Հու­շար­ձա­նը` փա­րա­խի մեջ

Հու­շար­ձա­նը` փա­րա­խի մեջ
05.11.2019 | 00:15

Հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի ա­մե­նաբ­նո­րոշ հատ­կա­նիշ­նե­րից է երևույթ­նե­րի, ի­րե­րի դա­սա­վո­րու­թյուն­նե­րի շր­ջե­լիու­թյու­նը: Իսկ շր­ջե­լիու­թյան աս­տի­ճա­նը չի կա­րող պա­կաս լի­նել 180 աս­տի­ճա­նից: Լի­նում է, երբ, ա­սենք, գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րը հայ­տն­վում է հով­վի մա­հա­կը ձեռ­քին, իսկ հո­վի­վը թիկ­նում է նա­խա­րա­րի ա­թո­ռին: Էլ չենք ա­սում, որ կա­լա­նա­վո­րը կա­րող է հայ­տն­վել դա­տա­խա­զի ա­թո­ռին, դա­տա­խա­զը՝ կա­լա­նա­վայ­րում: ՈՒ այդ­պես շա­րու­նակ: Այս տե­սան­կյու­նից ամ­բող­ջո­վին բե­րել է Ար­տա­շա­վա­նի ներ­կա­յիս գյու­ղա­պետ Ղա­զար Կա­րա­պե­տյա­նի բախ­տը: Նա հով­վի «պաշ­տո­նից» հայ­տն­վել է գյու­ղա­պե­տի ա­թո­ռին, ու այդ հայտ­նու­թյու­նը թևա­կո­խում է ար­դեն իր եր­րորդ տաս­նա­մյա­կը: Թե ինչ օ­գուտ ու վնաս է նա բե­րել իր ղե­կա­վա­րած հա­մայն­քին, ա­ռայժմ մեր խն­դի­րը չէ: Ա­ռանց մեզ էլ ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն, դռ­նե­դուռ թա­կե­լով, դի­մա­կա­վոր­ված և ան­դի­մակ ծա­ռա­յող­նե­րով բա­խում են ու ներ­խու­ժում պա­տա­հած ու չպա­տա­հած դռ­նե­րից ներս, գրե­թե լե­ղա­ճաք ա­նում ի­րենց ա­ռօ­րյա աշ­խա­տան­քով զբաղ­ված քա­ղա­քա­ցի­նե­րին: Մի քա­նի օր ա­ռաջ այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը նշ­ված կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը ծա­վա­լե­ցին Ա­պա­րա­նի խո­շո­րաց­ված հա­մայն­քի հա­մայն­քա­պե­տա­րա­նում: Իսկ Երևա­նից Ա­պա­րան ճա­նա­պար­հը գի­տենք, անց­նում է Ար­տա­շա­վա­նով: Այդ ճա­նա­պար­հի եզ­րին նկա­տած կլի­նեք մի հա­մեստ հու­շար­ձան, հու­շար­ձա­նից 50-60 մետր հե­ռա­վո­րու­թյամբ՝ մի խաչ­քար: Հու­շար­ձա­նը նվիր­ված է Հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մում զոհ­ված ար­տա­շա­վան­ցի­նե­րի հի­շա­տա­կին, խաչ­քա­րը՝ ապ­րի­լյան պա­տե­րազ­մի: Ա­ռա­ջին հա­յաց­քից թվում է ՝ մար­դիկ լավ բան են ա­նում, հա­վեր­ժաց­նում են ի­րենց հե­րոս­նե­րի հի­շա­տա­կը, սա­կայն, երբ դրանք կա­ռու­ցում են ըն­դա­մե­նը շքեղ բա­ցում ա­նե­լու, ժա­պա­վեն կտ­րե­լու և ի­րենց ու ի­րենց պաշ­տո­նը ցու­ցադ­րե­լու հա­մար, կար­ծում ենք, լավ կլի­ներ, որ դրանք չբաց­վեին: ՈՒ կար­ծում ենք՝ զոհ­ված­նե­րը բո­լո­րո­վին դրա կա­րի­քը չու­նեն: Իսկ Մեծ հայ­րե­նա­կա­նում զոհ­ված ար­տա­շա­վան­ցի­նե­րի հու­շար­ձա­նը կա­րող է տես­նել Երևան-Ա­պա­րան ճա­նա­պար­հով ուղևոր­վող ցան­կա­ցած մարդ, Սաղ­մո­սա­վանք այ­ցե­լող ցան­կա­ցած զբո­սաշր­ջիկ, և վեր­ջա­պես այն ա­մեն օր տես­նում են Ար­տա­շա­վա­նի գյու­ղա­պետ Ղա­զար Կա­րա­պե­տյա­նը, ա­վա­գա­նու ան­դամ­նե­րը, դպ­րո­ցի տնօ­րե­նը, ման­կա­վարժ­նե­րը, հա­մա­գյու­ղա­ցի­նե­րը: Եվ ի՞նչ. Ա­րա­գա­ծի արևե­լյան ու Ա­րա լե­ռան արևմտյան փե­շե­րին տա­րած­ված ծաղ­կուն Ար­տա­շա­վա­նը ժա­մա­նակ չու­նի խնա­մե­լու իր հե­րոս­նե­րի խոր­հր­դա­նիշ­նե­րը: Զոհ­ված­նե­րի հու­շար­ձա­նը վե­րա­ծել են փա­րա­խի: Մոտ մեկ քա­ռորդ հեկ­տար տա­րա­ծու­թյուն ցան­կա­պա­տել են ժան­գոտ մե­տա­ղա­ցան­ցով, այն ամ­րա­նում է խա­ղո­ղի հե­նա­սյու­նե­րին, հե­նա­սյու­նե­րի մի մա­սը ջարդ­ված-ըն­կած է, մնա­ցա­ծը՝ ծռ­ված: Ոչ մի ծառ, ոչ մի ծա­ղիկ ու թուփ: Էլ չենք ա­սում շր­ջա­պա­տում կու­տակ­ված աղ­բի մա­սին: Ա­սա­ցինք, որ քիչ այն կողմ էլ ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յի հե­րոս­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող խաչ­քարն է: Ծա­գու­մով ար­տա­շա­վան­ցի Քյա­րամ Սլո­յա­նի հետ խաչ­քա­րի կող­քին` սա­լիկ­նե­րի վրա տեղ են գտել Ար­մե­նակ ՈՒր­ֆա­նյա­նի, Ռո­բերտ Ա­բա­ջյա­նի և Անդ­րա­նիկ Զոհ­րա­բյա­նի խամ­րած լու­սան­կար­նե­րը։ Խաչ­քա­րից մայ­րու­ղի ճա­նա­պարհն իբր բա­րե­կար­գել են, ա­վա­զա­պա­տել, ճամ­փեզ­րին ծա­ռեր տն­կել, սա­կայն ճա­նա­պար­հը ճա­նա­պար­հի նման չէ, ճամ­փեզ­րի նո­րա­տունկ բո­լոր ծա­ռերն էլ չո­րա­ցել են:


Հարց է ա­ռա­ջա­նում՝ ին­չու՞ ենք ինք­ներս մեզ խա­բում, ի՞նչ ենք ու­զում աշ­խար­հին ներ­կա­յաց­նել մեր ինչ որ տեղ կեղծ հայ­րե­նա­սի­րու­թյամբ, և ար­դյո՞ք ա­պա­գա սե­րունդ­նե­րին ճիշտ ենք դաս­տիա­րա­կում, երբ պա­հի տակ ոգևոր­վում, կա­ռու­ցում ենք հու­շար­ձան­ներ ու խաչ­քա­րեր, հա­ջորդ պա­հին մո­ռա­նում դրանց գո­յու­թյան ու խոր­հր­դի մա­սին, տե­ղը թող­նում ենք ա­մա­յի ու անմ­շակ, այն­քան, մինչև դրանք խո­նարհ­վեն հո­ղին, ու ան­ցորդ­նե­րից մեկն էլ հա­ռա­չի՝ այս­տե­ղով թուրքն է ան­ցել:


Նո­րայր ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ
Բա­նաս­տեղծ, հրապարակախոս

Դիտվել է՝ 330

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao