Թես­տե­րի «ձայնն» է ո­րո­շիչ

Թես­տե­րի «ձայնն» է ո­րո­շիչ
03.04.2020 | 00:18
Աշ­խար­հի լրատ­վա­կան դաշտն ամ­բող­ջու­թյամբ կլա­նել է նոր կո­րո­նա­վի­րու­սը. տա­րաբ­նույթ խո­սակ­ցու­թյուն­ներն ու են­թադ­րու­թյուն­նե­րը հա­ջոր­դում են մե­կը մյու­սին։ Օ­րերս տե­ղե­կու­թյուն տա­րած­վեց, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը Հա­յաս­տան են ներկ­րել է­ժա­նա­գին, ա­նո­րակ կո­րո­նա­վի­րու­սի թես­տեր և, որ դրանք նա­խա­տես­ված չեն Covid-19-ի հա­մար։ Ա­վե­լին, ան­հան­գս­տու­թյուն կա, որ այդ թես­տերն ի­րա­կան պատ­կե­րը չեն տա­լիս, այ­սինքն, հիմ­նա­կա­նում ցույց են տա­լիս, որ մար­դու մոտ նոր կո­րո­նա­վի­րուս չկա։ Եվ այս­պես, որ­քա­նո՞վ են այդ խո­սակ­ցու­թյուն­ներն ի­րա­կան, ի՞նչ տի­պի թես­տեր են ներ­մուծ­վել Հա­յաս­տան. ըն­դա­մե­նը կո­րո­նա­վի­րու­սի՞, թե՞ կոնկ­րետ Covid-19-ի հա­մար։ Մեր այս հար­ցին ի պա­տաս­խան, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան լրատ­վա­կան ծա­ռա­յու­թյու­նից ու­ղար­կե­ցին ներ­մուծ­ված թես­տի պի­տա­կը։ Մաս­նա­գետ­նե­րի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցում վեր­ջին­ներս փաս­տե­ցին, որ դրանք լա­վա­գույնն են, այն է` պո­լի­մե­րա­զա­յին շղ­թա­յա­կան ռեակ­ցիա (ՊՇՌ) ուղ­ղու­թյամբ թես­տեր են։
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 5789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ