Լոռու մարզում հէկեր կառուցելու մոլուցքը չի նահանջում
14.02.2020 | 01:24
Լոռու մարզում նոր հէկեր կառուցելու մոլուցքը չի նահանջում նաև այս իշխանությունների ժամանակ: Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանափոխությունից անմիջապես հետո ալավերդցիներին վստահեցրել էր, որ Դեբեդ գետի վրա առանց համայնքի համաձայնության հէկ չի կառուցվի, բայց փաստերն ու գործողություններն այլ բանի մասին են վկայում: Դեռ ամիսներ առաջ «Իրատեսը» գրել էր, որ «Դեբեդ հիդրո» ՍՊԸ-ն հետ չի կանգնել Դեբեդի վրա հէկ կառուցելու մտադրությունից: Նախարարությունից էլ չէին հերքել, որ տարածքի ուսումնասիրման աշխատանքները դադարեցված չեն, հէկ կառուցելու ծրագիրն էլ չի չեղարկվել:
Օրեր առաջ Լոռու մարզում երկու այլ հէկ կառուցելու թեմայով քննարկում է տեղի ունեցել շրջակա միջավայրի նախարարությունում: Խոսքը «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ին Ձորագետի վրա 2 հիդրոէլեկտրակայան կառուցելու համար ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու մասին է: «Հէկերի կառուցման դեպքում Ձորագեսի ևս 18 կմ հատվածը կհայտնվի խողովակի մեջ։ Ինչու ևս, որովհետև 67 կմ երկարությամբ գետի վրա արդեն իսկ գործում են 4 Փհէկ՝ «Ձորագետ 5», «Ձորագետ 6», «Կաթնառատ» և «Ձորահէկ»: Եթե ծրագիրը կյանքի կոչվի, ապա Լոռվա գեղեցիկ բնաշխարհի գեղատեսիլ վայրերից մեկը՝ հայտնի կիճը, կկորցնի իր ամբողջ հմայքը, քանզի ձորն առանց գետի կմնա, էլ չենք խոսում բուսական աշխարհի ու կենսոլորտի կրելիք վնասների մասին»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը։
Մեր տեղեկություններով՝ Ձորագեսի վրա հէկեր հիմնելու ջատագովն «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանն է: Դեռևս 2006-ին նրա անմիջական մասնակցությամբ է կառուցվել «Կուրթան» փոքր հէկը, որտեղ բաժնեմաս է ունեցել: Նա նաև «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի հիմնադիրն է, այժմ, սակայն, ՍՊԸ-ի բաժնետերերի առաջին ու երկրորդ հորիզոնականում Սամվել Հունանյանն ու Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն են:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- ԱԺ-ում ասմունքի ցերեկույթ կամ օլիմպիադա կազմակերպեք
- Ազատ տեղաշարժի իրավունքն ու ատելության մթնոլորտը
- «Լուսավոր Հայաստանը» վստահ է՝ «Իմ քայլում» բավականին «հականիկոլական» պատգամավորներ կան
- Վաղարշակ Հարությունյանը սարսափո՞ւմ է լրագրողներից
- Ծափերի խորհրդարանն ու գորգ մաշեցնողները
- Բանից բեխաբար փոխնախարարն, օրինակ, ելակի տեսակավորման գործը կարող է համակարգել
- Հայաստանը շարունակվում է սեղմվել ու փոքրանալ նույնիսկ պատերազմից հետո. Վազգեն Մանուկյան
- Շուշին Ալիևների համար, հաստատ, դժբախտ ու դժգույն քաղաք չէ
- Նիկոլը կարո՞ղ է դուռը շրխկացնել ու դուրս գալ, իհարկե չի կարող. Վազգեն Մանուկյան
- Ոչ ոքի «խաթրին» չկպչող արտգործնախարարը
- Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում, հնարավոր է, Մարիա Կարապետյանը փոխարինի
- Իմքայլականներն ընդունում են՝ մանդատը Փաշինյանն է նվիրել
- Ոչ միայն Փաշինյանը, այլև պատգամավորներն են միջամտում դատական գործերին
- «Հայրենիքն օրհասական վիճակից փրկելու համար ենք Փաշինյանին հորդորում հրաժարական տալ»
- Լուսինե Բարսեղյանը Հ1-ում «կոնտենտի» պատասխանատու է նշանակվել
- «Քանի դեռ Փաշինյանը չի հեռացել, Արցախում ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակն է լինելու»
- Դեկտեմբերի 19-ը ոչ թե սգո, այլ բարոյալքման ու սրբապղծության օր էր
- Մովսես Հակոբյանի հայտարարություններն իմքայլականներին չեն հետաքրքրում
- Իշխանությունը պաշտպանության փոխնախարարներ չի գտնում
- Հայկ Մարությանի ու «Իմ քայլի» հանդիպումը շիկացած մթնոլորտում է անցել
Մեկնաբանություններ