Բաց նա­մակ ՀՀ վար­չա­պետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նա­մակ ՀՀ վար­չա­պետ Նիկոլ Փաշինյանին
19.11.2019 | 15:06

Բաց նա­մակ ՀՀ վար­չա­պետ ՆԻ­ԿՈԼ ՓԱ­ՇԻ­ՆՅԱ­ՆԻՆ


Մե­ծար­գո պա­րոն վար­չա­պետ

Ար­դեն 20 տա­րի է, ինչ բիզ­նես գոր­ծու­նեու­թյուն եմ ի­րա­կա­նաց­նում Մայր հայ­րե­նի­քում. 1999 թ. ստեղ­ծե­լով «ՍՊՍ Սի­գա­րոն» ըն­կե­րու­թյու­նը՝ ա­ռա­ջին­նե­րից մե­կը տաս­նյակ մի­լիո­նա­վոր դո­լար­ներ ներդ­նե­լով հայ­րե­նա­կան տն­տե­սու­թյան մեջ, քան­զի որ­պես հայ մարդ հա­մա­րում եմ, որ Հա­յաս­տա­նը աշ­խար­հի բո­լոր հա­յե­րի հայ­րե­նիքն է, և յու­րա­քան­չյուրս ու­նի պարտ­քի ու պա­տաս­խա­նատ­վու­թյան իր բա­ժի­նը նրա ճա­կա­տագ­րի հան­դեպ, ին­չը ազ­դե­ցիկ նա­խա­պայ­ման է հան­դի­սա­ցել ըն­կե­րու­թյու­նը մայր հայ­րե­նի­քում հիմ­նադ­րե­լուն: Ան­կեղ­ծա­նա­լով նշեմ, որ իմ ար­տերկ­րյա բազ­մա­թիվ հայ և այ­լազ­գի գոր­ծըն­կեր­ներ, լա­վա­տե­ղյակ լի­նե­լով ընտ­րու­թյան այն լայն հնա­րա­վո­րու­թյա­նը, որն ու­նեինք այդ շր­ջա­նում՝ կապ­ված ա­ռա­վել կա­յուն և անվ­տանգ եր­կիր ընտ­րե­լու բազ­մա­թիվ ա­ռա­ջարկ-տար­բե­րակ­նե­րի հետ, ի­րենց տա­րա­կու­սանքն էին հայտ­նում իմ կա­յաց­րած ո­րոշ­մա­նը:


Ինչևէ, այս ըն­թաց­քում մեր ըն­կե­րու­թյու­նը վե­րած­վել է ՀՀ խո­շոր հար­կա­տու­նե­րից մե­կի, ո­րը տա­րե­կան մի­լիո­նա­վոր դո­լար­նե­րի կա­յուն մուտ­քեր է ա­պա­հո­վում պե­տա­կան բյու­ջե՝ իր հա­մեստ մաս­նակ­ցու­թյու­նը բե­րե­լով մեր երկ­րի շե­նաց­մանն ու հզո­րաց­մա­նը: Այդ ի­րո­ղու­թյունն ինձ հա­մար կարևոր է, բայց ոչ գլ­խա­վո­րը: Իսկ գլ­խա­վոր նպա­տա­կը ե­ղել և մնում է հա­մաշ­խար­հա­յին ճա­նա­չում ու­նե­ցող բրենդ­նե­րի ստեղ­ծու­մը, ո­րոնց առ­կա­յու­թյամբ միայն մենք կկա­րո­ղա­նանք դի­մագ­րա­վել մեր հարևան­նե­րի կող­մից պար­տադր­ված տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյա­նը: Հա­յաս­տա­նյան մեկ-եր­կու վե­րազ­գա­յին կոր­պո­րա­ցիա­յի առ­կա­յու­թյունն ար­դեն իսկ բա­վա­կան կլի­նի թե­լադ­րո­ղի դիրք գրա­վե­լու մեր մր­ցա­կից հարևան­նե­րի հան­դեպ՝ ի­րենց ու­նե­ցած ահ­ռե­լի բնա­կան պա­շար­նե­րով հան­դերձ: Մեր ըն­կե­րու­թյան եր­կա­րա­ժամ­կետ հե­ռան­կա­րի այդ նպա­տա­կի ի­րա­կա­նաց­մանն են ուղղ­ված մեր բո­լոր քայ­լե­րը ա­ռայ­սօր, և ար­դեն իսկ բա­վա­կան տպա­վո­րիչ ար­դյունք­ներ ու­նենք գրան­ցած՝ Ճա­պո­նիա­յից մինչև Եվ­րո­պա, Ռու­սաս­տա­նից մինչև Մեր­ձա­վոր Արևելք 22 եր­կր­նե­րում ու­նե­նա­լով վս­տա­հե­լի գոր­ծըն­կեր­ներ և կա­յուն ար­տա­հա­նում ի­րա­կա­նաց­նե­լով: Մի­ջազ­գա­յին շու­կա­յում ու­նե­նա­լով մր­ցակ­ցա­յին մի շարք ա­ռա­վե­լու­թյուն­ներ, ակ­տիվ աշ­խա­տանք­ներ ենք տա­նում ար­տա­հան­ման աշ­խար­հագ­րու­թյու­նը ընդ­լայ­նե­լու հա­մար: Կա­տար­վում են անհ­րա­ժեշտ ներդ­րում­ներ՝ ուղղ­ված ժա­մա­նա­կա­կից սար­քա­վո­րում­նե­րի ներ­մուծ­մա­նը, նո­րա­րա­րա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի մշակ­մանն ու ար­տադ­րա­կան հզո­րու­թյու­նե­րի մե­ծաց­մա­նը:


Իմ հա­յաս­տա­նյան գոր­ծու­նեու­թյան ամ­բողջ ըն­թաց­քում երբևէ չեմ ու­նե­ցել հա­տուկ վե­րա­բեր­մուն­քի ար­ժա­նա­նա­լու նկր­տում­ներ պե­տու­թյան, օր­վա իշ­խա­նու­թյան կող­մից՝ խս­տիվ գոր­ծե­լով օ­րեն­քի և օ­րի­նա­կա­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում, երբևէ չեմ փնտ­րել հո­վա­նա­վոր­ներ իշ­խա­նա­կան բարձ­րա­գույն օ­ղա­կում, նաև կտ­րուկ հա­կա­դար­ձե­լով նույն այդ օ­ղա­կից հո­վա­նա­վոր­վե­լու ցան­կա­ցած ակ­նար­կի: Բնույ­թով լի­նե­լով ազ­գա­յին և պե­տա­կան մտա­ծո­ղու­թյան ար­ժե­հա­մա­կար­գի կրող և ել­նե­լով իմ կար­գա­վի­ճա­կից` երբևէ չեմ հա­րել քա­ղա­քա­կան որևէ հո­սան­քի, ընդգրկված չեմ ե­ղել քա­ղա­քա­կան որևէ գոր­ծըն­թա­ցի մեջ, երբևէ չեմ հայտ­նել հրա­պա­րա­կա­յին կար­ծիք որևէ քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ, բա­ցա­ռու­թյամբ այն մեկ-եր­կու դեպ­քե­րի, երբ խոս­քը վե­րա­բե­րել է հա­մա­ժո­ղովր­դա­կան և հա­մազ­գա­յին օ­րա­կար­գա­յին հար­ցե­րին՝ այն անդ­րդ­վե­լի հա­մոզ­մամբ, որ իշ­խա­նու­թյունն ու բիզ­նե­սը պետք է տա­րան­ջատ­ված լի­նեն: Աշ­խա­տել եմ բարձ­րա­ձայ­նե­լուց ա­ռա­վե­լա­գույնս զերծ պա­հել սո­ցիա­լա­կան այն օ­ժան­դա­կու­թյուն­նե­րը, ո­րոնք ցու­ցա­բեր­վել են իմ անձ­նա­կան մի­ջոց­նե­րի հաշ­վին և իմ կա­մո­վին հանձ­նա­ռու­թյամբ: Ա­րա­րո­ղա­կար­գա­յին քա­ղա­քա­կիրթ հար­գան­քով եմ վե­րա­բեր­վել Հա­յաս­տա­նի բո­լոր նա­խա­գահ­նե­րին և վար­չա­պե­տե­րին, ո­րոնց հետ ա­ռիթ եմ ու­նե­ցել անձ­նա­պես շփ­վե­լու և որևէ մե­կի գա­ղա­փա­րա­կիցն ու ա­ջա­կիցն հա­մար­վե­լու ցան­կու­թյուն և կա­րիք երբևէ չեմ ու­նե­ցել:


Նմա­նօ­րի­նակ մղում չու­նեմ նաև այժմ,երբ երկ­րի ղե­կին Դուք եք կանգ­նած, և իմ այս հրա­պա­րա­կա­յին խոս­քը ոչ խնդ­րանք է, ոչ պա­հանջ և ոչ էլ, քավ լի­ցի, Ձեր և Ձեր իշ­խա­նու­թյան քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան : Ըն­դա­մե­նը ցան­կա­նում եմ տե­ղե­կաց­նել Ձեզ, որ վեր­ջին մեկ տար­վա ըն­թաց­քում հայ­րե­նի ի­րա­վա­պահ­ներն իմ հան­դեպ ար­դեն երկ­րորդ ան­գամ ի­րա­կա­նաց­նում են կա­մա­յա­կան, որևէ հո­դա­բաշխ հիմ­նա­վո­րու­մից զուրկ գոր­ծո­ղու­թյուն­ներ, ո­րոնք տե­ղիք են տա­լիս խոր մտա­հո­գու­թյան… մեղմ ա­սած: Դրան գու­մա­րած նաև մեր ըն­կե­րու­թյան գոր­ծու­նեու­թյան մա­սին «Սուր ան­կյուն» կոչ­վող հա­ղոր­դա­շա­րա­րի կող­մից տա­րած­ված բա­ցա­հայտ շին­ծու, ընդ­հուպ Ա­մուլ­սա­րի հետ հա­մե­մա­տու­թյան եզր տար­վող, մեր ըն­կե­րու­թյան հե­ղի­նա­կազ­րկ­մանն ուղղ­ված տե­ղե­կատ­վու­թյան տա­րա­ծու­մը ա­վե­լի ամ­բող­ջա­կան են դարձ­նում մեր մտա­հո­գու­թյան դր­դա­պատ­ճա­ռը:


Տե­ղե­կաց­նեմ Ձեզ նաև, որ մեր մի­ջազ­գա­յին բիզ­նես կա­պե­րը օ­րի­նա­չա­փո­րեն են­թադ­րում են գործ­նա­կան փո­խայ­ցե­լու­թյուն­ներ, ո­րոն­ցով հա­գե­ցած է մեր ըն­կե­րու­թյան օ­րա­կար­գը, և տար­վա ըն­թաց­քում բա­վա­կա­նին հա­ճախ ու­նե­նում ենք հյու­րեր տար­բեր եր­կր­նե­րից, ո­րոնք, ի մի­ջի այ­լոց, սո­վո­րա­բար լի­նում են ի­րենց եր­կր­նե­րի բարձ­րա­գույն ղե­կա­վա­րու­թյան հետ սերտ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նե­ցող ան­ձինք: Պատ­կե­րաց­րեք այդ մարդ­կանց զար­ման­քը, տա­րա­կու­սանքն ու նաև մեր երկ­րի մա­սին ձևա­վոր­վե­լիք կար­ծի­քը, երբ ի­րա­վա­պահ­նե­րը Սևա­նի մայ­րու­ղու վրա, ա­ռանց որևէ խախ­տում ար­ձա­նագ­րե­լու, ի­րենց բա­ռե­րով ա­սած «են­թադ­րյալ կաս­կա­ծան­քով» իմ անձ­նա­կան օգ­տա­գործ­ման ավ­տո­մե­քե­նա­յից ի­ջեց­նում են ինձ և իմ հյու­րե­րին, և մե­քե­նան տա­նում են տու­գա­նա­յին հրա­պա­րակ ի­րենց կաս­կած­նե­րը փա­րա­տե­լու, երբ նույն այդ կաս­կած­նե­րը կա­րող էին փա­րա­տել բազ­մա­թիվ այլ, քա­ղա­քա­կիրթ ձևե­րով: Կամ երբ ի­մա­նում են իմ բնա­կե­լի տան տա­րած­քում ի­րա­կա­նաց­ված ոս­տի­կա­նա­կան ան­հան­դուր­ժե­լի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին: Հետևու­թյուն­նե­րը թող­նում եմ Ձեզ:


Պա­րոն Վար­չա­պետ, իսկ այս մա­սին ցան­կա­ցա Ձեզ տե­ղե­կաց­նել այն պարզ պատ­ճա­ռով, որ հակ­ված եմ կար­ծե­լու, թե իշ­խա­նա­կան ո­րոշ օ­ղակ­ներ, օգ­տա­գոր­ծե­լով Ձեր զբաղ­վա­ծու­թյան ծան­րա­բեռն­ված գրա­ֆի­կի հան­գա­ման­քը, «ար­ջի ծա­ռա­յու­թյուն­ներ» մա­տու­ցե­լու հի­վան­դա­գին մղու­մով են տար­ված, կամ էլ, ա­վե­լի վտան­գա­վոր է, զբաղ­ված են պե­տա­կան իշ­խա­նու­թյուն-բիզ­նես փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մի­տում­նա­վոր վատ­թա­րաց­մամբ, ո­րը միան­շա­նա­կո­րեն հղի է հա­յաս­տա­նյան գոր­ծա­րար մի­ջա­վայ­րի ի­մի­ջի, հետևա­բար նաև Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան թու­լաց­ման վնա­սա­կար հետևանք­նե­րով: Իսկ հրա­պա­րա­կավ դի­մե­լուս պատ­ճա­ռը ոչ միայն ի­րա­վի­ճա­կին Ձեր մի­ջամ­տու­թյու­նը հայ­ցելն է, այլև ե­թե այլ գոր­ծա­րար­ներ ևս ա­ռընչ­վում են նմա­նա­տիպ ի­րա­վի­ճակ­նե­րի (իսկ որ կա նման խն­դիր, դրա­նում պար­զա­պես հա­մոզ­ված եմ), ա­պա նրանք ևս բարձ­րա­ձայ­նեն այդ մա­սին, և խնդ­րին տր­վի քա­ղա­քա­կիրթ լու­ծում: Հա­կա­ռակ պա­րա­գա­յում, որևէ խո­շոր, նա­մա­նա­վանդ կա­յա­ցած բրենդ ար­տադ­րող գոր­ծա­րա­րի հա­մար ա­ռանձ­նա­կի մեծ դժ­վա­րու­թյուն չի ներ­կա­յաց­նում այլ հար­մար մի­ջա­վայ­րում գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լելն ու միա­ժա­մա­նակ Հայ­րե­նի­քում բնակ­վե­լը. սա 21-րդ դարն է, և բիզ­նես հնա­րա­վո­րու­թյուն­ներն իս­կա­պես ան­սահ­մա­նա­փակ են: Ինչ­պես ա­սում են` ֆի­նանս­նե­րը լռու­թյուն են սի­րում…


Հայ­ցում եմ Ձեր` որ­պես երկ­րի ղե­կա­վա­րի, ի­րա­պես անհ­րա­ժեշտ մի­ջամ­տու­թյու­նը՝ դա­դա­րեց­նե­լու ժա­մա­նակ առ ժա­մա­նակ բիզ­նես աս­պա­րե­զում ա­ռաջ ե­կող ար­հես­տա­ծին «աղ­մուկ-ա­ղա­ղա­կի» բռն­կում­նե­րը:
Ա­մուր կամք, ա­ռող­ջու­թյուն և բեղմ­նա­վոր գոր­ծու­նեու­թյուն եմ մաղ­թում Ձեզ` ի բա­րօ­րու­թյուն երկ­րի ազ­գաբ­նակ­չու­թյան, ի փառս Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան:



Հար­գան­քով՝ «ՍՊՍ Սի­գա­րոն» ըն­կե­րու­թյան հիմ­նա­դիր-սե­փա­կա­նա­տեր
Սի­մոն ՊՈ­ՂՈ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 1111

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao