Մահ­վան ո­լո­րան­ներ

Մահ­վան ո­լո­րան­ներ
15.11.2019 | 01:07

Վաղ գար­նա­նը՝ կա­ռա­վա­րու­թյան նիս­տի ժա­մա­նակ, Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, որ կա հա­մա­պա­տաս­խան գու­մա­րը, և շու­տով սկ­սե­լու են Հյու­սիս-հա­րավ ճա­նա­պար­հի շի­նա­րա­րու­թյու­նը: Գրե­թե նույն ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում ի­րա­վա­պահ հա­մա­կար­գից հայ­տա­րա­րու­թյուն տա­րած­վեց, որ կա­պի և տրանս­պոր­տի նախ­կին նա­խա­րար Գա­գիկ Բեգ­լա­րյա­նը ոչ այն է մե­ղադ­րյա­լի, ոչ այն է վկա­յի կար­գա­վի­ճա­կով հրա­վիր­վել է ՝հի­սուն մի­լիարդ դրա­մի գոր­ծով չա­րա­շահ­ման և խոս­տա­ցել է կա­մաց-կա­մաց մա­րել այդ գու­մա­րը: Ա­վե­լի ուշ նման հայ­տա­րա­րու­թյուն տա­րած­վեց Սերժ Սարգ­սյա­նի եղ­բոր՝ Լևոն Սարգ­սյա­նի վե­րա­բե­րյալ: Վեր­ջինս մե­ղադր­վում էր այդ ճա­նա­պար­հի շի­նա­րա­րու­թյան հետ կապ­ված ահ­ռե­լի գու­մար­նե­րի յու­րաց­ման մեջ: Չենք կա­րող են­թադ­րու­թյուն­ներ ա­նել, թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը ինչ հան­գա­մանք­նե­րից ել­նե­լով այդ­քան վս­տա­հո­րեն ա­սում էր, որ ա­ռա­ջի­կա­յում ահ­ռե­լի թա­փով կսկս­վի ճա­նա­պար­հի շի­նա­րա­րու­թյու­նը, ար­դյոք անհ­րա­ժեշտ գու­մա­րը կա՞ր, թե՞ ակն­կալ­վում էր նշ­ված հայտ­նի մարդ­կան­ցից այն մուտք ա­նել բյու­ջե և սկ­սել ճա­նա­պար­հի շի­նա­րա­րու­թյու­նը: Ինչևէ, այս խոս­տումն ա­ռայ­սօր մնում է օ­դից կախ­ված, ա­ռա­ջի­կա­յում էլ պի­տի հույս չու­նե­նանք այն պարզ պատ­ճա­ռով, որ ձմ­ռան շե­մին ենք: Մնում է հու­սալ, որ հա­ջորդ գար­նա­նից կի­րա­կա­նաց­վեն այս գար­նա­նը տված խոս­տում­նե­րը: Բայց մինչ այս ըն­թաց­քում պե­տա­կան պաշ­տո­նյա­ներն այդ ճա­նա­պար­հի շի­նա­րա­րու­թյան հետ կապ­ված կո­ռուպ­ցիա­յից, չա­րա­շա­հում­նե­րից, հո­վա­նա­վոր­չու­թյու­նից են խո­սում և գործ­նա­կա­նում որևէ հետևո­ղա­կա­նու­թյուն չեն ցու­ցա­բե­րում, Հյու­սիս-հա­րավ ճա­նա­պար­հի չշա­հա­գործ­ված այդ հատ­ված­նե­րը պատ­ճառ են դառ­նում հա­րյու­րա­վոր ավ­տով­թար­նե­րի և տաս­նյակ մարդ­կանց մահ­վան:


Ճա­նա­պար­հի՝ հատ­կա­պես Կո­շից Կաթ­նաղ­բյուր ձգ­վող հատ­վա­ծը, ո­րը պետք է շա­հա­գործ­վեր ան­ցյալ տա­րի և միա­նար Ն. Բազ­մա­բեր­դից մինչև Կաթ­նաղ­բյու­րի մոտ գտն­վող հատ­վա­ծին, վե­րած­վել է մահ­վան ո­լո­րան­նե­րի: Նշ­ված հատ­վա­ծում, նոր նա­խագծ­ված ճա­նա­պար­հի սլա­ցի­կու­թյունն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով, ժա­մա­նա­կա­վոր երթևե­կու­թյան հա­մար կա­ռուց­վել են այդ ո­լո­րան­նե­րը, ո­րոնք բազ­մա­թիվ են և զուրկ են տե­սա­դաշտ ա­պա­հո­վե­լու պայ­ման­նե­րից: Նշ­ված լա­բի­րին­թոս­նե­րը բո­լոր չա­փա­նիշ­ներն ա­պա­հո­վում են, որ­պես­զի այս գո­տին լի­նի խիստ վտան­գա­վոր և պատ­ճառ դառ­նա գրե­թե ա­մե­նօ­րյա ավ­տով­թար­նե­րի: Ոչ ոք չի հաշ­վել, թե այս եր­կու տար­վա ըն­թաց­քում քա­նի մարդ է զոհ­վել դրա պատ­ճա­ռով, քա­նի­սը՝ վի­րա­վոր­վել, հաշ­ման­դամ դար­ձել, ու քա­նի մե­քե­նա է լրաց­րել Հա­յաս­տա­նում չե­ղած կամ պայ­մա­նա­կան մե­քե­նա­նե­րի գե­րեզ­մա­նոց­նե­րի տա­րածք­նե­րը:


Մոտ տասն օր ա­ռաջ Կո­շի հատ­վա­ծում ճա­նա­պար­հի եզ­րե­րի բե­տո­նե սա­լիկ­նե­րը պատ­ճառ դար­ձան քսան­չոր­սա­մյա ե­րի­տա­սար­դի մահ­վան: Մո­տա­վոր հաշ­վարկ­նե­րով՝ միայն այս հատ­վա­ծում զոհ­վել է շուրջ քսան մարդ: Վթար­նե­րը հիմ­նա­կա­նում տե­ղի են ու­նե­նում գի­շեր­վա ժա­մե­րին, մե­քե­նա­ներն ա­վե­լի հա­ճա­խա­կի բախ­վում են բե­տո­նա­պատ­նեշ­նե­րին:
Ռազ­մա­վա­րա­կան կարևոր նշա­նա­կու­թյան այդ ճա­նա­պար­հի շի­նա­րա­րու­թյան փո­ղե­րը թա­լա­նող­նե­րը կպատժ­վեն կամ չեն պատժ­վի, վնաս­նե­րը կվե­րա­կան­գն­վեն կամ չեն վե­րա­կան­գն­վի, ինչ­քան էլ վե­րա­կան­գն­վեն, մնա­ցած գու­մար­նե­րը, կար­ծում ենք, կբա­վա­րա­րեն թա­լա­նի հե­ղի­նակ­նե­րին ի­րենց մնա­ցած կյան­քը բա­րե­կե­ցիկ անց­կաց­նե­լու հա­մար: Բայց այս ան­դառ­նա­լի կո­րուստ­նե­րը, ո­րոնք նույն­պես պայ­մա­նա­վոր­ված են ա­վան­դա­կան դար­ձած թա­լա­նով՝ ան­դառ­նա­լի են և ոչ մի կերպ՝ չփոխ­հա­տուց­վող: Սա­կայն դա չի նշա­նա­կում, որ այս հան­գա­ման­քը պետք է ան­տես­վի: Աշ­խար­հի զար­գա­ցած, ան­գամ ոչ այն­քան զար­գա­ցած եր­կր­նե­րում հաշ­վի են առն­վում ա­պա­հո­վու­թյան բո­լոր չա­փա­նիշ­նե­րը, են­թադ­րենք՝ ա­նո­րակ ան­վա­դո­ղի պատ­ճա­ռով տե­ղի է ու­նե­ցել ավ­տով­թա­րը, ու ե­թե ա­պա­ցուց­վի, ա­պա ավ­տո­դո­ղեր ար­տադ­րող տվյալ ձեռ­նար­կու­թյու­նը պար­տա­վոր է փոխ­հա­տու­ցել պատ­ճառ­ված վնասն ամ­բող­ջու­թյամբ: Իսկ մե­զա­նում ըն­դա­մե­նը խո­սում են մսխ­ված գու­մար­նե­րից, ո­րոնց հե­ղի­նակ­նե­րը երկ­րում կամ երկ­րից դուրս ա­զատ թա­փա­ռում են, և ա­վան­դույ­թը շա­րու­նա­կե­լով՝ ձու գո­ղա­ցո­ղին դա­տում են, ձի գո­ղա­ցո­ղին՝ ոչ:


Նո­րայր ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 1506

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao