«Աշ­խար­հը ինքն է վե­րա­դա­սա­վոր­վում»

«Աշ­խար­հը ինքն է վե­րա­դա­սա­վոր­վում»
20.03.2020 | 02:27

Ե­թե աշ­խար­հի մա­կար­դա­կով հետևենք վի­ճա­կագ­րու­թյա­նը, ա­պա փաստ է, որ կո­րո­նա­վի­րու­սից մահ­վան դեպ­քե­րը, փառք Աստ­ծո, շատ չեն։ Այս վի­րու­սը, թերևս, ոչ այն­քան մար­դու ա­ռող­ջու­թյանն է վնա­սում, որ­քան տն­տե­սու­թյա­նը` ա­նուղ­ղա­կի ձևով։ Այ­սօր ար­դեն մի­ջազ­գա­յին դաշ­տում տագ­նապ են հն­չեց­նում հնա­րա­վոր գլո­բալ տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի մա­սին։ Որ­քա­նո՞վ է դա հա­վա­նա­կան` կա­ռա­վա­րու­թյան ե­րեկ­վա նիս­տից հե­տո ոտ­քի վրա զրույ­ցում հարց­րինք էկոնոմիկայի նա­խա­րար ՏԻԳ­ՐԱՆ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻՆ։

-Այդ­պի­սի խն­դիր կա, այ­սօր աշ­խար­հը կանգ­նած է տն­տե­սա­կան ա­ճի հնա­րա­վոր կր­ճա­տու­մը հաշ­վե­լու հար­ցի առջև։ Ա­մե­նից խնդ­րա­հա­րույ­ցը այն է, որ դեռևս գոր­ծըն­թաց­նե­րը մինչև վերջ գնա­հատ­ված չեն, և ա­ռա­ջի­կա­յում հնա­րա­վոր է, որ երևույ­թի ընդ­գր­կու­մը նոր դրսևո­րում­ներ ստա­նա։ Սրան զու­գա­հեռ աշ­խար­հը պետք է պայ­քա­րի նոր մի­ջոց­ներ գտ­նի։ Այդ ար­դյունք­նե­րը մեկ­տե­ղե­լուց հե­տո միայն կա­րե­լի է հս­տակ որևէ բան ա­սել։ Այն­պես որ, այս պա­հին որևէ օ­րի­գի­նալ բան չփոր­ձեմ ներ­կա­յաց­նել։
-Պա­րոն Խա­չատ­րյան, 2008-ին, երբ ամ­բողջ աշ­խար­հում բռնկ­վեց տն­տե­սա­կան գլո­բալ ճգ­նա­ժա­մը, վար­չա­պետ Տիգ­րան Սարգ­սյա­նը վս­տա­հեց­նում էր, որ այն չի անդ­րա­դառ­նա Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան վրա։ Ի՞նչ եք կար­ծում, կան­խա­տես­վող այս տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մը կանդ­րա­դառ­նա՞ Հա­յաս­տա­նի վրա և ե­թե ա­յո, ա­պա ի՞նչ քայ­լեր են ձեռ­նարկ­վում, որ­պես­զի այդ անդ­րա­դար­ձը հնա­րա­վո­րինս մեղմ լի­նի։
-Ի­հար­կե այդ ճգ­նա­ժա­մը մեզ վրա կա­նդրա­դառ­նա։ Ինչ վե­րա­բե­րում է ձեռ­նարկ­վող քայ­լե­րին, ա­պա վար­չա­պե­տը բա­վա­կա­նին ման­րա­մասն ար­դեն խո­սել է այդ մա­սին։ Մենք փոր­ձում ենք ա­նել հետևյա­լը. մաս­նա­վո­րա­պես մտա­ծում ենք` ինչ­պես ա­նել, որ­պես­զի խն­դիր­նե­րի ա­ռա­ջաց­ման դեպ­քում Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյու­նը վե­րա­դարձ­նենք նա­խաճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կի, ինչ­պես նաև փոր­ձում ենք մշա­կել ա­վե­լի ճկուն քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Հաս­կա­նա­լով, որ այս գոր­ծըն­թաց­նե­րը խոր են և կա­րող են եր­կա­րատև ազ­դե­ցու­թյուն թող­նել ընդ­հան­րա­պես բո­լոր շու­կա­նե­րի, ինչ­պես նաև ՀՀ-ի տն­տե­սու­թյան վրա, ու­շադ­րու­թյուն ենք դարձ­նում մեր տն­տե­սու­թյան զար­գաց­ման այն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին, ո­րոնք նոր ի­րո­ղու­թյան պայ­ման­նե­րում մր­ցու­նակ կլի­նեն։ Այ­սինքն, մենք հաս­կա­նում ենք, որ չպետք է պայ­քա­րենք ինչ-որ բա­նի դեմ, այլ պետք է ա­ռաջ­նորդ­վենք նոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով և նոր մո­տե­ցում­նե­րով։
-Ի՞նչ նկա­տի ու­նեք։
-Տե­սեք՝ աշ­խար­հը ինքն է վե­րա­դա­սա­վոր­վում, և մենք պետք է դա հաս­կա­նանք։ Հաս­կա­նանք և ինք­ներս մեզ հա­մար տանք դրա գնա­հա­տա­կա­նը։ Պետք է հետևենք, թե աշ­խար­հը որ ուղ­ղու­թյամբ է գնում, և ե­թե այդ ուղ­ղու­թյուն­նե­րին հա­մա­հունչ, մեր հա­մե­մա­տա­կան ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը հաշ­վի առ­նե­լով, ա­ռանձ­նաց­նում ենք հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, ա­պա պետք է մեր բո­լոր ջան­քե­րը գոր­ծադ­րենք այդ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը ժո­ղովր­դին հա­սա­նե­լի դարձ­նե­լու հա­մար։
Ճե­պազ­րույ­ցը`
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 5154

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ