• Ասում են...

    Ասում են...

    15.11.2019| 01:12
    …թե շա­բաթ-կի­րա­կի օ­րե­րին Ծաղ­կա­ձո­րի «Կե­չա­ռիս» հյու­րա­նո­ցում կազ­մա­կերպ­ված ԼԳԲՏ մի­ջազ­գա­յին «ֆո­րու­մին» բա­վա­կա­նին «ներ­կա­յա­ցուց­չա­կան» մաս­նակ­ցու­թյուն են ու­նե­ցել ոչ միայն տե­ղա­կան «հա­մայն­քի» ան­դամ­նե­րը, զո­րօ­րի­նակ ԱԺ խոս­նակ Ա­րա­րատ Միր­զո­յա­նի և ԿԳՄՍ սու­պեր­նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի նա­խընտ­րած Կա­րա­բի­նան (վեր­ջի­նիս հետ նրանք սի­րում են լու­սան­կար­վել ու ի­րենց պատ­կեր­նե­րը տե­ղադ­րել սոց­ցան­ցե­րում) և ԱԺ-ում ե­լույթ ու­նե­ցած, տրանս­գեն­դեր­նե­րի հա­մար խոր­հր­դա­րա­նում Օ­վեր­տո­նի լայն պա­տու­հան բա­ցած, ձեռ­քի հետ էլ «Ի­րա­տե­սին» դա­տի տված (իր պա­տիվն ա­րա­տա­վո­րե­լու հա­մար թեր­թից 1 մլն դրամ է պա­հան­ջում) տրանս­վես­տի­տը, այլև մի­ջազ­գա­յին «կար­գի» տրանս­գեն­դեր­ներ:
  • Արարատ Միրզոյան. Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հիմքեր չկան

    Արարատ Միրզոյան. Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հիմքեր չկան

    14.11.2019| 21:43
    ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հիմքեր չկան՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
  • Նիկոլ Փաշինյան. Հայաստանում մինչև տարվա վերջ սպասվում է 7 տոկոս տնտեսական աճ

    Նիկոլ Փաշինյան. Հայաստանում մինչև տարվա վերջ սպասվում է 7 տոկոս տնտեսական աճ

    14.11.2019| 21:42
    Այս տարվա տնտեսական արդյունքները ցույց են տալիս, որ տնտեսական հեղափոխության իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության գործողությունները արդարացված են և արդյունավետ՝ ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի տարեվերջյան հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
  • Նիկոլ Փաշինյան. Հայաստանն ի վիճակի է իրականացնել մեգանախագծեր

    Նիկոլ Փաշինյան. Հայաստանն ի վիճակի է իրականացնել մեգանախագծեր

    14.11.2019| 21:41
    Հայաստանն ի վիճակի է իրականացնել մեգանախագծեր, որոնք շատ լուրջ խթան կհանդիսանան տնտեսության համար: Եվ այդ նախագծերի իրականացման համար լավագույն պոտենցիալ է նոր եվրաբոնդերի հնարավոր թողարկումը՝ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
  • Ձերբակալվել է Ալիկ Պետրոսյանը

    Ձերբակալվել է Ալիկ Պետրոսյանը

    14.11.2019| 21:40
    «Փաստինֆո»-ի տեղեկություններով այսօր ՀՔԾ-ն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին՝ ՄԱՊ-ի Ալիկին, և նրա որդուն։ Մեր տեղեկություններով նրանք կասկածվում են փողերի լվացման գործում:
  • Թբիլիսիում բողոքի ակցիաներ են սկսվել սահմանադրական ուղղումների ձախողումից հետո

    Թբիլիսիում բողոքի ակցիաներ են սկսվել սահմանադրական ուղղումների ձախողումից հետո

    14.11.2019| 21:39
    Վրաստանի տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդդիմադիրներ, նրանց կողմնակիցներն ու սովորական քաղաքացիները բողոքի ակցիաներ են սկսել՝ փակելով Ռուսթավելիի պողոտան, երբ խորհրդարանը ձախողեց խառն ընտրական համակարգից համամասնականի անցնելու շուրջ սահմանադրական ուղղումների ընդունումը:
  • Իտալիայի սրտին հասցված մեծ հարված

    Իտալիայի սրտին հասցված մեծ հարված

    14.11.2019| 21:38
    Իտալիային պատուհասած ջրհեղեղների հետևանքով տուժել է ամենագեղեցիկ զբոսաշրջային քաղաքներից մեկը՝ Վենետիկը: Վենետիկում արտակարգ դրություն է հայտարարվել. ջրհեղեղի հետևանքով հեղեղվել են միջնադարյան և անտիկ մի շարք տաճարներ, Վենետիկի Սուրբ Ղազար հայկական կղզին՝ քաղաքը թողնելով «համատարած դատարկության» մեջ, գրում է Daily Mail-ը: Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն երկրին պատուհասած ջրհեղեղը «երկրի սրտին մեծ հարված» է որակել:
  • Վիգեն Ստեփանյանը ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողների կողքին է

    Վիգեն Ստեփանյանը ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողների կողքին է

    14.11.2019| 21:36
    Որպես հայ, որպես Երևանի բնակիչ` չեմ կարող հասկանալ ԿԳՄՍ-ի` այսօրվա քայլերը. ինձ համար անհասկանալի, անընդունելի են՝ ԵՊՀ ուսանողների և ՀՅԴ երիտասարդների` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով Կառավարության դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:
  • Միքայել Մինասյան. Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ

    Միքայել Մինասյան. Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ

    14.11.2019| 21:35
    Արդեն խոսել ենք մեր օրերի Հայաստանի` «Երկիր-«Հայկական ժամանակի» մասին, երբ հորինված` 24-ժամյա իրականությունների հերթափոխն ամեն անգամ փշրվում է իրական կյանքի մարտահրավերներին բախվելիս: Երկիրը չի կարող երկար ապրել որպես թերթ, որը երեկոյան փակում են ու ուղարկում տպարան, իսկ հաջորդ առավոտյան սկսում մաքուր էջից:
  • Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին

    Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին

    14.11.2019| 21:33
    Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, պաշտպան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից կարգապահական խախտում թույլ տալու վերաբերյալ՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ հարուցել։