ՀՅԴ-ն ի՞նչ է քննարկել Փաշինյանի հետ
06.03.2020 | 01:44
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն բոյկոտելու կոչ անող ՀՅԴ ներկայացուցիչներն օրերս հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Իրատեսի» հետ զրույցում վարչապետի նորանշանակ մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց, որ հանդիպման նախաձեռնությունը, որին մասնակցել են Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որևէ կողմինը չի եղել: «Իրատեսին» այդպես էլ պարզ չդարձավ, թե կողմերը, ի վերջո, ինչպե՞ս են որոշել հանդիպել, ո՞վ է ում հրավեր ուղարկել, փողոցու՞մ են տեսնվել ու ջենթլմենական համաձայնությամբ հանդիպելու որոշում կայացրել, թե՞, ամեն դեպքում, կողմերից որևէ մեկը խոսելու կամ քննարկելու բան է ունեցել:
«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել համահայկական և տարածաշրջանային նշանակություն ունեցող հարցերի շուրջ»,- մեզ հետ զրույցում նշեց Մանե Գևորգյանը:
«Իրատեսի» հետ զրույցում նույն պատասխանը տվեց նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նորից չհստակեցնելով, թե ով է եղել հանդիպման նախաձեռնողը: Վստահեցրեց՝ ներքաղաքական որևէ հարցի շուրջ չեն զրուցել: «Տարակուսելի չէ՞, երբ կառավարության քայլերը քննադատող ուժի ներկայացուցիչը հանդիպում է վարչապետի հետ»,- հարցրինք: «Բնավ, ու եթե մեր ներուժը կարող ենք ծառայեցնել ի շահ Հայաստանի, ապա միանշանակ պետք է օգտակար լինել, բայց դա չի նշանակում, թե շեղվում ենք քաղաքական մեր օրակարգից կամ կաշկանդված ենք ներքաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր քննադատելու հարցում»,- ընդգծեց նա: ՀՅԴ-ականների հանդիպումը Փաշինյանի հետ մի հստակ մեսիջ ունի՝ ուղղված իշխանությունների կողմից հրապարակ նետվող այն թեզին, թե հայաստանյան իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասով ներսի ու դրսի դաշնակցականների միջև տարաձայնություններ կան։ Անհասկանալի է, թե որն է եղել հանդիպմանը Զարեհ Սինանյանի ներկա լինելու տրամաբանությունը, եթե, ըստ Սաղաթելյանի ու վարչապետի մամուլի խոսնակի, բացառապես տարածաշրջանային հարցեր են քննարկվել: Բացի այդ՝ Սինանյանը Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ մոտ երկու շաբաթ առաջ է հանդիպում ունեցել, հետևաբար՝ ի՞նչ նոր օրակարգի շուրջ է եղել խոսակցությունը:
Այս ամենի ֆոնին ուշադրության է արժանի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի և Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի՝ օրերս տեղի ունեցած հանդիպումը, որի ժամանակ, ըստ մեր տեղեկությունների, կաթողիկոսը դժգոհություն է հայտնել Սինանյանի գործելաոճից: Բացառված չէ, որ ՀՅԴ-Փաշինյան հանդիպման ժամանակ նաև Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի աշխատաոճն է դարձել քննարկման առարկա:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ծափերի խորհրդարանն ու գորգ մաշեցնողները
- Բանից բեխաբար փոխնախարարն, օրինակ, ելակի տեսակավորման գործը կարող է համակարգել
- Հայաստանը շարունակվում է սեղմվել ու փոքրանալ նույնիսկ պատերազմից հետո. Վազգեն Մանուկյան
- Շուշին Ալիևների համար, հաստատ, դժբախտ ու դժգույն քաղաք չէ
- Նիկոլը կարո՞ղ է դուռը շրխկացնել ու դուրս գալ, իհարկե չի կարող. Վազգեն Մանուկյան
- Ոչ ոքի «խաթրին» չկպչող արտգործնախարարը
- Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում, հնարավոր է, Մարիա Կարապետյանը փոխարինի
- Իմքայլականներն ընդունում են՝ մանդատը Փաշինյանն է նվիրել
- Ոչ միայն Փաշինյանը, այլև պատգամավորներն են միջամտում դատական գործերին
- «Հայրենիքն օրհասական վիճակից փրկելու համար ենք Փաշինյանին հորդորում հրաժարական տալ»
- Լուսինե Բարսեղյանը Հ1-ում «կոնտենտի» պատասխանատու է նշանակվել
- «Քանի դեռ Փաշինյանը չի հեռացել, Արցախում ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակն է լինելու»
- Դեկտեմբերի 19-ը ոչ թե սգո, այլ բարոյալքման ու սրբապղծության օր էր
- Մովսես Հակոբյանի հայտարարություններն իմքայլականներին չեն հետաքրքրում
- Իշխանությունը պաշտպանության փոխնախարարներ չի գտնում
- Հայկ Մարությանի ու «Իմ քայլի» հանդիպումը շիկացած մթնոլորտում է անցել
- «Մտահոգված Փաշինյանի կերպարի տակ իրականում հրեշ էր ապրում»
- «Իմ քայլի» մեկ տասնյակից ավելի պատգամավորներ դնում են Փաշինյանի հրաժարականի հարցը
- «Ձախողված պետություն ենք կառուցել, այսինքն՝ չենք էլ կառուցել, մտածել ենք, թե ինքն իրենով կկառուցվի»
- «Ադրբեջանում հակահայկական քարոզչությունն ու Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների առաջմղումը նոր թափ է ստանալու»
Մեկնաբանություններ