Եթե կա­րե­լի է սփո­փանք հա­մա­րել, ինչ ա­սեմ, սփոփ­վենք

Եթե կա­րե­լի է սփո­փանք հա­մա­րել, ինչ ա­սեմ, սփոփ­վենք
15.10.2019 | 01:23

Միան­գա­մից ա­սենք, որ վեր­նագ­րում պար­փակ­ված միտ­քը վե­րա­բե­րում է Լիխ­տենշ­տայն-Հա­յաս­տան, Նոր­վե­գիա-Իս­պա­նիա դի­մա­կա­յու­թյուն­նե­րում գրանց­ված 1։1 ար­դյուն­քին, բայց ոչ հետևանք­նե­րին, քան­զի դրանք բո­լո­րո­վին տար­բեր բա­նե­րի մա­սին են խո­սում, ու ե­թե հետևանք­նե­րը թո­ղած՝ պի­տի ար­դյուն­քով ոգևոր­վենք, ի՞նչ ա­սեմ, ու­րեմն ա­վե­լի քան ո­ղոր­մե­լի վի­ճա­կում ենք։ Ման­րա­մաս­նե­րի մա­սին՝ ստորև ներ­կա­յաց­վե­լիք խմ­բա­յին հատ­վա­ծում, իսկ մինչ այդ ա­սենք, որ ա­հա և ե­կավ ֆուտ­բո­լի Եվ­րո­պա-2020-ի ո­րա­կա­վոր­ման փու­լի հան­դի­պում­ներն ըստ խմ­բե­րի ներ­կա­յաց­նե­լու ժա­մա­նա­կը, քան­զի ար­դեն շատ ա­վե­լի մեծ հնա­րա­վո­րու­թյուն ու­նենք ող­նա­շա­րա­վոր­ված ի­րո­ղու­թյան մա­սին խո­սե­լու, քա­նի որ գե­րա­զան­ցա­պես հս­տակ տա­րան­ջատ­ված են ինչ­պես բա­ցա­հայտ ա­ռա­ջա­տար­նե­րը, այն­պես էլ նույն­քան ակն­հայտ հետ­նա­պահ­նե­րը: Եվ այ­սու­հան­դերձ նշենք, որ ընտ­րյալ­նե­րի ցան­կում հայ­տն­վե­լու պայ­քարն ա­ռան­ձին խմ­բե­րում դեռևս շա­րու­նակ­վում է:

J ԽՈՒՄԲ
Հենց այս վեր­ջին մտ­քից կառ­չե­լով էլ՝ խախ­տենք խմ­բե­րի ներ­կա­յաց­ման այբ­բե­նա­կան կար­գը, քան­զի սե­փա­կան մաշ­կը սե­փա­կան մարմ­նին ա­վե­լի մոտ է։ Չա­սենք պար­տու­թյան էր հա­վա­սար, սա­կայն պար­տու­թյու­նից էլ ոչն­չով լավ չէր Լիխ­տենշ­տայ­նի ընտ­րա­նու հետ մեր հա­վա­քա­կա­նի հան­դիպ­ման 1։1 ար­դյուն­քը։ Գի­տե՞ք, որ­քան էլ փոր­ձում ես տրա­մա­բան­ված գոր­ծել, այ­դու­հան­դերձ մի ներ­քին, գաղ­տուկ ե­րազ­ված ակն­կա­լիք կա, թե մեկ էլ տե­սար մեզ էլ կա­րող է ու­ժեղ­նե­րի խն­ջույ­քի մաս­նա­կից լի­նե­լու բախտ վի­ճակ­վել, թե­պետ մյուս կող­մից էլ երբ նա­յում ես մե­րոնց խա­ղին, ան­կախ քեզ­նից մտա­ծում ես՝ բայց ու՞մ է պետք նման մաս­նակ­ցու­թյու­նը, երբ աղ­քատ բա­րե­կա­մի կար­գա­վի­ճակ էլ չես ու­նե­նա­լու այդ հան­դի­սու­թյու­նում։
Լիխ­տենշ­տայ­նի հետ դի­մա­կա­յու­թյու­նում մեզ հաղ­թա­նա­կը պետք էր առն­վազն նրա հա­մար, որ միա­վոր­նե­րով հա­վա­սար­վե­լու էինք Բոս­նիա և Հեր­ցե­գո­վի­նա­յի ընտ­րա­նու հետ մր­ցակ­ցու­թյու­նը 1։4 հաշ­վով տա­նուլ տված ֆին­նե­րին ու մեր հա­ջորդ հան­դիպ­մա­նը, որ վեր­ջին­նե­րիս հետ է լի­նե­լու, հո­գե­բա­նո­րեն կմո­տե­նա­յինք ա­վե­լի ու­ժեղ դիր­քե­րից։ Սա­կայն ամ­բողջ ցավն այն է, որ ե­թե մեզ լիխ­տենշ­տայն­ցի­նե­րի հետ մր­ցակ­ցու­թյու­նում ան­գամ չի հա­ջող­վում հաս­նել ցան­կա­լի ար­դյուն­քի, կնե­րեք, ի՞նչ ենք ա­նե­լու ան­հա­մե­մատ ու­ժեղ ֆին­նե­րի հետ։ Բոս­նիա և Հեր­ցե­գո­վի­նա­յի հետ խա­ղի օ­րի­նա­կով մի նոր Ա­վա­րա՞յր... Սա­կայն դար­ձյալ նույն­քան կնե­րեք. այս­պես ա­վա­րայր­նե­րով մինչ ե՞րբ ու մինչև ու՞ր։ Իսկ դուք ա­վե­լի քան ռեալ տագ­նապ չու­նե՞ք, որ ֆին­նե­րի հետ շատ հնա­րա­վոր է, որ մեզ մինչ վերջ կո­տո­րենք, ու վերջ­նա­կան շա­հո­ղը լի­նեն բոս­նիա-հեր­ցե­գո­վի­նա­ցի­նե­րը, ո­րոնց բո­լո­րո­վին վեր­ջերս վերց­րինք ու մեր հար­կի տակ այն­պես անխ­նա պատ­ժե­ցինք 4։2 հաշ­վով։


Չգի­տեմ, իս­կա­պես չգի­տեմ, թե ինչ է լի­նե­լու, բայց որ մեզ կազ­մա­վոր­վել, ուշ­քի գալ է պետք, խել­քը գլու­խը հա­վա­քել, սա ան­վի­ճե­լի է։ Ես Ար­մեն Գյուլ­բու­դա­ղյանց ան­ձին չեմ ճա­նա­չում, բայց ոնց որ թե այս մար­դը ֆուտ­բո­լից բան է հաս­կա­նում ու ձգ­տում է ինչ-որ բան ա­նել։ Տա Աստ­ված, որ նա հա­ջո­ղի, ու մեր հա­վա­քա­կա­նի մա­սին այ­սու­հետ խո­սենք ոչ թե որ­պես դեպ­քից դեպք ազ­գին ու­րա­խաց­նող, այլ կա­յու­նո­րեն ու­ժե­ղի գի­տակց­մամբ ապ­րող ու գոր­ծող ու­ժի։
Ինչ վե­րա­բե­րում է տու­րից հե­տո ա­ղյու­սա­կում ե­ղած դա­սա­վո­րու­թյա­նը, ա­ռա­ջա­տա­րը շա­րու­նա­կում է մնալ Ի­տա­լիա­յի ընտ­րա­նին, ո­րը յոթ խա­ղից հե­տո ու­նի նույն­քան հաղ­թա­նակ ու վա­ղա­ժամ­կետ նվա­ճեց Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան եզ­րա­փա­կիչ խա­ղե­րին մաս­նակ­ցե­լու ի­րա­վուն­քը` հեր­թա­կա­նում 2։0 հաշ­վով պար­տու­թյան մատ­նե­լով Հու­նաս­տա­նի հա­վա­քա­կա­նին։
Ֆին­նե­րը 12 միա­վո­րով երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են, տա­սա­կան միա­վո­րով եր­րորդ-չոր­րորդ տե­ղում են մեր ու Բոս­նիա և Հեր­ցե­գո­վի­նա­յի հա­վա­քա­կան­նե­րը։

F ԽՈՒՄԲ
Միան­շա­նակ է, որ իս­պա­նա­ցի­նե­րի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում (նոր­վեգ­նե­րի հետ խա­ղից հե­տո ու­նեն 19 միա­վոր) պայ­քա­րը երկ­րորդ ու­ղեգ­րի հա­մար է, ու դրան հա­վակ­նում է միան­գա­մից ե­րեք ընտ­րա­նի։ Ռու­մի­նա­ցի­ներն ի­րենցն ա­րե­ցին ար­տագ­նա­յում, հաղ­թա­նա­կից բա­ցի այլ ելք Ֆա­րե­րյան կղ­զի­նե­րի ընտ­րա­նու հետ պայ­քա­րում սկզ­բուն­քո­րեն պի­տի որ չար­ձա­նագր­վեր ու չար­ձա­նագր­վեց էլ՝ 3:0։ Սա­կայն իր շան­սից ար­դյու­նա­վետ օգտ­վեց նաև Շվե­դիա­յի հա­վա­քա­կա­նը՝ հյու­րըն­կալ­վե­լիս չորս ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ պար­տու­թյան մատ­նե­լով Մալ­թա­յին ու 14 միա­վո­րով պահ­պա­նե­լով երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նը, ին­չը մե­կով ա­վե­լի է ռու­մի­նա­ցի­նե­րի ու­նե­ցա­ծից։ Բո­լոր դեպ­քե­րում հի­շա­տա­կենք նաև Նոր­վե­գիա­յի վաս­տա­կած միա­վոր­նե­րի քա­նա­կը՝ 10, քա­նի որ նրանք դեռևս դուրս չեն մնա­ցել պայ­քա­րից։

I ԽՈՒՄԲ
Այս խմ­բի հան­դի­պում­նե­րի մա­սին կա­րող ենք խո­սել միան­գա­մից եր­կու տու­րի կտր­ված­քով, քան որ խա­ղա­յին օ­րա­ցույ­ցը տա­լիս է նման հնա­րա­վո­րու­թյուն։ Սան Մա­րի­նո­յի ընտ­րա­նուն հաղ­թե­լով 9:0 հաշ­վով՝ ար­դեն յո­թե­րոր­դի ար­դյունք­նե­րով Բել­գիա­յի ընտ­րա­նին դար­ձել էր ո­րա­կա­վոր­ման փու­լը ոչ միայն հա­ջո­ղու­թյամբ, այլև վա­ղա­ժամ­կետ ան­ցած ա­ռա­ջին թի­մը։ Այն ան­պարտ հան­դի­պում­նե­րի շար­քը շա­րու­նա­կեց նաև ու­թե­րոր­դում` հյու­րըն­կալ­վե­լիս 2։0 հաշ­վով պար­տու­թյան մատ­նե­լով Ղա­զախս­տա­նի հա­վա­քա­կա­նին։
Սկզ­բուն­քո­րեն դեռ նա­խորդ տու­րից էր նրան ըն­կե­րակ­ցել Ռու­սաս­տա­նի ընտ­րա­նին, ո­րը նույն­պես խո­շոր հաշ­վով էր հաղ­թա­նակ տո­նել Շոտ­լան­դիա­յի հա­վա­քա­կա­նի նկատ­մամբ (4։0)։ ՈՒ­թե­րոր­դում ռուս­նե­րը հյու­րըն­կալ­վե­լիս նմա­նա­տիպ ա­ռա­վե­լու­թյուն գրան­ցե­ցին նաև կիպ­րոս­ցի­նե­րի նկատ­մամբ (5։0)՝ պաշ­տո­նա­պես դառ­նա­լով երկ­րորդ ու­ղեգ­րի տեր (հարկ հա­մա­րենք նշել, որ խմ­բա­յին մյուս խա­ղում շոտ­լան­դա­ցի­նե­րը 6։0 հաշ­վով պար­տու­թյան են մատ­նել Սան Մա­րի­նո­յի ընտ­րա­նուն)։ Ինք­նին հաս­կա­նա­լի է, որ մնա­ցած եր­կու տու­րերն այս­տեղ ձևա­կան բնույթ են կրե­լու կամ, այս­պես ա­սենք, դրան­ցում խում­բը կազ­մած­նե­րը լո­կալ խն­դիր­ներ են լու­ծե­լու։


A ԽՈՒՄԲ
Չորս տու­րից հե­տո ա­ռանց պար­տու­թյան ըն­թա­ցող Անգ­լիա­յի «կռիվն» ի­նը միա­վո­րով ի­րեն հե­տապն­դող Չե­խիա­յի հա­վա­քա­կա­նի հետ էր վեր­ջին­նե­րիս հա­մար շատ ա­վե­լի բախ­տո­րոշ նշա­նա­կու­թյամբ, քան­զի այս­տեղ գոր­ծե­րին կա­րող է լր­ջո­րեն խառն­վել Կո­սո­վո­յի ընտ­րա­նին: Սե­փա­կան հար­կի գոր­ծո­նը շատ մեծ դեր խա­ղաց այս դի­մա­կա­յու­թյու­նում՝ չե­խե­րին օգ­նե­լով կա­մա­յին հաղ­թա­նա­կի հաս­նե­լու հյու­րե­րի նկատ­մամբ, ով­քեր հաղ­թե­լու դեպ­քում Բել­գիա­յի ընտ­րա­նուց հե­տո դառ­նա­լու էին ո­րա­կա­վոր­ման փու­լը հաղ­թա­հա­րած երկ­րորդ թի­մը։ Սա­կայն, ինչ­պես տես­նում ենք, կղ­զեբ­նակ­նե­րը ստիպ­ված են սպա­սել։
Գո­լա­զուրկ ոչ-ո­քիով ա­վարտ­ված Չեռ­նո­գո­րիա-Բուլ­ղա­րիա դի­մա­կա­յու­թյու­նը կող­մե­րին ո­չինչ չէր կա­րող տալ, քան­զի նրանք ի­րենց եր­գը վա­ղուց են եր­գել ու վա­ղուց դի­տոր­դի կար­գա­վի­ճակ ու­նեն Եվ­րո­պա­յի այս ա­ռաջ­նու­թյան ո­րա­կա­վոր­ման փու­լում։ Ե­րեկ ե­րե­կո­յան կա­յա­ցել են այս խմ­բի Բուլ­ղա­րիա-Անգ­լիա, Կո­սո­վո-Չեռ­նո­գո­րիա դի­մա­կա­յու­թյուն­նե­րը։

B ԽՈՒՄԲ
Բել­գիա­ցի­նե­րից հե­տո այն, ինչ պի­տի ա­նեին ու չկա­րո­ղա­ցան ա­նել անգ­լիա­ցի­նե­րը, յո­թե­րորդ տու­րի ար­դյունք­նե­րով ա­րե­ցին ուկ­րաի­նա­ցի­նե­րը՝ հյու­րըն­կա­լե­լիս 2։0 հաշ­վով հաղ­թե­լով Լիտ­վա­յի հա­վա­քա­կա­նին ու 16 միա­վո­րով շա­րու­նա­կե­լով գլ­խա­վո­րել խմ­բա­յի­նը։ Ա­ռա­ջա­տա­րից մեկ խաղ պա­կաս անց­կաց­րած պոր­տու­գա­լա­ցի­նե­րը սե­փա­կան հար­կի տակ ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ պար­տու­թյան մատ­նե­ցին Լյուք­սեմ­բուր­գի ընտ­րա­նուն ու 11 միա­վո­րով երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են՝ նույն­քան հան­դի­պում ու­նե­ցած սեր­բե­րից ա­վե­լի ու­նե­նա­լով չորս միա­վոր։ Ե­րեկ ուշ ե­րե­կո­յան, ու­թե­րորդ տու­րի շր­ջա­նակ­նե­րում, ուկ­րաի­նա­ցի­նե­րը հյու­րըն­կա­լել են պոր­տու­գա­լա­ցի­նե­րին, լիտ­վա­ցի­նե­րը՝ սեր­բե­րին։

E ԽՈՒՄԲ
I խմ­բի օ­րի­նա­կով այս­տեղ, ինչ­պես նաև ստորև ներ­կա­յաց­վե­լիք G և C խմ­բե­րում ե­ղած զար­գա­ցում­նե­րի մա­սին էլ կա­րող ենք խո­սել եր­կու տու­րի կտր­ված­քով։ Հուն­գար­նե­րի նկատ­մամբ հաղ­թա­կան խա­ղից (3։0) ու հյու­րըն­կալ­վե­լիս ՈՒել­սի հետ ու­նե­ցած ոչ-ո­քիից հե­տո (1։1) Խոր­վա­թիա­յի ընտ­րա­նին 14 միա­վո­րով գլ­խա­վո­րում է խմ­բա­յի­նը, և ակն­հայ­տո­րեն եր­կու ու­ղեգ­րե­րից մե­կը հենց նրանն է լի­նե­լու։ Երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում հուն­գար­ներն են, ով­քեր վեր­ջին տու­րում հաղ­թա­նակ են տո­նել ա­զե­րի­նե­րի նկատ­մամբ և ու­նեն 12 միա­վոր։ Եր­րորդ տե­ղում է Սլո­վա­կիան, ո­րը տա­սը միա­վոր ու­նի, սա­կայն ակ­տի­վում պա­կաս անց­կաց­րած խաղ կա։ Տե­ղե­կաց­նենք, որ այն նա­խորդ տու­րում սե­փա­կան հար­կի տակ 1։1 էր խա­ղա­ցել ՈՒել­սի ընտ­րա­նու հետ։

G ԽՈՒՄԲ
Հա­մա­պա­տաս­խա­նա­բար 3։0 և 2։0 հաշ­վով հաղ­թա­նակ­ներ Լատ­վիա­յի ու Հյու­սի­սա­յին Մա­կե­դո­նիա­յի ընտ­րա­նի­նե­րի նկատ­մամբ, ու լե­հե­րի հա­վա­քա­կա­նը 19 միա­վո­րով լու­ծեց ո­րա­կա­վոր­ման փու­լից դուրս գա­լու խն­դի­րը, և սա այն դեպ­քում, երբ ակ­տի­վում եր­կու հան­դի­պում էլ ու­նի։ Խա­ղարկ­վե­լիք վեր­ջին եր­կու տու­րից ա­ռաջ խմ­բա­յին երկ­րորդ ու­ղե­գի­րը 99,9 տո­կո­սով ավ­ստ­րիա­ցի­նե­րը կա­րող են գր­պա­նում հա­մա­րել, քա­նի որ հինգ միա­վո­րով գե­րա­զան­ցում են եր­րորդ տե­ղում գտն­վող Հյու­սի­սա­յին Մա­կե­դո­նիա­յի ընտ­րա­նուն։ Ավ­ստ­րիա­ցի­նե­րը լե­հե­րի պես յո­թե­րորդ և ու­թե­րորդ տու­րե­րում հաղ­թա­նակ­ներ են տո­նել։ Նրանց առջև ծն­կել են նախ իս­րա­յել­ցի­նե­րը՝ 1։3, ա­պա սլո­վե­նա­ցի­նե­րը՝ 0։1։

C ԽՈՒՄԲ
Նա­խորդ տու­րի Հո­լան­դիա-Հյու­սի­սա­յին Իռ­լան­դիա դի­մա­կա­յու­թյու­նից հե­տո, որն ա­վարտ­վել էր տան­տե­րե­րի 3:1 հաշ­վով հաղ­թա­նա­կով, խմ­բում ստեղծ­վել էր մի ի­րա­վի­ճակ, որ­տեղ միան­գա­մից ե­րեք թիմ՝ հի­շա­տակ­ված եր­կուսն ու մեկ խաղ պա­կաս անց­կաց­րած Գեր­մա­նիա­յի ընտ­րա­նին, ու­նեին 12 միա­վոր (հո­լան­դա­ցի­ներն էլ էին մեկ խաղ պա­կաս անց­կաց­րել): Հեր­թա­կան տուրն ա­րեց իր ան­խու­սափ շտ­կում­նե­րը։ Հո­լան­դա­ցի­ներն ար­տագ­նա­յում ե­րեք միա­վոր կոր­զե­ցին բե­լա­ռուս­նե­րից՝ հաղ­թե­լով 2։1 հաշ­վով, իսկ գեր­մա­նա­ցի­նե­րը, դար­ձյալ ար­տագ­նա­յում, ան­ցան էս­տո­նա­ցի­նե­րի վրա­յով՝ 3։0։ Այս­պես ենք ա­սում, քան­զի հաղ­թել են տա­սը հո­գով։ Ընդ ո­րում ե­րեք գոլն էլ խփել են էս­տո­նա­ցի­նե­րի թվա­յին գե­րա­զան­ցու­թյան պայ­ման­նե­րում։ Դառ­նա­լով ու­ժե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյանն ու խմ­բա­յի­նում Հո­լան­դիա­յի, Գեր­մա­նիա­յի, Հյու­սի­սա­յին Իռ­լան­դիա­յի դա­սա­վոր­վա­ծու­թյա­նը՝ երևի թե այն­քան էլ դժ­վար չէ ա­սե­լը, թե վերջ­նա­հաշ­վում այս ե­ռյա­կից որն է լի­նե­լու ա­մե­նա­թույլ օ­ղա­կը, սա­կայն բո­լոր դեպ­քե­րում ե­կեք ա­ռանձ­նա­պես ա­ռաջ չընկ­նենք զար­գա­ցում­նե­րից:

D ԽՈՒՄԲ
Վրաս­տա­նում հյու­րըն­կալ­ված խմ­բա­յին ա­ռա­ջա­տար Իռ­լան­դիան գո­լա­զուրկ ոչ-ո­քի խա­ղաց տե­ղի ընտ­րա­նու հետ ու միա­վոր­նե­րի թի­վը հասց­րեց 12-ի։ Սե­փա­կան հար­կի տակ հյուր ժա­մա­նած շվեյ­ցա­րա­ցի­նե­րի նկատ­մամբ դա­նիա­ցի­նե­րի հաղ­թա­նա­կը նրանց միա­վոր­նե­րի թի­վը ևս հասց­րեց 12-ի՝ վե­րա­պա­հե­լով երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում հայ­տն­վե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը։ Հար­կավ այն­պես չէ, որ ութ միա­վո­րով մնա­ցած շվեյ­ցա­րա­ցի­ներն այլևս լա­վա­գույն եր­կյա­կի մաս կազ­մե­լու հույ­սեր չեն կա­րող փայ­փա­յել։ Չմո­ռա­նանք, որ այս պար­տու­թյամբ նրանք բար­դաց­րին ի­րենց խն­դի­րը, սա­կայն պա­կաս անց­կաց­րած մեկ խաղ ու­նեն։ Այն­պես որ, այս­տեղ բնավ էլ ա­մեն ինչ պարզ չէ, ինչ­պես կա­րող է թվալ ա­ռա­ջին հա­յաց­քից։

H ԽՈՒՄԲ
Այս խմ­բի յո­թե­րորդ տու­րի ե­րեք հան­դի­պու­մում էլ գրանց­վել է նույն 1։0 հա­շի­վը։ Թուր­քե­րը գե­րա­գույն ճի­գե­րի գոր­ծադր­մամբ վեր­ջին վայր­կյան­նե­րին հաղ­թա­նա­կը կոր­զել են ալ­բա­նա­ցի­նե­րից, ֆրան­սիա­ցի­ներն ար­տագ­նա­յում ա­ռա­վել են ե­ղել իս­լան­դա­ցի­նե­րից, իսկ Ան­դոր­րան Մոլ­դո­վա­յի ընտ­րա­նուն ստի­պել է դառ­նալ ա­ղյու­սա­կը եզ­րա­փա­կող՝ տո­նե­լով խմ­բա­յին ա­ռա­ջին հաղ­թա­նակն ու վաս­տա­կե­լով ա­ռա­ջին միա­վոր­նե­րը։ Թուր­քերն ու ֆրան­սիա­ցի­ներն ու­նեն 18-ա­կան միա­վոր ու կաս­կած չկա, որ հենց այս տան­դե­մով էլ կդառ­նան եզ­րա­փա­կիչ փու­լի մաս­նա­կից։ Ե­րեկ ուշ ե­րե­կո­յան կա­յա­ցել են խմ­բի ու­թե­րորդ տու­րի հան­դի­պում­նե­րը։ Ֆրան­սիա­ցի­նե­րը հյու­րըն­կա­լել են թուր­քե­րին, մոլ­դո­վա­ցի­նե­րը՝ ալ­բա­նա­ցի­նե­րին, իս­լան­դա­ցի­նե­րը՝ ան­դոր­րա­ցի­նե­րին։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao