Yerevan Perspectives International Music Festival
 

Մա­րու­ք­յա­նի մի­ջո­ցով փոր­ձում են Փա­շի­ն­յա­նին տա­պա­լել

Մա­րու­ք­յա­նի մի­ջո­ցով փոր­ձում են Փա­շի­ն­յա­նին տա­պա­լել
06.09.2019 | 00:10
Դեռ ա­միս­ներ ա­ռաջ մա­մու­լը գրեց, թե Հան­րա­յին խոր­հր­դի նա­խա­գահ Վազ­գեն Մա­նու­կյա­նի ստեղ­ծած քա­ղա­քա­կան ա­կում­բում ով­քեր են հա­վաք­վում (Աղ­վան Վար­դա­նյան, Ռու­բեն Հա­կո­բյան, Դա­վիթ Շահ­նա­զա­րյան, Անդ­րա­նիկ Թևա­նյան, Եր­վանդ Բո­զո­յան, Ար­փի­նե Հով­հան­նի­սյան)։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, նրանց շար­քե­րը հա­մալր­վել են նոր քա­ղա­քա­կան և հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­նե­րով (Սպար­տակ Սեյ­րա­նյան, Վա­հե Հով­հան­նի­սյան, Հրանտ Բագ­րա­տյան, Խոս­րով Հա­րու­թյու­նյան)։ Այս քա­ղա­քա­կան թի­մին ու­շագ­րավ հանձ­նա­րա­րա­կան է տր­վել։ Մեզ հա­ջող­վեց ճշ­տել, որ ա­կում­բի յու­րա­քան­չյուր ան­դամ ու­նի կոնկ­րետ հանձ­նա­րա­րա­կան մեկ կու­սակ­ցու­թյան ղե­կա­վա­րի և ան­դամ­նե­րի հետ մշ­տա­կան բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րե­լու։ Այս­պես ա­սած, բա­նագ­նաց-հանձ­նա­կա­տա­րը պետք է նրանց հա­մախմ­բի մեկ գա­ղա­փա­րի շուրջ։
Մեր աղ­բյու­րը տե­ղե­կաց­րեց, որ խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան, մաս­նա­վո­րա­պես «Լու­սա­վոր Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյան հետ աշ­խա­տում է Ռու­բեն Հա­կո­բյա­նը, այ­սինքն, փոր­ձում են Փա­շի­նյա­նի եր­բեմ­նի թի­մա­կից Էդ­մոն Մա­րու­քյա­նի մի­ջո­ցով տա­պա­լել Փա­շի­նյա­նին։ Քա­նի որ այս քա­ղա­քա­կան ու­ժը ներ­կա­յաց­ված է և խոր­հր­դա­րա­նում, և Երևա­նի ա­վա­գա­նիում, նպա­տակ կա այդ եր­կու ուղ­ղու­թյուն­ներն էլ գոր­ծի դնել։ Հա­կո­բյա­նը պար­բե­րա­բար հան­դի­պում է ԼՀԿ-ի հետ։ Ի դեպ, այս կու­սակ­ցու­թյան ան­դամ­նե­րից մե­կը նեղ շր­ջա­պա­տում գլուխ է գո­վել, թե ԼՀԿ-ն նախ­կին իշ­խա­նու­թյան ժա­մա­նակ էլ խն­դիր չի ու­նե­ցել, ու ե­թե նրանք նո­րից վե­րա­դառ­նան, է­լի խն­դիր չեն ու­նե­նա­լու։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao