ReAnimania 2019
 

ՈՒ՞մ է ժպ­տա­լու Ստամ­բու­լը

ՈՒ՞մ է ժպ­տա­լու Ստամ­բու­լը
17.09.2019 | 01:20

Հա­վա­քա­կան­նե­րի մա­կար­դա­կով հեր­թա­կան հան­դի­պում­նե­րը հեր­թա­կան ան­գամ հետևում մնա­ցին՝ ա­ռաջին պլան մղե­լով ներ­քին կամ ազ­գա­յին ա­ռաջ­նու­թյուն­նե­րի դի­մա­կա­յու­թյուն­նե­րը։ Դրանք բա­վա­կա­նին հե­տաքր­քիր ըն­թացք ու­նեն, ար­դեն իսկ ար­ձա­նագր­վել են ու­շադ­րու­թյան ար­ժա­նի դի­մա­կա­յու­թյուն­ներ, նա­խորդ տա­րի­նե­րի հա­մե­մատ մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սակ­նե­րը բա­վա­կա­նին հե­տաքր­քիր տեսք են ստա­ցել, ու մի տե­սակ տպա­վո­րու­թյուն է, թե եր­բեմ­նի ա­ռա­ջա­տար­նե­րի նկատ­մամբ վա­խի զգա­ցո­ղու­թյու­նը հաղ­թա­հար­ված է, նրանց ա­վե­լի ու ա­վե­լի հա­մար­ձա­կո­րեն է ձեռ­նոց նետ­վում։ Ի­հար­կե, վաղ է ամ­փո­փիչ եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նե­լը, մա­նա­վանդ որ այդ ա­ռաջ­նու­թյուն­նե­րը սկզ­բուն­քո­րեն դեռ մի կար­գին թափ էլ չեն հա­վա­քել, բայց դե ե­ղածն էլ չի կա­րե­լի ա­նու­շադ­րու­թյան մատ­նել։ Հար­կավ մեր որ­դեգ­րած սկզ­բուն­քով մենք մեր սևե­ռուն ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում ենք պա­հե­լու եվ­րո­պա­կան թոփ տե­րու­թյուն­նե­րի ա­ռաջ­նու­թյուն­նե­րը, սա­կայն այ­սօր բա­ցա­ռու­թյուն ենք ա­նե­լու ու նա­խա­պատ­վու­թյու­նը տա­լու ենք մեկ այլ խնդ­րի դի­տարկ­ման, ո­րը, ի դեպ, այդ ա­ռաջ­նու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կից այն­քան էլ դուրս չէ։ Խոս­քը վե­րա­բե­րում է Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յին՝ ա­կում­բա­յին ֆուտ­բո­լի ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր խա­ղարկ­մա­նը։

«ՄԱՆ­ՉԵՍՏՐ ՍԻ­ԹԻ»

Անգ­լիա­յի գոր­ծող չեմ­պիո­նը, իր Խո­սեպ Գվար­դիո­լա գլ­խա­վոր մարզ­չով վեր­ջին եր­կու տա­րում ֆան­տաս­տիկ խաղ է ցու­ցադ­րում երկ­րի ա­ռաջ­նու­թյու­նում, սա­կայն այդ նույն եր­կու տա­րում Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի մր­ցա­շա­րից դուրս է մնում նույն անգ­լիա­կան թի­մե­րի կող­մից։ Հի­մա սրան ու­զում եք ճա­կա­տագ­րի հեգ­նանք ան­վա­նեք, ու­զում եք՝ այլ բան, փաս­տը մնում է փաստ, որ թի­մը, փայ­լուն տի­րա­պե­տե­լով եր­կար տա­րա­ծու­թյան հա­մար հաշ­վար­կած ռազ­մա­վա­րու­թյա­նը, չի կա­րո­ղա­նում հաղ­թա­հա­րել կարճ մր­ցա­տա­րած­քի ֆե­նո­մե­նը։ Այլ կերպ ա­սած՝ փլե­յօ­ֆյան ձևա­չա­փը նրա հա­մար աս­ված չէ։ Գո­նե ա­ռայժմ։ Ինչ­պի­սին է լի­նե­լու թի­մի մար­տա­վա­րու­թյու­նը 2019-2020 չեմ­պիո­նա­կա­նում։ Բնա­կա­նա­բար նկա­տի ու­նենք Չեմ­պիոն­նե­րի լի­գան։ Ան­վի­ճե­լի է, որ անգ­լիա­կան ֆուտ­բո­լում բո­լոր հնա­րա­վոր տիտ­ղոս­նե­րը նվա­ճած Խո­սեպ Գվար­դիո­լան թի­րա­խա­վո­րե­լու է Չեմ­պիոն­նե­րի լի­գան, ու պի­տի այն­քան էլ լր­ջո­րեն չըն­կա­լել նրա ան­ցած տար­վա ա­սա­ծը, թե ի­րենց հա­մար ա­ռաջ­նա­հեր­թա­յի­նը մնում է երկ­րի ա­ռաջ­նու­թյու­նը։ Հաս­կա­ցանք, որ անգ­լիա­ցի­նե­րի հա­մար ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում է Անգ­լիա բա­ռի հետ կապ­ված ա­մեն ինչ, սա­կայն Գվար­դիո­լա­յի մասշ­տա­բի մե­ծու­թյու­նը չի կա­րող հան­գիստ խղ­ճով աչք փա­կել այն­պի­սի փաս­տի վրա, որ վեր­ջին ան­գամ իր ղե­կա­վա­րու­թյամբ գոր­ծած թի­մը Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում հա­ջո­ղու­թյան է հա­սել ար­դեն հե­ռա­վոր ներ­կա­յա­ցող 2010-2011 մր­ցաշր­ջա­նում ու այդ թի­մը ե­րա­զանք­նե­րի բարձ­րա­կետ «Բար­սե­լոնն» է։ Պատ­վախն­դիր իս­պա­նա­ցու հա­մար այս հան­գա­մանքն էլ է լրա­ցու­ցիչ մո­տի­վա­ցիա, թե­պետ ա­ռանց մո­տի­վա­ցիա­յի առ­կա­յու­թյան էլ թվում է, թե ե­րա­զան­քը ի­րա­կա­նու­թյուն դարձ­նե­լու ճա­նա­պար­հին «քա­ղա­քաբ­նակ­նե­րին» խան­գա­րող ո­չինչ չկա ու չի էլ կա­րող լի­նել։ Եվ իս­կա­պես էլ՝ թիմն ու­նի հրա­շա­լի կազմ, բո­լոր օ­ղակ­նե­րում առ­կա է լիա­կա­տար կոմպ­լեկ­տա­ցիա, էլ չա­սենք տա­ղան­դա­վոր ե­րի­տա­սարդ Ռոդ­րիով հա­մալ­րու­մը։ Նոր մր­ցաշր­ջա­նում չկա թի­մի ա­վա­գը՝ Վեն­սանտ Կոմ­պա­նի՞ն։ Ա­յո, չկա, սա­կայն ազ­նիվ լի­նենք, թի­մին ա­մեն ինչ տված բել­գիա­ցին վեր­ջին ժա­մա­նակ­ներս նկա­տե­լիո­րեն տե­ղի էր տվել շատ հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով ու պա­տա­հա­կան չէ, որ ո­րո­շեց խա­ղա­կո­շիկ­նե­րը կա­խել պա­տից։ Թի­մի նպա­տա­կադր­վա­ծու­թյան մա­սին մեկ այլ փաստ։ Մր­ցաշր­ջա­նի սկիզ­բը ցույց տվեց, որ «Ման­չեստր Սի­թին» մտա­դիր չէ թու­լաց­նե­լու տեմ­պը, ու դրա ար­գա­սի­քը մր­ցաշր­ջա­նը երկ­րի սու­պեր­գա­վա­թը նվա­ճե­լով սկ­սելն է։ Հար­կավ մենք չենք կա­րող հաս­տա­տապն­դել, թե այս տար­վա չեմ­պիոն­նե­րի լի­գան անգ­լիա­կան այս ա­կում­բի­նը կլի­նի, բայց որ այն ֆա­վո­րիտ­նե­րի շար­քում է, ա­ներկ­բա է, ու լր­ջո­րեն չի կա­րե­լի ըն­դու­նել այն պն­դու­մը, թե տա­րի­նե­րի հետ Գվար­դիո­լա­յի մեջ բթա­ցել է փլե­յօ­ֆյան ձևա­չա­փի մար­տա­վա­րու­թյան ըն­կա­լու­մը։

«ԲԱՐ­ՍԵ­ԼՈՆ»

Ցան­կա­լի ձեռք­բե­րում­նե­րի ա­ռու­մով կա­տա­լո­նյան ա­կումբն ա­մառն իս­կա­պես ար­դյու­նա­վետ անց­կաց­րեց. Գրիզ­ման, դե Յոնգ, Ֆիր­պո. սրանք դեմ­քեր են, ո­րոնք ակն­հայ­տո­րեն նոր թափ են հա­ղոր­դե­լու աշ­խար­հի լա­վա­գույն ֆուտ­բո­լա­յին ա­կումբ­նե­րից մե­կին՝ նրան դարձ­նե­լով ա­վե­լի հզոր ու ա­հար­կու։ Նա­խորդ տա­րի­նե­րի օ­րի­նա­կով շա­րու­նա­կում է հզոր մնալ կա­տա­լո­նա­ցի­նե­րի հար­ձակ­ման գի­ծը, որն այս ան­գամ հա­վել­վել է հայտ­նի ֆրան­սիա­ցիով, ով ար­դեն քա­նի տա­րի փայ­լում էր Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կո­յում»՝ չհաշ­ված երկ­րի ազ­գա­յին հա­վա­քա­կա­նը։ Հար­ձակ­ման գծի այս հզոր խմ­բա­վո­րու­մը սկզ­բուն­քո­րեն ան­կա­սե­լի հայտ է ցան­կա­ցած մր­ցա­շա­րում հաղ­թո­ղի դիր­քե­րից ներ­կա­յա­նա­լու հա­մար, թե­պետ ե­թե մի թիմ իր կազ­մում ու­նի Մե­սի, ու­րիշ ինչ դիր­քե­րից կա­րող է ներ­կա­յա­նալ, էլ չենք ա­սում այն, որ վեր­ջին տա­սը տա­րում «Բար­սե­լո­նը» մշ­տա­պես աշ­խար­հի ա­կում­բա­յին թի­մե­րի լա­վա­գույն ե­ռյա­կի մաս է կազ­մում։ Սա­կայն որ­քան որ հա­մո­զիչ է կա­տա­լո­նյան ա­կում­բին Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյան գլ­խա­վոր մր­ցա­նա­կի գլ­խա­վոր հա­վակ­նորդ­նե­րից մե­կը դի­տար­կե­լը, մյուս կող­մից սույ­նին էա­պես խո­չըն­դո­տող հան­գա­մանք կա, ու այդ հան­գա­ման­քը, որ­քան էլ տա­րօ­րի­նակ կա­րող է ներ­կա­յա­նալ, անձ­նա­վոր­ված է։ Ա­յո, ա­յո, խոս­քը թի­մի գլ­խա­վոր մարզի­չ Վալ­վեր­դեի մա­սին է, որն ար­դյուն­քի հա­մար խաղ կազ­մա­կեր­պող մար­զիչ­նե­րի լա­վա­գույն դա­սից չէ։ Եր­կու տա­րի ա­ռաջ Վալ­վեր­դեի «Բար­սե­լո­նը» սայ­թա­քեց «Ռո­մա­յի» հետ հա­րա­բե­րու­թյուն­ներ պար­զե­լիս, 2018-2019-ին նույն այդ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում նրա դեմ ան­հաղ­թա­հա­րե­լի պատ­նե­շի պես բարձ­րա­ցավ Յուր­գեն Կլո­պի «Լի­վեր­պու­լը», ո­րի դեմն առ­նող թիմ, ի տար­բե­րու­թյուն նա­խորդ տար­վա, այդ­պես էլ չգտն­վեց։ Նկա­տենք, որ բուք­մեյ­քեր­նե­րը Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի հաղ­թո­ղի կոչ­մա­նը ա­վե­լի մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ են դի­տար­կում «Ման­չեստր Սի­թիի» պա­րա­գան, քան «Բար­սե­լո­նի­նը»։

«ԼԻ­ՎԵՐ­ՊՈՒԼ»

Ա­նա­սե­լի հե­տաքր­քիր կլի­նի, ե­թե եր­րորդ տա­րին ա­նընդ­մեջ եզ­րա­փակ­չում տես­նենք այս թի­մը։ Ի մի­ջի այ­լոց, դա ոչն­չով էլ զար­մա­նա­լի չի լի­նի, քա­նի որ այս թիմն ու­նի եր­կու հզոր ա­ջա­կից՝ ա­ռա­վե­լա­գույնս խա­ղարկ­ված-մեր­ված կազմն ու ի­դեա­լա­կա­նի աս­տի­ճա­նի հղկ­ված խա­ղը։ Սա ան­վի­ճե­լիո­րեն թի­մի գլ­խա­վո­րի՝ Յուր­գեն Կլո­պի մե­ծա­գույն նվա­ճումն է, որն իր մեջ ե­ղած սա­տա­նա­նե­րին բնա­կեց­րել է խա­ղա­ցող­նե­րի հո­գի­նե­րում, ու ինչ ցան­կա­նում, այն էլ ա­նում են խա­ղա­դաշ­տում։ Նկա­տենք, որ «Լի­վեր­պու­լի» հար­ձակ­ման գի­ծը պա­կաս ա­հար­կու չէ, կի­սա­պաշտ­պա­նու­թյու­նը գոր­ծում է շվեյ­ցա­րա­կան ժա­մա­ցույ­ցի պես, իսկ աշ­խար­հում լա­վա­գույ­նի հա­մա­րում­նե­րից մեկն ու­նե­ցող ագ­լիա­կան այս ա­կում­բի պաշտ­պա­նա­կան գիծն ամ­բող­ջու­թյամբ կազմ ու պատ­րաստ է ցան­կա­ցած հար­ձակ­ման գիծ փշ­րե­լու, իր կամ­քին են­թար­կե­լու։ Եվ այ­սու­հան­դերձ, «Լի­վեր­պու­լը» տիտ­ղոս տա­նող ճա­նա­պար­հին լուրջ պա­կա­սու­թյուն­ներ ու­նի։ Բանն այն է, որ հար­ձակ­ման ե­ռյա­կը կազ­մող­նե­րից և ոչ մե­կը չու­նի հա­մար­ժեք փո­խա­րի­նող։ Նույնն է վի­ճա­կը և պաշտ­պա­նու­թյու­նում։ Իսկ, Աստ­ված մի ա­րաս­ցե, ե­թե նրան­ցից որևէ մե­կը վնաս­վածք ստա­նա՞։ Հաշ­վի առ­նե­լով բո­լոր թեր ու դեմ կող­մե­րը՝ 2020-ի ստամ­բու­լյան եզ­րա­փակ­չում մեր­սի­սայդ­ցի­նե­րի հայ­տն­վե­լը բուք­մեյ­քեր­նե­րը գնա­հա­տում են 7,50 գոր­ծակ­ցով, ո­րը եր­րորդ ար­դյունքն է։

«ՅՈՒ­ՎԵՆ­ՏՈՒՍ»

Թու­րի­նյան ա­կում­բը հա­վա­քել է վեր­ջին տաս­նա­մյա­կի ա­մե­նաու­ժեղ կազ­մը։ Այն իս­կա­պես թույլ տե­ղեր չու­նի և այս կտր­ված­քով իս­կա­պես կա­րող է մր­ցակ­ցել «Ման­չեստր Սի­թիի» հետ։ Կազ­մի ա­ռա­վել ու­ժե­ղաց­մա­նը նպաս­տեց նաև ան­ցած ա­մա­ռա­յին տրանս­ֆե­րա­յին պա­տու­հա­նը։ Թի­մը հա­մալ­րե­ցին Լիգ­տը, Ռա­բիոն, Ռեմ­զին, վե­րա­դար­ձավ Ի­գուաի­նը։ Վե­րա­դար­ձել է և «ծե­րուկ» Ջի­ջին, ո­րը պատ­րաստ է ցան­կա­ցած ժա­մա­նակ հու­սա­լիո­րեն փո­խա­րի­նե­լու հիմ­նա­կան դար­պա­սա­պահ Շչես­նիին։ Մի ա­ռանց­քա­յին փո­փո­խու­թյուն էլ կա ի­տա­լա­կան ֆուտ­բո­լի վեր­ջին տա­րի­նե­րի ան­փո­փոխ չեմ­պիո­նի կազ­մում. այն ըն­թա­ցի­կից գլ­խա­վո­րել է Մաու­րի­սիո Սա­րին, ո­րը ե­կել է փո­խա­րի­նե­լու Մա­սի­մի­լիա­նո Ա­լեգ­րիին։ Այս­պի­սի փո­փո­խու­թյուն­նե­րով «Յու­վեն» պար­զա­պես պար­տադր­ված է տեր կանգ­նե­լու Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի գլ­խա­վոր տիտ­ղո­սին։ Սա­կայն պար­տադր­ված լի­նե­լը քիչ է, ու շատ բան կախ­ված է թի­մի գլ­խին կանգ­նա­ծից։ Իր մարզ­չա­կան կեն­սագ­րու­թյու­նում Սա­րին ա­ռա­ջին ան­գամ է գլ­խա­վո­րում նման կար­գի է­լի­տար ա­կումբ, ուս­տի հար­ցե­րի հար­ցը մնում է այն, թե նա ար­դյո՞ք կկա­րո­ղա­նա աստ­ղա­յին այս կազ­մի հա­մար դառ­նալ ա­նա­ռար­կե­լի հե­ղի­նա­կու­թյուն։ Չեմ­պիո­նա­կան մր­ցա­վազ­քում թի­մի շան­սե­րի գնա­հատ­ման հա­մար այս գոր­ծո­նը վճ­ռո­րոշ է ե­ղել բուք­մեյ­քեր­նե­րի հա­մար, ուս­տի նրանք ի­տա­լա­կան գրան­դի շան­սե­րը գնա­հա­տել են 11,0 գոր­ծակ­ցով, ո­րը ե­ղած­նե­րի մեջ չոր­րորդ ար­դյունքն է։ ԱՅԼՔ Բնա­կան է, որ այս չոր­սով չի սահ­մա­նա­փակ­վում հա­վակ­նորդ­նե­րի շար­քը, ու ա­նակն­կալ մա­տու­ցող­ներ, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, կլի­նեն։ Ի­հար­կե, ան­հա­մե­մատ թույլ շան­սե­րով են ներ­կա­յա­նում Մադ­րի­դի «Ռեալն» ու «Աթ­լե­տի­կոն», ֆրան­սիա­կան «Պա­րի Սեն Ժեր­մենն» ու այլ ա­կումբ­ներ, սա­կայն դա չի նշա­նա­կում նրանց չդի­տար­կել հա­վակ­նորդ­նե­րի թվում։ Ֆուտ­բո­լը որ­քան էլ կա­յուն սկզ­բունք­նե­րի հի­ման վրա գոր­ծող հաս­կա­ցու­թյուն է, այ­դու­հան­դերձ, նրա­նում ա­նակն­կա­լի տար­րը պա­կաս դե­րա­կա­տա­րու­թյուն չու­նի։ Այն­պես որ, հար­ցի վերջ­նա­կան պա­տաս­խա­նը հաս­տա­տա­պես կի­մա­նանք ստամ­բու­լյան եզ­րա­փակ­չում, իսկ մինչ այդ ա­մեն մեկն ա­զատ է իր եր­կր­պա­գած թի­մը տես­նե­լու ա­կում­բա­յին ֆուտ­բո­լի ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր տիտ­ղո­սի տի­րա­կալ­նե­րի թվում։

ԵՎ ԱՅ­ԴՈՒ­ՀԱՆ­ԴԵՐՁ

Ըն­թեր­ցո­ղի ա­ռաջ մեղք գոր­ծած կլի­նենք, ե­թե գո­նե ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կան­նե­րը զբա­ղեց­րած­նե­րի մա­կար­դա­կով չներ­կա­յաց­նենք ազ­գա­յին ա­ռաջ­նու­թյուն­նե­րը։ Անգ­լիա­յում մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կի վե­րին հո­րի­զո­նա­կա­նում «Լի­վեր­պուլն» է, ո­րը գն­դակ­նե­րի փայ­լուն հա­րա­բե­րակ­ցու­թյամբ (15։4) հինգ խա­ղից հե­տո ու­նի բա­ցար­ձակ ար­դյունք։ Մեր­սի­սայդ­ցի­նե­րի վեր­ջին զո­հը «Նյուք­սալն» էր՝ 3։1։ Իս­պա­նիա­յում ա­ռա­ջա­տա­րի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը ստանձ­նել է «Սևի­լիան», ո­րին այդ բանն ա­նե­լուն օգ­նեց «Ա­լա­վե­սի» նկատ­մամբ ար­տագ­նա­յում նվա­զա­գույն հաշ­վով տո­նած հաղ­թա­նակն ու նույն ար­տագ­նա­յում Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կո­յի» վրի­պե­լը։ Ան­դա­լու­զա­կան թի­մը չորս խա­ղից հե­տո ու­նի տա­սը միա­վոր, գն­դակ­նե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը 5։1 է։ Բուն­դես­լի­գա­յի ա­ռա­ջա­տա­րը չորս խա­ղից հե­տո տա­սը միա­վոր ու­նե­ցող «Լայպ­ցիգն» է, ո­րը, ի դեպ, սե­փա­կան հար­կի տակ ըն­դու­նել էր երկ­րի գոր­ծող չեմ­պիոն «Բա­վա­րիա­յին» ու խաղն ա­վար­տել 1։1 հաշ­վով։ Սկու­դե­տեում ա­ռա­ջա­տա­րը «Ին­տերն» է, ե­րեք խա­ղից հե­տո ու­նի նույն­քան հաղ­թա­նակ, վեր­ջին խա­ղում էլ նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նակ է տո­նել «ՈՒ­դի­նե­զեի» նկատ­մամբ։ Ի դեպ, միա­վոր­նե­րով «Ին­տե­րին» կա­րող էր հա­վա­սար­վել «Թու­րի­նը», ե­թե «Լե­չեի» հետ ե­րեկ ե­րե­կո­յան կա­յա­ցած տնա­յին խա­ղում հաղ­թա­նակ տո­ներ։ Եվ վեր­ջա­պես՝ Ֆրան­սիա­յի ա­ռաջ­նու­թյու­նը։ Այս­տեղ ա­ռա­ջա­տա­րը երկ­րի վեր­ջին տա­րի­նե­րի ան­փո­փոխ չեմ­պիոնն է՝ «Պա­րի Սեն Ժեր­մե­նը», ո­րը վեր­ջին վայր­կյան­նե­րին է հաղ­թա­նակ կոր­զել «Ստ­րաս­բուր­գից». միակ գո­լի հե­ղի­նա­կը Նեյ­մարն է, ո­րին ողջ խա­ղի ըն­թաց­քում մար­զա­դաշ­տը սու­լել է։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao