Հի­մա էլ «Ա­միե­նը»

Հի­մա էլ «Ա­միե­նը»
18.02.2020 | 12:32

Կյան­քը հա­մոզ­չո­րեն ցույց է տա­լիս՝ ե­թե ոչ գրանդ ա­կումբ­նե­րի, ա­պա մր­ցա­շա­րա­յին ա­ղ­յու­սա­կի միջ­նա­մա­սում կամ հետ­նա­մա­սում ե­ղած­նե­րի մեջ միշտ էլ կգտն­վի մե­կը, ո­րը կա­րո­ղա­ցա­ծի չա­փով կջա­նա այս աշ­խար­հի «երևե­լի­նե­րին» ցույց տալ խեց­գե­տին­նե­րի ձմեռ­ման վայ­րը։ Այս ան­գամ այս կերպ խի­զա­խել է «Ա­միե­նը» ու հա­մա­ր­յա մոտ էր «Պա­րի Սեն Ժեր­մե­նին» խա­րա­կի­րիի մղե­լուն։ Սա­կայն ան­ցած հանգս­տ­յան օ­րե­րը միայն այս դի­մա­կա­յութ­յամբ չեն ա­ռանձ­նա­ցել։ Սուր մր­ցակ­ցու­թ­յուն­ներ են գրանց­վել ֆրան­սիա­կա­նի մեկ այլ դի­մա­կա­յութ­յու­նում, հան­գու­ցա­յին նշա­նա­կու­թ­յամբ առ­ճա­կա­տում է ե­ղել սկու­դե­տեում, ի դեմս «Ռեալ»-«Բե­տիս» մր­ցակ­ցու­թ­յան՝ զար­գա­ցում­նե­րի ընդ­հա­նուր տրա­մա­բա­նու­թ­յու­նից դուրս չի մնա­ցել և լա լի­գան։ Այժմ՝ ա­ռա­վել հան­գա­մա­նա­լից։

ԱՆԳ­ԼԻԱ
Ձմե­ռա­յին ար­ձա­կուր­դի շր­ջա­նակ­նե­րում շա­րու­նակ­վում է պրե­միեր լի­գա­յի շա­բա­թից ա­վե­լի տևո­ղու­թյամբ 26-րդ տու­րը, որն ան­ցած հան­գս­տյան օ­րե­րին մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կի ա­ռա­ջին հն­գյա­կը կազ­մած­նե­րից ու­ներ եր­կու հան­դի­պում՝ պլյուս մե­կը, որ կախ­ված առ­ճա­կատ­ման ել­քից՝ կա­րող էր մաս կազ­մել այդ հն­գյա­կի։ Նկա­տի ու­նենք «Աս­տոն Վի­լա»-«Տո­տեն­հեմ» դի­մա­կա­յու­թյու­նը, սա­կայն նախ ա­ռա­ջին եր­կու­սի մա­սին։
Սուր մր­ցակ­ցու­թյամբ է ա­ռանձ­նա­ցել «Վուլ­վեր­հեմպ­տոն»-«Լես­տեր» դի­մա­կա­յու­թյու­նը, որ­տեղ անգ­լիա­կան «գայ­լե­րը» կա­րո­ղա­ցել են ա­նա­ռիկ պա­հել ի­րենց դար­պա­սը՝ մր­ցակ­ցին թույլ տա­լով ըն­դա­մե­նը մեկ միա­վո­րով բա­ժան­վել ի­րե­նից, ին­չը սա­կայն թի­մե­րի դա­սա­վո­րու­թյու­նում ոչն­չով չի սպառ­նա­ցել լես­տեր­ցի­նե­րի ու­նե­ցած եր­րորդ տե­ղին՝ 50 միա­վոր։
«Նոր­վիչն» ա­մեն ինչ ա­րեց «Լի­վեր­պու­լից» գո­նե միա­վոր պո­կած բա­ժան­վե­լու հա­մար, սա­կայն այս մր­ցաշր­ջա­նում «մեր­սի­սայդ­ցի­նե­րը» հնա­րա­վո­րինս ան­գութ են մր­ցա­կից­նե­րի նկատ­մամբ։ Թե­կուզ թույլ, սա­կայն տան­տե­րե­րի հա­մար մխի­թա­րու­թյուն կա­րող է լի­նել այն, որ ա­հեղ մր­ցակ­ցին թույլ են տվել բա­վա­րար­վել դար­պա­սի մեկ գրա­վու­մով։ «Նոր­վի­չի» նկատ­մամբ հաղ­թա­նակն ըն­թա­ցի­կում «Լի­վեր­պու­լի» 17-րդ ա­նընդ­մեջն էր (կրկ­նել է սե­փա­կան ռե­կոր­դը): Եվս հաղ­թա­կան մեկ խաղ, ու թի­մը կկրկ­նի «Ման­չեստր Սի­թիի» ռե­կոր­դը։ Իսկ ընդ­հան­րա­պես «մեր­սի­սայդ­ցի­նե­րի» ան­պարտ հան­դի­պում­ներն ար­դեն 43-ն են։ Անգ­լիա­յի պատ­մու­թյան մեջ ա­մե­նա­վաղ չեմ­պիո­նու­թյու­նը գրան­ցե­լու հա­մար Յուր­գեն Կլո­պի սա­նե­րին անհ­րա­ժեշտ է ևս հինգ ա­նընդ­մեջ հաղ­թա­նակ, իսկ այս պա­հի դրու­թյամբ, հի­շեց­նենք, նրանց ան­վան դի­մաց 76 միա­վոր է, ո­րը 26 նի­շով ա­վե­լի է «Ման­չեստր Սի­թիի» ու­նե­ցա­ծից։ Այս­տեղ թերևս կա­րե­լի էր ըն­թեր­ցո­ղին տե­ղե­կաց­նել, թե ին­չի մեջ են հայ­տն­վել «քա­ղա­քաբ­նակ­նե­րը»՝ կապ­ված ար­դար խա­ղի կա­նոն­նե­րը չպահ­պա­նե­լու հա­մար թի­մի դեմ կի­րառ­վող սանկ­ցիա­նե­րի հետ, սա­կայն այն բա­վա­կա­նին եր­կար պատ­մու­թյուն է, բա­վա­կա­նին ման­րա­մաս­ներ ու­նե­ցող, ուս­տի թող­նենք մեկ այլ հար­մար ա­ռի­թի։
«Աս­տոն Վի­լա­յի» հետ ինք­նա­գո­լով հան­դի­պու­մը սկ­սե­լու դժ­բախ­տու­թյունն ու­նե­ցած «Տո­տեն­հե­մը» հան­դիպ­ման ա­ռա­ջին կե­սը հա­ջո­ղել է ա­վար­տել իր օգ­տին՝ հան­դեր­ձա­րան գնա­լուց ա­ռաջ լու­սա­տախ­տա­կի վրա 2։1 հա­շի­վը դրոշ­մած։ Պա­կաս լար­ված չի ե­ղել խա­ղի շա­րու­նա­կու­թյու­նը։ Կող­մե­րը փո­խա­նա­կել են մե­կա­կան գոլ, ընդ ո­րում Ժո­զե Մոու­րի­նիո­յի սա­ներն ի­րենց բա­ժինն ա­րել են հա­վե­լյալ ժա­մա­նա­կում ու կոր­զել հաղ­թա­նա­կը՝ 3։2, ին­չը նրանց հնա­րա­վո­րու­թյուն է տվել 40 միա­վո­րով ներ­խու­ժե­լու հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կան՝ այն­տե­ղից դուրս մղե­լով «Շե­ֆիլ­դին»։
Ե­րեկ ուշ ե­րե­կո­յան մր­ցել են «Չել­սին» և «Ման­չեստր Յու­նայ­թե­դը»։ Հի­շեց­նենք, որ «ազն­վա­կան­նե­րը» 41 միա­վո­րով չոր­րորդ տե­ղում են։
ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Վս­տահ մր­ցե­լույթ է ու­նե­ցել «Լայպ­ցի­գը»՝ սե­փա­կան հար­կի տակ ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ պար­տու­թյան մատ­նե­լով «Վեր­դե­րին»։ Թի­մը 45 միա­վո­րով կա­րող էր մնալ ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում, ե­թե «Քյոլ­նին» հյուր գնա­ցած «Բա­վա­րիան» ու­նե­նար միա­վո­րի կո­րուստ։ Սա­կայն ըն­թա­ցի­կում այն­քան դժ­վա­րու­թյամբ ա­ռա­ջին տե­ղը ձեռք գցած մյուն­խեն­ցի­ներն ան­կոտ­րում են ե­ղել՝ ա­ռա­վել քան հա­մո­զիչ խա­ղով պար­տու­թյան մատ­նե­լով տան­տե­րե­րին՝ 4։1 ու 46 միա­վո­րով գլ­խա­վո­րում են մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կը։
Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան» վս­տահ հաղ­թա­նա­կով նշա­նա­վո­րեց տու­րի հեր­թա­կան հան­դի­պու­մը Ֆրանկ­ֆուր­տի «Այ­նտ­րախ­տի» հետ՝ տնա­յին խա­ղում չորս ան­պա­տաս­խան գն­դակ ու­ղար­կե­լով մր­ցակ­ցի դար­պա­սը։ Նշենք, որ գո­լե­րից մե­կը Հո­լան­դի կա­տար­մամբ է, այն ե­րի­տա­սարդ նոր­վե­գա­ցու, ով ըն­դա­մե­նը վեր­ջերս է տե­ղա­փոխ­վել թիմ ու զար­մաց­նում է իր բա­ցա­ռիկ նշա­նա­ռու­թյամբ։
Ոչ պա­կաս հա­մո­զիչ հան­դի­պում է ու­նե­ցել և դորտ­մունդ­ցի­նե­րին կրն­կա­կոխ հե­տապն­դող մյուս «Բո­րու­սիան»։ Մյոեն­խենգ­լադ­բախ­ցի­ներն ար­տագ­նա­յում «Ֆոր­տու­նա­յին» հաղ­թել են 4։1 հաշ­վով ու շա­րու­նա­կում են միա­վոր­նե­րով (42) հա­վա­սար մնալ եր­րորդ տե­ղում գտն­վող դորտ­մունդ­ցի­նե­րին՝ ակ­տի­վում, սա­կայն ու­նե­նա­լով պա­կաս անց­կաց­րած մեկ խաղ։
Բեռ­լի­նում տե­ղի «ՈՒ­նիո­նի» հետ ծանր հան­դի­պում է ու­նե­ցել «Բա­յե­րը», ո­րը մր­ցակ­ցին կա­րո­ղա­ցել է ծն­կի բե­րել միայն հա­վե­լյալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում՝ 3։2։ Նկա­տենք, որ «Բա­յե­րի» հաղ­թա­նա­կը կա­մա­յին­նե­րի կար­գից է։ Լևեր­կու­զեն­ցի­նե­րը 40 միա­վո­րով հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են։
Ան­կախ օր­վա մր­ցե­լույ­թի ար­դյուն­քից՝ բուն­դես­լի­գա­յում ու­նե­ցած վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կա­նը կար ու մնա­լու էր «Շալ­կեի­նը», ո­րը ի դեպ, «Մայն­ցի» հետ ար­տագ­նա մր­ցակ­ցու­թյու­նում ար­տա­կարգ ո­չինչ չա­րեց խա­ղի ցան­կա­լի ար­դյուն­քին տեր կանգ­նե­լու հա­մար ու բա­վա­րար­վեց գո­լա­զուրկ ոչ-ո­քիով։ «Շալ­կեն» ու­նի 36 միա­վոր։
ՖՐԱՆ­ՍԻԱ
Լուրջ սեն­սիա­ցիա­յի հե­ղի­նակ էր հա­վակ­նում դառ­նա­լու ա­ղյու­սա­կի վեր­ջին տե­ղե­րում հան­գր­վա­նած «Ա­միե­նը», որն ա­ռա­ջին խա­ղա­կե­սից հե­տո դի­վի­զիո­նի ա­նա­ռար­կե­լի ա­ռա­ջա­տար «Պա­րի Սեն Ժեր­մե­նին» հաղ­թում էր 3։1 հաշ­վով։ Ի­հար­կե, մայ­րա­քա­ղաք­ցի­նե­րը չթո­ղե­ցին բա­նը հաս­նի ծայ­րա­հե­ղու­թյուն­նե­րի ու հան­դիպ­ման ար­դեն 74-րդ րո­պեին առջևում էին 4։3 հաշ­վով։ Սա հի­րա­վի ցա­վա­լի պար­տու­թյուն կլի­ներ, սա­կայն ֆուտ­բո­լում անմ­նա­ցորդ տի­րու­թյուն ա­նող Նի­կե աստ­վա­ծու­հին բա­րե­գութ ե­ղավ տան­տե­րե­րի նկատ­մամբ՝ հան­դիպ­ման հա­շի­վը հա­վա­սա­րեց­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն տա­լով։
«Ռեյմ­սի» հետ ար­տագ­նա­յում ե­րեք միա­վոր կորց­րեց 41 միա­վո­րով դի­վի­զիո­նի եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում գտն­վող «Ռե­նը»։ Սա լա­վա­գույն նվեր էր նրա­նից մեկ նի­շով հետ մնա­ցող «Լի­լի» հա­մար, ո­րը դեռ պի­տի կա­րո­ղա­նար ձեռ­նոց նե­տել հյուր ժա­մա­նած, այդ պա­հի դրու­թյամբ դի­վի­զո­նի թիվ եր­կու թի­մի հա­մա­րում ու­նե­ցող «Մար­սե­լին»։ Հե­ղի­նա­կե­լով հան­դիպ­ման ա­ռա­ջին գո­լը՝ տան­տե­րե­րը, այ­դու­հան­դերձ, չեն կա­րո­ղա­ցել տեր կանգ­նել ի­րենց հնա­րա­վոր հաղ­թա­նա­կին։ Մար­սել­ցի­նե­րը հաղ­թել են 2։1 հաշ­վով, ընդ ո­րում ի­րենց հա­մար ան­ցան­կա­լի 0։1 հաշ­վի ժա­մա­նակ ձա­խո­ղել են 11-մետ­րա­նո­ցը։
«Պա­րի Սեն Ժեր­մենն» ու­նի 62, «Մար­սե­լը»՝ 52 միա­վոր։
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
«Բե­տի­սի» հետ սե­փա­կան դաշ­տում ու­ժե­րը չա­փող Մադ­րի­դի «Ռեա­լը» հան­դի­պու­մից ե­րեք միա­վո­րի հա­վակ­նու­թյան բո­լոր օ­րի­նա­կան հիմ­քերն ու­ներ, մա­նա­վանդ որ դրանք իս­կա­կան ոս­կու գին ու­նեն չեմ­պիո­նու­թյան հա­մար «Բար­սե­լո­նի» հետ մղ­վող պայ­քա­րում։ Ա­յո, ու­նե­նա­լը՝ ու­ներ, սա­կայն դեռ խո­շոր հարց էր՝ կհա­մա­ձայ­նե՞ր «Բե­տի­սը» «ար­քա­յա­կա­նի» հա­մար լի­նել «ե­րե­կո­յան թեթև ընթ­րիք»։
Հան­դիպ­ման ա­ռա­ջին գո­լը գրան­ցած հյու­րե­րը նաև վեր­ջի­նի հե­ղի­նակն են ե­ղել, իսկ մադ­րիդ­ցի­նե­րի ա­րածն այն է ե­ղել, որ այդ եր­կու­սի ա­րան­քում եր­կու գոլ են խփել, ին­չը նրանց ըն­դա­մե­նը միա­վո­րի տեր է դարձ­րել։ Խոս­տո­վա­նենք, որ հա­շի­վը հա­վա­սա­րեց­րած գոլն ըն­դու­նե­լուց հե­տո հան­դիպ­ման մնա­ցած մա­սը «սե­րուց­քա­յին­նե­րը» հյու­րե­րի հա­մար վե­րա­ծել են դժոխ­քի հետ ա­ռե­րես­ման, սա­կայն հյու­րե­րը կա­րո­ղա­ցել են պատ­վով դի­մա­նալ տա­ժա­նակ­րու­թյա­նը։
Հեշ­տե­րից չի ե­ղել «Բար­սե­լո­նի» մր­ցակ­ցու­թյու­նը «Խե­տա­ֆեի» հետ, որն ա­ռաջ­նու­թյան եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում բնավ էլ պա­տա­հա­բար չի հայ­տն­վել։ Կա­տա­լոն­ցի­նե­րի եր­կու գն­դա­կին հյու­րե­րը պա­տաս­խա­նել են մե­կով, ին­չը, բնա­կա­նա­բար, չէր կա­րող ա­պա­հո­վագ­րել նրանց պար­տու­թյու­նից։ Ար­դյուն­քում 52 միա­վոր ու­նե­ցող «Բար­սե­լոնն» «ար­քա­յա­կա­նից» հետ է մնում ըն­դա­մե­նը մեկ միա­վո­րով։ Հարկ հա­մա­րենք նկա­տել, որ ար­դեն չոր­րորդ հան­դի­պումն է, ինչ Մե­սին դաշ­տից հե­ռա­նում է ա­ռանց գո­լի, սա­կայն դա նրան դեռևս չի խան­գա­րում գլ­խա­վո­րե­լու ռմ­բար­կու­նե­րի ցու­ցա­կը՝ 14 գն­դակ։ Ի դեպ, նա առջևում է նաև գո­լա­յին փո­խան­ցում­նե­րի հաշ­վար­կով՝ 12։
Սուր պայ­քար է ծա­վալ­վել «Վա­լեն­սիա»-«Աթ­լե­տի­կո» դի­մա­կա­յու­թյու­նում, որ­տեղ եր­կու ան­գամ էլ հաշ­վի մեջ ա­ռաջ անց­նո­ղը ե­ղել են հյու­րե­րը, և ին­չը նույն­քան ան­գամ չե­զո­քաց­րել են տան­տե­րե­րը։
«Սևի­լիա»-«Էս­պա­նիոլ» դի­մա­կա­յու­թյու­նում ան­դա­լու­զա­կան ա­կում­բը խփեց հան­դիպ­ման ինչ­պես ա­ռա­ջին, այն­պես էլ վեր­ջին գո­լը, իսկ վերջ­նա­հաշ­վում ստաց­վեց, որ ըն­դա­մե­նը կա­րո­ղա­ցավ խու­սա­փել պար­տու­թյու­նից՝ 2։2։ Չմո­ռա­նանք նկա­տել, որ «Էս­պա­նիո­լը» քսան րո­պեից ա­վե­լի խա­ղա­ցել է տա­սը հո­գով՝ տան­տե­րե­րին նաև այս կերպ օգ­նե­լով միա­վոր վաս­տա­կած հե­ռա­նա­լու խա­ղա­դաշ­տից։ «Աթ­լե­տի­կո­յի» պես «Սևի­լիան» նույն­պես վաս­տա­կել է 40 միա­վոր ու նրա հետ կի­սում է չոր­րորդ-հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րը։
Լա լի­գա­յի ա­ռա­ջին վե­ցյա­կը 38 միա­վո­րով եզ­րա­փա­կում է հյուրն­կա­լե­լիս «Լևան­տեին» 2։1 հաշ­վով պար­տու­թյան մատ­նած «Վի­լիա­ռեա­լը»։
Ի­ՏԱ­ԼԻԱ
Իր օ­րի­նա­կան ե­րեք միա­վո­րին հաս­նե­լու հա­մար «Յու­վեն­տուսն» ա­ռանձ­նա­կի դժ­վա­րու­թյուն­ներ չի ու­նե­ցել «Բրե­շիա­յի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում՝ 2։0։ Սա­կայն որ­քան էլ «ծեր սի­նյո­րան» ա­ռաջ­նու­թյան, այս­պես ա­սենք, ա­ռա­ջին պլա­նի դե­րա­կա­տար­նե­րից է՝ պայ­քա­րում է երկ­րի չեմ­պիո­նու­թյան հա­մար, միևնույն է, սկու­դե­տեի թիվ մեկ հան­դի­պու­մը Հռո­մում էր, տե­ղի «Լա­ցիո­յի» ու «Ին­տե­րի» մաս­նակ­ցու­թյամբ։ Հաղ­թա­նա­կը հռո­մեա­ցի­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն կտար եր­կու նի­շով շր­ջան­ցե­լու մի­լան­ցի­նե­րին ու 56 միա­վո­րով բարձ­րա­նա­լու երկ­րորդ հո­րի­զո­նա­կան՝ ըն­դա­մե­նը մեկ նի­շով հետ մնա­լով «Յու­վեն­տու­սից», իսկ պար­տու­թյու­նը նրանց մր­ցա­կից­նե­րի՝ մի­լան­ցի­նե­րի հա­մար նո­րից ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կան վե­րա­դառ­նա­լու փայ­լուն շանս էր։ Միան­գա­մից ա­սենք՝ ա­ռա­ջին խա­ղա­կե­սը միան­շա­նակ «Ին­տե­րի» ակ­տի­վում է ե­ղել, երկ­րոր­դը՝ «Լա­ցիո­յի»։ Տար­բե­րու­թյունն այն է, որ հյու­րե­րը բա­վա­րար­վել են ա­ռա­ջին խա­ղա­կե­սում խփած միակ գո­լով, մինչ­դեռ տան­տե­րե­րը պա­տաս­խա­նել են եր­կու­սով։
«Ա­տա­լան­տան» հյու­րըն­կա­լել է «Ռո­մա­յին», տո­նել կա­մա­յին հաղ­թա­նակ, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն է տվել 39 միա­վո­րով հին­գե­րորդ տե­ղում մնա­ցած «գայ­լե­րից» պոկ­վա­ծու­թյու­նը հասց­նե­լու վեց միա­վո­րի։ Ըն­թեր­ցո­ղին հի­շեց­նենք, որ սկու­դե­տեում չոր­րորդ տե­ղը ա­պա­հո­վում է մաս­նակ­ցու­թյուն Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խմ­բա­յին խա­ղե­րին ու այդ պատ­ճա­ռով ա­ռանձ­նա­հա­տուկ կշիռ ու­նի։
Լա­վա­գույն վե­ցյա­կը եզ­րա­փա­կում է «ՈՒ­դի­նե­զեի» հետ ար­տագ­նա հան­դի­պու­մում գո­լա­զուրկ ոչ-ո­քիով խաղն ա­վար­տած, 35 միա­վոր ու­նե­ցող «Վե­րո­նան»։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 2199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ