Հի­սուս Քրիս­տո­սի հրա­ման­նե­րը՝ ուղղ­ված Ստա­լի­նին

Հի­սուս Քրիս­տո­սի հրա­ման­նե­րը՝ ուղղ­ված Ստա­լի­նին
15.05.2020 | 00:02
Բա­նաս­տեղծ Ա­րա­մա­յիս Սա­հա­կյա­նը մաս­նա­գի­տու­թյամբ պատ­մա­բան էր: Մի օր ինձ վկա­յեց. «Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի հաղ­թա­նա­կը կա­յա­ցավ Աստ­ծու հրա­ման­նե­րից վա­խե­ցած Ստա­լի­նի կարճ­ժա­մա­նա­կյա դար­ձով, Աստ­վա­ծած­նի բա­րե­խո­սու­թյան շնոր­հիվ»:
Իմ խնդ­րան­քով բա­նաս­տեղ­ծը մի շարք գր­քեր բե­րեց, դրանք ռու­սե­րեն հին հրա­տա­րա­կու­թյուն­ներ էին («Ստա­լինն ա­սաց», Յու­րի Բորև, «Ստա­լի­նիա­դա», Ռա­ձինս­կի): Այդ պատ­մա­կան-վա­վե­րա­գիր գրու­թյուն­նե­րում վկայ­վում-պատմ­վում էր, որ 1942 թ. Լի­բիա­յի հոգևոր ա­ռաջ­նոր­դը՝ Ե­ղիա ա­նու­նով, ազ­գու­թյամբ ա­սո­րի, ծո­մա­պա­հու­թյամբ և ա­ղոթք­նե­րով փակ­վում է քա­րե նկու­ղում և խնդ­րում Տի­րա­մոր բա­րե­խո­սու­թյու­նը Ռու­սաս­տա­նի հաղ­թա­նա­կի հա­մար: Ա­ղոթ­քի ու ճգ­նու­թյան եր­րորդ օ­րը Տի­րա­մայ­րը տե­սիլ­քի մեջ երևում է նրան և թե­լադ­րում Հի­սուս Քրիս­տո­սի հրա­ման­նե­րը՝ ուղղ­ված Ստա­լի­նին, որ­պես­զի նա բան­տե­րից ա­զատ ար­ձա­կի հոգևո­րա­կան­նե­րին, իսկ բռ­նա­տիր­ված ե­կե­ղե­ցի­նե­րը նո­րո­գե­լով՝ վե­րա­դարձ­նի նրանց, ա­պա Ռու­սաս­տա­նը կսկ­սի հաղ­թել:
Ե­ղիան Աստ­վա­ծած­նի թե­լադ­րած Տի­րոջ հրա­ման­նե­րը նա­մա­կով հայտ­նում է ռուս հոգևոր ա­ռաջ­նորդ­նե­րին, իսկ նրանք նա­մա­կը փո­խան­ցում են ե­կե­ղե­ցա­հա­լած ղե­կա­վա­րին: Քրիս­տո­սից վա­խե­ցած Ստա­լի­նը ողջ երկ­րով մեկ սկ­սում է ի­րա­գոր­ծել Տի­րոջ հրա­ման­նե­րը. Հոգևո­րա­կան­նե­րին սկ­սում են ա­զատ ար­ձա­կել բան­տե­րից, և միայն 1942 թ., պա­տե­րազ­մի ա­մե­նաճգ­նա­ժա­մա­յին պա­հին, երբ պե­տու­թյու­նը մեծ գու­մար­նե­րի կա­րիք ու­ներ, Ստա­լի­նը ռուս ե­կե­ղե­ցի­նե­րը վե­րա­նո­րո­գե­լու հա­մար սուրբ հայ­րե­րին է փո­խան­ցում 500 մի­լիոն ռուբ­լի: Նրա հրա­մա­նով ԽՍՀՄ-ով մեկ, 1942 թ. սկ­սած փակ­վում են «Ա­նաստ­ված» ա­նու­նով թեր­թե­րը և փո­խա­րե­նը լույս են տես­նում հոգևոր հան­դես­ներ: Եվ նրա հրա­մա­նով Կա­զա­նյան Տի­րա­մոր սր­բա­պատ­կե­րը քա­ղա­քից քա­ղաք էին տա­նում՝ հոգևո­րա­կան­նե­րի թա­փո­րով, խն­կար­կու­թյուն­նե­րով, ա­ղոթք­նե­րով ու եր­գե­ցո­ղու­թյամբ՝ այդ­պես պատ­վե­լով Աստ­վա­ծած­նի բա­րե­խո­սու­թյու­նը:
Ստա­լի­նի՝ դե­պի Աստ­ված դար­ձի մի շարք այդ­պի­սի կա­տա­րում­նե­րով պա­տե­րազ­մի ըն­թաց­քը կտ­րուկ փոխ­վեց, և ռուս­ներն սկ­սե­ցին հաղ­թել:
Հայտ­նի է, որ Ստա­լի­նը մարդ­կու­թյան ա­մե­նահ­րե­շա­վոր կեր­պար­նե­րից էր, սա­կայն Աստ­ված ան­գամ այդ ա­մե­նահ­րե­շա­վոր մար­դու ձեռ­քով էլ բա­րիք գոր­ծեց՝ Տի­րա­մոր բա­րե­խո­սու­թյամբ:
Իսկ սր­բա­պատ­կե­րի մա­սին աս­վում է, որ «հայ­կա­կան ծա­գում» ու­նի, քա­նի որ գտն­վել էր Կա­զան գաղ­թած հա­յի տա­նը, և պատ­կե­րը հայ­կա­կան դի­մագ­ծեր ու­նի: Հա­յի տու­նը հր­դե­հել էին, և միակ ի­րը, որ չէր այր­վել «Հո­վա­նա­վոր» սր­բա­պատ­կերն էր ե­ղել:
Մաք­սիմ ՈՍ­ԿԱ­ՆՅԱՆ
Կրո­նի տես­աբան
Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ