«Կան­խա­տե­սում­նե­րը ցույց են տա­լիս՝ 2020-ին մինչև 4,5 տո­կոս գնաճ կա­րող է լի­նել»

«Կան­խա­տե­սում­նե­րը ցույց են տա­լիս՝ 2020-ին մինչև 4,5 տո­կոս գնաճ կա­րող է լի­նել»
19.11.2019 | 00:38

Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը 2050 թվա­կա­նի հա­մար ու­տո­պիս­տա­կան կան­խա­տե­սում էր ա­րել, ա­սե­լով, թե ՀՆԱ-ն կտասն­հին­գա­պատկ­վի, բայց դրան հաս­նե­լու հա­մար յու­րա­քան­չյուր տա­րի առն­վազն 9,5 տո­կոս մի­ջին տն­տե­սա­կան աճ պետք է գրան­ցել, մինչ­դեռ 2020-ի բյու­ջեով դրա կեսն է նա­խանշ­վում: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նման տե­սա­կետ հայտ­նեց ՀՅԴ ԳՄ ֆի­նանս­նե­րի հանձ­նախմ­բի նա­խա­գահ ԱՐ­ՄԵՆ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԸ՝ նշե­լով, որ 2020-ի պե­տա­կան բյու­ջեի ե­կա­մուտ­նե­րի և ծախ­սե­րի ա­ճի մի­տում­ներն էա­կան ու թռիչ­քա­յին չեն:

-Նա­խագ­ծով ե­կա­մուտ­նե­րը կազ­մում են 1,697 տրի­լիոն դրամ, ա­ճը, փաս­տա­ցի ցու­ցա­նի­շի հա­մե­մատ, պետք է կազ­մի շուրջ 170 մի­լիարդ դրամ կամ 11,1 տո­կոս, ո­րը 5,6 տո­կո­սա­յին կե­տով ցածր է նա­խորդ տար­վա ա­ճի ցու­ցա­նի­շից,- ա­սում է պա­րոն Գրի­գո­րյա­նը։- 2020-ի պե­տա­կան բյու­ջեի դե­ֆի­ցի­տը նա­խա­տես­վում է 182 մի­լիարդ դրամ, ո­րի ա­ճը, նա­խորդ տար­վա հա­մե­մատ, կկազ­մի 30 մի­լիարդ դրամ կամ 20 տո­կոս: Ի դեպ, նա­խորդ միջ­նա­ժամ­կետ հատ­վա­ծում դե­ֆի­ցի­տի ա­ճե­րը ե­ղել են մինչև 10 տո­կո­սի չա­փով:
-Սո­վո­րա­կան մարդ­կանց բյու­ջեի մեջ տեղ գտած թվերն ու փաս­տարկ­նե­րը չէ, որ հե­տաք­րք­րում են, մար­դիկ ու­զում են ի­մա­նալ՝ լա՞վ են ապ­րե­լու, թե՞ ոչ: Հի­մա բյու­ջեի այս նա­խա­գի­ծը լավ ապ­րե­լու հույ­սեր տա­լի՞ս է:
-Ճիշտ եք նկա­տում՝ քա­ղա­քա­ցի­նե­րը բազմիցս տար­բեր թվեր են լսել, բայց դրանք ո­չինչ չեն ա­սում մարդ­կանց: Նույ­նիսկ ՀՆԱ-ի ցու­ցա­նիշ­նե­րը մարդ­կանց կեն­ցա­ղա­վա­րու­թյան վրա ազ­դե­ցու­թյուն չեն ու­նե­ցել: Շա­րու­նա­կում է բարձր մնալ աղ­քա­տու­թյան և գոր­ծազր­կու­թյան մա­կար­դա­կը: Նե­րա­ռա­կան տն­տեսա­վար­ման մա­սին հայ­տա­րա­րող իշ­խա­նու­թյուն­ներն ի­րենց կա­տա­րո­ղա­կան­նե­րի գոր­ծի­քա­կազ­մում նշում են հար­կա­յին նոր օ­րենս­գիր­քը, ո­րով 2020-ի հուն­վա­րի 1-ից ե­կամ­տա­յին հար­կը դառ­նա­լու է հա­մա­հար­թեց­ված: Այ­սինքն՝ բարձր ե­կա­մուտ ու­նե­ցող­նե­րը վճա­րե­լու են ա­վե­լի քիչ հարկ, ա­ռա­ջա­նա­լու է բյու­ջեի պա­կա­սուրդ, ին­չը հա­վա­քագր­վե­լու է հա­սա­րա­կու­թյու­նից, այդ թվում՝ ցածր ե­կա­մուտ ու­նե­ցող­նե­րից: Եվ սա ներ­կա­յաց­նել որ­պես ձեռք­բե­րում՝ ա­մե­նա­քի­չը զար­մա­նա­լի է: Չկա «ե­կամ­տի նվա­զա­գույն չհարկ­վող շեմ» հաս­կա­ցու­թյու­նը: Աս­տի­ճա­նա­բար վե­րա­կան­գն­վե­լու է պար­տա­դիր կու­տա­կա­յին ա­րա­տա­վոր հա­մա­կար­գի 5 տո­կո­սը: Շեշ­տա­կի բարձ­րա­նա­լու են ա­նուղ­ղա­կի հար­կե­րը, և ա­վե­լի է ծան­րա­նա­լու մարդ­կանց սո­ցիա­լա­կան վի­ճա­կը:
-Բյու­ջեով հա­մա­խառն ներ­քին ար­դյուն­քի հա­մար կան­խա­տես­վում է 4,9 տո­կոս աճ, հնա­րա­վո՞ր է, սա­կայն, սրան զու­գա­հեռ, գնաճ լի­նի, ու ա­ճը զրո­յա­կան լի­նի:
-Գնաճն ան­խու­սա­փե­լի է, կան­խա­տե­սում­նե­րը ցույց են տա­լիս, որ մինչև 4,5 տո­կոս գնաճ կա­րող է լի­նել, ու դա կա­րող են հիմ­նա­վո­րել հա­ջորդ տար­վա ա­ռա­ջին ե­ռամ­սյա­կի ցու­ցա­նիշ­նե­րը: Օ­րի­նակ՝ ԱՏԳ ԱԱ 2208 ծած­կագ­րին դաս­վող օ­ղի­նե­րը կթան­կա­նան՝ 1 լիտ­րի հա­մար ակ­ցի­զա­յին հար­կը 835 դրա­մից դարձ­նե­լով 1560 դրամ: Սա թռիչ­քա­յին բարձ­րա­ցում է: Ծխա­խո­տը, յու­ղե­րը, դի­զե­լա­յին վա­ռե­լի­քը, սեղմ­ված գա­զը, գա­րե­ջու­րը և այլ ապ­րան­քա­տե­սակ­ներ նույն­պես կթան­կա­նան: Իշ­խա­նու­թյուն­ներն այ­սօր պար­ծե­նում են, թե տա­րին կա­րող են փա­կել գե­րա­կա­տար­ված ցու­ցա­նիշ­նե­րով, բայց ե­թե այդ­պես է, ա­պա, հե­տաքր­քիր է՝ ին­չու՞ են ա­վե­լի վախ­վո­րած տն­տե­սա­կան ա­ճի ցու­ցա­նիշ ու­ղար­կում: Սա եր­կու պա­տաս­խան ու­նի. ա­ռա­ջին՝ հա­ջո­ղե­լու հա­մար վս­տա­հու­թյան պա­կաս կա, երկ­րորդ՝ որ­պես­զի թե­կուզ փոք­րիկ գե­րա­կա­տա­րու­մը պար­ծե­նա­լու լրա­ցու­ցիչ ա­ռիթ տա:
-Վար­չա­պետն ա­նընդ­հատ նշում է, թե գոր­ծա­զուրկ­նե­րի թի­վը պա­կա­սել է: Նախ՝ այդ ցու­ցա­նիշն ին­չի՞ ար­դյունք է՝ աշ­խա­տա­տե­ղե­րի բաց­մա՞ն, թե՞ աշ­խա­տա­կից­նե­րին ստ­վե­րից դուրս բե­րե­լու և գրան­ցե­լու, և երկ­րորդ՝ զբաղ­վա­ծու­թյան մա­սով ի՞նչ է սպաս­վում ե­կող տար­վա բյու­ջեով:
-Նախ` հս­տա­կեց­նենք, թե ինչ ա­սել է գոր­ծա­զուրկ­նե­րի թվա­քա­նակ: Նրանք միայն այն մար­դիկ չեն, որ գրանց­ված են զբաղ­վա­ծու­թյան կենտ­րո­նում, այլ նրանք, ով­քեր կա­րող են աշ­խա­տել, բայց աշ­խա­տանք չու­նեն: Եվ այս ա­ռու­մով վար­չա­պե­տի գրա­ռում­ներն ան­հաս­կա­նա­լի են, ու երբ նշ­վում է, թե 2019-ի երկ­րորդ ե­ռամ­սյա­կում գոր­ծա­զուրկ­նե­րի թվա­քա­նա­կը պա­կա­սել է 29 հա­զար 200 մար­դով, հս­տակ չէ՝ դա ին­չի՞ հաշ­վին է ե­ղել՝ ար­տա­գաղ­թի՞, աշ­խա­տա­տե­ղե­րի ա­վե­լաց­մա՞ն, թե՞ մար­դիկ պար­զա­պես դուրս են մնա­ցել զբաղ­վա­ծու­թյան կենտ­րո­նի ցու­ցակ­նե­րից: Հա­յաս­տա­նում զբաղ­վա­ծու­թյան բարձր մա­կար­դակ ու­նե­նա­լու հնա­րա­վո­րու­թյու­նը ներդ­րում­ներն են ու աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծե­լը: Բազ­մա­թիվ աշ­խա­տա­կից­ներ դուրս են ե­կել ստ­վե­րից, ու դա ող­ջու­նե­լի և կարևոր է վար­ձու աշ­խա­տող­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան տե­սան­կյու­նից: Զբաղ­վա­ծու­թյան տե­սան­կյու­նից պե­տու­թյու­նը պետք է ո­լորտ­նե­րի զար­գաց­ման հա­յե­ցա­կար­գերն ամ­բող­ջու­թյամբ կի­րա­ռու­թյան մեջ դնի, ար­դեն իսկ առ­կա է մար­զե­րի զար­գաց­ման ռազ­մա­վա­րու­թյու­նը, ըստ ո­րի՝ մեկ շն­չին բա­ժին ընկ­նող ՀՆԱ-ն չպի­տի պա­կաս լի­նի հան­րա­պե­տու­թյան մի­ջի­նի 70 տո­կո­սից։
-ԱԺ-ում կա­ռա­վա­րու­թյան հետ հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ փոխ­վար­չա­պետ Մհեր Գրի­գո­րյանն անդ­րա­դար­ձավ գա­զի սա­կագ­նին, նշեց, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րը մինչև հի­մա շա­րու­նակ­վում են, գա­զի գինն առն­վազն մինչև ապ­րի­լի 1-ը չի բարձ­րա­նա։ Փոխ­վար­չա­պետն ըն­դգ­ծեց, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի­ջան­կյալ ար­դյունք կա­րող ենք հա­մա­րել այն, որ ձմ­ռան ա­միս­նե­րին գա­զը չի թան­կա­նա։ Կա­րո՞ղ ենք ա­սել, որ ապ­րի­լից հե­տո այլևս անհ­նար կլի­նի զս­պել թան­կա­ցու­մը։
-Փոխ­վար­չա­պետ Մհեր Գրի­գո­րյանն այդ­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն ա­րել էր նաև հոկ­տեմ­բե­րի սկզ­բին, վս­տա­հեց­րել էր, որ չի կա­րող այն­պես լի­նել, որ դեկ­տեմ­բե­րին հայ­տա­րա­րեն հուն­վա­րից գա­զի սա­կագ­նի բարձ­րաց­ման մա­սին: Հի­մա ա­վե­լի հս­տակ ժամ­կետ է նշ­վում, թե երբ կթան­կա­նա գա­զի սա­կա­գի­նը, բայց թան­կա­ցու­մը զս­պե­լու հնա­րա­վո­րու­թյուն չի նշ­մար­վում: Ստիպ­ված եմ հի­շեց­նել 2018-ի դեկ­տեմ­բե­րի՝ այն ժա­մա­նակ վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու­ղիղ ե­թե­րը, ո­րում մաս­նա­վո­րա­պես ա­սում էր. «Ստաց­վել է այն­պես, որ «Գազպ­րոմ Ար­մե­նիա» և «Գազպ­րոմ» ըն­կե­րու­թյուն­նե­րը պետք է վե­րա­նա­յեն գա­զի մա­տա­կա­րար­ման գի­նը: Գնի մեջ ո­րո­շա­կի փո­փո­խու­թյուն տե­ղի է ու­նե­նա­լու, գի­նը ո­րո­շա­կի բարձ­րա­նա­լու է, բայց մեր ներ­քին ո­րո­շա­կի կար­գա­վո­րում­նե­րի շնոր­հիվ հա­յաս­տա­նյան սպա­ռող­նե­րի հա­մար գա­զի գնի փո­փո­խու­թյուն տե­ղի չի ու­նե­նա­լու»: Դրա­նից հե­տո 2019-ի հուն­վա­րի 1-ից գա­զի գի­նը սահ­մա­նին թան­կա­ցավ յու­րա­քան­չյուր 1000 խմ-ի հա­մար 15,0 ԱՄՆ դո­լա­րով։ Թեև, այս թան­կաց­մամբ պայ­մա­նա­վոր­ված, մեր քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար գա­զի սպառ­ման սա­կա­գի­նը չփոխ­վեց, բայց «Գազպ­րոմ Ար­մե­նիա» ըն­կե­րու­թյու­նը քա­ղա­քա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հետևան­քով ա­վե­լի քան 30,0 մլն ԱՄՆ դո­լա­րի չա­փով պարտք կու­տա­կեց: Գա­զի սա­կա­գի­նը սպա­ռող­նե­րի հա­մար, այ­նուա­մե­նայ­նիվ, կբարձ­րա­նա. դրա մա­սին տևա­կան ժա­մա­նակ ու պար­բե­րա­բար խո­սում է ռու­սա­կան կող­մը: Նշ­վել էր, որ կթան­կա­նա 30 տո­կո­սով, բայց ան­գամ այդ դեպ­քում, ի­րա­նա­կան գա­զի գնի հա­մե­մատ, մր­ցակ­ցու­թյու­նից դուրս չի մնա: Այս խնդ­րի լու­ծու­մը քա­ղա­քա­կան բա­ղադ­րիչ ու­նի, ու պետք է այն­պի­սի քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րել, որ մենք վնա­սով դուրս չգանք։
-Թուրք­մե­նա­կան գա­զի տա­րանց­ման մա­սին եր­կար խոս­վեց, բայց դրա­կան դի­նա­մի­կա չկա: Ի­րա­նի հետ բա­նակ­ցում ենք, ու է­լի ար­դյունք չկա։ Ո՞րն է պատ­ճա­ռը:
-Թուրք­մե­նա­կան գա­զը Հա­յաս­տան հասց­նե­լու ճա­նա­պար­հը Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյունն է, իսկ այդ հան­գա­ման­քը կա­րող է խն­դիր­ներ հա­րու­ցել ի­րա­նա­կան և թուրք­մե­նա­կան գա­զա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րի միջև, ո­րոնք ո­րո­շա­կի տա­րա­ձայ­նու­թյուն­ներ ու­նեն: Ի­րա­նա­կան գա­զը կա­րող է գալ մեր եր­կիր, բայց ո­րո­շա­կի ի­րա­վա­կան կար­գա­վո­րում­ներ են անհ­րա­ժեշտ, որ­պես­զի այդ ո­րոշ­ման վրա «Գազպ­րոմ» ըն­կե­րու­թյու­նը որևէ ազ­դե­ցու­թյուն չու­նե­նա:


Զրույ­ցը` Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 1815

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao