ReAnimania 2019
 

«Ռեալն» անց­նում է գոր­ծի

«Ռեալն» անց­նում է գոր­ծի
27.09.2019 | 01:53
Մինչ Անգ­լիա­յում պրե­միեր լի­գան ներ­կա­յաց­նող ա­կումբ­նե­րը զբաղ­ված էին գա­վա­թա­յին խա­ղե­րով (դրանք նոր են սկս­վել ու այս­քան վաղ ա­ռանձ­նա­կի հե­տաք­րք­րու­թյուն չեն ներ­կա­յաց­նում, իսկ Գեր­մա­նիա­յում գե­րա­դա­սել են հան­գիս­տը), ա­ռաջ­նու­թյուն­նե­րը սո­վո­րա­կան հու­նով ըն­թա­ցել են ֆուտ­բո­լա­յին մյուս գեր­տե­րու­թյուն­նե­րում։
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Բիլ­բաո­յի «Աթ­լե­տի­կոն» ըն­դա­մե­նը մեկ տուր կա­րո­ղա­ցավ վա­յե­լել ա­ղյու­սա­կի գլ­խա­վո­րը լի­նե­լու պա­տի­վը։ Ար­տագ­նա­յում «Լե­գա­նե­սի» հետ ու­նե­ցած ոչ-ո­քին (1։1) նրան մղեց եր­րորդ հո­րի­զո­նա­կան, ո­րով­հետև չեմ­պիո­նա­կան մր­ցա­վազ­քում մր­ցա­կից­նե­րը քնած չէին։ Այդ չք­նած­նե­րի մեջ ա­ռաջ­նա­հեր­թու­թյամբ նախ և ա­ռաջ հի­շա­տա­կենք մադ­րի­դյան եր­կու ա­կումբ­նե­րը՝ «Ռեա­լին» (հյու­րըն­կա­լե­լիս «Օ­սա­սու­նա­յին» հաղ­թել է եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ) ու «Աթ­լե­տի­կո­յին», ո­րը նույն­պի­սի հաշ­վով ար­տագ­նա­յում հաղ­թա­կան հան­դի­պում է ու­նե­ցել «Մա­լիոր­կա­յի» հետ։ Հաղ­թա­նակ­ներն այս ա­կումբ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նա­բար 14 և 13 միա­վոր­նե­րով տեղ են ա­պա­հո­վել ա­ռա­ջին և երկ­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րում՝ բաս­կյան թի­մին (12 միա­վոր) պար­տադ­րե­լով մերձ հե­տապն­դո­ղի կար­գա­վի­ճա­կը։
Նա­խորդ տու­րում «Բար­սե­լո­նին» պար­տու­թյան մատ­նած «Գրա­նա­դան» (2։0) «Վա­լիա­դո­լի­դին» հյու­րըն­կալ­վե­լիս մեկ միա­վոր վաս­տա­կեց ըն­դա­մե­նը ու 11 միա­վո­րով նա­հան­ջեց չոր­րորդ հո­րի­զո­նա­կան։ Այս տու­րից հե­տո ան­մի­ջա­կա­նո­րեն նրա պո­չին է նս­տած «Բար­սե­լո­նը», ո­րը սե­փա­կան հար­կի տակ 2։1 հաշ­վով պար­տու­թյան մատ­նեց «Վի­լյա­ռեա­լին»։ Դժ­վար էլ է հի­շել, թե վեր­ջին ան­գամ կա­տա­լո­նյան ա­կում­բը երբ է նման ծանր մեկ­նարկ ու­նե­ցել, բայց սա է այ­սօր­վա ի­րո­ղու­թյու­նը՝ վեց խա­ղից հե­տո ըն­դա­մե­նը տա­սը միա­վոր։
Ի­ՏԱ­ԼԻԱ
Սկու­դե­տեի յու­րա­քան­չյուր տուր գա­լիս է հա­վաս­տե­լու, որ Ան­տո­նիո Կոն­տե գլ­խա­վոր ու­նե­ցող «Ին­տերն» ա­մե­նայն պատ­վախ­նդ­րու­թյամբ է պատ­րաստ­վել ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նին ու չեմ­պիո­նա­կան մր­ցա­վազ­քում իս­կա­պես մտա­դիր է կռիվ տալ երկ­րի վեր­ջին տա­րի­նե­րի ան­փո­փոխ չեմ­պիոն «ծեր սի­նյո­րա­յին», ո­րի մարզ­չա­կան շտա­բի գլ­խին նույն­պես նոր մարդ է կանգ­նած։ Ինչևէ։ «Ին­տերն» այս ան­գամ ծն­կի բե­րեց հյուր ժա­մա­նած «Լա­ցիո­յին» ու հին­գե­րորդ տու­րից հե­տո էլ շա­րու­նա­կում է իր ան­պարտ մր­ցե­լույթ­նե­րի շար­քը։
Կոն­տեի թի­մից եր­կու միա­վո­րի հե­ռա­վո­րու­թյան վրա է «Յու­վեն­տու­սը», թիմն ա­մենևին էլ հեշտ հաղ­թա­նակ չի տո­նել «Բրե­շիա­յի» նկատ­մամբ, որն ա­ռա­ջինն է խո­ցել հյու­րե­րի դար­պա­սը՝ 2։1։
Շա­րու­նա­կում է ան­հաս­կա­նա­լի խաղ ցու­ցադ­րել «Ռո­ման», ու ի­տա­լա­կան «գայ­լե­րի» խա­ղին նման գնա­հա­տա­կան տա­լը բնավ էլ պայ­մա­նա­վոր­ված չէ սե­փա­կան հար­կի տակ «Ա­տա­լան­տա­յից» կրած պար­տու­թյամբ (2։0)։ Տպա­վո­րու­թյուն է, որ այս թի­մը չգի­տի պաշտ­պա­նու­թյուն ա­սա­ծը։ Հաղ­թա­նակն «Ա­տա­լան­տա­յին» տա­սը միա­վո­րով բե­րել է եր­րորդ հո­րի­զո­նա­կան, ու­թով մնա­ցած «Ռո­ման» եզ­րա­փա­կում է ա­ռա­ջին վե­ցյա­կը։
Երկ­րորդ պար­տու­թյու­նը կրեց «Նա­պո­լին», ո­րին այս ան­գամ վշ­տաց­նո­ղը «Կա­լիա­րին» է, և ո­րը ոչ միայն միա­վոր­նե­րով (9) հա­վա­սար­վեց Կառ­լո Ան­չե­լո­տիի թի­մին, այլև նրան է հա­ջոր­դում մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում՝ չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նը զի­ջե­լով նրան լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի պատ­ճա­ռով։
ՖՐԱՆ­ՍԻԱ
Ա­նակն­կալ­նե­րից ան­մասն չմ­նաց և դի­վի­զիո­նի ա­ռաջ­նու­թյու­նը, ու այդ ա­նակն­կա­լի հե­ղի­նա­կը բո­լոր պա­րա­մետ­րե­րով հա­մեստ «Ռեյմս» ա­կումբն էր, ո­րը մայ­րա­քա­ղաք էր ժա­մա­նել բնավ էլ ոչ Փա­րի­զի գե­ղեց­կու­թյան հետ ծա­նո­թա­նա­լու նպա­տա­կով։ Հան­դի­պու­մը սո­վո­րա­կան խա­ղից վե­րա­ծե­լով տո­նի՝ հյու­րե­րը եր­կու ան­գամ խո­ցե­ցին «Պա­րի Սեն Ժեր­մե­նի» դար­պասն ու պար­տադ­րե­ցին այս մր­ցաշր­ջա­նում երկ­րորդ ան­գամ հաշտ­վել պար­տու­թյան դառ­նու­թյան հետ։ Նկա­տենք, որ հյու­րերն ան­խո­ցե­լի են պա­հել սե­փա­կան դար­պա­սը։
«Պա­րի Սեն Ժեր­մե­նի» այս վրի­պու­մից շտա­պել է ա­ռա­վե­լա­գույնս օգտ­վել «Ան­ժը»՝ նույն­պի­սի հաշ­վով ար­տագ­նա­յում պար­տու­թյան մատ­նե­լով «Տու­լու­զին» ու տասն­հինգ միա­վո­րով ա­ղյու­սա­կի վե­րին հո­րի­զո­նա­կա­նում ըն­կե­րակ­ցե­լով երկ­րի վեր­ջին տա­րի­նե­րի ան­փո­փոխ չեմ­պիո­նին։ Հաղ­թա­կան հան­դի­պում­ներ են ու­նե­ցել ու տաս­նե­րե­քա­կան միա­վո­րով եր­րորդ, չոր­րորդ հո­րի­զո­նա­կան­ներն ի­րեն­ցով են ա­րել «Լիլն» ու «Նան­տը»։ Ա­ռա­ջի­նը հյու­րըն­կա­լե­լիս պար­տու­թյան է մատ­նել «Ստ­րաս­բուր­գին» (2։0), երկ­րոր­դը նվա­զա­գույն հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան է հա­սել «Ռե­նի» նկատ­մամբ։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 520

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao