­լիու­թյան դեպ­քում ծնն­դա­տու­նը կա­րող է գոր­ծել սահ­ման­ված 150 ծնուն­դի շե­մից ցած­րի դեպ­քում։ Դա վե­րա­բե­րում է ե­րեք շր­ջան­նե­րի` Բերդ, Ճամ­բա­րակ, Մեղ­րի։ Մնա­ցած բո­լոր դեպ­քե­րում հաշ­վարկ­վել է ծնն­դատ­նե­րի հա­սա­նե­լիու­թյու­նը, և այն ա­պա­հով­ված է։ Հա­վա­տա­ցեք, որ 20-30 կմ-ն ա­վե­լի հաղ­թա­հա­րե­լի է, քան որևէ բարդ դեպ­քում ե­րե­խա­յի կյանք փր­կե­լը։ Եվ ե­թե նույ­նիսկ հղիու­թյու­նը ծանր է, հղին ու­նի հա­րա­կից հի­վան­դու­թյուն­ներ կամ այլ խն­դիր­ներ, այդ ա­մե­նը նա­խա­պես հայտ­նի է լի­նում, և այդ դեպ­քե­րում բժիշ­կը միշտ պն­դում է, որ ծննդ­կանն ա­վե­լի շուտ հոս­պի­տա­լաց­վի։ Այն­պես որ, մեր այս բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը պետք է դի­տար­կել միայն ման­կա­կան և մայ­րա­կան մա­հա­ցու­թյու­նը կան­խար­գե­լու տե­սան­կյու­նից։ Մենք որևէ ֆի­նան­սա­կան տն­տե­սում այս ծրագ­րով չենք ա­նում, քա­նի որ այդ գու­մար­նե­րը հատ­կաց­վե­լու են մո­տա­կա բժշ­կա­կան կենտ­րո­նին։ Օ­րի­նակ, Մա­րա­լի­կի ծնն­դա­տան դեպ­քում ա­մե­նա­մո­տիկ բժշ­կա­կան կենտ­րո­նը Ար­թի­կինն է, ո­րը գտն­վում է 15 կմ-ի վրա։ Ծաղ­կա­հո­վի­տի դեպ­քում` Ա­պա­րա­նի, Եղ­վար­դի դեպ­քում` Երևա­նի բժշ­կա­կան կենտ­րոն­ներն են։
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 3319

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ