Կորոնավիրուսից ապաքինվածները կրկին վարակվելու վտանգի տակ են

Կորոնավիրուսից ապաքինվածները կրկին վարակվելու վտանգի տակ են
26.03.2020 | 15:18

Առողջապահական ոլորտի չինացի փորձագետները նախազգուշացրել են, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակված և արդեն ապաքինված մարդիկ կրկնակի ախտահարման վտանգի տակ են: South China Morning Post-ը գրել է, որ մասնագետներն ապաքինվածներին խորհուրդ են տվել շարունակել խուսափել մարդաշատ վայրերից, հավաքներից: Չինաստանի և Ճապոնիայի բարեկամության հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Ժեն Քսինյենը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ապաքինվածները պետք է շատ զգոն լինեն, քանի որ կրկին վարակվելու վտանգը մեծ է:


«Չնայած նրանց օրգանիզմում հակամարմիններն արդեն կան, սակայն կարող են երկար չպահպանվել, ինչը նշանակում է, որ ապաքինվածները կարող են կրկին վարակվել: Նրանք պետք է շարունակեն պաշտպանվել»,-նշել է մասնագետը:
Համավարակի օջախ Ուհան քաղաքում կորոնավիրուսից ապաքինված և հիվանդանոցից դուրս գրված մարդկանց չնչին տոկոսի մոտ կորոնավիրուսի թեստը կրկին դրական պատասխան է տվել: Այժմ ամբողջ աշխարհում գիտնականներին մի հարց է հետաքրքրում՝ այդ մարդիկ կարո՞ղ են կրկին վարակի տարածման աղբյուր դառնալ:

Դիտվել է՝ 449

Մեկնաբանություններ