Ռուսաստանն ու ևս 7 երկիր կոչ են արել ՄԱԿ-ին չեղարկել COVID-19- ի դեմ պայքարին խոչընդոտող պատժամիջոցները

Ռուսաստանն ու ևս 7 երկիր կոչ են արել ՄԱԿ-ին չեղարկել COVID-19- ի դեմ պայքարին խոչընդոտող պատժամիջոցները
26.03.2020 | 15:23

Ռուսաստանը, Չինաստանը, Սիրիան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Վենեսուելան, Նիկարագուան և Կուբան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին խնդրել են պահանջել պետություններից վերացնել միակողմանի պատժամիջոցները, որ խոչընդոտում են կորոնավիրուսի դեմ պայքարին: «Մենք չենք կարող թույլ տալ, որ քաղաքական հաշիվները կանգնեն մարդկային կյանքեր փրկելու ճանապարհին: Գլոբալ համերաշխության ժամանակը եկել է», – նշվում է նամակում:

Դիտվել է՝ 502

Մեկնաբանություններ