Yerevan Perspectives International Music Festival
 
  • Ասում են...

    Ասում են...

    05.02.2019| 01:32
    ...թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր իշխանությունում շատ արագ կարողացել է դառնալ ոչ միայն «գորշ», այլև «սև կարդինալ». ստվերային բոլոր հարցերը նրա միջոցով են իրականացվում, նա է կադրային «մատանիների տիրակալը» և կարողացավ հիմնովին մեկուսացնել այդ ամենից ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին։ Ավինյանն անում է ամեն ինչ, որ էներգետիկայի նախարար դառնա իր «մարդը», իրենց «դաչայի» հարևանի որդին` երիտասարդ փոխնախարար Տիգրան Արզումանյանը, որին նախարարությունում «SMS» Տիգրան» են ասում. վերջինս նախարարությունում ամեն տեսածի, ամեն լսածի մասին անմիջապես «էսեմես» է ուղարկում Ավինյանին: Ավինյանի կադրային բանկից են ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը, ԲԷՑ-ի տնօրեն Հայկ Հարությունյանը, ընդ որում, ՀՀԿ-ական, «Երևան ՋԷԿ»-ում է աշխատում նրա աները։ «Տղան հեռու կգնա»,- ասում են «Իմ քայլում»: Հիշենք, որ Ավինյանը նաև որոշակի խնդիրներ ունեցավ իր հետ «փոխկապակցված» չրի արտադրության առնչությամբ, իսկ նրա օգնականը ոչ անհայտ Հովիկ Աբրահամյանի մտերիմ Ժորիկն է` Գևորգ Մուրադյանը:
  • Ասում են...

    Ասում են...

    01.02.2019| 04:01
    ...թե «Իմ քայլը» թիմի պաշտոնյաների անհարիր պահվածքը, ինչպես հումորով ասաց նույն խմբակցության մեր աղբյուրը, հիմք է դարձել, որ նրանց հրամայվի «մեկ ամսով սկոչել բերանները, ինքնուրույն հագնել պալտոները»` մինչև անհրաժեշտ ստանդարտները մշակվեն, և որպես ուղեցույց դրվեն նրանց սեղաններին` սերտելու համար:
  • Ասում են...

    Ասում են...

    29.01.2019| 03:47
    ...թե «Իմ քայլում» աջ ձեռքը չգիտի` ինչ է անում ձախը: Դաշինքի խորհրդարանական խմբակցությունում լուրջ տարակուսանք կա, թե ինչպես կարող էր խմբակցության անդամ, երբեմնի «կապտամազիկ» Թագուհի Ղազարյանը հեռուստաընկերություններից մեկի եթերում` արցախյան խնդրով, «հետաքրքիր» բարբառումներ անել, այն էլ խնդրի համար անչափ նուրբ այս փուլում` դավոսյան հանդիպումից «հինգ րոպե անց»:
  • Ասում են...

    Ասում են...

    25.01.2019| 11:26
    ...թե իշխանությունների համար ուրույն գլխացավանքի են վերածվում Արմեն Աշոտյանի համառ «հետապնդումները»` Սիրիա «հումանիտար» առաքելություն ուղարկելուն առնչվող, ուր կարծես ընդհատակյա լուրջ գործընթացներ են առկա:
  • Ասում են...

    Ասում են...

    22.01.2019| 03:22
    ...թե կառավարության կառուցվածքի փոփոխությանը զուգընթաց առաջիկայում լուրջ փոփոխություններ տեղի կունենան նաև ոստիկանությունում, այդ թվում և ԱԱԽ կառույցի և ԿԸՀ համակարգերում:
  • Ասում են...

    Ասում են...

    18.01.2019| 01:17
    ...թե նախորդ շաբաթ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել փակ խորհրդակցությունների շարք, որում քննարկվել են անչափ կարևոր հարցեր` ոչ միայն հայաստանյան հումանիտար, խաղաղասիրական կորպուսներին ու առաքելություններին առնչվող, այլև կոնկրետ հարցեր. որոնցից մեկը գարնանը` ապրիլ-մայիսին, չբացառվող ադրբեջանական սադրիչ, ընդհուպ մինչև լոկալ, անգամ տոտալ ռազմական գործողությունների հնարավորության, հայկական բանակին դրանց դիմակայելու ներուժի հարցեր:
  • Ասում են...

    Ասում են...

    15.01.2019| 02:34
    «Չի ստացվի, «Իմ քայլի» խորհրդարանական ղեկավարությունում մեկը մեկից արտառոց ֆիգուրներ են, ֆորսմաժորների պակաս չենք ունենալու»,- ասաց ԱԺ հնաբնակ մեր զրուցակիցը:
  • Ասում են...

    Ասում են...

    11.01.2019| 02:54
    ...թե չնայած «Իմ քայլում» բացառում են, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար է դառնալու ոչ անհայտ, ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը, այնուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ հենց նա է դառնալու աշխատակազմի ղեկավար:
  • Ասում են...

    Ասում են...

    25.12.2018| 00:45
    ...թե կառավարությունում մինչ այս պահը «գորշ կարդինալի» տիտղոսին հավակնում է առանձնապես շատ «չցցվող», իրականում կառավարությունում «ասող»-գործ անող Տիգրան Ավինյանը` յուր խարիզմատիկ խորհրդական Ժորիկի` Հովիկ Արգամիչի երբեմնի օգնական Գեորգի Մուրադյանի ջերմ օժանդակությամբ:
  • Ասում են...

    Ասում են...

    21.12.2018| 00:50
    ...թե Էջմիածնի միաբանությանը, հավատացյալ հոտին անչափ մեծ զարմանք են պատճառել Վեհափառ հայրապետ-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ Փաշինյանի հնչեցրած մտքերը՝ արժեքների և դրանց փոփոխմանը, «սեփական և այլոց իրավունքների, ազատությունների նկատմամբ հարգանքին» առնչվող։