• Լույս չի լինի

    Լույս չի լինի

    23.09.2020| 13:30
    ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ին կհոսանքազրկվեն. Երևանում՝ 10։00-16։00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Լվովյան նրբ․ 2 շենք, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 19 շենք, Դ․ Մալյան նրբ․ 11 շենք, Մոլդովական փ. 2, 2/1, 2/2, 4, 4/1, 4/2, 6, 6/1, 8, 8/1, 8/2, 10, 10/1, 12, 13, 14 շենքեր, Թոթովենցի փ. 2/3, 6/2, 11, 11/1, 11/2, 15 շենքեր, թիվ 103 և 252 մսուր-մանկապարտեզներ, թիվ 164 դպրոց և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները։
  • Ընդլայնվել է պետության աջակցությամբ հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդումը օտարերկրյա հաստատություններում

    Ընդլայնվել է պետության աջակցությամբ հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդումը օտարերկրյա հաստատություններում

    23.09.2020| 13:28
    Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019-ի բյուջետային ֆինանսավորմամբ էականորեն ընդլայնել է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության ծրագրերը՝ տեղեկացնում են նախարարությունից:
  • Ջոզեպ Բորելը պատրաստ է Մինսկ մեկնել

    Ջոզեպ Բորելը պատրաստ է Մինսկ մեկնել

    23.09.2020| 13:26
    ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Բելառուս՝ իրավիճակի կարգավորման գործընթացում առաջընթացին նպաստելու համար, բայց Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվում է ԵՄ-ի հետ փոխգործակցությունից:
  • Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 47887

    Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 47887

    23.09.2020| 13:11
    Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 210-ով՝ հասնելով 47887-ի, գրանցվել է մահվան 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
  • Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 31,6 միլիոնը

    Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 31,6 միլիոնը

    23.09.2020| 13:10
    Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 31,6 միլիոնը, մահացածների թիվը մոտենում է 971 000-ին, բուժվել է 21,7 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները:
  • Մակրոնը Մոսկվային կոչ է անում լույս սփռել Նավալնիի մահափորձի վրա

    Մակրոնը Մոսկվային կոչ է անում լույս սփռել Նավալնիի մահափորձի վրա

    23.09.2020| 13:09
    Ֆրանսիայի նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային հղած տեսաուղերձում կրկին պահանջել է Ռուսաստանից լույս սփռել «Նովիչոկ»-ով Ալեքսեյ Նավալնիին սպանելու փորձի վրա և հավաստիացրել է, որ քիմիական զենքին վերաբերող «կարմիր գծերը» կպահպանվեն: Էմանուել Մակրոնը շեշտել է, որ Ֆրանսիան չի հանդուրժի Եվրոպայում կամ Ռուսաստանում քիմիական զենքի կիրառումը:
  • ԵՄ գագաթաժողովը հետաձգվել է մեկ շաբաթով

    ԵՄ գագաթաժողովը հետաձգվել է մեկ շաբաթով

    23.09.2020| 13:08
    ԵՄ գագաթաժողովը, որի ժամանակ նախատեսվում էր քննարկել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների և ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ կապված հարցերը, հետաձգվել է մեկ շաբաթով՝ COVID-19-ի պատճառով:
  • Երկրաշարժ Հայաստանի հյուսիսում

    Երկրաշարժ Հայաստանի հյուսիսում

    23.09.2020| 13:07
    Գիշերը Հայաստանի հյուսիսում՝ Աշոցք գյուղից 7 կմ հարավ-արևելք, 2,5 մագնիտուդով երկրաշարժ է եղել, էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 3 բալլ:
  • Արցախի ԱԳՆ. Շանտաժի և սպառնալիքների վրա հիմնված Բաքվի ռազմավարությունն ապացուցել է իր սնանկությունը

    Արցախի ԱԳՆ. Շանտաժի և սպառնալիքների վրա հիմնված Բաքվի ռազմավարությունն ապացուցել է իր սնանկությունը

    23.09.2020| 13:07
    Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս «Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը այն պայմաններում, երբ շանտաժի և սպառնալիքների վրա հիմնված Բաքվի վաղեմի ռազմավարությունն ապացուցել է իր սնանկությունը և ամբողջությամբ սպառել է իրեն», ասված է Արցախի ԱԳՆ մեկնաբանության մեջ:
  • Երիտասարդ դաշնակահարների ինքնատիպ ելույթը

    Երիտասարդ դաշնակահարների ինքնատիպ ելույթը

    23.09.2020| 11:19
    Հայ ճանաչված կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-րդ հոբելյանի առթիվ երկու երիտասարդ դաշնակահար ներկայացել են ինքնատիպ ելույթով։