«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Ոստիկանության ծառայողները հարգանքի տուրք մատուցեցին ՊՊԾ գնդի զավթման հետևանքով զոհված ոստիկանների հիշատակին

Ոստիկանության ծառայողները հարգանքի տուրք մատուցեցին ՊՊԾ գնդի զավթման հետևանքով զոհված ոստիկանների հիշատակին
17.07.2019 | 22:20

ՀՀ ոստիկանության ծառայողները՝ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, այսօր հարգանքի տուրք մատուցեցին 2016-ի հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի զավթման հետևանքով զոհված ոստիկանների հիշատակին՝ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի և ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի:
2016 թվականի հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: ՊՊԾ գունդը զավթելու և նշված այլ արարքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: Ընթանում է դատավարություն:

Դիտվել է՝ 232

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao