«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Մոսկվան կվերականգնի հարաբերությունները Կիևի հետ

Մոսկվան կվերականգնի հարաբերությունները Կիևի հետ
13.06.2019 | 11:46

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կվերականգնի գործակցությունը Կիևի հետ, չնայած Ուկրաինայի քաղաքական էլիտայի հետ ոբարդ հարաբերություններին: МИР հեռուստաընկերությանը հարցազրույցում Պուտինը պարզաբանել է, թե ինչպես է պատկերացնում երկու երկրների հարաբերությունների ապագան Վլադիմիր Զելենսկիի իշխանության գալուց հետո: Նրա խոսքով՝ հարաբերությունները երկու եղբայր ժողովուրդների միջև վաղ թե ուշ պետք է վերականգնվեն: Այդ հարաբերություններն այլևս կախված չեն լինի գործող կամ նախկին քաղաքական գործիչների հետ փոխգործակցությունից: ՌԴ նախագահը ենթադրել է, որ Ուկրաինայի նախկին իշխանությունը հատուկ ջանքեր էր գործադրում Արևմուտքի հետ մերձենալու համար, քանի որ նրանց բոլոր խնայողությունները պահվում էին արտերկրում: Հունիսի 7-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքը չի հրաժարվում հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ և հույս էր հայտնել, որ մի օր կճանաչեն միմյանց:

Դիտվել է՝ 212

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao