ReAnimania 2019
 

Արո­ն­յա­նը՝ մեկ քա­ռոր­դում

Արո­ն­յա­նը՝ մեկ քա­ռոր­դում
24.09.2019 | 01:12
Ռու­սա­կան Խան­տի Ման­սիյսկ քա­ղա­քում շախ­մա­տի աշ­խար­հի գա­վա­թի խա­ղար­կու­թյու­նը հա­տել է մեկ քա­ռորդ փու­լը: Քա­ռորդ եզ­րա­փակ­չին կմաս­նակ­ցի և մեր գրոս­մայս­տեր Լևոն Ա­րո­նյա­նը, ով նա­խորդ փու­լի դժ­վա­րին պայ­քա­րում պար­տու­թյան է մատ­նել Վիետ­նա­մի ներ­կա­յա­ցու­ցիչ Լե Քուանգ Լյե­մին: Դա­սա­կան ու ա­րագ պար­տիա­նե­րը հաղ­թո­ղին ի հայտ չեն բե­րել, կող­մերն ու­ժե­րը պար­տադր­ված չա­փել են թայ բրե­քում, որ­տեղ ե­րեք ոչ-ո­քիի կող­քին հայ գրոս­մայս­տե­րը տո­նել է մեկ հաղ­թա­նակ:
Քա­ռորդ եզ­րա­փակ­չում մեր շախ­մա­տիս­տի մր­ցա­կիցն է լի­նե­լու Ֆրան­սիա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ Մաք­սիմ Վա­շիե-Լագ­րա­վը՝ Ա­րո­նյա­նի հա­մար ա­վան­դա­կա­նո­րեն ծանր մր­ցա­կից: Հի­շեց­նենք, որ Լևոն Ա­րո­նյա­նը աշ­խար­հի գոր­ծող գա­վա­թա­կիրն է:
Նկա­տենք, որ խա­ղար­կու­թյա­նը, բա­ցի Ա­րո­նյա­նից, Հա­յաս­տանն ու­նե­ցել է ևս ե­րեք ներ­կա­յա­ցու­ցիչ: Նրան­ցից եր­կու­սը՝ Ռո­բերտ Հով­հան­նի­սյանն ու երկ­րի ներ­կա չեմ­պիոն Ար­ման Փա­շի­կյա­նը պայ­քա­րից դուրս են մնա­ցել՝ չհաղ­թա­հա­րած նախ­նա­կան ար­գել­քը, իսկ Սեր­գեյ Մով­սե­սյա­նը երկ­րորդ փու­լում տա­նուլ է տվել չի­նա­ցի Դին Լի­րե­նին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao