«Մի­քա­յել Մի­նա­ս­յա­նի ու նախ­կին­նե­րի կա­տա­րած հան­ցա­գոր­ծու­թ­յուն­նե­րը սե­փա­կան աղ­բ­յուր­նե­րով եմ ճշ­տել»

«Մի­քա­յել Մի­նա­ս­յա­նի ու նախ­կին­նե­րի կա­տա­րած հան­ցա­գոր­ծու­թ­յուն­նե­րը սե­փա­կան աղ­բ­յուր­նե­րով եմ ճշ­տել»
02.06.2020 | 00:56
«Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ՀՐԱ­ՉՅԱ ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆՆ ա­սում է, որ օ­րերս հրա­պա­րա­կած տե­սա­նյու­թում, որ­տեղ անդ­րա­դար­ձել է Վա­տի­կա­նում նախ­կին դես­պան Մի­քա­յել Մի­նա­սյա­նին ու նախ­կին իշ­խա­նու­թյա­նը վե­րագր­վող հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րին, խո­սել է ոչ թե ա­պա­ցուց­վե­լիք դեպ­քե­րի, այլ ար­դեն իսկ հաս­տատ­ված ա­պա­ցույց­նե­րի մա­սին:
- Որ­տե­ղի՞ց Ձեզ նման ա­պա­ցույց­ներ:
- Տար­բեր տե­ղե­րից:
- Բայց ոչ թե պատ­գա­մա­վո­րին, այլ ի­րա­վա­պահ հա­մա­կար­գին է բնո­րոշ նման տե­ղե­կատ­վու­թյուն ձեռք բե­րե­լը:
- Ե­կեք հաշ­վի առ­նենք, որ ես ԱԺ պատ­գա­մա­վոր եմ և ու­նեմ ո­րո­շա­կի շր­ջա­նակ: Օ­րեն­քով ինչ տե­ղե­կատ­վու­թյուն կա­րող եմ ի­մա­նալ, ի­մա­նում եմ:
- Այ­սինքն՝ դի­մել եք ի­րա­վա­պահ­նե­րի ու ստա­ցե՞լ եք այդ տե­ղե­կատ­վու­թյու­նը:
- Կրկ­նում եմ՝ ես ու­նեմ նման ի­րա­վունք:
- Ի՞նչ ճա­նա­պար­հով եք տե­ղե­կատ­վու­թյուն ստա­ցել, պա­րոն Հա­կո­բյան:
- Չեմ ու­զում ա­սել՝ ինչ ճա­նա­պար­հով: Ինչ­պես են լրագ­րող­նե­րը հա­ճախ ա­սում, որ ի­րենք ի­րենց տե­ղե­կատ­վու­թյան աղ­բյու­րը չեն բա­ցա­հայ­տում, նույն­պես և ես պար­տա­վոր չեմ ա­սել ճա­նա­պար­հը, թե որ­տե­ղից ինչ եմ ի­մա­ցել:
- Այդ տե­սա­նյու­թում խո­սել եք բա­նա­կում տա­րի­ներ շա­րու­նակ զին­վոր­նե­րին «փչա­ցած ռա­գու» տա­լու մա­սին, այդ տե­ղե­կատ­վու­թյու՞նն էլ եք սե­փա­կան աղ­բյուր­նե­րով ճշ­տել:
- Ոչ, այդ ա­մենն իմ աչ­քե­րով եմ տե­սել: Տե­սել եմ, թե Սերժ Սարգ­սյա­նի իշ­խա­նու­թյան օ­րոք զին­վորն ինչ սնուն­դով է սն­վում, դա ճշ­տե­լու կա­րիք չկա:
Ճե­պազ­րույ­ցը`
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 4680

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ