«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Հասան Ռուհանի. Իրանը պատերազմ չի սկսի ԱՄՆ-ի դեմ

Հասան Ռուհանի. Իրանը պատերազմ չի սկսի ԱՄՆ-ի դեմ
13.06.2019 | 11:48

Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ իր երկիրն առաջինը չի սկսի պատերազմ, սակայն ցանկացած ագրեսիային պատրաստ է տալ ջախջախիչ պատասխան: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպումից հետո, որ Թեհրան է ժամանել Իրանի և ԱՄՆ-ի լարվածությունը թուլացնելու նպատակով, նա ասել է. «Իրանը հավատարիմ է մնալու Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքին, որը կարևոր է տարածաշրջանի և աշխարհի անվտանգության համար»: Ռուհանին՝ հավելել է՝ թե Թեհրանը, և թե Տոկիոն դեմ են միջուկային զենքի կիրառմանը: «Եթե մենք այսօր տարածաշրջանում լարվածություն ենք տեսնում, հիմնական պատճառն ԱՄՆ-ի կողմից Իրանի ժողովրդի դեմ տնտեսական պատերազմն է: Երբ այդ պատերազմն ավարտվի, մենք շատ դրական իրադարձություններ կտեսնենք թե տարածաշրջանում, թե աշխարհում»,- ընդգծել է Ռուհանին:

Նա շնորհակալություն է հայտնել Սինձո Աբեին Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ջանքերի համար: Ռուհանին հայտնել է, որ Ճապոնիան կշարունակի իրանական նավթի գնումը, որ դադարեցրել էր ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումից հետո:

Դիտվել է՝ 224

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao