«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 
  • ԲՀԿ-ի «դասականն» ու «Ժառանգության» վրիպակը

    ԲՀԿ-ի «դասականն» ու «Ժառանգության» վրիպակը

    20.05.2013| 23:33
    Մեր ներքաղաքականում զավեշտն անպակաս է: Դրանցից վերջինը Րաֆֆի Հովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան «ռազբիրատն» է: Առաջինը օրերս արձագանքել էր ԲՀԿ առաջնորդի անկեղծ խոստովանությանը, թե ԲՀԿ-ն երբեք ընդդիմություն չի լինի: «Ժառանգության» ղեկավարը մասնավորապես նշել էր, որ իր հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանն ասել է, թե ինքը դեմ չի գնա իշխանություններին:
  • Ազատության հրապարակի պերճանքն ու թշվառությունը

    Ազատության հրապարակի պերճանքն ու թշվառությունը

    17.05.2013| 16:34
    Ընդդիմության էությունն այն է, որ գաղափարներ հակադրի իշխանության վարած քաղաքականությանը, ծրագրեր առաջարկի, երկիրը դրականորեն փոխելու նոր ուղիներ հրապարակի: Իսկ ինչ են անում մեզանում գործող ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կամ իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերը:
  • «Ով է պորտալարով իշխանության հետ կապված»

    «Ով է պորտալարով իշխանության հետ կապված»

    17.05.2013| 15:07
    «Վերջին տարիներին քաղաքական դաշտում տեղի ունեցան այնպիսի գործընթացներ, որոնք քողածածկույթի դեր կատարեցին: Այս ամենին իրենց աջակցությունը բերեցին նաև մեր գործընկերները: Արդյունքում, որպես ընդդիմություն, ընտրեցին ԲՀԿ-ին: Բայց Գագիկ Ծառուկյանը շատ ազնիվ հայտարարեց, որ իրենք ընդդիմություն չեն կարող դառնալ»,- այսօր հայտարարել է «Ժառանգության» փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:
  • ԲՀԿ-ն ընդդիմություն է Ծառուկյանին

    ԲՀԿ-ն ընդդիմություն է Ծառուկյանին

    17.05.2013| 01:00
    Իսկ որ ԲՀԿ-ն ընդդիմադիր է Ծառուկյանին, միշտ է ակնհայտ եղել: Սակայն երկու կարևոր «միջոցառումների» ընթացքում` հատկապես: Առաջինն առնչվում է նախագահական ընտրություններին, ուր ԲՀԿ-ն` յուր բոլոր սատելիտներով, պնդում, ապացուցում, «ամպագոռգոռվում» էր, թե` ո՞վ չունի… թեկնածու, Ծառուկյանն է` մաքսիմում, Օսկանյանն է` մինիմում, սակայն պարզվեց… արքան մերկ է: Ասել է` ԲՀԿ-ն ոչ մի թեկնածու էլ չունի: Այդ մասին հայտարարեց ԲՀԿ-ին խիստ ընդդիմադիր (փաստորեն) պարոն Ծառուկյանը:
  • Էս ՀԱԿ-ն իմն է, էս ՀՀՇ-ն իմն է,  էս մի ՀԱԿ-ն էլ է իմը, էս մի ՀՀՇ-ն էլ

    Էս ՀԱԿ-ն իմն է, էս ՀՀՇ-ն իմն է, էս մի ՀԱԿ-ն էլ է իմը, էս մի ՀՀՇ-ն էլ

    17.05.2013| 00:57
    Թվում էր, տարիքային ցենզի ամրագրումից հետո, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խիստ սահուն դուրս կգա քաղաքական դաշտից` հնարավորություն տալով իր անձին հարգանքով վերաբերվողներին շուտ մոռանալ այն խառնակ ժամանակահատվածը, որն ուղեկցեց իրեն 2008-ից այս կողմ` մինչև բոլորի, այդ թվում և իր անցյալի հուշ` ՀՀՇ-ի ավերում, «սարատնիկների» ոչնչացում: Սակայն, ինչպես երևում է, նա փորձում է բոլոր աղբյուրների հուները փակելով շարունակել «քալել բեմին վրա»:
  • «Ազատ դեմոկրատները» կլուծարվի՞

    «Ազատ դեմոկրատները» կլուծարվի՞

    17.05.2013| 00:30
    Առաջիկայում հնարավոր է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը լուծարվի և միանա «վերականգնվող» ՀՀՇ-ին: Այս առնչությամբ մեր աղբյուրը տեղեկացրեց, որ արդեն սկսվել են ներքին բանակցությունները ԱԴԿ-ի հետ, և ակնհայտ է, որ այստեղ ամենևին էլ դեմ չեն նոր քաղաքական ուժի հետ միավորվելուն:
  • ՀԱԿ-ն իր «առաքելության» լաբիրինթոսում մոլորվել է

    ՀԱԿ-ն իր «առաքելության» լաբիրինթոսում մոլորվել է

    16.05.2013| 19:31
    Ընդհանրապես, ընդդիմություն ասելով հասկանում ենք արդարության հաստատման համար պայքարող մարտիկ, քանի որ եթե ինչ-որ ուժ դեմ է գործող վարչախմբին, դա նշանակում է, որ դեմ է անարդարությանը, անօրինականությանն ու ամենաթողությանը: Նման ընդդիմություն էր ժամանակին ընկալվում նաև ՀԱԿ դաշինքը, քանի որ ազնվագույն արժեքների մասին էր շեփորում:
  • Երևանի ավագանու առաջին նիստը` հունիսի 8-ին

    Երևանի ավագանու առաջին նիստը` հունիսի 8-ին

    16.05.2013| 10:53
    Երևանի նորընտիր ավագանին, որտեղ ՀՀԿ-ն ունի 42, ԲՀԿ-ն` 12, «Բարև, Երևանը»` 6 անդամ, հունիսի 8-ին կգումարի առաջին նիստը: Չնայած մինչև ընտրությունները հնչած տարբեր հայտարարություններին, և ԲՀԿ-ն, և «Բարև, Երևանը» իրենց մանդատներից չեն հրաժարվելու:
  • ՀՀՇ-ի «ռենեսանսն»  ու ՀԱԿ-ի «ռեալիզմը»

    ՀՀՇ-ի «ռենեսանսն» ու ՀԱԿ-ի «ռեալիզմը»

    15.05.2013| 21:47
    ՀՀՇ-ի «վերածնունդը» նախկին ՀՀՇ-ականների, այսօրվա ՀԱԿ անդամների, մեղմ ասած, սրտով չէ: Նախկին ՀՀՇ-ի գրասենյակ այցելությանս բուն պատճառն այս առնչությամբ կարծիք լսելն էր, մասնավորապես՝ Արամ Մանուկյանից:
  • Հայաստանակենտրոն են

    Հայաստանակենտրոն են

    15.05.2013| 14:29
    Irates.am-ը ԱԺ պատգամավոր, վերագրանցված ՀՀՇ նախաձեռնող խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանին հիշեցրեց, որ ժամանակին Հայ ազգային կոնգրեսից հեռացողների հասցեին մեղադրանքներ են հնչել արևմտամետ լինելու համար: Արտաքին քաղաքական ո՞ր վեկտորի կողմնակից են ՀՀՇ-ականները: